Հա­տուկ թո­ղար­կում. հա­կա­հայ դա­վադ­րութ­յան հետ­քե­րով

«Լու­սանցք»-ը շատ է անդ­րա­դառ­նում թյուր­քա­կան տե­սա­կի ան­հա­մա­տե­ղե­լիութ­յա­նը հա­յե­րիս հետ, ին­չը ո­մանց գու­ցե ծայ­րա­հե­ղութ­յուն է թվում: Ան­գամ մեզ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան մեջ մե­ղադ­րող­ներ են գտնվում: Բայց մեր ա­սե­լի­քը պարզ, ա­նե­լի­քը հստակ է, չկա ո­րե­ւէ նա­խատ­րա­մադր­վա­ծութ­յուն կամ գույ­նե­րը խտաց­նե­լու ցան­կութ­յուն: Կա ակն­հայտ տրա­մա­բա­նութ­յուն եւ փաս­տեր. հար­յու­րա­վոր տա­րի­ներ շա­րու­նակ, ինչ թյուր­քա­կան տե­սա­կը ներ­խու­ժել է Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ, ա­րար­չա­ծին հա­յը միայն կո­տո­րած­ներ, թա­լան ու ա­վեր, հայ­րե­նի­քի կո­րուստ է տե­սել այս հա­կաբ­նա­կան մար­դա­տե­սա­կից:

Նման «ու­շադ­րութ­յան» են ար­ժա­նա­ցել նաեւ Կով­կա­սի, Բալ­կան­նե­րի, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, իսկ այժմ նաեւ Եվ­րո­պա­յի բնիկ­նե­րը:

Հա­յոր­դի Գուր­գեն Մար­գար­յա­նին քնած ժա­մա­նակ վախ­կո­տի պես կաց­նա­հա­րած Ռա­միլ Սա­ֆա­րո­վի՝ Հուն­գա­րիա­յից Ադր­բե­ջան տե­ղա­փո­խու­մը թար­մաց­րեց մեր ցա­վե­րը, եւ ար­ձա­գանքն ու ա­սե­լի­քը այն­քան շատ էր, որ մեր հեր­թա­կան թո­ղար­կու­մը խնդրո ա­ռար­կա­յի շուրջ ե­ղավ:

Որ իմ տունն իմ ամ­րո­ցը լի­նի

Թյուր­քա­կան ա­նա­սուն սա­ֆա­րո­վի դեպ­քե­րի հետ կապ­ված կար­ծես ա­մեն ինչ աս­վել է («ա­նա­սու­նը» նշվում է ոչ թե չխոս­կան, այլ՝ տա­վար ի­մաս­տով…)՝ ճշ­­մար­տան­ման կամ ճշմա­րիտ, ա­ռողջ դա­տո­ղութ­յան կամ զգաց­մուն­քա­յին վեր­լու­ծութ­յան շրջա­նակ­նե­րում: Ա­վե­լաց­նե­լու բան չկա: Ոչ ո­րոշ ընդ­դի­մա­դիր­նե­րի (ընդ­գ­­ծում եմ՝ ո­րոշ) պես երկ­րի նա­խա­գա­հին այն­քան եմ ա­տում, որ սա­ֆա­րո­վի ար­տա­հանձն­ման մեջ էլ նրան մե­ղադ­րեմ, ոչ էլ ո­րոշ իշ­խա­նա­կան­­նե­րի (դարձ­յալ ընդգ­ծում եմ՝ ո­րոշ) պես երկ­րի նա­խա­գա­հին այն­քան եմ սի­րա­շա­հում, որ չփոր­ձեմ մատ­նան­շել մի բաց, որ ան­մի­­ջա­պես աչքս հա­նեց, երբ Սերժ Սարգս­յա­նը հրա­վի­րած ար­տա­հերթ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տում Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Գո­րիկ Հա­կոբ­յա­նին ա­սաց. «Գո­րիկ Գուր­գե­նիչ, խորհր­դակ­ցութ­յու­նից ան­մի­ջա­պես հե­տո կգաք ինձ մոտ՝ հա­տուկ հանձ­նա­րա­րութ­յուն ու­նեմ Ձեզ տա­լու»:

Ու­ղեղս մի միտք ծա­կեց. լրագ­րո­ղա­կան սո­վո­րույ­թիս հա­մա­ձայն, այն հե­ռու վա­նե­ցի՝ ա­ռաջ­նա­յին ազ­դե­ցութ­յու­նից զերծ մնա­լու նկա­տա­ռու­մով: Բայց երկ­րոր­դա­յին, եր­րոր­դա­յին ծա­կոց­ներն էլ բե­րե­ցին նույն կե­տին. ի՞նչ­ էր նշա­նա­կում նա­խա­գա­հի ա­սա­ծը:

Նախ՝ երբ ԱԱԾ պե­տին հանձ­նա­րա­րութ­յուն են տա­լիս, դա չեն ա­նում հրա­պա­րա­կավ: Սա նշա­նա­կում է, որ երկ­րի ղե­կա­վա­րը պար­զա­պես շատ քա­ղա­քա­վա­րի է գտ­ն­վել՝ չա­սե­լու հա­մար՝ «Գո­րիկ Գուր­­գե­նիչ, կմնաք, բան ու­նեմ ճշ­­տե­լու»: Ճշտե­լու, ո­րով­հե­տեւ Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տում Սերժ Սարգս­յա­նի հա­յաց­քից պար­զո­րոշ ե­րե­ւում էր, որ նրան ա­նակն­կա­լի է բե­րել սա­ֆա­րո­վի ար­տա­հանձ­նու­մը: Ու հան­կարծ… «Մե­դիա­մաքս» գոր­ծա­կա­լութ­յու­նը տե­ղե­կատ­վութ­յուն է տա­րա­ծում հե­տեւ­յալ բո­վանդ­ա­կութ­յամբ. «ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րը օ­գոս­տո­սի 20-ից տեղ­յակ էին Ռա­միլ Սա­ֆա­րո­վին էքստ­րա­դի­ցիա­յի են­թար­կե­լու հուն­գա­րա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի ո­րոշ­ման մա­սին»: Լրատ­վութ­յան հա­մա­ձայն, Հուն­գա­րիա­յի հայ ազ­գա­յին ինք­նա­վա­րութ­յան կազ­մա­կեր­պութ­յան փոխ­նա­խա­գահ Ա­լեքս Ա­վա­նես­յա­նը գոր­ծա­կա­լութ­յա­նը հայտ­նել էր, թե ի­րենք ի­րենց աղբ­յուր­նե­րի մի­ջո­ցով տե­ղե­կութ­յուն էին ստա­ցել, թե Հուն­գա­րիան պատ­րաստ­վում է Ադր­բե­ջա­նին վե­րա­դարձ­նել Ռա­միլ Սա­ֆա­րո­վին, եւ ի­րենք այդ մա­սին շտապ հայտ­նել են Հուն­գա­րիա­յում ՀՀ ­դես­պա­նութ­յա­նը եւ ՀՀ սփ­յուռ­քի նա­խա­րա­րութ­յա­նը:

Լրատ­վութ­յան մեր աղբ­յուր­նե­րը հու­շում են, սա­կայն, որ նա­խա­գահ Սարգս­յա­նը ոչ ԱԳ նա­խա­րար Նալ­բանդ­յա­նին եւ ոչ էլ սփ­­յուռ­քի նա­խա­րար Հա­կո­բ­­յա­նին նա­խա­գա­հա­կան նստա­վայր չի կան­չել եւ խնդ­­րո ա­ռար­կա­յի շուրջ «հանձ­նա­րա­րութ­յուն» չի տվել: Աս­վա­ծը «հաս­տա­տում» է հենց ին­քը՝ նա­խա­գա­հը իր իսկ ե­լույ­թում. «Նույնն են ա­սել մեր հար­ցում­նե­րին ի պա­տաս­խան Հուն­գա­րիա­յի ար­տա­քին գե­րա­տես­չութ­յու­նում եւ խորհր­դա­րա­նում վեր­ջին օ­րե­րի շփում­նե­րի ըն­թաց­քում»: Աս­վա­ծից պարզ է դառ­նում, որ սա­ֆա­րո­վի ար­տա­հանձն­ման մա­սին ա­հա­զան­գը թե՛ ԱԳՆ-ն­ եւ թե՛ սփյուռ­քի նա­խա­րա­րութ­յու­նը տեղ են հաս­ց­­րել, հայ­կա­կան կող­մը հար­ցում­ներ է ու­ղար­կել հուն­գա­րա­կան կող­մին եւ հա­վաս­տիա­ցում ստա­ցել, թե ստո­րա­գույն հան­ցա­գոր­ծի փո­խան­ցու­մը Ադր­բե­ջա­նին բա­ցառ­վում է: Հայ­կա­կան կող­մը հա­վա­տա­ցե՞լ­ է այդ հա­վաս­տիա­ցում­նե­րին, թե՞ ոչ: Կար­ծում եմ՝ եր­կու դեպ­քում էլ ո­չ­­ինչ չէր փոխ­վի, ո­րով­հե­տեւ չհա­վա­տա­լու դեպ­քում մենք կա­րող էինք միայն մի­ջազ­գա­յին աղ­մուկ բարձ­րաց­նել: Իսկ այդ աղ­մու­կը ո­չինչ չէր փո­խի-կան­խար­գե­լի, ո­րով­հե­տեւ այ­­սօր էլ ո­չինչ չի փոխ­վում, եւ մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը բա­վա­րա­րա­վում է միայն Հուն­­գա­րիա­յին բա­րո­յա­կան դա­սեր տա­լով:

Բա­ցի այդ՝ հայ­կա­կան կող­մի հա­­մար տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ նո­րութ­յուն չէ, որ մի­ջազ­գա­յին հան­րութ­յուն աս­վա­ծը ցայ­սօր զբաղ­վում է մի­այն պոռ­նիկ­նե­րին բա­վա­րա­րե­լով: Իսկ Հուն­գա­րիան մի պոռ­նիկ էր, որ իր տնտե­սա­կան շա­հի հա­մար իր վար­կա­նի­շը բա­վա­կա­նին է­ժան (վար­կա­նի­շի դի­մաց 3 մլրդ ­դո­լա­րը հեչ բան է) ծա­խեց քոչ­վոր խաշ­նա­րա­ծի:

Իր հեր­թին՝ մեր երկ­րի ղե­կա­վարն այն­քան միա­միտ չէր, որ 21-րդ ­դա­րում կու­րո­րեն հա­վա­տար եվ­րոան­դամ Հուն­գա­րիա­յին ու հե­տո էլ ա­նակն­կա­լի գար նրա երդմ­նա­զանց պահ­ված­քից:

Ստաց­վում է՝ ՀՀ ­նա­խա­գա­հը հուն­­գա­րա­կան կող­մին հա­վա­տա­ցել է, ո­րով­հե­տեւ այդ կող­մի հա­վա­ս­­տիա­ցում­նե­րը հա­մըն­կել են իր՝ հայ­­կա­կան կող­մի տե­ղե­կատ­վութ­յա­նը, այն է՝ սա­ֆա­րո­վին Ադր­բե­ջա­նին չեն հանձ­նի: Իր՝ հայ­կա­կան կող­­մից ԱԳՆ-ին ու սփյուռ­քի նա­խա­րա­րութ­յա­նը հա­նենք, կմնա ԱԱԾ-ն:

Ա­հա այս վեր­ջին կա­ռույցն է, որ, ի տար­բե­րութ­յուն եր­կու կա­ռույց­նե­րի, հուն­­գա­րա­կան հա­վաս­տի­ա­ցում­նե­րը պի­տի ստ­­ու­­գեր ու կա­րող էր ստու­գել: Ա­վե­լին՝ նա ոչ թե պի­տի այդ հա­վաս­տիա­ցոմ­նե­րը ստ­­ու­­գեր, այլ ի­րա­կա­նում ի­մա­նար՝ ինչ է նա­խա­պա­տ­­րաս­տում հուն­գա­րա­կան կա­­ռա­վա­րութ­յու­նը, ինչ տե­ղա­շար­ժեր են ա­նում նրանց հետ ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցող­նե­րը: Ստու­գել են, ի­մա­ցել են ու հա­ղոր­դել են մեր պե­տութ­յան ղե­կա­վա­րին: Բայց ա­րի ու տես, որ հա­ղոր­դածն ի­րա­կա­նութ­յա­նը բն­­ավ չի հա­մա­պա­տաս­խա­նել: Սա՞ է մեր ԱԱԾ-ի ու գոր­ծա­կա­լա­կան ցան­­ցի գոր­ծե­լաո­ճը:

Կար­ծում եմ՝ ա­մե­նա­կա­րե­ւո­րը նախ հե­տեւ­յալն է՝ պար­զել, թե ին­չի արդ­յուն­քում է տե­ղե­կատ­վութ­յան ան­հա­մա­պա­տաս­խա­նութ­յուն ե­ղել: Իսկ մնա­ցա­ծը՝ սա­ֆա­րո­վի ար­տա­հանձն­ման մեջ ռու­սա­կան, ՆԱ­ՏՕ-ա­կան կամ չգի­տեմ ին­չա­կան ձե­ռա­գիր տես­նե­լը այն­քան էլ էա­կան չէ: Ա­վե­լի ստույգ՝ շատ էա­կան է, բայց նշածս ներ­քին խնդրի կող­քին նվա­զում է դրա կա­րե­ւո­րութ­յու­նը: Գյուտ չեմ ա­նի, ե­թե ա­սեմ, թե ինչ է լի­նում, երբ տան պա­տերն ա­մուր չեն…

Ու­րեմն՝ լու­ծու­մը հարկ է սկսել հենց այս կե­տից…

Ար­մե­նու­հի Մել­քոն­յան

«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

«Լու­սանցք» թիվ 27 (248), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։