Հայ­կա­կան խո­հա­նոց – Հա­վի կրծքա­միս՝ մի­ջու­կով

(Ներ­կա­յաց­նում է «Ար­վա­սար» ռես­տո­րա­նի (Ա­միր­յան 27) տնօ­րեն Ռու­զան­նա Նա­հա­պետ­յա­նը, հեռ` 531-027, 531-028)

(ռես­տո­րանն ըն­դու­նում է կո­լեկ­տիվ հայ­տեր)

– Հա­վի կրծքա­միս՝ մի­ջու­կով

Բա­ղադ­րութ­յու­նը

Հա­վի կրծքա­միս – 5 հատ

սունկ – 300 գրամ

հո­լան­դա­կան կամ հալ­վող պա­նիր – 200 գրամ

սա­միթ – 5 ճյուղ

սխտոր- 1 պճեղ

բու­սա­յուղ – 100 գ

­կա­թի սեր – 1 բա­ժակ

ար­գա­նակ – 1 բա­ժակ

սպի­տակ պղպեղ

մա­նա­նեխ

­Պատ­րաստ­ման ե­ղա­նա­կը

Կրծքա­մի­սը ոսկ­րա­հան եւ կա­շե­հան ա­նել, սպի­տակ պղպե­ղով ու ա­ղով հա­մե­մել, լայն կող­մից մի փոք­րիկ ճեղք­վածք տալ եւ ծրա­րա­ձեւ բա­ցել այն­պես, որ պատռ­վածք չլի­նի:

Հե­տո պատ­րաս­տել մի­ջու­կը: Դրա հա­մար նախ սուն­կը կտրա­տել լուս­նա­ձեւ, 50 գ ­ձի­թա­յու­ղը լցնել թա­վա­յի մեջ եւ սուն­կը տա­պա­կել մին­չեւ ոս­կե­գույն դառ­նա­լը: Սա դնել մի կողմ, քե­րի­չով անց­կաց­նել պա­նի­րը: Սա­ռած սուն­կին ա­վե­լաց­նել սպի­տակ պղպե­ղը, սա­մի­թը, պա­նի­րը:

Այս մի­ջու­կը լցնել հա­վի կրծ­­քամ­սի մեջ եւ վեր­ջա­մա­սում փայ­տիկ­նե­րով կա­րել: Վա­ռա­րա­նի տակ­­դի­րի մեջ քսել մնա­ցած բու­սա­յու­ղը, կրծքամ­սե­րը դնել տակ­դի­րի մեջ եւ ե­փել վա­ռա­րա­նում 1800 -ի տակ 20 րո­պե:

Մինչ կրծքամ­սե­րը կեփ­վեն, կա­թի սե­րը ար­գա­նա­կով բա­ցել, վրան ա­վե­լաց­նել մա­նա­նեխ եւ պատ­րաս­տի կրծքամ­սե­րը լցնել այս թանձ­րու­կի մեջ ու մա­տու­ցել: Կա­րե­լի է ճա­շա­կել կար­տո­ֆի­լի հետ:

Ա­նու՛շ ­վա­յե­լեք:

* * *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 200 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

* * *

Շա­բաթ­վա մար­զա­կան կյան­քից –

Մեր բրոն­զե ֆուտ­բո­լիստ լրագ­րող­նե­րը

Ռու­սաս­տա­նի Բրյանսկ քա­ղա­քում սեպ­տեմ­բե­րի 15-ին կա­յա­ցավ Բրյանս­կի ա­զա­տագր­ման 69-ամ­յա­կին եւ քա­ղա­քի օր­վան նվիր­ված ֆուտ­բո­լա­յին մրցա­շար:

Մաս­նա­կից­նե­րի թվում էին Հա­յաս­տա­նի, Բե­լա­ռու­սի, Ուկ­րաի­նա­յի, Լիտ­վա­յի, Բրյանս­կի, Մոսկ­վա­յի (ծՁԹ-կխՇհ) եւ Վոլ­գոգ­րա­դի լրագ­րող­նե­րի ֆուտ­բո­լա­յին թի­մե­րը: Հա­յաս­տա­նի թի­մը ներ­կա­յաց­նում էին Media.am-ի, Mediamax.am-ի, NEWS.am Sport-ի, եւ «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­ն» թեր­թի լրա­գ­­րող­ներ: «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը» ներ­կա­յաց­նում էր մեր գոր­ծըն­կեր Է­միլ Սարգս­յա­նը:

Ինչ­պես մեզ փո­խան­ցեց Է. Սարգս­յա­նը (լու­սան­կա­րում՝ կանգ­նած­նե­րից ա­ջից ա­ռա­ջի­նը), բո­լոր 7 թի­մե­րը 1 օ­րում են խա­ղա­ցել՝ անց­կաց­նե­լով 6-ա­կան հան­դի­պում: Հա­յաս­տա­նի եւ Բե­լա­ռու­սի թի­մե­րը հա­վա­սար՝ 12-ա­կան միա­վոր են վաս­տա­կել, սա­կայն Բե­լա­ռու­սը լրա­ցու­ցիչ ցու­ցա­նիշ­նե­րով ա­ռաջ է ան­ցել մեր երկ­րի լրագ­րո­ղա­կան թի­մից՝ զբա­ղեց­նե­լով 2-րդ ­տե­ղը: Հա­յաս­տա­նը զբա­ղեց­րել է 3-րդ ­տե­ղը: 1-ին տե­ղին ար­ժա­նա­ցել է Ուկ­րաի­նա­յի թի­մը:

1-ին տուր. Բրյանսկ – ­Հա­յաս­տան՝ 0:2

2-րդ ­տուր. Հա­յաս­տան – ­Բե­լա­ռուս՝ 1:2

3-րդ ­տուր. Վոլ­գոգ­րադ – ­Հա­յաս­տան՝ 0:1

4-րդ ­տուր. Հա­յաս­տան – Մոսկ­վա (ծՁԹ-կխՇհ)՝ 3:1

5-րդ ­տուր. Ուկ­րաի­նա – ­Հա­յաս­տան՝ 3:1

6-րդ ­տուր. Հա­յաս­տան – Լիտ­վա՝ 2:1

NEWS.am Sport-ի լրագ­րող Դա­վիթ Ե­ղիա­զար­յա­նը մրցա­շա­րի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ է ճա­նաչ­վել:

Լա­վա­գույն ռմբար­կու է ճա­նաչ­վել Ուկ­րաի­նա­յի թի­մի խա­ղա­ցո­ղը:

Հա­վե­լենք, որ մեր երկ­րի լրագ­րող­նե­րի թի­մը 1999թ.-ից մաս­նակ­ցել է Սանկտ Պե­տեր­բուր­գում, Քիշ­նե­ւում, Ե­րե­ւա­նում, Սո­չիում, Մոսկ­վա­յում, Օ­դե­սա­յում, Բրյանս­կում եւ Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցած ԱՊՀ երկր­նե­րի լրագ­րող­նե­րի ֆուտ­բո­լա­յին մրցա­շա­րին (Հա­յաս­տա­նի թի­մը մրցա­շա­րե­րի հաղ­թո­ղի կո­չու­մը նվա­ճել է 1 ան­գամ, 5 ան­գամ ե­ղել է բրոն­զե մրցա­նա­կա­կիր):

2001թ.-ից թի­մը հո­վա­նա­վո­րում է Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը:

Այս տա­րի թի­մը Բրյանսկ էր ու­ղե­ւոր­վել նաեւ ԱԺ նա­խա­գա­հի, «ՄԱ­Պ» ըն­կե­րութ­յան եւ «Փյու­նի­կ» ֆուտ­բո­լա­յին ա­կում­բի ա­ջակ­ցութ­յամբ:

Բա ա­սում են՝ սպոր­տը քա­ղա­քա­կա­նութ­յու՜ն ­չէ

Ադր­բե­ջա­նի սպոր­տա­յին բոու­լին­գի ֆե­դե­րա­ցիան Ռու­սաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան կա­ռույ­ցից պա­հան­ջել էր Մոսկ­վա­յում անց­կաց­վող Եվ­րո­պա­կան բոու­լինգ­տուր-2012-ի ռու­սաս­տան­յան մրցա­շա­րի մաս­նա­կից Ա­րա­մա­յիս Սու­լեյ­ման­յա­նին հա­մա­րել Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ:

Բանն այն է, որ մրցում­նե­րի ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րում Ա­րա­մա­յիս Սու­լեյ­ման­յա­նի ան­վան դի­մաց գրված է ԼՂՀ (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յուն): Մրցա­շա­րի կազմ­կո­մի­տեի ղե­կա­վար Սեր­գեյ Լի­սի­ցի­նը այդ կա­պակ­ցութ­յամբ հայ­տա­րա­րել է, որ գա­ղա­փար ան­գամ չի ու­նե­ցել, թե ինչ է նշա­նա­կում ԼՂՀ ­հա­պա­վու­մը:

Ըստ ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րի, Ռու­սաս­տա­նի սպոր­տա­յին բոու­լին­գի ֆե­դե­րա­ցիան խոս­տա­ցել է ու­ղղել թույլ տված սխա­լը եւ … Ա­րա­մա­յիս Սու­լեյ­ման­յա­նին ներ­կա­յաց­նել որ­պես Ադր­բե­ջա­նի մաս­նա­կից, ե­թե ան­գամ վեր­ջինս հա­մա­ձայն չլի­նի դրան:

Այդ­պի­սով, այս եւ այլ մրցա­շա­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րի չի­մա­ցութ­յան պատ­ճա­ռով կա­րող են մեծ սխալ­ներ թույլ տրվել, ին­չը եւս պետք է հու­զի մեր մար­զաշ­խար­հի պա­տաս­խա­նա­տու­նե­րին: Իսկ տվյալ դեպ­քում ԼՂՀ ­մար­զի­կը չէր կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի, քա­նի որ կրում է ՀՀ­ անձ­նա­գիր:

Սեք­սը եւ Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը

Ա­մե­րի­կա­յի ա­մե­նա­սեք­սո­ւալ ֆուտ­բո­լիս­տու­հին՝ ԱՄՆ-ի հա­վա­քա­կա­նի դար­պա­սա­պահ Հոուպ Սո­լոն դեռ Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի նա­խօ­րեին խո­սել է այն մա­սին, թե ինչ­պի­սի տրա­մադ­րութ­յուն­ներ են տի­րում օ­լիմ­պա­կան ա­վան­նե­րում: Նրա խոս­քե­րով՝ սեքսն ու ալ­կո­հո­լը պար­զա­պես սահ­ման­ներ չեն ճա­նա­չում:

«Օ­լիմ­պիա­կան ա­վան­նե­րում սեք­սը մեծ տեղ է գրա­վում: Սար­սա­փե­լի մեծ թիվ են կազ­մում ըն­դա­մե­նը մեկ գի­շեր­վա կա­պե­րի սի­րա­հար­նե­րը: Ես տե­սել եմ, թե ինչ­պես են մար­դիկ դրա­նով զբաղ­վել բաց երկն­քի տակ: Շեն­քե­րի ա­րանք­նե­րում նրանք պար­զա­պես վխտում էին խո­տա­ծած­կի­ն»,- ա­սել է գե­ղեց­կու­հին ESPN-ի թղթակ­ցին տված հար­ցազ­րույ­ցում:

Նշե­լով, որ հար­բե­ցո­ղութ­յու­նը նույն­պես ան­սո­վոր ե­րե­ւույթ չէ օ­լիմ­պիա­կան­նե­րի հա­մար, Հոուպ Սո­լոն խո­ս­­տո­վա­նել է, որ նման մի շարք մի­ջո­ցա­ռում­նե­րի է մաս­նակ­ցել, սա­կայն չի ցան­կա­ցել հրա­պա­րա­կել ման­րա­մաս­նե­րը:

Ար­սեն Պետ­րոս­յան

* * *

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան պաշ­տո­նա­կան կայ­քը տրա­մադ­րում է գո­վազ­դա­յին վա­հա­նա­կի տեղ:

Ցան­կա­ցող­նե­րը կա­րող են զան­­գա­հա­­րել հե­տեւ­յալ հե­ռա­խո­սա­հա­մա­րով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ­.հաս­ցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայ­քը google-ի ռեյ­­­տին­գա­յին հա­մա­կար­գում ստա­­ցել է 6 բալ, ո­րը բա­վա­կա­նին բարձր ցու­­­ցա­նիշ է: Կայ­քը ե­ռա­լե­զու է եւ ու­նի այ­ցե­լու­ներ շուրջ 150 երկ­րից: Այն­պես որ, տե­ղադ­րե՛ք ­Ձեր գո­­­վազ­դը եւ մի՛շտ մ­նա­ցեք Ձեր բար­ձուն­քին մե՛ր­ օգ­նութ­յամբ:

www.hayary.org-ի հա­մա­կար­գող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրա­գրա­վաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքե­նա­գրական եւ խմբագրական աշխա­տանք­ներ:

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.