Կյանք, որ կա­ռուց­վում է սին տո­կոս­նե­րի վրա

Ա­րեւ­մուտ­քի «ա­զա­տա­րար­նե­րը» պար­բե­րա­բար գեն­դե­րա­յին խն­­դիր­ներ են ա­ռաջ քա­շում այն երկր­նե­րում, որ­տեղ ԱՄՆ-ն­ ու Եվ­րո­պան քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան շա­հեր են հե­տապն­դում: Ա­նընդ­հատ ինչ-որ հաշ­վարկ­ներ են հրամց­նում մեզ՝ իբր հայ տղա­մար­դը նե­ղաց­նում է հայ կնո­ջը, ծե­ծում ու սահ­մա­նա­փա­կում նրա ի­րա­վունք­նե­րը:

Բայց երբ ընդ­հան­րա­կան դի­տար­կում ենք կնոջ ­վի­ճա­կը զար­գա­ցող եւ զար­գա­ցած երկր­նե­րում, ա­պա, ե­թե Հա­յաս­տա­նում հայ տղա­մար­դու մի ո­ր­­ո­շա­կի տո­կոս ան­զո­րութ­յու­նից ու աշ­­խա­տանք չու­նե­նա­լու կա­տա­ղու­թ­­յու­նից է կնո­ջը նե­ղաց­նում, գու­ցե մեկ ան­գամ էլ ապ­տա­կում, ա­պա ա­մե­նա­զար­գա­ցա՜ծ­ ԱՄՆ-ում (նաեւ շա՜տ ­զար­­գա­ցած եվ­րո­պա­նե­րում) ի­րենք ի­րենց զո­րա­վոր նկա­տող տղա­մարդ­կանց ո­րոշ տո­կո­սը, ով­քեր եւ՛ աշ­խա­տանք ու­նեն եւ՛ ժա­մա­նակ՝ այլ բա­նե­րով զբաղ­վե­լու, ի­րենց կա­նանց ոչ միայն ծե­ծում կամ բռնա­բա­րում են (ա­յո՛, ի­րենց կա­նանց), այ­լեւ օ­րի­նա­կան զեն­քով սպա­նում, ե­թե այդ կի­նը խե­լոք չի մնում: Սա այն­­­­քան ակն­հայտ է, որ ան­գամ ա­մե­րիկ­յան ֆիլ­մե­րում են բա­­ցա­հայտ ցու­ցա­դ­­րում:

Իսկ թե ա­րեւմտ­յան ար­ժե­քա­կիր կա­նայք ին­չե՜ր­ են բե­րում այդ զար­­գա­ցած տղա­մարդ­կանց գլ­­խին՝ օ­դում մշտա­պես ճո­ճե­լով կա­­­­նանց ի­րա­վունք­նե­րը (մեր մո­լո­րա­կում միայն կա­նանց ի­րա­վուն­­քներ են ե­րե­ւի), նույն­պես կա­րե­լի է տես­նել վե­րոնշ­յալ ֆիլ­մե­րում:

Այ­սինքն՝ մեծ հաշ­վով չկա ըն­տա­նիք, իսկ այ­դօ­րի­նակ «ըն­տա­նիք­ներ»-ի հան­րա­յին կա­ռա­վա­րու­­­մը ան­չափ հեշտ է, քան­զի թշ­­նա­մին տնից է լի­նում եւ միշտ կա­­­րե­լի է տղա­մար­դուն կնոջ դեմ լա­րել, կնո­ջը՝ տղա­մար­դու, ե­րե­խա­­նե­րին էլ՝ ծնող­նե­րի: Ա­հա ա­րեւմտ­յան ըն­տա­նի­քի կա­­­ղա­պա­րը, ո­րը դար­ձել է «ա­զա­տութ­յան» գա­ղա­փար: Այս­պես նաեւ ազ­գե­րի են մի­մ­­յանց դեմ հա­նում, հե­տո ձու­լում՝ հա­մաշ­խար­հա­յին ազգ կամ միա­դեմ մարդ­կութ­յուն «ստ­­եղ­ծե­լու» հե­ռան­կա­րով: Գու­ցե հե­տո էլ մի­ա­սեռ մարդ­կութ­յու՞ն ­կեր­տեն եւ Ար­ար­չին ու Աստ­ված­նե­րին էլ Տի­ե­զեր­քի՞ց վ­տա­րեն…

Հի­մա սա, այս­պես կոչ­ված զար­­­­գա­ցած երկր­նե­րից շտապ պի­տի նե­րար­կել այս­պես կոչ­վող զար­­­գա­ցող երկր­ներ, որ­տեղ ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը դեռ պահ­­պան­վում են եւ այդ հան­րութ­յա­նը, ա­ռա­վել եւս ազ­գին կուլ տալ՝ ստրկաց­նել լի­­­ո­վին, հնա­րա­վոր չէ:

Գեն­դե­րա­յին ի­րա­վուն­քը կեն­ցա­ղում ա­րագ ներ­մու­ծե­լու հա­մար էլ քա­ղա­քա­կան մո­տե­ցում­ներ են պետք: Եվ ա­րեւմտ­յան շի­զոֆ­րե­նիկ­նե­րը պար­տադ­րում են «եր­րորդ կար­­գի երկր­նե­րին» քա­ղա­քա­կա­ն­­ու­թ­­յան մեջ կա­նանց տո­կո­սա­յին դրույթ­ներ կի­րա­ռել:

Այ­ս­­ինքն՝ կա­րե­ւ­­որ չէ՝ այդ կի­նը գլուխ հա­նում է քա­­­ղա­քա­կա­նութ­յու­­նից (ա­վե­լի լավ՝ ի­րենց հա­մար, ե­թե գլուխ չի հա­նում), թե՝ ոչ: Կա­րե­­ւ­­ո­րը կա­նանց մտ­ց­նել է պետք քա­ղա­քա­կան աս­պա­րեզ, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի վե­րե­ւում նշված՝ մի սե­ռին մյու­սի դեմ հա­նե­լու տար­բե­րա­կը ան­խա­փան կի­րա­ռել:

Ե­թե ո­րե­ւէ հայ կին ցան­կա­նում է զբաղ­վել քա­ղա­քա­կա­նութ­յամբ, ա­պա զբաղ­վում է, ցան­կա­նում է զբ­­աղ­վել տնտե­սութ­յամբ կամ մշա­կույ­թով կամ մեկ այլ ո­լոր­տում՝ զբ­­աղ­վում է, ի՞նչ ­տո­կոս­նե­րի մա­սին է խոս­քը: Բայց քա­նա­կի խնդիր կա, կա­նայք քիչ են քա­ղա­քա­կա­նութ­յու­նում եւ սե­ռա­յին փո­խա­դարձ հար­ձա­­կում­նե­րն­ անհ­նար են, ուս­տի եվ­րաար­ժեք­նե­րի ան­վան ներ­քո պետք է քա­նակ պար­տադ­րել: Դե, մեր ղե­կա­վար­ներն ու ընդ­դի­մա­դիր­նե­րը ո՞նց ­կա­րող են դեմ լի­նել եվ­րաար­ժեք կոչ­վա­ծին, ին­չը սա­կայն այս դե­պ­­քում միայն խայծ է ու միայն մեր դեմ ուղղ­ված:

Վեր­ջերս էլ ԵԱՀԿ ե­րե­ւան­յան գրա­սեն­յա­կի ղե­կա­վար դես­պան Ան­դ­­րեյ Սո­րո­կի­նը հայ­տա­րա­րել էր մի շարք նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րի մա­սին, ո­րոնք կնպաս­տեն Հա­յաս­տա­նում 2012-2013թթ. տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման եւ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­շե­մին կա­նանց՝ քա­ղա­քա­կան կյան­քին մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նա­լու հն­­ա­­­րա­վո­րութ­յուն­նե­րի ընդ­լայն­մա­նը: Ծրագ­րի հա­մար ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցութ­յուն է տրա­մադ­րում Նի­դեռ­լանդ­նե­րի կա­ռա­վա­րութ­յու­նը: Այս երկ­րի (նաեւ Հո­լան­դիա են ա­սում) ա­նու­նը տա­լիս ա­կա­մա մտա­­ծում ենք, թե շու­տով հա­մա­սե­ռա­կան­նե­րի տո­կո­սա­յին հար­ցեր էլ են բար­ձ­­րաց­նե­լու՝ մեր քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ սրանց տե­ղա­վո­րե­լու հա­մար (իր­ենց երկր­նե­րում ար­դեն տե­­ղա­վոր­ված են):

Իսկ ԵԱՀԿ ե­րե­ւան­յան գրա­­սեն­յա­կի ղե­կա­վա­րը հայ­­­­տ­­նել է, թե «տնտե­սա­կան եւ քա­ղա­քա­կան ո­լորտ­նե­րում, ինչ­պե­սեւ՝ հա­սա­րա­կա­կան կյան­­քում կա­նանց մաս­նակ­ցութ­յան խթա­նու­մը ժո­ղո­վր­­դա­վա­րութ­յան ա­ռա­ջըն­թաց ա­պա­­հո­վե­լու կա­րե­ւոր գոր­ծոն է: Դր­­ա­­կան ազ­դե­ցութ­յու­նը, որ կա­նանց մաս­նակ­ցութ­յունն ու­նի կա­յու­նութ­յան եւ անվտ­ան­գութ­յան վրա հա­սա­րա­կա­կան կյան­քում, ան­հեր­քե­լի է»: Է հա՛, շատ կա­րե­ւոր է կա­նանց դերն ու նշա­­նա­կութ­յու­նը նա­եւ ազ­գա­յին պե­տութ­յուն կեր­տե­լու ճա­նա­պար­հին:

Ո՞վ­ ա­սաց, որ դա ժո­­ղովր­դա­­վա­­­րա­կան ար­ժեք է բա­ցա­ռա­պես: Դա մարդ­կա­յին (ա­րար­­չա­դիր եւ աս­­տվա­ծա­հաճ) ար­­ժեք է, ո­րն­ ազ­գե­րի ու ազ­­­գա­­յին պե­­տութ­յան կա­յաց­ման գոր­­ծում ե­ղել ու մնում է նշա­­նա­կա­լի: Ժա­մա­նա­կին, երբ Հայք-Հա­­յաս­տա­նը հզոր էր, իսկ ա­­մե­րի­կա­ներն էլ տե­­սա­նե­լի չէին, հայ կի­նը եւ՛ պե­տա­կան, եւ՛ ռա­զ­­մա­­կան, եւ՛ քա­ղա­քա­կան-դի­վա­նա­­­գի­տա­կան, եւ՛ գի­տա­կան ու մշա­­կու­թա­յին եւ՛ այլ գոր­ծե­րով էր զբաղ­վում: Հա­յերն ան­գամ կին Աստ­ված­ներ ու­նեն ու Աս­տ­­վա­ծա­յին Հա­մա­կար­գում եւս չկա տղա­մարդ-կին հա­կա­մար­տութ­յու­ն՝ 8 Հայ Աստ­ծուց 3-ը կին են (դե՜ կնե­րեք, որ Ա­րա­րի­չը 4-ը 4-ի հա­րա­բե­րակ­ցութ­յամբ չի ստեղ­ծել): Ո­չինչ՝ ժո­­ղո­­վր­­դա­վա­րա­կան օ­րենք­նե­րը վեր­­­աստ­վա­ծա­յին ու վե­րա­րար­չա­կան են ու դա էլ «կա­րող են» շտ­­կել (մի Աստ­ծուն կպար­տա­դ­­րեն սե­­ռա­փոխ­վել… – ­հա­զար նե­­րո­ղու­թ­­յուն Հայ Աստ­ված­նե­րից այս նող­­­կա­լի օ­րի­նա­կի հա­մար, բայց սա՛ է բնո­րո­շու­մը ներ­կա­յիս «օ­րեն­ս­­դիր­նե­րի»)…

­Շու­տով ՀՀ ­նա­խա­գա­հի ընտ­րու­­­թ­­յունն է: Ա­րեւ­մուտ­քի «ա­զա­տա­րար­նե­րը» դեռ չեն պար­տադ­րի, որ ՀՀ ­նա­խա­գա­հը ան­պայ­ման կին լի­նի, բայց չի բա­ցառ­վում՝ մի կնոջ ա­ռա­ջար­կեն մա­ս­­նա­կ­­ցել (փո­ղի մա­սին հոգ տա­նե­լու խնդիր չի լի­նի) ու տո­կոս պար­տադ­րե­լով (հայտ­նի ձե­ւե­րով)՝ նրան 2-րդ ­տե­­ղում «հայտ­նա­բե­րեն»: Հե­տո ար­­դեն հեշտ կլի­­նի 1-ին տե­ղը գր­­ա­­­վե­լը: «Գրա­վե­լը» հաս­կա­նալ բա­­ռի բուն ի­մա­ս­­տով: Մեր երկ­րում քիչ չեն գրան­­տա­­կեր հա­սա­րա­կա­կան, ա­ղան­­դա­վո­րա­կան, սե­ռա­մո­լա­գա­րա­­կան եւ այլ նմա­նա­տիպ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը, ո­րոնք լր­­ա­ցու­ցիչ վար­ձա­տր­­վում են օ­տար եր­կր­­նե­րից՝ հենց այս նպա­տակ­նե­րի հա­մար: Հա­ճախ այդ նպա­­տակ­­նե­րի հա­մար «գու­նա­վոր», «ժո­­ղովր­դա­վա­րա­­կան» կամ «մար­­­տի­մեկ­յան» հե­­ղա­փո­խութ­յուն­­­ներ են ծրա­գ­­րա­վո­ր­­վում, ին­չը մեր հլու հնա­զանդ եվ­րա­ժո­ղո­վր­­դա­վար լի­նե­լու հե­տեւ­­ան­քն­ է:

Հայկ Թոր­գոմ­յան

«Լու­սանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.