«Թուր­քին մի հան­ցան­քը նե­րել՝ կնշա­նա­կի եր­կու նո­րերն ար­տո­նել»

Մեծ հայ Գա­րե­գին Նժդե­հի խո­­ս­­քե­րը ճիշտ վեր­նա­գիր ե­ղան ա­դր­­բե­ջա­նա­կան բար­բա­րո­սութ­յան ստո­րեւ պար­զա­բան­ման հա­մար:

«Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը, ստո­րագ­րե­լով Ռա­միլ Սա­ֆա­րո­վին նե­րում շնոր­հե­լու եւ հե­տա­գա պա­տի­ժը կրե­լուց ա­զա­տե­լու ո­րոշ­ու­մը, խախ­տել է մեր օ­րեն­քը»,- «contact.az» կայ­քում գրել է պրո­ֆե­­սոր Խան­լար Ա­լիկ­պե­րո­վը: «Գե­­րա­գույն դա­տա­րա­նի վճռով Սա­ֆա­րո­վը դա­տա­պարտ­վել է ոչ թե հստակ ժամ­կե­տով, այլ՝ ցմահ: Նկա­տի ու­նե­նա­լով այդ քրե­ա­կան պատ­ժի յու­րա­հատ­կութ­յու­նը եւ հան­ցան­քի ծան­րութ­յու­նը, ո­րի հա­մար այն նշա­նակ­վում է, օ­րեն­քը նաեւ սահ­մա­նել է նման մարդ­կանց նե­րում շնոր­հե­լու հա­տուկ կարգ»: Իսկ, հա­մա­ձայն Ադր­բե­ջա­նի քրեա­կան օ­րենսգր­քի 82,3 հո­դ­­վա­ծի, ցմահ ա­զա­տազր­կու­մը ներ­­մամբ կա­րող է փո­խա­րին­վել միայն 25 տար­վա ա­զա­տազր­կու­մից հե­տո, ին­չը խախտ­վել է՝ ըստ ադր­բե­ջան­ցի պրո­ֆե­սո­րի: Նրա խոս­քե­րով՝ «ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րող է ա­նել պե­տութ­յան ղե­կա­վա­րը, դա Սա­ֆա­րո­վի ցմահ բան­տար­կութ­յու­նը 25 տա­րի բան­տար­­կութ­յամբ փո­խա­րի­նելն է»:

Այս բա­ցատ­րութ­յու­նից հաս­կա­նա­լի է դառ­նում, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­վա­սա­րա­պես թք­­ած ու­նի ինչ­պես մի­ջազ­գա­յին օ­րեն­ք­­նե­րի, այն­պես էլ սե­փա­կան երկ­րի օ­րենսդ­րութ­յան վրա: Պրո­ֆե­սո­րի կար­ծի­քով՝ «պե­տութ­յան ղե­կա­վա­րի հրա­հան­գը հա­կա­սում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան նա­խա­գա­հի 2001թ. հու­լի­սի 18-ի հրա­մա­նով հաս­տատ­ված Ներ­ման դրույ­թի 8.4 կե­տին, ո­րի հա­մա­ձայն՝ դա­տա­պարտ­յալ­նե­րի, ցմահ ա­զա­տազրկ­ված­նե­րի ներ­ման հար­­ցը կա­րող է վե­րա­նայ­վել մի­այն այդ դա­տա­պարտ­յալ­նե­րի ա­զա­տազրկ­ման 10 տա­րին լրա­նա­լուց հե­տո»: Իսկ Բու­դա­պեշ­տի դա­­տա­րա­նի կող­մից 2006թ. ապ­րի­լի 13-ին դա­տա­պարտ­ված ադր­բե­ջան­ցի մար­դաս­պանն իր ներ­ման պա­հին կրել է 10-ից պա­կաս տար­վա պա­տիժ: Հի­շեց­նենք, որ Ռա­միլ Սա­ֆա­րո­վը 2004թ. փետր­վա­րի 19-ին կաց­նի 16 հար­ված է հասց­րել եւ սպա­նել ՆԱ­ՏՕ-ի «Գոր­­ծըն­կե­րութ­յուն հա­նուն խա­ղա­ղութ­յա­ն» ծրագ­րի շրջա­նակ­նե­րում իր հետ Հուն­գա­րիա­յում անգ­լե­րեն լեզ­վի կա­տա­րե­լա­գործ­ման կուր­սե­րին մաս­նակ­ցող հայ­կա­կան բա­նա­կի սպա Գուր­գեն Մար­գար­յա­նին: Բու­դա­պեշ­տի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը այս գոր­ծով դա­­տավ­ճի­ռը կա­յաց­րել է 2006թ. ապ­րի­լի 13-ին: Մար­դաս­պան հա­յաս­պա­նը դա­տա­պարտ­վել է ցմահ բան­տար­կութ­յան, ա­ռանց ա­ռա­ջին 30 տա­րի­նե­րին հա­մա­ներ­ման ի­րա­վուն­քի:

Իսկ ՀՀ ­սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի խորհր­դա­կան, «Սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քի կենտ­րոն» հ/կ խորհր­դի նա­խա­գահ, ի­րա­վա­գի­տութ­յան դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գե­ւորգ Դա­նիել­յա­նն­ էլ հայտ­նել է, որ սա նա­խա­դե­պը չու­նե­ցող ե­րեւ­ույթ է: Ըստ նրա՝ «Դա­տա­պարտ­յալ­նե­րի փո­խանց­ման մա­սի­ն» 1983թ. մար­տի 21-ի Ստրաս­բուրգ­յան կոն­վեն­ցիան միտ­ված է ո­րո­շա­կի ի­րա­վա­քա­ղա­քա­կան ար­ժեք­նե­րի ե­րաշ­խա­վոր­վա­ծութ­յա­նը, ո­րոնց հա­մա­տեքս­տում դա­տա­պարտ­յալ­նե­րին հանձ­նե­լը բն­­ավ ինք­նան­պա­տակ ու միան­շա­նակ պար­տա­դիր գոր­ծըն­թաց չէ, ինչ­պես փոր­ձում են ներ­կա­յաց­նել մա­մու­լով Հուն­գա­րիա­յի իշ­խա­նու­թ­­յուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես այդ երկ­րի հան­րա­յին կա­ռա­վար­ման եւ ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րը (թե­պետ ինք­նին պարզ է, որ վեր­ջինս տվյալ ի­րա­վի­ճա­կում ին­ք­­նու­րույն ո­րո­շում­ներ կա­յաց­նե­լու ու­նակ սուբ­յեկտ չէ)»: Հայ պրո­ֆե­սո­րի պնդմամբ, երբ կող­մե­րը փոր­­ձում են մա­նի­պուլ­իա­ցիա­յի դի­մել, կա­րող են հղում կա­տա­րել Կոն­վեն­ցիա­յի «Փո­խանց­ման պայ­ման­նե­րը» վեր­տա­ռութ­յամբ 3-րդ ­հոդ­վա­ծի վրա, ո­րով սահ­ման­ված են նյու­թա­կան եւ դա­տա­վա­րա­կան ձ­­ե­ւա­կան անհ­րա­ժեշտ պայ­ման­նե­րը (դա­տա­պարտ­յա­լը պի­տի լի­նի դա­տա­վճի­ռը կա­տա­րող պե­տութ­յան քա­ղա­քա­ցի, դա­տա­կան ակ­տը պետք է լի­նի վերջ­նա­կան եւ են­թա­կա չլի­նի բո­ղո­քարկ­ման, ա­զա­տազր­կ­­ման ժամ­կե­տը պետք է գե­րա­զան­ցի առն­վազն 6 ա­մի­սը, անհ­րա­ժեշտ է ծեր կամ ֆի­զի­կա­կան ու հո­գե­կան խո­ցե­լի վի­ճակ ու­նե­ցող դա­տա­պարտ­յա­լի հա­մա­ձայ­նութ­յու­նը, դա­տավճ­ռի հիմ­քում դրված հան­ցա­գոր­ծութ­յու­նը պետք է դա­տա­պար­տե­լի լի­նի նաեւ դա­տավ­ճի­ռը կա­տա­րող պե­տութ­յան օ­րենսդ­րութ­յամբ եւ, վեր­ջա­պես, կող­մե­րը պետք է պայ­­մա­նա­վոր­վեն փո­խան­ցե­լու պայ­ման­նե­րի շուրջ): «Ա­յո, այդ պայ­ման­նե­րի հա­մա­կար­գում չի կա­րե­լի հան­դի­պել Ռա­միլ Սա­ֆա­րո­վի փո­խանց­ման միջ­նոր­դութ­յու­նը մեր­ժե­լու ո­րե­ւէ ի­րա­վա­կան խո­­չըն­դո­տի, սա­կայն դրա­նից բն­­ավ չի բխում, թե Կոն­վեն­ցիան պար­­տա­վո­րեց­նում է կող­մե­րին բա­­ցա­ռա­պես այդ պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում ան­վե­րա­պա­հո­րեն ի­րա­գոր­ծել փո­խան­ցու­մը»,- հա­վե­լել է պրո­ֆե­սոր Դա­նի­ել­յա­նը:

Մին­չեւ վեր­ջին պա­հը հայ­կա­կան կող­մին հա­վաս­տիաց­նում էին, որ մար­դաս­պա­նը շա­րու­նա­կե­լու է պա­տի­ժը կրել Հուն­գա­րիա­յում.- հայտ­նել է ՀՀ­ ԱԳՆ-ի տե­ղա­կալ Զոհ­րաբ Մնա­ցա­կան­յա­նը, սա­կայն հայտ­նի գոր­ծար­քի պատ­ճա­ռով այդ հար­ցը այլ հար­թութ­յուն մտավ: Հուն­գա­րիա­յի այս ո­րո­շու­մը ՀՀ­ ԱԳՆ-ն­ ո­րա­կել է որ­պես ոչ բա­րե­կա­մա­կան քայլ:

Իսկ Ա­լիե­ւի վար­չա­կազ­մը խոս­տո­վա­նել է, որ ե­ղել են գաղտ­նի բա­նակ­ցութ­յուն­ներ: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին կա­պե­րի բաժ­նի ղե­կա­վար Նով­րուզ Մա­մե­դո­վը խոս­տո­վա­նել է, որ վեր­ջին 1 տար­վա ըն­թաց­քում պաշ­տո­նա­կան Բա­քուն գաղ­տ­­նի բա­նակ­ցութ­յուն­ներ է վա­րել հուն­գա­րա­կան կող­մի հետ: «Ռա­­միլ Սա­ֆա­րո­վին Ադր­բե­ջան վե­րա­դարձ­նե­լու քայ­լերն ի­րա­կա­նաց­վել են գաղտ­նի, Իլ­համ Ա­լիե­ւի խիստ վե­րահս­կո­ղութ­յան ներ­քո է ըն­թա­ցել նա­մա­կագ­րութ­յու­նը, այդ թվում՝ Հուն­գա­րիա­յի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Այս հար­ցում վճ­­ռա­կան դեր է խա­ղա­ցել Հուն­գա­րիա­յի վար­չա­պետ Վիկ­տոր Օր­բա­նի՝ Ադր­բե­ջան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը: Ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կա­նը վե­րա­դար­ձել է երկ­րի նա­խա­գա­հի վճռա­կա­նութ­յան ու կամ­քի շնոր­հի­վ»,- հայ­­տա­րա­րել է ադր­բե­ջան­ցի պաշ­տոն­յան:

Եվ ի­զուր չէ, որ հայ­կա­կան եւ մի­­ջազ­գա­յին շատ լրատ­վա­մի­ջոց­ներ հրա­պա­րա­կե­ցին՝ «Վա­ճա­ռ­­վում է Հուն­գա­րիա»՝ 2-3 մլրդ. եվ­­րո­յի դի­մաց: Նման հայ­տա­րա­րութ­յուն է տե­ղադր­վել նաեւ «www .ebay.com» է­լեկտ­րո­նա­յին խա­նու­­­­թի կայ­քէ­ջում, որ­տեղ նաեւ ա­ս­­վում է. «Ե­թե դուք ու­նեք մի քա­նի մի­լիարդ եվ­րո, դուք կա­րող եք ա­նել ինչ ու­զում եք Եվ­րա­միութ­յան ան­դամ այս երկ­րու­մ»: Հուն­գա­րի­ան «գնե­լո­ւ» ցան­կութ­յուն են հայ­տ­­նել տասն­յակ մար­դիկ՝ բայց ա­ռա­ջար­կե­լով շատ փոքր գու­մար:

Իսկ Ադր­բե­ջա­նում ցնծութ­յուն էր. «Ռա­միլ Սա­ֆա­րովն Ադր­բե­ջա­նում է», հայ­տա­րա­րում էին ա­մե­նուր, ադր­բե­ջան­ցի­նե­րը սկսել էին տո­նախմ­բութ­յուն­ներն ու ար­նա­խում խրախ­ճանք­նե­րը: Սա իս­կը թյուր­քա­կան կե­րու­խում է՝ ար­յան հո­տով հա­մեմ­ված: Այս­պես ե­ղավ նաեւ Սում­գա­յի­թում, Բաք­վում, հայ­կա­կան բռնա­զավթ­ված այլ տա­րա­ծք­­նե­րում ի­րա­կա­նաց­րած կո­տո­­րած­նե­րից եւ 1988թ. Հա­յաս­տա­նին պա­տու­հա­սած երկ­րա­շար­­­ժի լու­րը ստա­նա­լուց հե­տո: Նո­­րից ցնծում էին Ա­դր­­բե­ջա­նում. «Ա­հա ինչ­պի­սի հրաշք­նե­ր ­կա­րող են գոր­ծել նավ­թա­յին ե­կա­մուտ­նե­րը»:

Սա­կայն զայ­րույ­թի ու պատ­ժե­լու ա­ռա­ջին զգա­ցում­ներն ապ­րե­լուց հե­տո, շա­տե­րի մոտ ե­կավ սա­ռը դա­տե­լու պա­հը: Ե­ղան նաեւ հե­տե­ւ­­ութ­յուն­նե­ր, եւ ՀՀ ­նա­խա­գա­հի խո­ս­­քը դի­վա­նա­գետ­նե­րի հետ հան­դիպ­մա­նը դի­պուկ էր: Մաս­նա­վո­րա­պես աս­վել է, որ Սա­ֆա­րո­վին նե­րում շնոր­հե­լու Ա­լիե­ւի ո­րո­շու­մը Հա­յաս­տա­նի դեմ նոր պա­­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու մտ­­ա­դ­­րութ­յա­նը հա­վա­սա­րա­զոր պա­տե­րազ­մա­կան ակտ է:

Սա­ֆա­րո­վը՝ անգ­րա­գետ ա­նա­դեկ­վատ՝ ըստ ադր­բե­ջան­ցու

Իսկ Ադր­բե­ջա­նում ոչ բո­լորն են եր­ջա­նիկ մար­դաս­պան Սա­ֆա­­րո­վի ա­զատ ար­ձակ­ման փաս­տից. նշել են ո­րոշ զլմ-­ներ. «Ռա­միլ Սա­ֆա­րո­վը տանն է: Ին­տեր­նե­տը, հե­ռուս­տա­տե­սութ­յունն ու այ­լոք ցնծում են: Տպա­վո­րութ­յունն այն­պի­սին է, կար­ծես մե­րոնք Ե­րեւ­անն են գրա­վել: Ա­մե­նաա­հա­վո­րը՝ ցնծում է սո­վո­րա­կան ժո­վո­ղուր­դը: Բայց ի՞նչ­ ու­նենք ու­րա­խա­նա­լու: Թարմ գլխով մտա­ծենք»:

Այ­նու­հե­տեւ ադր­բե­ջա­նա­կան ին­տեր­նետ-բլոգ­նե­րից մե­կում նաեւ գրվել է. «Ինչ են մտցրել մեր գլու­խը, մենք աստ­վա­ծաց­նում ենք Ռա­միլ Սա­ֆա­րո­վին՝ մի մար­դու, ով կաց­նով ան­զեն մար­դու է սպա­նել: Սպա­նել է՝ թշնա­մու, բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ԱՆ­ԶԵՆ, ու, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, ՔՆԱԾ մար­դու: Ու մենք հե­րոս ենք նրան դարձ­նում, ու­րա­խա­նում ենք իր ա­զատ­մա­մբ, 5 թշ­­նա­մի սպա­նած Մու­բա­րիզ Իբ­րա­հի­մո­վի հետ նույն մա­կար­դա­կի վրա դնում: Մար­դը, ո­րը կաց­նա­հա­րում է ան­զե­նին, ար­ժե գրե­թե նույն­քան, որ­քան մարդն, ով խրա­­մատ­նե­րում 5 թշնա­մի է սպա­նել: Ա­նա­սուն­ներ, սա պար­զա­պես ԱՆ­ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱ­ՆՈւԹ­ՅՈւՆ Է: Աստ­վա­­ծաց­նում ենք մի մար­դու, ո­րը հա­կա­ռակ զին­վո­րա­կան վար­քագ­ծի բո­լոր կա­նոն­նե­րի, ի­րեն ոչ ա­դեկ­վատ է պա­հում…»:

«Բու­դա­պե­շ­­տից վե­րա­դարձ­ված ա­նա­դեկ­վա­տին, որն 8 տար­վա ըն­թաց­քում կորց­րել է մաս­նա­գի­տա­կան հմ­տ­ու­թ­­յուն­նե­րը, մենք բարձ­րաց­նում ենք կո­չու­մը (Սա­ֆա­­րո­վին մա­յո­րի կո­չում են տվ­­ել), նվի­րում բնա­կա­րան ու ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում պա­հում: Սո­վո­րա­կան զին­վոր­նե­րը, ո­րոնք պա­շտ­­պա­նում են հայ­րե­նիքն այն­տեղ, որ պետք է, ու ո­րոնց եվ­րո­պա­­նե­րում հա­յե­րի գլ­­ուխ կտրե­լու բախտ չի վի­ճակ­վել, սո­վո­րա­բար ոչ մի … էլ չեն ստ­­ա­նում: Ըն­կե­րոջս հայրն, ով բա­ցար­ձակ լավ ի­րեն դրս­­ե­ւո­րեց Ղա­րա­բա­ղում, այն­տեղ վի­րա­վոր­վեց, ա­պա­քին­վե­լուց հե­տո վե­րա­դար­ձավ ու զի­նա­դա­դա­րից հե­տո 11 տա­րի ծա­ռա­յեց, լքեց բա­նա­կը լեյ­տե­նան­տի կո­չում ու­նե­նա­լով… սա հու­սալ­քում է նր­­անց… հայ­րե­նա­սեր սպա­ներն ի­ր­­ենց թե­րագ­նա­հատ­ված են զգում»:

«Սա, ան­կա­ս­­կած, Սերժ Սար­գս­­յա­նին ու ողջ Հա­յաս­տա­նին սե­պ­­տեմ­բե­րի 1-ին, գա­լիք նոր տար­վան, մար­տի 8-ին ու այլ տո­նե­րին լա­վա­գույն նվերն էր: Այս­պի­սի բան մեզ թշնա­մին էլ չէր ա­նի: Չեմ զար­մա­նա, ե­թե պար­զ­­վի, որ հա­յե­րը գի­տեին պա­տ­­րաստ­վող ար­տա­հանձն­ման մա­սին ու ոչ մի բան հա­տուկ չա­րե­ցին: Չէ՞ որ նր­­անց տե­ղը ա­մեն ինչ ա­րե­ցինք մենք՝ մի քա­նի տա­րի ան­զեն մար­դուն սպա­նո­ղին հե­րո­սաց­նե­լով, վե­րա­դարձ­նե­լով ու հե­րո­սաց­նե­լով: Հուն­գա­րիա­յում նստած Սա­ֆա­րո­վից կար զրո ամ­բողջ զրո տաս­նոր­դա­կան օ­գուտ: Եր­ջա­նիկ, պոն­չո մա­յոր Սա­ֆա­րո­վը՝ ինք­նա­գ­­րեր բա­ժա­նող, նոր բնա­կա­րա­նով, ծա­ղիկ­նե­րով եւ այլն, լա­վա­գույն բանն է, ինչ մենք կա­րող էինք ա­նել նրանց հա­մար»:

«Ա­սում են, մենք գնել ենք Սա­ֆա­րո­վին 2 թե 3 մի­լիարդ դո­լա­րով, թե մա­նա­թով, թե եվ­րո­յով: Ճիշտ է, սա հայ­կա­կան տար­բե­րակ է, բայց ես հա­վա­տա­լուն եմ հակ­ված: Հուն­գա­րա­ցի­նե­րին Սա­ֆա­րո­վին ա­ռանց ո­րե­ւէ շա­հի ար­տա­հանձ­նե­լու ի՞նչ­ ի­մաստ կա: Ու հե­տո, ան­կախ գու­մա­րից, ի՞նչ­ ի­մաստ կա ներդ­նել մի երկ­րում, ո­րը մի քիչ էլ, ու Հու­նաս­տան է՞: Սա գու­մար­նե­րի մս­­խում է՝ հատ­կա­պես խո­շոր չա­փե­րով: Մեր պա­հուստ­նե­րի 10 տո­կոսն ու­րիշ տեղ ներդ­նե­լու չու­նե՞նք: Ցանկ­ա­ցած գյու­ղի տղա ձեզ մի շարք ա­վե­լի լավ տար­բե­րակ կա­ռա­ջար­կի»:

«Մենք ան­հա­ս­­կա­նա­լի քա­նա­կի մի­լիարդ­ներ մսխե­ցինք նրա հա­մար, որ­պես­զի ա­զա­տենք անգ­րա­գետ ա­նա­դեկ­վա­տի, բարձ­րաց­րե­ցինք նրա կո­չու­մը, նե­ղաց­րե­ցինք հայ­րե­նա­սեր զին­վոր­նե­րին ու թո­ղե­ցինք մի ք…քի կույտ, ուր հա­յե­րը մեզ դեռ շաաաաատ եր­կար են դեմ­քով կո­խե­լու մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում: Կարճ ա­սած, հա­յե­րը մեզ մեր փո­ղով ու­նե­ցան, իսկ մենք դեռ ու­րա­խա­նում ենք…»:

Ա­հա այս­քան խե­լոք մտքեր մի ադր­բե­ջան­ցու կող­մից աս­ված (ան­գամ զար­մա­նա­լի է), եւ ի դեպ, Ադր­բե­ջա­նի ՊՆ ­Սա­ֆար Ա­բի­ե­ւը ինքն է Ռա­միլ Սա­­­ֆա­րո­վին մա­յո­րի կո­չում շնոր­­հել՝ հայ­րե­նիք վե­­րա­դառ­նա­լու կա­պակ­ցութ­յամբ: Իսկ նո­րա­թուխ մա­յո­րը հայ­տա­րա­րել է. «Սա ար­դա­րութ­յան հաղ­թա­նակն է»: Հի­մա ոնց չհաս­կա­նանք բլո­գեր ադր­բե­ջան­ցուն, որ նշել էր, թե «մի ան­գ­­րա­գետ ա­նա­դե­կ­­վա­տի ա­զա­տե­լով նե­ղաց­րինք շա­տե­րին»: Իսկ մար­դաս­պա­նը շա­րու­նա­կում է ու­րա­խա­նալ եւ շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նել բո­լո­րին՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի գլ­­խա­­վո­րութ­յամբ:

Հե­տաքր­քիր է, որ ադր­բե­ջան­ցի ոճ­րա­գոր­ծի ծննդյան տա­րե­դար­­ձի կա­պակ­ցութ­յամբ վեր­ջի­նիս հայ­րը՝ Սա­բիր Սա­ֆա­րո­վը, ըն­­դար­ձակ հար­ցազ­րույց է տվել «Qafqazinfo.az» կայ­քին, որ­տեղ ան­­կեղ­ծա­ցել է իր ըն­տա­նի­քում առ­կա խնդիր­նե­րի շուրջ. «Ռա­մի­լի մայ­րը մա­հա­ցել է 2009թ­.: Նրա թաղ­մա­նը ներ­կա չէին ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րից եւ ոչ մե­կը: Ե­կել էին միայն մի քա­նի պատ­գա­մա­վոր­ներ եւ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­ր…»: Նրա խոս­քով, 2011թ­. փետր­վա­րի 19-ին Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը մեկ­նել է Հուն­գա­րիա, իսկ փետր­վա­րի 18-ին աշ­խա­տան­­­քից ա­զատ­վել էր Հուն­գա­րի­ա­յի ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րը: «Իսկ ե­թե հա­յը սպա­նած լի­ներ Ռա­մի­լին, ի՞նչ ­կա­նեին մե­րոնք: Դրա­նից ադր­բե­ջա­նա­կան դրո­շը ա­վե­լի՞ բարձր էր կանգ­նեց­վե­լու: Նա դա ա­րել է հա­նուն հայ­րե­նի­քի,- որ­դու ոճ­րա­գոր­ծութ­յու­նը փոր­ձել է ար­դա­րաց­նել հայ­րը՝ հա­վե­լե­լով,- ես 4 որ­դի ու­նեմ, 2-ը՝ Վու­գարն ու Իլ­գա­րը, մեծ են Ռա­մի­լից: Եվս մե­կը 2 տա­րով փոքր է Ռա­մի­լից: Նա ի ծնե հի­վանդ է. չի խո­սում եւ վատ է շարժ­վում: Մենք նրան կե­րակ­րում ու հագ­ցնում են­ք»:

Իսկ քն­­ած հա­յին կաց­­նա­հա­րած որ­դին հոր աչ­քին հաս­տատ հի­վանդ չէ՜, այլ՝ հե­րո՜ս, ին­չը հիմ­նա­վո­րում է մի պարզ բան, ա­մե­նա­մեծ հի­վանդ­ներն ըն­տա­նի­քում Սա­բիր եւ Ռա­միլ սա­ֆա­րով­ներն են…

Եվ այն թուրք-ադր­բե­ջան­ցի­ներն են ի բնե հի­վանդ, որ դեռ ցն­­ծում են:…

Ա­րամ Ա­վետ­յան

«Լու­սանցք» թիվ 27 (248), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։