Վար­դա­վառ էր եւ ծնունդ՝ Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու տո­նին ըն­դա­ռաջ

«Լու­սանցք»-ն­ ա­մեն տա­րի մեկ­նում է մե­կամս­յա ար­ձա­կուր­դի՝ թարմ ու­ժե­րով վե­րա­դառ­նա­լու նկա­տա­ռու­մով: Ար­ձա­կուրդն ան­հան­գիստ ու լի­քը ան­ցավ. ծնվեց թեր­թի գլխա­վոր խմբա­գիր Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նի ա­ռա­ջնե­կը: Ծնվեց Վար­դա­վա­ռի տո­նին ըն­դա­ռաջ եւ հաս­տա­տա­պես հա­նուն Հայ Աստ­ված­նե­րի վե­րա­դար­ձի: Ծնվեց աղ­ջիկ, եւ Վար­­­դա­վա­ռի հո­վա­նա­վոր Աստ­վա­ծու­հու պա­տ­­վին կնքվեց Աստ­ղիկ ա­նու­նով:

Միա­ժա­մա­նակ ու­րա­խութ­յուն էր նաեւ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան կա­ռույ­ցում, քան­զի նո­րա­ծի­նը նաեւ դուստրն էր ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի: 2007թ. դեկ­տեմ­բե­րի 22-ին (Միհր Աստ­ծո տո­նին) Գառ­­նո ա­րիա­կան տա­ճա­րում, Հայ Աստ­ված­նե­րի ներ­­կա­յութ­յամբ եւ քրմա­կան ծե­սով տե­ղի է ու­նե­ցել ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի եւ «Լու­սան­ցք»-ի գլխա­վոր խմբագ­րի պսա­կադ­րութ­յու­նը: Այս տար­վա հու­լի­սի 12-ին ու­նե­ցան ի­րենց ա­ռա­­­ջին զա­վա­կին:

Աստ­ղի­կը ծնվեց Վար­դա­վառ տո­նի նա­խա­­շե­մին, ո­րը հայ ա­րի­նե­րը նշում են որ­պես Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու տոն, եւ հայ ա­րիա­կան­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը, «Լու­սանցք»-ի աշ­խա­տա­կազմն ու թղթա­կից­նե­րը նո­րած­նին ցան­կա­ցան աստղ­կա­կան գե­­ղեց­կութ­յուն եւ վա­հագ­նա­զարմ ա­ռող­ջութ­յուն ու ամ­րութ­յուն: Մաղ­թանք կար նա­եւ, որ Հայ Աստ­ված­նե­րը լի­նեն պա­հա­պան եւ զո­րա­վիգ նո­րա­ծին հա­յու­հուն, իսկ Տիե­զերքն ու Ա­մե­նայ­նի Ա­րա­րի­չը բա­րե­համ­բույր գտ­ն­վեն հայ ա­րի­նե­րի ա­ռաջ­նոր­դի ա­ր­­որ­դի դս­­տեր ճա­կա­տագ­րի նկատ­մամբ:

Կրկնե­լով այս ա­մե­նը՝ նաեւ մաղ­թում ենք, որ Աստ­ղի­կը ժա­ռան­գի հայ­րա­կան եւ մայ­րա­կան գե­նե­րի ամ­բողջ զո­րութ­յուն­նե­րը, ազ­գա­յին իղ­ձերն ու նպա­տակ­նե­րը եւ միա­ժա­մա­նակ ապ­րի ու­րախ, հա­ջո­ղակ եւ նպա­տա­կաս­լաց անձ­նա­կան կյան­քով: Կար­ծում ենք՝ Աստ­ղի­կը կլի­նի ա­վե­տի­սը Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի եւ Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նի հա­ջոր­դիվ զա­վակ­նե­րի:

Ա­վե­տի­սով շնոր­հա­վո­րանք էր հղել «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն» օ­րա­թեր­թը, որ­տեղ Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նը աշ­խա­տում է եր­կար տա­րի­ներ. «Վար­դա­վա­ռի նա­խօ­րեին նոր աստղ ծնվեց Հա­յաս­տա­­նի Հան­րա­պե­տութ­յան, նաեւ՝ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան» խմբագ­րա­կա­զ­­մի մա­նուկ­նե­րի հա­մաս­տե­ղութ­յու­նում, ա­վե­լի շուտ՝ Աստ­ղիկ, ում մայ­րի­­կին՝ լրագ­րող Ար­մե­նու­հի Մել­քոն­յա­նի­ն­ ենք հղում ա­մե­նա­ջերմ շնոր­հա­վո­րանք­ներն ու մաղ­թան­ք­­նե­րը՝ մեր ան­կեղծ ու­րա­խութ­յու­նը կի­սե­լով նրա ըն­տա­նի­քի հետ»:

Եվ հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը փա­ռա­բա­նել­ով հա­յու­հու ծնուն­դը՝ օ­րեր հե­տո նշե­ցին Վար­դա­վա­ռը: Սա ա­մե­նա­սիր­ված տո­նե­րից է եւ Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան ու Հայ Ազ­գայ­նա­կան­նե­րի Հա­մախմբ­ման ան­դամ­նե­րը հու­լի­սի 25-ին՝ Հա­յոց Սրբա­զան տո­մա­րով եւ Ա­րե­գակ­նա­յին ան­շարժ օ­րա­ցույ­ցով Աստ­ղիկ օ­րը կազ­մա­կեր­պե­ցին հայ-ա­րիա­կան տո­նա­կա­տա­րութ­յուն: ՀԱՄ տա­րա­ծած հայ­տա­րա­րութ­յու­նում նշված է. «Բա­զում հա­զա­րամ­յակ­ներ այդ տո­նը նշվում է որ­պես Հա­յոց սի­րո Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հու տոն:

Վարդ՝ Վ­-Արդ նշա­նա­կում է Գե­րա­գույն-Վե­րին Սե­րու­մի Խոր­հուրդ, Գե­րա­գույն Սի­րո Խոր­հուրդ: Վար­դա­վա­ռը նա­խաշ­նում է Գե­րա­գույն Սի­րո Խորհր­դով վառ­վել-խան­դա­վառ­վե­լը, օծ­վե­լը: Հայ ա­րի­նե­րը տո­նա­կան մի­ջո­ցառ­մանն ա­վան­դա­կան ջրցա­նու­թ­­յամբ միմ­յանց ջրել են հայ ա­րի քրմե­րի օծ­ած ջրով, եւ մեծ ու մա­նուկ ջրո­­ցի խա­ղա­լով փա­ռա­բա­նել են Աստ­ղիկ Աս­տ­­վա­ծու­հուն եւ Սե­րը, ո­րը Տիե­զե­րա­ստեղծ Մի­ջուկ է ի վե­րուստ:

Ջու­րը նա­խան­շում է մաք­րութ­յուն-մաք­րա­գոր­ծութ­յուն, ջրվե­լը՝ մաքր­վել, իսկ Սի­րո Գե­րա­գույն Խորհր­դի կրող եւ պա­հա­պան Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հուն (յու­րա­քանչ­յու­րը՝ նաեւ իր սի­րուն) ըն­դա­ռաջ գնա­լու հա­մար կա­տար­վել է ջրով մաքր­վե­լու-օծ­վե­լու ա­րա­րո­ղութ­յուն, ին­չը ա­րիա­դա­վան-հե­թա­նո­սա­կան ա­վան­դույթ է, որն ինչ­քան էլ փոր­­ձում են վե­րաց­նել քրիս­տո­նեա­կան ուս­­մուն­քի հո­վիվ­նե­րը՝ ա­նարդ­յունք է լի­նում՝ ազ­գը գե­նե­տիկ հի­շո­ղութ­յամբ պահ­պա­նում է ազ­գա­յի­նը»:

Վար­դա­վա­ռի տո­նա­կան ա­րա­րո­ղութ­յու­նը կազ­մա­կեր­պվել էր Քա­րի լճի մոտ՝ Ա­րա­գա­ծի գա­գաթ բարձ­րա­նա­լու ճա­նա­պար­հին, իսկ մի խումբ, տո­նա­կան եւ ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յուն­նե­րից հե­տո, բարձ­րա­ցել էր քա­ռա­գա­գաթ Ա­րա­գա­ծի բարձ­րա­գույն գա­գա­թը: Ծի­սա­կար­գը կա­տա­րել են ՀԱՄ Հո­գե­ւոր հանձ­նախմ­բի 7 քրմե­րը եւ 7 քրմի թե­կ­­նա­ծու­նե­րը: Հայ ա­րի­ներն ու ազ­գայ­նա­կան­նե­րը փա­ռա­բա­նել են Աս­տ­­ղիկ Աստ­վա­ծու­հուն՝ հա­յոց սրտե­րը սի­րա­վառ պա­հե­լու եւ հա­յի ազ­գա­յին մի­աս­նութ­յունն ու հայ­րե­նի­քի վե­րա­միա­վո­րու­մը Աս­տղ­­կա­կան սի­րով ու Վա­­հա­գ­­նա զո­րութ­յամբ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Փա­ռա­բա­նել են նաեւ Հայ Աստ­վա­ծ­­նե­րին եւ Տիե­զեր­քի Ա­րար­չին եւ սե­րը առ ազգ ու հայ­րե­նիք, մայր եւ կին:

Նույն օ­րը ՀԱՄ գրա­սեն­յա­կում Վար­դա­վա­ռի տո­նի ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յուն են կազ­մա­կեր­պել նաեւ հայ ա­րի­նե­րի Հա­յաս­տա­նի մար­­զա­յին կա­ռույց­նե­րի, Ար­ցա­խի եւ Ջա­վախ­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ այլ քրմե­րի մաս­նակ­ցութ­յամբ: Այդ օ­րը քրմ­­ա­կան ծե­սով եւ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի մաս­նակ­ցութ­յամբ քրմի թեկ­նա­ծու օծ­վեց ՀԱՄ Ար­ցա­խի եւ ա­զա­տա­գր­­ված տա­րածք­նե­րի կա­ռույ­ցի պա­­­տաս­խա­նա­տու Ար­մեն Պետ­րոս­յա­նը:

Ինչ­քան էլ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին փոր­ձում է Վար­դա­վա­ռի տո­նից հա­նել տալ ա­վան­դա­կան ջրո­ցին, իսկ Տրնդե­զի տո­նին՝ կրա­կի վրա­յով թռչե­լը (հա­մա­րում են հե­թա­նո­սա­կան ա­վան­դույթ), միեւ­նույնն է, հա­յե­րը դա պահ­պա­նում են՝ հա­րա­զատ հա­մա­րե­լով ի­րենց գե­նե­տիկ հի­շո­ղութ­յա­նը, ան­գամ ջրո­ցի խա­ղում եւ կրա­կի վրա­յից թռ­­չում են ե­կե­ղե­ցի­նե­րի բա­կե­րում…

Ե­թե ջրվե­լը մաքր­ա­գոր­ծել է նշա­նա­կում, ին­չը սի­րո տո­նից ա­ռաջ պար­տա­դիր է հա­մար­վում, ա­պա կրակ­ներ վա­ռե­լը այլ խոր­հուրդ է ար­տա­հայ­տում: Կրա­կը Երկն­քի Ա­րէ­գա­կի (Ա­րա­կան եւ Է(Ի)գա­կան Ա­կուն­քի) Երկ­րա­յին Ար­տա­ցո­լան­քի խոր­հուրդն է նա­խան­շում, եւ Ա­րէ­գա­կը՝ որ­պես Երկ­րա­յին Կյան­քի պա­հա­պան ջեր­մաց­նող եւ կյանք տվող ա­կունք է փա­ռա­բան­վում: Հայ ա­րի­ներն ա­սում են, որ «Ար-ա­կան եւ Է(Ի)գ­-ա­կան միահ­յուս­վա­ծութ­յունն է Տիե­զեր­քի ա­լե­հա­վաք եւ ա­լեց­րիչ «կա­յա­նը», ին­չը նո­րա­­պ­­սակ­նե­րը կի­րա­ռում են երկ­րում՝ ձեռք-ձեռ­քի բռնած կրա­կի վրա­յով թռչե­լիս…

Շատ զլմ-­ներ են անդ­րա­դառ­նում մեր տո­նե­րի հե­թա­նո­սա­կան եւ քրիս­տո­նեա­կան կող­մե­րին, եւ դա լավ է: Ճիշտ է՝ հա­ճախ է սխալ կամ խրթին տե­ղե­կատ­վութ­յուն տր­­վում, բայց կա­րե­ւոր է, որ նաեւ փորձ է ար­վում հա­ս­­կա­նալ տո­նի կամ ծե­սի նախ­նա­կան բնույ­թը:

Հայ ե­կե­ղե­ցին հու­լի­սի 15-ին նշեց Վար­դա­վա­ռը: Եվ այդ ժա­մա­նակ էլ մար­դիկ միմ­յանց մի լավ ջրել են ու ու­րա­խա­ցել:

Վար­դա­վա­ռը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու 5 տա­ղա­վար տո­նե­րից է, բայց նշվում է որ­պես Հի­սուս Քրիս­տո­սի Պայ­ծա­ռա­կեր­պութ­յան կամ Այ­լա­կեր­պութ­յան տոն: Հարց է ծա­գում, իսկ ին­չու՞ է ե­կե­ղե­ցին օգ­տա­գոր­ծում նաեւ Վար­դա­վառ ա­նու­նը: Մենք վս­տ­ահ ենք. պատ­ճա­ռը մեկն է՝ ինչ­քան էլ փոր­­ձե­ցին այդ ա­նու­նը խամ­րեց­նել, ան­գամ նվա­ս­­տա­ց­­նե­լով ինչ­պես Աստ­ղիկ Աստ­վա­ծու­հուն, այն­պես էլ Հայ Աստ­ված­նե­րին (նա­եւ չաս­տված­ներ ա­սե­լով), չս­տ­ա­ց­­վեց, եւ ստիպ­ված է ե­կե­ղե­ցին գոր­ծա­ծում Վար­­դա­վառ ան­վա­նու­մը: Եվ լրա­տ­­վա­մի­ջոց­նե­րը ար­դեն ան­վա­րան նշում են, որ մինչ 301թ­., երբ հա­յերն «ըն­դու­նե­ցին» քրիս­տո­նեութ­յու­նը, «Վար­դա­վա­ռի տո­նը կապ­ված էր հայ­կա­կան դի­ցա­րա­նում ջրի, սի­րո, պտղա­բե­րութ­յան ու գե­ղեց­կութ­յան աս­տ­­վա­ծու­հի Աստ­ղի­կի հետ: Վեր­ջի­նիս վար­դեր էին նվի­րում, ա­ղավ­նի­ներ էին բաց թող­նում եւ միմ­յանց վրա ջուր ցո­ղում: Կա­րե­լի է ա­սել, որ միայն ջուր ցո­ղե­լու ա­վան­դույթն է, որ պահ­պան­վել է նաեւ մեր օ­րե­րում: Ա­ռաս­պե­լի հա­մա­ձայն՝ Աստ­ղիկ ա­ստ­­վա­ծու­հին սեր էր սփռում Հա­յա­ս­­տան աշ­խար­հում՝ վար­դա­ջուր ցո­­ղե­լով: Եվ հենց այս­տե­ղից է գա­լիս միմ­յանց ջրե­լու սո­վո­րու­թ­­յու­նը: Քրիս­տո­նեութ­յան ըն­դու­նու­մից հե­տո հե­թա­նո­սա­կան մի շարք տո­ներ, այդ թվում նաեւ Վար­դա­վա­ռը, տե­ղայ­նաց­վեց եւ դրա ծի­սա­­կար­գը շաղ­կապ­վեց Աստ­ծո հետ: Քրիս­տո­սի Պայ­ծա­ռա­կեր­պու­թ­­յու­նը ժո­ղո­վր­­դա­կան լեզ­վով ան­վան­ում են նաեւ Վար­դա­վառ Տի­րո­ջը վար­­դի հետ հա­մե­մա­տե­լու պատ­ճա­ռով»… (Այս վեր­ջին բա­ցա­­տ­­րութ­յու­նը ոչ մի տր­­ա­­­մա­բա­նութ­յուն ու հիմ­նա­վո­րում չու­նի):

­Վե­րե­ւում նշվեց Վար­դա­վա­ռի ի­­մաս­տը, բայց նաեւ նշում են, որ «Վար­դա­վառ» բա­ռը տար­­բեր ի­մա­ստ­­նե­րով է ստու­գա­բան­վում, ո­ր­­ոնք բո­լորն էլ բնու­թա­գ­­րում են տո­նը, ինչ­պես նաեւ՝ մա­տ­­նան­շում դրա խոր­հուրդ­նե­րը: Մի տար­բե­րա­­կով «վար­դա­վա­ռ» բա­ռը կազմ­ված է վարդ (ո­ւարդ)-ջուր եւ վառ-սրսկել, լվա­նալ ար­մատ­նե­րից, նշ­­ա­նա­կում է ջրցա­նութ­յուն, ո­րը կա­զ­­մում է տո­նա­կան ա­րա­րո­ղա­կար­գի գլխա­վոր մա­սը: Ո­մանց կար­­ծի­քով էլ՝ այն նշա­նա­կում է «կրա­­կա­վա­ռ», «հրա­վա­ռ»: Բա­ռի աս­տ­­վա­ծա­շնչ­­յան ստու­գա­բա­նութ­յու­նում էլ կար­դում ենք, որ այն կազմ­ված է վարդ (սի­րո գե­րա­գույն խոր­­հուրդ է նշա­նա­կում) եւ վառ (ուժ­­գին ար­տա­հայտ­ված կրա­կի ի­մաստ է պա­րու­նա­կում) բա­ռե­րից եւ նշա­նա­կում է վար­դով՝ սի­րո բա­­ցար­ձակ խոր­հր­­դով վառ­ված, վար­դով օծ­ված: Իսկ Պայ­­ծա­ռա­կեր­պութ­յան տո­նը այս ա­մե­նի հետ ո­րե­ւէ առն­չութ­յուն չու­նի, ա­ռա­վել եւս, որ հա­ջոր­դող եր­կու­­շաբ­թին հեր­թա­կան մե­ռե­լոց էր հայ­տա­րար­ված:

Հայ ա­րի­նե­րը նախն­յաց խոր­հուր­­դը հար­գել գի­տեն եւ պար­տա­դր­­ված մե­ռե­լոց­նե­րը չէ որ ա­պա­հո­վե­լու են կա­պը նախն­յաց (հո­գի­նե­րի) հետ: Ի դեպ, սեպ­տեմ­բե­րի 23-ին էլ, ա­շ­­նա­նա­յին գի­շե­րա­հա­վա­սա­րին կնշվի Նա­խ­ն­յաց տո­նը…

«Լի­նե՛նք ­հո­գա­տար Հա­յաս­տան – Վար­դա­վառ 2012» նա­խագ­ծի շր­­ջա­­նակ­նե­րում եւս մի­ջո­ցա­ռու­մ­­ներ ե­ղան, Կա­րա­պի լճի շրջա­կայ­քում տե­ղի ու­նե­ցավ Վար­դա­վա­ռի տո­նա­խմ­­բութ­յուն, ո­րի ըն­թա­ց­­քում բաց­վե­լ­ էր հայ ար­վես­տա­գե­տ­­նե­րի, հա­սա­րա­կա­կան գոր­­­ծի­չ­­նե­րի հե­ղի­նա­կած Վար­դա­վա­ռի թե­մա­յով լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դե­սը: Նշվել էր, որ նա­խա­ձեռ­նութ­յան նպա­տակն է հա­սա­րա­կութ­յան ու­շադ­րութ­յու­նը ս­­ե­ւե­ռել ազ­գա­յին ինք­նութ­յան ձ­­ե­ւա­վոր­մա­նը նպա­ս­­տող ազ­գա­յին տո­նե­րին, դրանց տա­րած­մանն ու պահ­­­­պան­մա­նը: Վար­դա­վա­ռին մաս­նա­կից ե­ղան ան­գամ քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րը: Տար­բեր շրջ­­ա­ն­­նե­րում ջրցան մե­քե­նա­նե­րը, դույ­լե­րով «զին­վա­ծ» նախ ջրել-մաք­րել են փո­ղոց­նե­րը, այ­նու­հե­տեւ դույ­լե­րը ջրով տվել բնա­կիչ­նե­րին՝ միմ­յանց վրա ցա­նե­լու հա­մար: Ջր­­ցան մե­քե­նա­նե­րի վրա նաեւ գե­ղե­ցիկ գու­նա­վոր փու­չիկ­ներ են ե­ղել, եւ սա եւս կապ չու­նի Պայ­ծա­ռա­կեր­­­պութ­յան տո­նի հետ:

Իսկ Վար­դա­վա­ռի տո­նին հա­յե­րը հի­շում են, որ Հա­յոց զո­րութ­յան եւ ռազ­մի Աստ­ված Վա­հագ­նի հաղ­թա­նակ­նե­րի եւ հզո­րութ­յան աղբ­յուրն է սի­րո Աստ­վա­ծու­հի Աս­տ­­ղի­կը եւ մաք­րա­գործ­ված սերն է ազ­գի ու մարդ­կանց զո­րաց­նե­լու ար­գա­սի­քը: Հա­յոց մեջ սի­րո, նվի­րու­մի, Վա­հագն Աստ­ծո ու Աստ­ղիկ Ա­ս­­­տ­­վա­ծու­հու սե­րը մաղ­թում են բո­լո­­րին, հա­վա­տար­մութ­յան ու սի­րո եր­դու­մ­­ներ տա­լիս եւս ցան­կա­նում նմա­նութ­յուն Վա­հագ­նի եւ Աս­տ­­ղի­կի սի­րուն… Եվ սա՛ է ազ­գա­յի­նը, սա՛ է հաղ­թա­կա­նը եւ ճշմա­րի­տը: Սա՛ է տիե­զե­րա­կա­նը, զի Տիե­զերքն ին­քը Սի­րո արդ­յունք է…

Վա­հագն Նան­յան

Հ.Գ. – Ի դեպ, նյու­թը ա­նակն­կալ է մեր գլխա­վոր խմբագ­րի հա­մար, ո­րը տպագ­րութ­յան պատ­րաս­տե­ցինք նրա բա­ցա­կա­յութ­յու­նից օգ­տվե­լով, քան­զի խմբագ­րութ­յու­նում լի­ներ, իր ու իր զա­վա­կի հետ կա­պ­­­­ված շնոր­հա­վո­րանք­նե­րը կկտ­­րեր-կհա­ներ նյու­թից ու կա­սեր՝ «ըն­տա­նե­կան ալ­բոմ­նե­րը թեր­թում տպե­լու հա­մար չեն»:

Հա­մա­ձայն ենք, բայց հա­վե­լում ենք այն բա­ցա­ռութ­յու­նը, որ երբ վա­ղը… մի օ­րը նշա­նա­վոր լի­նի, ըն­տա­նե­կա­նի մա­սին այ­լեւ խոսք լի­նել չի կա­րող:

Ու­րեմն՝ թող փոք­րիկ Աստ­ղի­կը իր ա՛յն ­լու­սա­վոր ներդ­րումն ու­նե­նա երկ­րի կյան­քում, որ­պես­զի շեշ­տվի հենց ա՛յդ ­մի նշա­նա­վոր օ­րը:

«Լու­սանցք» թիվ 26 (247), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։