Հա­յի ծա­գու­մը վերկ­րո­նա­կան ու վեր­քա­ղա­քա­կան է, այն բա­ցա­ռա­պես ա­րար­չա­կան ու տիե­զե­րա­ծին ե­րե­ւույթ է

Ըստ հայ ա­րի­նե­րի, օ­գոս­տո­սի 11-ին Նա­վա­սար­դի տոնն է եւ նշ­­վում է Հայկ Նա­հա­պե­տի՝ Բե­լի դեմ տա­րած փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կի օ­րը: Հայկ Դյու­ցա­զունն այդ օ­րը, աշ­նա­նա­յին ա­րե­ւա­դար­ձից 40 օր ա­ռաջ հաղ­թել է Ա­րա­րա­տը նեն­գո­րեն զավ­թած Տի­տան­յան Բե­լին եւ վե­րա­տի­րել Հա­յոց Աշ­խար­հը՝ հա­­­յութ­յա­նը բե­րե­լով ա­զատ կյանք՝ ի փառս Հա­յի ու Հայ Աստ­ված­նե­րի:

2012թ. օ­գոս­տո­սի 11-ի հայ­տա­րա­րութ­յու­նում ՀԱՄ-ը նաեւ նշել է, որ դա մի նոր դա­րաշր­ջան ե­ղավ հա­յութ­յան վե­րել­քի հա­մար եւ ի­զուր չէ, որ կար մի ժա­մա­նա­կա­հատ­ված, երբ օ­գոս­տո­սի 11-ը եւս նշվում էր որ­պես Նոր Տա­րի՝ Նոր Կյան­քի օր… Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ ա­րի հա­յե­րը Նոր Տա­րին նշել եւ նշում են գար­նա­նը՝ մար­տի 21-ին՝ Վա­հագն Աստ­ծո վե­­րածնն­դի օր­վա հետ: Իսկ Օ­գոս­տո­սի 11-ը հին Նա­վա­սարդ ա­միսն է: Նավ-Աս-Արդ՝ ու­ժա­կա­նութ­յան-զո­րութ­յան խորհր­դի հաս­տա­տում: Նա­վա­սարդ­յան խա­ղերն էլ ա­ռա­վե­լա­պես զո­րա­խա­ղեր են ե­ղել, ո­րի ժա­մա­նակ Հայկ­յան զին­վո­րի պա­տ­­վա­վոր կո­չում է տրվել:

ՀԱՄ հայ­տա­րա­րութ­յու­նում մա­ս­­նա­վո­րա­պես աս­վում է. «Հայկ Նա­­հա­պե­տը Հա­յ­-Ա­րիա­կան Դի­ցա­կար­գի հա­մա­ձայն Մարդ-Աստ­ված է՝ Աստ­վա­ծա­մարդ՝ Երկ­րա­յին Աս­տ­­ված, ով խո­սել է Հայ Աստ­վա­­ծ­­նե­րի հետ, ան­գամ կա­տա­րել Աստ­վա­ծա­յին Ա­ռա­ջադ­րանք­ներ… Ինչն այ­սօր շա­րու­նա­կում է ի­րա­կա­նաց­նել մեր Նա­հա­պե­տի Հո­գին՝ Մեծ Տիե­զեր­քում…» եւ ի­զուր չէ, որ հայ ա­րի­նե­րը հա­վե­լե­լով մաղ­թել են. «Թո՛ղ ­Հայ Աստ­վա­ծա­մար­դիկ վե­րա­կանգ­նեն ի­րենց Գե­նե­տիկ զո­րութ­յուն­նե­րը»:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան եւ Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմբ­ման ան­դամ­նե­րը օ­գոս­տո­սի 11-ի լու­սա­բա­­ցին, Ե­րե­ւա­նում, Հայկ Նա­հա­պե­տի ար­ձա­նի մոտ ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի քրմե­րի մաս­նակ­ցութ­յամբ ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յուն էին կազ­մա­կեր­պել՝ փա­ռա­բա­նե­լով մեր զո­րա­վոր նախ­նուն եւ Հայ Աստ­ված­նե­րին. «Թո՛ղ ­Հայ Աս­տ­­վա­ծա­մար­դիկ վե­րա­տի­րեն Հայ­քին ու հա­մախմ­բեն Ազ­գը՝ ինչ­պես դա ա­րեց Աստ­վա­ծա­մարդ Հայ­կը… Ցա­վոք, հա­յի գե­­նը նոր «Բել»-եր է ցրցամ տվել»: Ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յու­նից հե­տո հայ ա­րիա­կան­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը այ­ցե­լե­լ­ են Սպի­տա­կա­վոր վան­քի բա­կում վե­րա­թաղ­ված Գա­րե­գին Նժդե­հի (Հայ-Ա­րիա­կան դի­ցա­կար­գի հա­մա­ձայն՝ նույն­պես Աստ­վա­ծա­մարդ հռչակ­ված) մա­սունք­նե­րին, որ­տեղ էլ կազ­մա­կերպ­վել է տո­նա­կան մի­­ջա­ցա­ռում՝ գի­նե­ձո­նե­րով հա­մե­մ­­ված եւ ա­վան­դա­կան ու­տեստ­նե­րի համ­տես­մամբ:

Մեկ այլ տո­նա­կան մի­ջո­ցա­ռում էլ կազ­մա­կեր­պել էին «Հայ խո­­հա­րա­րա­կան ա­վան­դույթ­նե­րի զար­գաց­ման ու պահ­պան­ման», «Սե­­րունդ հա­յա­պահ­պան միա­վո­րում» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը եւ «Դար» հիմ­նադ­րա­­մը: Զար­մա­նա­լի է, բայց ար­դեն ո­րեր­րորդ ան­գամն է Նա­վա­սար­դի տո­նին այս կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը Հայկ Նա­հա­պե­տի ար­ձա­նի մոտ մի­ջո­ցա­ռու­մից հե­տո գնում են տո­նը շա­րու­նա­կե­լու այս­պես կոչ­ված քրմե­րի ու քա­հա­նա­նե­րի հետ: Այդ քրմե­րին նշում ենք այս­պես կոչ­­ված, քա­նի որ սրանք ժա­մա­նա­­կին դեմ ե­ղան Հայ Ա­րիա­կան Մի­ա­բա­նու­թ­­յան՝ Ե­րե­ւա­նում Ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան տա­­ճար կա­ռու­ցե­լու ա­ռա­ջար­կին, քա­նի որ ի­րենց թվ­­ում է, թե ե­կե­ղե­ցու հետ չպետք է առ­ճա­կատ­վել եւ պետք է հա­մա­կերպ­վել այս ի­րա­կա­նութ­յան հետ: Մինչ­դեռ այն քուր­­­­մը, ով իր հա­վա­տի ա­ռա­ջին գծի ռազ­մի­կը չէ եւ քա­հա­նա­յի հետ (ան­գամ նրա­նից հե­տո) ծես է կա­տա­րում (իսկ 301 թվ­­ին ոչ մի­այն հե­թա­նո­սա­կան-ազ­գա­յին, այ­լեւ պե­տա­կան-հայ­րե­նա­կան սպանդ ի­րա­կա­նաց­րին քրիս­տո­ն­­յա­նե­րը), ու­րեմն նա ըն­դա­մե­նը քա­հա­նա­յի սպա­սա­վոր է, եւ ի­զուր չէ, որ վե­րո­­նշ­­յալ հա­սա­րա­կա­կան կազ­­մա­կեր­պու­թ­­յուն­նե­րի հետ մի­ա­սին այդ այ­ս­­պես կոչ­ված քրմե­րը քա­հա­նա­նե­րի հետ ծե­սի են գնում. «Թո­նիրն օծ­վում է քր­­մե­րի կող­մից, իսկ հա­ցը, ո­րը պի­տի թխ­­վի, օրհ­նում են քա­հա­նա­նե­րը»,-աս­ված էր «Ար­մատ» ա­կում­բի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րութ­յու­նում:

Լրագ­րո­ղ­­նե­րի տե­ղե­կատ­վութ­յամբ, քա­հա­նա­­նե­րը վի­րա­վո­րել են այս­պես կո­չ­­ված քրմե­րին (չի նշ­­վել, թե ինչ­պես), իսկ երբ նրանց հար­ց­­րել են այս մա­սին, այս­պես կո­չ­­ված քրմե­րն­ ա­սել են, թե այդ­պի­սի բան չի ե­ղել: Դե հե­տո էլ երգ ու պար, կե­ր­ ու խում ու ե­ր­­ե­ւի Ե­հո­­վա­յի հա­մա­տեղ փա­ռա­բա­նում…

Իսկ երբ 3 տա­րի ա­ռաջ «Հայ ժո­­ղովր­դի ազ­գա­յին ինք­նութ­յա­ն» տոն սահ­մա­նե­լու վե­րա­բեր­յալ նա­խա­գի­ծն­ ա­ռա­ջին իսկ ըն­թերց­մամբ ըն­դուն­վեց նախ­կին ԱԺ-ում, Էջ­միա­ծի­նը, հա­վա­տա­րիմ իր ա­պազ­գա­յին ու հա­կա­հե­թա­նո­սա­կան բնույ­թին, ան­ցավ կա­տա­ղի հա­կա­հար­ձակ­ման ու տա­պա­լեց նա­խա­գի­ծը, ո­րով­հե­տեւ այն նշվե­լու էր օ­գոս­տո­սի 11-ին, Հայ­կի՝ Բե­լի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի օ­րը: Այս­պես մի ան­գամ եւս ա­պա­ցու­ցվեց, որ Հայկ­յան հաղ­թա­նա­կի օ­րը խորթ է ե­կե­ղե­ցու հա­մար: Ան­գամ սո­ցիա­լա­կան ցան­ցերն ար­ձա­­գան­քե­ցին, թե «ա­պազ­գա­յին ու հա­կազ­գա­յին «Է­կու­մե­նիկ» շարժ­ման ան­դամ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու խա­չակ­րաց ար­շա­վան­քը հայ ժո­ղովր­դի դեմ շա­րու­նակ­վում է առ այ­սօր, բայց այս է՝ Հայ­կը հաղ­թեց Բե­լին, եւ հաղ­թե­լու է մե­րօր­յա բե­լե­րին նույն­պես, ինչ ան­վան տակ էլ նրանք հան­դես գան»…­

Իսկ մեծն հա­յոր­դի Գա­րե­գին Նժ­­դեհն ա­սել է. «Ան­բա­րո­յա­կան է եւ կո­րած մի ժո­ղո­վուրդ, ե­թէ գո­յու­­­­թիւնն ա­պա­հո­վե­լու հա­մար ա­նըն­դու­նակ է խոր ցնցում­նե­րի: Հո­գե­կան ցնցում­նե­րի ըն­դու­նակ ժո­ղո­վուրդ­նե­րը միայն կա­րող են վե­րա­նո­րոգ­ւել: Ա­ռանց վե­րագ­նա­հա­տու­մի՝ ա­նի­մաստ է ո­րո­նու­մը, իսկ ա­ռանց ո­րո­նում­նե­րի՝ ոչ թէ միայն ժո­ղո­վուրդ­նե­րի միտքն է մեռ­նում, այլ եւ հենց ի­րենք՝ ժո­ղո­վուրդ­նե­րը: Վե­րագ­նա­հա­տու­մի պի­տի են­թար­կենք ոչ միայն դէպ­քե­րի ա­ռար­կա­յա­կան բնոյ­թը, այլ մա­նա­ւանդ մեր հո­գե­ւոր կե­ան­քի են­թա­կա­յա­կան տար­րե­րը: Պի­տի ո­րո­նենք, փնտռենք, գտ­­նենք մեր դժ­­բախ­տու­թեանց ի­րա­կան պատ­ճառ­նե­րը, ճա­նա­չենք մեր իս­կա­կան վէր­­քե­րը, ախ­տո­րո­շան­քի պի­տի են­թար­կենք մեր ժո­ղո­վուր­դի հո­գին, ո­րից յե­տոյ միայն խօսք կա­րող է լի­նել բու­ժու­մի մա­սին»: Եվ հայ ա­րի­ներն ա­սում են. «Ա­ր­­որ­­դի­նե­րը վե­րա­դառ­նում են… Ժամն է շրջվե­լու դե­պի Հայ Աստ­ված­նե­րը»:

Մեծ Հայ­քում նա­վա­սար­դի 1-ը, այ­սինքն՝ օ­գոս­տո­սի 11-ը, ե­ղել է հա­­­­մազ­գա­յին տոն: Հայ ազ­գը մեծ շու­քով, խրախ­ճանք­նե­րով, տո­նա­խմ­­բութ­յուն­նե­րով ու խա­ղե­րով տո­նել է Նա­վա­սար­դը որ տե­ւում էր օ­րեր: Տո­նախմ­բութ­յուն­նե­րին ներ­կա էին լի­նում թա­գա­վո­րը, քրմա­կան եւ իշ­խա­նա­կան դա­սը, հա­զա­րա­վոր մար­դիկ: Ուխ­տա­վոր­նե­րը զո­հա­բե­րութ­յան հա­մար այս­տեղ էին բե­րում խո­յեր, ա­ղավ­նի­ներ, խո­շոր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­ներ: Նա­վա­սար­դի տո­նա­խմ­­բութ­յա­նը հա­վաք­ված բնակ­չութ­յունն իր հետ բե­րում էր տար­վա պտուղ­նե­րի ա­ռա­ջին բեր­քը: Ինչ­պես ա­մեն տո­նի ժա­մա­նակ, Նա­վա­սար­դին եւս մա­տուց­վում էին ա­վան­դա­կան ճա­շա­տե­սա­կ­­ներ: Քր­­իս­տո­նեութ­յան բռնի ըն­դու­նու­մից հե­տո հայ ժո­ղովր­դի ա­վան­դա­կան տո­նա­ցույ­ցում եւս կա­տար­վե­ցին փո­փո­խութ­յուն­ներ, ու Նա­վա­սարդ­յան տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րը մար­դ­­կանց կեն­ցա­ղից կա­մաց-կա­մաց դուրս մղվե­ցին, ինչ­պես շատ ազ­գա­յին տո­ներ:

Հայկ Նա­հա­պե­տի հաղ­թա­նա­կի օ­րը շա­տե­րը թյու­րի­մա­ցա­բար (գու­ցե նեն­գո­րեն գի­տակ­ցա­բար) նշ­­ում են որ­պես հայ տե­սա­կի ձե­ւ­­ա­վոր­ման ժա­մա­նա­կա­հատ­ված, ին­չը պար­զա­պես ծի­ծա­ղե­լի է, քան­զի հայ տե­­­սա­կը տա­սն­­յակ հա­զա­րամ­յակ­նե­րի պա­տ­­մութ­յուն ու­նի… Շուրջ 4500 տա­րին հա­մա­րել հա­յութ­յան ծագ­ման շրջան, նշ­­ա­­նա­կում է ջուր լցնել օ­տար­նե­րի, ա­­ռ­­ա­­­­վե­լա­պես՝ թշնա­մի­նե­րի ջրա­ղաց­նե­րին: Ո­մանք նաեւ Հա­յա­ս­­տան ա­նունն են կա­պում մեր փա­­ռա­հեղ նախ­նու ան­վան հետ, սա­կայն Հայ­կը վե­րա­դար­ձե՛լ­ էր Հայք՝ Հա­յե­րի Եր­կիր, որ­տեղ իր պա­պերն ու նա­խա­պա­պերն էին ա­­պրել… Եվ վե­րա­դար­ձել էր վե­րա­տի­րե­լու: Միայն Քա­րա­հուն­ջի աս­տ­­ղա­դի­տա­րա­նը 7500 տա­րե­­կան է, ո­րի մա­կար­դա­կին հաս­նե­լու հա­­մար, ըստ աշ­խար­հահռ­չակ գի­տ­­նա­­կան Պա­րիս Հե­րու­նու, հայ տե­­սա­կը առն­վազն 40 հա­զար տա­րի պետք է ապ­րած լի­ներ, որ տի­րա­պե­տեր նման աստ­ղա­դի­տա­րա­նի եւ այլ տիե­զե­րա­կան գի­տե­լիք­նե­րի… Էլ չենք խո­սում այլ փաս­տե­րի եւ տիե­զե­րա­փու­լե­րի մա­սին:

Ինչ մնում է Հայ­կի՝ Բե­լի դեմ տա­­­րած հաղ­թա­նա­կին, ա­պա Հայ Դյու­ցազ­նը պար­զա­պես, կրկնում ենք, վե­րա­դար­ձավ Հայք՝ վե­րա­կան­գնե­լու հա­յոց եր­կիրն ու հա­յու­թ­­յան ա­զատ կյան­քը: Ինչ­պես Մով­սես Խո­րե­նա­ցին է նշում, երբ Հայ­կը վե­րա­դար­ձավ Հայք, տե­սավ այն­տեղ հսկա­նե­րի ցե­ղի, որ ապ­րում էին ան­ջատ-ան­ջատ, բայց չէին են­թարկ­վել Բե­լին, եւ նա դեռ պի­տի կա­րո­ղա­նար հայ­­­կա­զուն հսկա­նե­րին ա­պա­ցու­ցել իր հա­մազ­գա­յին վեհ նպա­տա­կը, ո­րը Հայ Աստ­ված­նե­րի Կամքն ու Ա­ռա­ջա­դրանքն էր…

Ե­ղան նաեւ այս­պես կոչ­ված գի­տ­­նա­կան­ներ, որ հայ­տա­րա­րում էին, թե Հայկ Նա­հա­պե­տը քրիս­տոն­յա է ե­ղել: Այ­սինքն՝ քրիս­տո­նե­ութ­յու­նը հա­յութ­յան մեջ ե­ղել է ան­գամ մին­չեւ Քրիս­տո­սի հայտն­վե­լը: Սա ար­դեն խե­լաց­նո­րութ­յուն է, ե­թե չա­սենք՝ խեղ­կա­տա­կութ­յուն:

Հայկ Նա­հա­պե­տի հաղ­թա­նա­կը մշտառ­կա պատ­գամ է հայ բո­լոր սե­­­րունդ­նե­րին, ան­կախ կու­սակ­ցա­կան, կրո­նա­կան կամ սո­ցի­ա­լա­կան պատ­կա­նե­լութ­յու­նից, եւ ա­մեն ազ­գա­յին բան, որ գո­յութ­յուն է ու­նե­ցել մին­չեւ 301 թվի քրիս­տո­նե­ա­կան ազ­գա­ջինջ սպան­դը, պետք չէ քրիս­տո­նեաց­նել, չի ստ­­ա­ց­­վի, ո­րե­ւէ ար­մատ չկա այդ­պի­սի: Հա­յը պաշ­տել է հայ հա­վա­տը, ո­րը քրիս­տոն­յա­ներն օ­տար բա­ռով կո­չե­ցին հե­թա­նո­սութ­յուն: Այն ըն­դա­մե­նը ա­սո­րե­րեն բառ է, ո­րը հու­նա­րեն էթ­նոսն է, իսկ հա­յե­րեն՝ ազ­գը: Ա­յո, հա­յը ազ­գա­յին հա­վա­տի հե­տե­ւորդ է ե­ղել ու հո­գու խոր­քում այդ­պի­սին էլ կա…

Եվ այդ հա­վա­տի վե­րա­դար­­ձի հա­մար է, որ գոր­ծում է Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յու­նը՝ փա­ռա­­բա­նե­լով Տիե­զեր­քի Ա­ր­­ար­չին, Հայ Աս­­­տ­­ված­նե­րին եւ Հայկ Նա­հա­պե­տին ու նրա տոհ­մը, Հա­յա­ս­­տան աշ­­­խարհն ու հա­յութ­յա­նը:

Քուրմ Ար­մոգ

ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի Քրմա­կան խորհր­դի ան­դամ

«Լու­սանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։