Երկիրը վաճառողը՝ մարդասպանից էլ մարդասպան – (1-ին մաս)
Թյուրքական արյունը եվրոպական չի լինում…
Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին հավաստում է այն պարզ ճշմարտությունը, որ արյունը ջուր չի դառնում: Հունգարները թյուրքական լեզվաընտանիքի շառավիղներից են եւ պատմականորեն իրենց արյան մեջ կրում են թյուրքական դավադիր ու նենգ տարրը…
Եվրոպան էլի ունի նմանատիպ տարրեր (թյուրք-ույղուրական), որոնք, թվում է, թե եվրոպականացվել են, սակայն ինչ-որ բան միշտ մնում է հնից:
Հունգարացիները ապացուցեցին, որ թյուրք տեսակը չի եվրոպականացվում եւ հակամարդը չի մեռնում սրանց մեջ: Եվ այսպես թյուրքական տարրի երկու ներկայացուցիչներ՝ ծպտյալ թյուրքական (Հունգարիա) եւ բացահայտ թյուրքական (Ադրբեջան) երկրներ, եղբայրական քայլ կատարեցին ու մարդասպան ադրբեջանցին, ով սպանել էր քնած հային (իսկը թյուրքական ոճ) հունգարական արդարադատության կողմից հանձնվում է Բաքվին: Իսկ նախագահ Իլհամ Ալիեւը անմիջապես ներում է շնորհում վախկոտ երկրացուն, ով չի համարձակվել հայի արթուն ժամանակ պարզել իր հարաբերությունները…
Վստահ ենք՝ այստեղ առկա է նաեւ Ադրբեջանի եւ Հունգարիայի մայր-երկիր Թուրքիայի միջնորդությունը, եւ իհարկե Բաքվի վարձատրությունը Բուդապեշտին…
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել դիվանագիտակյան հարաբերությունները Հունգարիայի հետ եւ պաշտոնապես այս երկիրը գրանցել Մեծ Թուրանի ստեղծման ջատագովների շարքում՝ որպես թշնամական երկիր:
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում
01.09.2012թ.
* * *
Քաղաքականությունում ամեն բան պատահում է, ամեն անհավանական ու անսպասելի քայլեր լինում են, հատկապես միջազգային քաղաքական ապականված ասպարեզում: Բայց որ մի երկիր հստակ գումարով ծախվի մեկ այլ երկրի… սա լրիվ նոր ու աննորմալ մի բան է: Հունգարիան եւ Ադրբեջանը այս առումով նոր ու աննորմալ քաղաքականության հիմնադիրները եղան, իսկ պարզ բնութագրմամբ՝ ոչ իրավաչափ քայլ կատարեցին: Սա կարձանագրվի համաշխարհային պատմությունում՝ որպես առուծախի ամենաստոր միջազգային նմուշ:
Հիշեցնենք, օգոստոսի վերջին գումարի դիմաց Հունգարիայի իշխանությունները ցմահ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանի նախագահին, իրապես հենց Իլհամ Ալիեւին, քանի որ նա անձնապես հետագայում տնօրինեց մարդասպանի ճակատագիրը՝ առանց օրենքին ուշադրություն դարձնելու: Անգամ արհամարհեց իր երկրի օրենքը:
Եվ միանշանակ է՝ որեւէ արդարացում չի կարող լինել ո՛չ Հունգարիայի համար, ո՛չ Բաքվի: Անգամ այն շահարկումները, թե պաշտոնական Բաքուն խոստացել էր շարունակել մարդասպան հայասպանի բանտարկությունն Ադրբեջանում, հավաստի չէր, քանզի կույրին էլ տեսանելի էր, որ ադրբեջանական մտածողությամբ (նույնն է՝ ալիեւյան) այդ հայասպանը չէր կարող բանտարկված մնալ իր երկրում: Եթե անգամ բանտարկվեր էլ, ապա բանտի դռները նրա համար միշտ բաց էին լինելու: Բայց այլեւս հղփացած ալիեւյան կլանը անգամ այս տարբերակից չօգտվեց: Վստահ ենք՝ Հունգարիայի իշխանությունները Մարսից չեն եկել Երկիր մոլորակ, եւ ադրբեջանական տարբերակը հստակ գիտակցում էին: Իսկ եթե անգամ կասկածում էին, ինչը գոնե պետք է լիներ ուղեղ ունեցող արարածի մոտ, ապա տեղափոխման իրականացումը պետք է բաց ու հրապարակային լիներ (էլ չասենք, որ Հայաստանի հետ վերջնականապես համաձայնեցված), նաեւ հարկավոր էր նախապես պայմանավորվածություն ձեռք բերել, որ Ադրբեջանում ապահովվելու են բոլոր պայմանները, որպեսզի մարդասպան Սաֆարովը պատիժը կրի այնտեղ միջազգային հսկողության ներքո: Եվ նոր միայն պետք է կատարվեր արտահանձնումը:
Լուրն այնքան անհավանական էր թվում, որ այն մի քանի անգամ եթերից լսելու ցանկություն առաջացավ, որպեսզի հավատ լիներ լսողության նկատմամբ: Եվ զարմանալի չէր նաեւ առաջին քաղաքական արձագանքը. «Ադրբեջանը մարում է Հունգարիայի վարկը»: Հասկանալի էր, որ այստեղ միայն ծախու տարբերակ կարող է լինել, քանզի քաղաքական կամ իրավական բացատրություն չկար բոլորովին: Արձագանքները ծավալվեցին եւ պարզվեց, որ հայասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնողը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ով, մեղմ ասած, այդքան էլ սիրված չէ թե՛ իր երկրում եւ թե՛ եվրագոտում: Խոսքը 2-3 մլրդ դոլար գումարի մասին է, որի դիմաց ազատ է արձակվել ադրբեջանցի լամուկը: Վերջերս Հունգարիան Արժույթի միջազգային հիմնադրամից հսկայական վարկ էր հայցում, որպեսզի ինչ-որ չափով մեղմի իր ծախսերը: Բայց մերժվել էր: Եվ ահա թյուրք-ադրբեջանական կաշառատվությունն իր գործն արեց:
Հիշեցնենք մեկ անգամ էլ, որ 2004թ. փետրվարին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սախիբ օղլի Սաֆարովը առանձնակի դաժանությամբ սպանեց՝ քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2 տարի տեւած դատավարության արդյունքում ադրբեջանցին դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ներման իրավունքի: Այդ երկրի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Բայց 2-3 մլրդը կարողացավ «թքել» հունգարական եւ եվրոպական արդարադատության վրա: Եվ դրա դիմաց ազատ արձակվեց հայասպանը:
Հայաստանի իշխանություններն արագ արձագանքեցին եւ շատ խիստ: Նախագահ Սերժ Սարգսյանը անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ ու նաեւ արտակարգ խորհրդակցություն հրավիրեց, որին հրավիրվել էին ՀՀ-ում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ ՀՀ-ում գործող միջազգային կառույցների ղեկավարները: Հունգարիայի իշխանությունների՝ ադրբեջանցի մոլագարին գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստը զարմացրել ու զայրացրել էր ոչ միայն հայերին: Սերժ Սարգսյանը անհասկանալի համարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի բաշիբոզուկին Հունգարիայի կողմից Ադրբեջանին վերադարձնելը եւ հիշեցրեց, որ մենք նախազգուշացնում էինք բազմաթիվ անգամներ, թե Ադրբեջանի նախագահի կողմից անհապաղ ներում է շնորհվելու նրան. «Եվ դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»: Նախագահը նաեւ նշել է, թե այդ հանցագործության կատարումից անմիջապես հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրները մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը. «Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարեւոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը: Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խոսնակի, ԱԳ նախարարի, դեսպանի հետ մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծվել է, եւ մենք բազում անգամ ստացել ենք հավաստիացումներ, որ հանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառվում է: Նույնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչությունում եւ խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդյունքում մարդասպանը հայտնվեց Բաքվում եւ ազատության մեջ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խոսում է իր մասին, եւ ես չէ, որ դա պետք է բացատրեմ»:
Իրատեսական է նախագահի այն միտքը, որ իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ տվեցին մարդասպաններին, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ուստի՝ «Ես դա հանդուրժել չե՛մ կարող: Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի՛ կարող: Հայ ժողովուրդը դա չի՛ ներելու»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Դատարկախոսները՝ դատաստանի առջեւ
Անմիջապես հայտարարվեց նաեւ, որ մեր երկիրը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ բոլոր պաշտոնական կապերը: Եվ ակնկալվում է մեր բոլոր գործընկերների հստակ ու միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: «Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջեւ: Կեսգործողությունները եւ դատարկախոսությունները անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին»,- ամփոփել է իր խոսքը նախագահը:
Արտակարգ խորհրդակցության մասնակից դիվանագետներին հանձնարարվել է մեր երկրի ղեկավարի այս անձնական ուղերձը փոխանցել իրենց պետությունների ղեկավարներին ու կառավարությունների ղեկավարներին:
Այսքանից հետո հասկանալի էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այցը Բուդապեշտ չի կայանա, քանզի հայ օրենսդիրների ղեկավարը չի կարող անելիք ու ասելիք ունենալ մի անօրեն երկրում, ինչպիսին Հունգարիան է: Հանցագործության կատարումից հետո ինչպես Հունգարիայի իշխանությունները, այնպես էլ Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեռ պետք է ցուցանեն իրենց համապատասխան վերաբերմունքը: 2 օր առաջ ՀՀ Ազգային Ժողովը մարդասպանին Ադրբեջանին հանձնելու հարցով արտահերթ նստաշրջանում որոշում կայացրեց, որ կասեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի հետ, քանի որ այդ երկրի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար:
Իսկ ՀՀ նախագահը նաեւ հստակ արտահայտվեց այն առումով, որ նորանոր ապացույցներ ենք ստանում, թե 21 տարի առաջ որքան ճիշտ է Արցախի ժողովուրդը, որ կատարեց իր անկախ ապրելու ընտրությունը. «Արդյո՞ք այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմ»: Այսօրվա աշխարհը գուցե առավել եւս համոզվի, որ Ադրբեջանի անհեռատես իշխանությունների սանձազերծած պատերազմից եւ ավերումներից ու կացնահարումներից փրկվելու միակ պայմանը հենց անկախ պետության հռչակումն էր ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա:
Իսկ Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ կայացած գաղտնի գործընթացը նաեւ միջազգային օրենքների հանդեպ է կասկածամտություն առաջացնում, ինչը պետք է հստակության մղի հայությանը եւ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հարցը միանշանակ դարձնի: Եթե միջազգային հանրություն կոչվածը այս հունգարա-ադրբեջանական անօրինությունը պետք է ների, ապա Հայաստանն ազատ է իր գործողություններում, քանզի մի օր էլ ինչ-որ երկրներ կուզենան Արցախը Ադրբեջանին հանձնել, ինչպես Սաֆարովին՝ Ալիեւին:
Թյուրքական գենի բացասական մենաշնորհը
Շատերը խոսեցին թյուրքական գենի, դրա բացասական առանձնահատկությունների մասին: Մարդասպանությունն ու ամեն բան առուվաճառքի հանելը թյուրքական տարրի սովորույթն է, եւ ոչ մի միջազգային օրենք չի կարող սա սասանել: Պարզապես եվրակաշառակերները սա չեն գիտակցում, կամ էլ իրենք են կամաց-կամաց մոտենում թյուրքական գենին…
Մանավանդ այդ գենի օղուզական հատվածում սպանելը պարտադիր ամրագրված է լինում: Իսկ գենը չի անհետանում, այլ ենթարկվում է վերափոխումների, հատկապես, որ դա բնական գեն չէ: Թյուրք տեսակը բնական ազգ չէ, եւ չունի բնական գեն, իսկ ձեռքբերովի գենը նաեւ «զարգացումներ» է ապրում՝ իր հին սովորույթներին հենված: Գուցե անգամ որոշակի «դադար» է վերցնում, իմա՝ իբր եվրոպականացվում է, բայց միշտ ակտիվանալու հեռանկարը կա ու շարունակական է՝ ըստ իրավիճակների:
Արհեստական գեները (իմա՝ ազգերը) երբեք չեն հանդուրժել բնական-բնածին գեների գոյությունը, քանզի այն, ինչ գոյություն ունի բնության մեջ, երկրագնդի վրա, դրանք բոլորը բնական-բնածին ազգերինն են ի վերուստ, եւ խառնարյունությունից ու խառնակչություններից առաջացածները իրականում հասկանում են, որ ոչինչ չունեն եւ այն, ինչ ձեռք են բերել, գողացված է, ինչքան էլ թմբկահարեն իրենց «փառահեղ» գենի մասին:
Թյուրքական տարրը արհեստական գեների ամենազարգացած բացասական տարբերակն է, ուստի հասկանում էր, որ Հայկական լեռնաշխարհ խցկվելու միակ ձեւը հայ գենի ոչնչացումն է, այն բնական գենի, որի արարչատուր հայրենիքն է Հայկական լեռնաշխարհը: Եվ հարյուրամյակներ շարունակ փորձեցին կազմակերպել հայ գենի սպանդը, որը աբդուլհամիդյան ջարդերից հետո իրականացվեց 1915-1923թթ.՝ Հայոց մեծ ցեղասպանությամբ (եւ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում): Բայց այս արհեստական խեղկատակները չեն հասկացել մի պարզ բան, որ բնածին գեները նաեւ արարչական կոդեր ունեն եւ ինքնապահպանման
աստվածատուր բնազդ ու նրանց ոչնչացնելը գրեթե անհնար է: Նշանակում է՝ բնականորեն եւ մեր վրեժն է մշտառկա, եւ մի օր շռնդալից սկսվելու է անկասկած:
Հայորդի Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ սպանությունը թյուրքական առանձնահատկությունների վերոնշյալ շարքից է, պարզապես այդ գենն աշխատեց ադրբեջանական հատվածում: Քնած մարդու կացնով սպանությունը, բազում հարվածները… միայն թյուրքական գենի՝ դադարից զարթնելու մասին է խոսում, ուստի մենք՝ հայերս պետք է հասկանանք, որ կա՛մ պիտի սատկացնենք թշնամուն՝ թեկուզ երկարատեւ ծրագրի իրագործումով, կա՛մ պիտի նոր եղեռնի ենթարկվենք: Առաջադեմ հորջորջվող աշխարհի վրա եւս մեկ անգամ հույս դնելը կապացուցի, որ մենք դեռ ուշքի չենք եկել, իսկ դա ավելի կոգեւորի մեր թշնամիներին…
Թյուրքական վերոհիշյալ գենն ակտիվանում է, բայց այն լռեցնել հնարավոր է: Սակայն, մեկընդմիշտ ամրագրենք, միա՛յն ֆիզիկական ուժով, հաճախ այնպիսի՝ ինչպիսին իրենք են կիրառում: Բարոյական, իրավական կամ մասոնա-եղբայրական ու հարեւանա-դրացիական կամ այլ ձեւերով չի հասկանա այս թշնամին: Նշեցինք, որ նրա գենը ամենաբացասական իմաստով զարգացածն է, եւ բարի, մարդավարի խոսքը անուղեղների համար չէ: Հիմա արի ու Ալիեւին բացատրի, որ քնած մարդուն կացնահարողը հերոս չի՛ կարող լինել եւ այլն եւ այլն: Այս, երեւի թե մարդու (չնայած՝ կասկածելի է) ուղեղին դա հասանելի չէ հաստատ:
Հունգարացիները էթնիկ եւ լեզվային առումով այնքան էլ հեռու չեն թյուրքական տարրից, ու պետք չէ զարմանալ, որ Եվրոպա են հասել: Անգամ ֆին-ույղուրական լեզվաընտանիք կա Եվրոպայում եւ Ռուսաստանում ապրող: Էստոնացիների մեզ չսիրելու՝ անգամ իրենց անհասկանալի պատճառներից մեկը եւս դա է… Գուցե հետո ավելի մանրամասն կանդրադառնանք սրան:…
Երբ հայ արիները պնդում են, որ Հայաստանը պետք է տարածաշրջանի էթնիկ ազգերի (արիական, կովկասյան, մերձավորարեւելյան) դաշինքներ ձեւավորի, շատերը վրդովվում են՝ թե էլի սկսեցին… Բայց մե՛նք չենք սկսում, մե՛ր դեմ են սկսում ու՝ արդեն հարյուրամյակներ: Եվ այդպես էլ կլինի՝ եթե մե՛նք չսկսենք:
Հայ քաղաքական միտքը՝ բացի մեկից
Երկրի նախագահի խոսքին համարժեք արձագանքեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ հիշեցնելով, որ «Սաֆարովը եւ Մարգարյանն այցելել էին Բուդապեշտ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին»: Իսկ Հունգարիայի կառավարությունը, որպես հյուրընկալող երկիր, չի կարողացել ապահովել հայ մասնակցի անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը, ուստի երկրի իրավական հաստատությունները եւ դատարաններն արագորեն են գործել՝ հանցագործին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, առանց կազմակերպիչների պատասխանատվության հարցը քննարկելու: Միաժամանակ՝ սա խոսք է ուղղված եվրահամագործակցությանը եւ ՆԱՏՕ-ին: Մեր ԱԳՆ-ն զարմացած է արտահանձնման քայլով. «Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձր մակարդակը, հետեւողականորեն ու մինչեւ վերջին պահը հավաստիացրել է Հայաստանի կառավարությանը, որ որեւէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը եւ հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որեւէ տարբերակ: Ցավալի է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձեւը»:
Եվ Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է երկրների միջեւ առկա գործընկերային լավ հարաբերությունները: Ուստի՝ 2 պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցվում են Հայաստանի կառավարության որոշմամբ:
Այդ օրերին Իրանում գտնվող ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը նույնպես հանդես է եկել քննադատությամբ. «Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը»,- ասել է նախարարը Թեհրանում «Չմիացած երկրների շարժման» 16-րդ գագաթաժողովին, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Այս համատեքստում անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ նախարարը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին, ասել է. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդամենը 1 տարի առաջ դարձավ «Չմիացած երկրների շարժման» անդամ, եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ: Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս-Կաբոսում ընդունած հայտարարություններում, ինչպեսեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում»:
Իսկ Բաքուն վաղուց է ապացուցել, որ կարող է հաշվի չառնել մեր նախարարի նշած բազում փաստաթղթերը, ինչը հիմնավորեց մարդասպան Սաֆարովին հերոսացնելով ու ազատ թողնելով՝ միաժամանակ ոտնահարելով եւ՛ սեփական երկրի եւ՛ միջազգային բոլոր իրավական նորմերը: Տարբեր երկրներում մեր երկրի դիրքորոշումը ներկայացրել են նաեւ ՀՀ դեսպանները եւ այլ դիվանագետներ: Իրանում եւս քննարկվել է այս խնդիրը, ու մեր դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանը վնասում է խաղաղ բանակցային գործընթացը:
Հայաստանի պետական եւ քաղաքական գործիչները, կազմակերպությունները շատ բուռն արձագանքեցին այս դավադիր քայլին: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը լինելով իշխանական կոալիցիայի անդամներ՝ տեսակետներ հայտնեցին ՀՀ նախագահի խոսքերով: Մեկ հավելում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արեց. «Ի՞նչ իմանային Հունգարիայի անկախության համար պայքարող հայ գեներալները, որ այդ երկրի ղեկավարությունը կբարոյազրկվի այս աստիճան: Ուզում եմ փաստել, որ Հունգարիայի ժամանակակից կառավարության ձեռքերը թաթախվել են Գուրգեն Մարգարյանի արյան մեջ»:
Հայտարարություններով հանդես եկան գրեթե բոլոր գործուն քաղաքական ուժերը: ՀԱԿ-ը նշել է. «Փոխանակ ստոր մարդասպանը մինչեւ վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում եւ դառնում նրա ազգային հերոսը: Մի կողմ դնենք, սակայն, այն իրողությունը, որ Ադրբեջանը որպես պետություն դրանով ստանձնում է հրեշավոր այդ ոճրագործության ամբողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել ԼՂՀ-ի եւ Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել»: «Տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության հարցը…»,- հավելել է ՀԱԿ-ը՝ հասկանալի տրամաբանությամբ, քանզի որեւէ իրադարձություն իշխանությունների դեմ չօգտագործելը ՀԱԿ-ականների կամքից վեր է… Իսկ «Հայաստանի իշխանության հանցավոր այս անգործությունը, որի արդյունքն է ոճրագործի ազատ արձակվելը» այնքան անտրամաբանական է հնչում, որ ափսոսում ես այս քաղաքական ուժի հայտարարության համար, որն առավելապես ներքաղաքական խնդիր է լուծում, քան արտաքին թշնամական քայլերին է ուղղված: Մինչդեռ պարզ մի բան կա. նմանօրինակ դեպքերում բոլորն են միավորվում՝ ընդհանուր թշնամու դեմ: Ինչը եւ արեց հայությունը Հայաստանում եւ Սփյուռքում, բացի այս մի ուժից:
ՌԱԿ-ը մասնավորապես նշել է. «Ադրբեջանական կողմի պահվածքը ոչնչով զարմանալի չէ, քանի որ նրանց համար մարդատյացությունը սովորական կենցաղ է, ապրելակերպ, նրանք հարցերի լուծման այլ եղանակի պարզապես ընդունակ էլ չեն: Զարմանալին ու զայրացուցիչը հունգարական կողմի եվրոպացուն ամենեւին ոչ վայել կեցվածքն է: Հունգարական իշխանությունները, փաստորեն, վաճառքի հանեցին իրենց խիղճն ու ոտնահարեցին բարոյական ընդունելի բոլոր արժեքներն ընդամենը 2 մլրդ.-ի համար: Ակամա հարց է առաջանում. իսկ ինչի են նրանք ընդունակ, ասենք, 5, 8 կամ 10 մլրդի դիմաց»:
ՍԴՀԿ-ն եւս ընդդիմադիր ուժ լինելով, այնուամենայնիվ, ողջունել է ՀՀ իշխանությունների դիվանագիտական հարաբերությունների կասեցման որոշումը՝ հույս հայտնելով, որ այսքանով չի ավարտվի վերաբերմունքը: Սոցիալ դեմոկրատները հույս են հայտնել, որ Սփյուռքի կազմակերպական կառույցներն իրենց ողջ ուժով եւ կարողությամբ կսկսեն պայքարը, որպեսզի ամբողջ աշխարհն արժանի գնահատական տա Հունգարիայի ուխտադրուժ, իսկ Ադրբեջանի էլ ֆաշիստական քաղաքականությանը: Հատուցման պահը մոտ է…»:
ԲՀԿ պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամներին. «Այն, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է՝ դա որեւէ մեկի համար նորություն չէ: Այն, որ Ադրբեջանի քաղաքական ու հասարակական միտքը Սաֆարովին համարում է ազգի հերոս, քանզի նրանց համար հային կացնահարածը ամենամեծ հերոսն է, դա եւս փաստ է: Ինձ համար, որպես պատգամավորի եւ քաղաքացու, որպես ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամի, անհասկանալի և դատապարտելի է ԵՄ անդամ Հունգարիայի նման որոշումը: Այլ գնահատական տալ կատարվածին, քան այն, որ ձեր երկրի իշխանությունները գործարքի են գնացել մարդասպան ծնած երկրի հետ, հնարավոր չէ»:
ՀՅԴ-ն եւս իր դիրքորոշումն է հայտնել՝ պահանջելով վերատեսության ենթարկել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով Ադրբեջանի հետ բանակցելու նպատակահարմարությունը: Այլ գնահատականներից զատ դաշնակցականները նշել են, որ «ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար՝ Հայաստանում եւ հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձեւավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում եւ աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը»:
Քննադատական խոսք ասացին նաեւ «Ժառանգություն»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Նոր ժամանակներ»-ը, Դեմկուսը եւ այլ կուսակցություններ (Հայ Արիական Միաբանության (Հայ Ազգայնականների Համախմբման հետ) հայտարարությունները հրապարակում ենք ամբողջությամբ):
Բացի քաղաքական ու հասարակական ուժերից, իրենց բողոքը հայտնեցին նաեւ երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները՝ ՀՀԿ երիտթեւը, «Հայազն» միությունը եւ այլոք, կազմակերպեցին բողոքի ցույց Հունգարիայի հյուպատոսության դիմաց՝ լոլիկահարելով հյուպատոսությունը, այրելով այդ երկրի դրոշը: Ցուցարարների ձեռքին նաեւ պաստառներ կային, որոնց վրա գրված էր. «Գործելու ժամանակն է – ASALA»:
Բողոքի ձայն բարձրացրեց նաեւ ՀՀ Հանրային խորհրդը. «Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին»: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով նաեւ ԱԺՄ նախագահն է, 3 կետից բաղկացած կոչ է հղել ՀՀ նախագահին. «1-ին՝ դադարեցնել բանակցություններն Ալիեւի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, 2-րդ՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ 3-րդ՝ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ կնքել ռազմական դաշինք»:
Եվ այժմ պաշտոնական Երեւանը պետք է ապացուցի, որ «միջազգային օրենքները բոլորի համար հավասար են» ասվածը խաբկանք է, եւ ինքն իրավունք ունի այլեւս չվստահել Արեւմուտքին, եթե այս հարցը արդարացի լուծում չստանա: Հունգարիայի իշխանությունները նավթի եւ ինչ-որ բիզնես ծրագրերի համար գնացին փոխհամաձայնության եւ ազատեցին ցմահ դատապարտված հանցագործին, եւ սա որեւէ բացատրություն չունի: Հայաստանը եւ Հայությունը սպասում են հատկապես եվրահամագործակցության ու ՆԱՏՕ-ի քայլերին:
Շարունակելի – 1-ին մաս
«Լուսանցք» թիվ 27 (248), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



