«Արվասար»-ը նորից հաղթեց…
Սեպտեմբերի 8-ին Ախթալայի եկեղեցու բակում տեղի ունեցավ խորովածի ավանդական ամենամյա 4-րդ փառատոնը, որին մասնակցում էին 18 ռեստորաններ, սննդի օբյեկտներ եւ 5 անհատ:
Փառատոն-մրցույթի 23 մասնակիցներից 3-րդ անգամ բացարձակ հաղթող հռչակվեց «Արվասար» ռեստորանը:
Ի դեպ, փառատոնին ներկա են եղել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Վերջինս համտեսել է «հաղթական» խորովածն ու չի թաքցրել հիացմունքը:
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սմբուկով մսագնդիկներ
Բաղադրությունը
Սմբուկ – 3 հատ
լոլիկ – 3 հատ
կարմիր պղպեղ – 5 հատ
դդմիկ – 3 հատ
հորթի միս – 1 կգ
գառան դմակ – 200 գ
սոխ – 1 գլուխ
սպիտակ պղպեղ
աղ
չոր ծիթրոն – 5 գ
Պատրաստման եղանակը
Միսը, դմակը, սոխը, 2 պղպեղը կտրատել, խառնել, աղով ու սպիտակ պղպեղով եւ ծիթրոնով համեմել:
Այս ամենը մսաղացով անցկացնել 2 անգամ, լավ հունցել, որպեսզի դառնա միասեռ զանգված: Դնել սառնարանում 1 ժամ: Հետո վերցնել վառարանի տակդիրը, մեջը քսել կարագ կամ ձիթայուղ, սմբուկները կլորավուն կտրատել եւ դնել թավայի տակ: Մսի զանգվածից պատրաստել գնդիկներ մոտ 15-ական գրամ:
Այնուհետեւ մսի գնդիկները դնել սմբուկների վրա, վրան ավելացնել դդմիկը, դդմիկի վրա՝ միսը, մսի վրա՝ լոլիկը, սրա վրա էլ՝ կարմիր պղպեղը: Պղպեղի անցքերի մեջ էլ դնել մսե գնդիկներ: Դրա վրա էլ ավելացնել թթվասեր կամ պանիր, կամ էլ երկուսը միասին ու դնել վառարանը:
Անու՛շ արեք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից – Ի՞նչ երաշխիք կարող է տալ բութ ու արնախում անասունը՝ պոռնիկ «միջազգային հանրությանը»
Հաղթանակ Ստամբուլում, նույնն է թե՝ Բաքվում՝ Հունգարիային ջախջախելուց հետո
Թուրքիայում կայացած 2012թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ անգամ հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Այդ հերոսներն են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ մարզիչ Արշակ Պետրոսյանը: Լեւոն Արոնյանը նաեւ նվաճեց անհատական ոսկե մեդալը՝ 1-ին համարների լավագույն արդյունքի համար: Ամենահետաքրքրականն այն է, որ մրցաշարում չհանդիպելով Ադրբեջանի հավաքականի հետ, մեր թիմը վերջին խաղում, ամենավճռակա՛ն խաղում հանդիպեց Հունգարիայի հավաքականին:
Հունգար-ադրբեջանական վերջին իրադարձություններն հայասպան սպայի՝ Բաքվին հանձնելու հետ կապված, այս խաղին քաղաքական երանգներ էին հաղորդել: Եվ հայ տղաները համառ պայքարում 2,5-1,5 հաշվով հաղթեցին հունգարներին եւ՝ եթե ոչ Բաքվում, ապա Ստամբուլում (այս պահին նույնն է թե՝ Բաքվում) նվաճեցին հաղթողի կոչումը, եւ Հայաստանի օրհներգը հնչեցրին Թուրքիայում, որն իրականություն դարձավ հունգարների նկատմամբ հաղթանակից հետո…
Մարզական եւ քաղաքական մեծ հաղթանակ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում հռչակվեց Օլիմպիական չեմպիոն: Վեջին փուլից առաջ հավասար՝ 17-ական միավոր էին հավաքել Հայաստանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականները, եւ շատ լարված պայքար ընթացավ եզրափակիչ խաղերում:
Մեր շախմատիստները 2,5-1,5 հաշվով հաղթեցին հունգարացիներին, Չինաստանը 1-3 հաշվով պարտվեց Ուկրաինային, իսկ Ռուսաստանը նույն հաշվով հաղթեց Գերմանիային:
Եվ Հայաստանն ու Ռուսաստանը կրկին հավասար էին՝ 19-ական միավորով, եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով մեր հավաքականը նվաճեց վերջնական հաղթանակ:
Հայաստանի հավաքականը 3-րդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը: Նախորդ հաղթանակները մեր տղաները տարել էին Թուրինում եւ Դրեզդենում:
2-րդ տեղում Ռուսաստանն է, իսկ 3-րդ մրցանակային տեղը նվաճեց Ուկրաինան:
Մեր կանանց հավաքականը եւս հաջող մասնակցեց, հայ շախմատիստուհիները 127 երկրների մեջ գրավեցին 6-րդ տեղը՝ մրցաշարի սկզբում, վարկանիշային աղյուսակում լինելով 8-րդը: Ընդ որում՝ մեր կանանց թիմը (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան եւ Մարիա Կուրսովա) առաջ է անցել աշխարհի ուժեղագույն թիմերից Վրաստանի (որի կանանց հավաքականը նաեւ օլիմպիական չեմպիոն է), ԱՄՆ-ի եւ Լեհաստանի հավաքականներից, որոնք ավելի բարձր վարկանիշ ունեն: Մեր կանանց հավաքականը Ռումինիայի թիմի հետ, որին հաղթել էին այս օլիմպիադայում, միասին կիսել է 5-6-րդ տեղերը, 5-րդ տեղը ռումինուհիները նվաճել են լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: Այդ ժամանակ մրցակից թիմերի հետագա արդյունքները եւս հաշվարկվում են, եւ քանի որ օլիմպիադայում Հայաստանի մրցակիցներն ավելի վատ են խաղացել, քան Ռումինիայի մրցակիցները, ստացվել է այնպես, որ լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի կանանց հավաքականը 0,5 միավորով զիջել է Ռումինիային: Այստեղ օլիմպիական չեմպիոն դարձավ Ռուսաստանի կանանց թիմը՝ 19 միավորով:
Ռուսաստանի պատվիրակությունն արժանացավ եւս մեկ մրցանակի՝ աշխարհի բազմակի չեմպիոնուհի «Գապրինդաշվիլիի գավաթ»-ին: Այս մրցանակը շնորհվում է կանանց եւ տղամարդկանց թիմերի ընդհանուր միավորների գումարով լավագույն արդյունք ցուցադրած երկրի պատվիրակությանը: ՌԴ տղամարդկանց հավաքականը 19 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ ռուսների կանանց թիմը 19 միավորով դարձել է օլիմպիական չեմպիոն:
Ստամբուլում կայացած 2012թ. շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց ընտրանին այսպիսին էր՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան եւ մարզիչ Արշակ Պետրոսյան: Լեւոն Արոնյանը նաեւ նվաճեց անհատական ոսկե մեդալը՝ 1-ին համարների լավագույն արդյունքի
համար: Իսկ Վլադիմիր Հակոբյանն արժանացավ արծաթե մեդալի՝ 3-րդ համարի արդյունքների հաշվարկում:
Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի պատվին ընդունելություն կազմակերպվեց Հայաստանի նախագահի նստավայրում: Մինչ այդ՝ չեմպիոններին երկրպագուները ողջունեցին «Զվարթնոց» օդանավակայանում եւ Ազատության հրապարակում: Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարած թիմային փայլուն հաղթանակի, միջազգային ասպարեզում հայրենիքի պատիվը բարձր պահելու եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներին ՀՀ պետական բարձր պարգեւներ շնորհելու մասին: Մասնավորապես, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի մարզիչ, միջազգային գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը եւ միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարգեւատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Պատվո շքանշանով են պարգեւատրվել միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, միջազգային գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, միջազգային գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի տարած փայլուն հաղթանակին մեծապես նպաստելու, ինչպես նաեւ Հայաստանում շախմատի զարգացումը խթանելու համար Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ Արմեն Աղուզումցյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Ի՞նչ երաշխիք կարող է տալ բութ ու արնախում անասունը՝ պոռնիկ «միջազգային հանրությանը»
ՖԻԴԵ-ի համաժողովում որոշվել է աշխարհի շախմատի 2015թ. գավաթի խաղարկությունը եւ որոշվել է 2016թ. Օլիմպիադան կազմակերպել Բաքվում: Միեւնույն ժամանակ Բաքվում կկայանա նաեւ ՖԻԴԵ-ի հերթական համաժողովը: Եվ այս ամենն այն բանից հետո, երբ ընդամենն օրեր առաջ հայասպան մարդասպանը հերոսացվեց Ադրբեջանում: Սա եւս հստակ կեցվածք է «միջազգային հանրություն» կոչվածի կողմից, որին երբեք չպետք է վստահել, որը իրենց իսկ արտահայտությամբ՝ ռասիստական երկրում անվարան պատրաստ է մի նոր հայի զոհաբերել, այս անգամ թեկուզ շախմատիստի, միայն թե նավթադոլարներից կարողանա օգտվել… Սա է եվրաբարոյականությունը եւ այլ բան այլեւս պետք չէ քարոզել:
Գուցե սաֆարովների խրախճանքի համար հայ պատվիրակությանն առավել մեծ չափաբաժնով քնաբերնե՞ր հրամցնեն ՖԻԴԵ-ի որոշմամբ: Ցավալին այն է նաեւ, որ հստակ հաղթելու հնարավորություն ունեցող Հայաստանի թիմը կարող է եւ չմեկնել Բաքու՝ իրապես դրա պատճառներն ունենալով: Գուցե պետք է պայքար ծավալել եւ հաջողել այդ մրցաշարերը Բաքվից տեղափոխելու համար: Գուցե այստե՞ղ «բարեկամ ու եղբայր» երկրները օժանդակեն… Ինչեւէ, պետք է փորձել: Անգամ եթե էլի երգեն՝ թե սպորտը քաղաքականություն չէ:
Այս ամենը ենթադրելով՝ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը թուրքավարի արագ հայտարարել է, թե հասկանալի էր, որ հայկական պատվիրակությունը կպայքարի ընդդեմ Բաքվի հայտի, եւ այդպիսի քննարկումներ եղան. «Մեր կողմից հարգված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը հանդես եկավ: Դա զուսպ ելույթ էր, բայց, այդուհանդերձ, Սմբատի ելույթից պարզ դարձավ, որ նա Հայաստանի հավաքականին չի տեսնում Բաքվի Օլիմպիադայում: Այնուհետեւ հանդես եկավ շատ հարգելի պարոն Զաքարյանը: Նա, ցավոք, ավելի կտրուկ էր: Սակայն մեր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը՝ պրն Ազադ Ռահիմովը, իր ելույթում խոսեց բոլոր երաշխիքների, այն միջոցառումների մասին, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել: ՖԻԴԵ-ն ու Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը քննարկել են հարցը: Եվ այդ մասին խոսվել է նաեւ մինչ այն պահը, երբ քննարկվեցին մրցումների անցկացման հետ կապված հարցերը, այդ թվում՝ հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի վերաբերյալ: Մենք փորձեցինք համոզել շախմատային աշխարհին, եւ ոչ առանց հիմքի, որ մենք հայկական պատվիրակությանը հանգիստ կարող ենք ընդունել ամենաբարձր մակարդակով: Մենք նրանց կապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, վստահեցնում եմ ձեզ: Այդ խնդիրները որոշ չափով մտացածին են ու մի քիչ չափազանցված: Մեր հայ գործընկերները մի քիչ չափազանցնում են այն խնդիրները, որոնք կարող են լինել: Մենք հայկական պատվիրակությանը մեծ հաճույքով կընդունենք, ինչպես նաեւ մնացած բոլոր երկրների պատվիրակություններին: Ըստ իս՝ արդեն 167 երկիր է մտնում ՖԻԴԵ-ի կազմում: Եվ, ինչպես ասաց պրն նախարարը, կտրամադրենք յուրաքանչյուրին, հատկապես՝ հայկական պատվիրակությանը, անվտանգության ցանկացած մակարդակ, որը նրանք կցանկանան: Մենք բաց ենք այդ նպատակների համար, տվել ենք մեր պետական երաշխիքները: Այնպես որ, Գլխավոր ասամբլեայի ողջ պատվիրակությունը համոզվեց, որ այդ վախը եւ ժամանակավրեպ է, եւ որոշ չափով մտացածին»:
Հիմա ոնց չասենք, ա՛յ … տղա, ՆԱՏՕ-ին էլ էիք երաշխիքներ տվել, Հունգարիային էլ… բայց ձեր գենը խառնածին է, արյունը՝ խարդախ, իսկ կերպը՝ անասնական, ի՞նչ երաշխիք կարող է տալ նման անասունը: Հատկապես՝ երբ այս աշխարհն էլ շահամոլ է:
Աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը եւս մերժել է ադրբեջանցիներին՝ հասկացնելով, որ Բաքվի ջարդերի հիշողությունները դեռ թարմ են: Նա չի մոռացել, թե ինչպես 1990թ.՝ Բաքվի ջարդերի ժամանակ, ինքը ստիպված եղավ թողնել ամեն ինչ եւ Մոսկվայից ուղարկված հատուկ ինքնաթիռով փախչել՝ կյանքը փրկելու համար:
Հերթական անգամ կաշառք գործածելով՝ Ադրբեջանը համոզեց հերթական «զոհին»՝ ՖԻԴԵ-ին՝ 2016թ. օլիմպիական խաղերն անցկացնել Բաքվում: Երեւի ալեւյան կլանը կարծում է, թե Բաքվում իրենց շախմատիստները կարող են հաղթել եւ «հերոսացման» նոր պահեր պարգեւել: Երեւի հայ շախմատիստների հաջողությունն ու երեւանյան ցնծությունները կատաղեցրել են գազաններին: Դե, իսկ Հայաստանի հավաքականի չմասնակցելը առավել եւս կօգնի «հերոսացման հաղթական գործընթացին»: Դիպուկ է գրել «Գոլոս Արմենիի»-ն. «Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն կերպ հավաստիացնում են, թե հայ շախմատիստների անվտանգությունն Ադրբեջանում երաշխավորելու է ինքը՝ Իլհամ Ալիեւը, կարծես թե խոսքը մայր Թերեզայի մասին է, այլ ոչ թե մի նախագահի, ով հերոսի կոչում է շնորհել մարդասպանին»:
Հաղթանակ եւ ցավալի պարտություն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության որակավորման փուլի առաջին երկու հանդիպումներն անցկացրեց հյուրընկալվելիս: Նախ մրցեց Մալթայի հավաքականի հետ եւ կարողացավ տանել դժվարին հաղթանակ՝ 1:0 հաշվով, ապա նույն հաշվով պարտվեց հաջորդ խաղում՝ Բուլղարիային: Ցավոք, հավասար խաղում մեր ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին (խաղն ընդհանուր առմամբ կոպիտ էր) եւ գրանցվեց պարտություն, մինչդեռ անգամ հնարավոր էր հաղթանակ տոնել:
Հայ մարզուհին՝ Եվրոպայի չեմպիոն
Ռուսաստանի Մեդին քաղաքում ավարտվեց «Ունիվերսալ մարտերի» 18-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, ուր գերազանց ելույթ ունեցավ մեր միակ ներկայացուցիչ, 70 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Բադալյանը:
Նա Եվրոպայի չեմպիոնուհի հռչակվեց նախ «Թեթեւ ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտ» կարգում: «Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն եւ ձեռնամարտ:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 28 (249), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



