ՁՕՆ ԳՐԻՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ

Հայոց գրերի գիւտի 1600 ամեակին

«ՁՕՆ ԳՐԻՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ»


Զօրոյթ ոգու,

Խրախճանք հոգու,

Հարստութիւն անհատնում՝

Էութիւնն ես դու հայ մարդու,

Հայ տեսակի սահմանում:


Խորհուրդ խորին,

Գաղտնիք վերին,

Անմեկնելի առեղծուած,

Դու յայտնութիւն Սուրբ Մեսրոպի

Մեզ ի վերուստ ես տրուած:


Լեզու ոսկի,

Թռիչք մտքի,

Հայապրումի խինդ ու բոց,

Արարումի խոյանք խօսքի,

Հայակրթման թէժ դարբնոց:


Հայաբոյր բառք,

Հայեցի բարք,

Աստուածային դու շնորհ,

Հայապահպան հզօր պատուար,

Իմաստութիւն հին ու նոր:


Հինաւուրց փառք,

Վստահ գալիք,

Հայ հանճարի ապացոյց,

Հայահաւաք յուսոյ տանիք,

Յաւերժութեան ուղեցոյց:


Յա՛ր զօրացիր,

Մեզ զօրացրու՝

Անպարտ ենք մենք միայն քեզ հետ:

Հայ մանկանցը հայ մարդ դարձրու,

Որ ազգն հայկեան ապրի յաւէտ:


Մեր համոզմունք, մեր հաւատամք,

Ամենազօր յաղթական կամք:

Վալերի Միրզոյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։