Նա­խա­գա­հը դժգոհ է կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տան­քից

Իսկ կա­ռա­վա­րութ­յու­նը աճ է նկա­րում

Ակն­հայտ է, որ սա­ֆա­րով­յան դա­վա­դիր գոր­ծար­քը ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­լոր­տում եւ ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­նը ներ­քին քա­ղա­քա­կան ո­լոր­տում պետք է լրա­ցու­ցիչ աշ­խու­ժութ­յուն ա­ռա­ջաց­ներ մեր քա­ղա­քա­կան կյան­քում, ին­չը եւ ե­ղավ: ՀՀ ­նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նն­ ա­մե­նակտ­րուկ ար­ձա­գան­քող­նե­րից էր, դի­պուկ սկսեց իր մինչ­­­նա­խընտ­րա­կան գոր­ծու­նեու­թ­­­յու­նը նաեւ կա­ռա­վա­րութ­յու­նում հրա­վիր­ած խորհր­դակ­ցութ­յու­նում: Ար­տա­քին ո­լոր­տում երկ­րի նա­խա­­գա­հը մի քա­նի ան­գամ պատ­մա-քա­ղա­քա­կան լուրջ ե­լույթ­ներ է ու­նե­ցել ոչ վաղ անց­յա­լում, ին­չը նաեւ կա­րե­լի է դա­սըն­թաց­ներ հա­մա­րել Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար, ո­րոնք պատ­մութ­յու­նը միայն կեղծ չա­փա­նիշ­նե­րով են հաս­կա­նում եւ պատ­մա­կան կեղ­ծի­քը զու­գա­հե­ռում են ի­րենց ար­հես­տա­կան գե­նի ցան­կութ­յուն­նե­րին: Այ­դօ­րի­նակ պատ­մա-քա­ղա­քա­կան­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը մի ամ­բողջ դա­սըն­թաց կա­րե­լի է հա­մա­րել նաեւ «մի­ջազ­գա­յին հան­րութ­յան» եր­կե­րե­սա­նի ու եր­կա­կի խա­ղե­րի ջա­տա­գով Ա­րեւ­մուտ­քի «պա­պա­նե­րի» հա­մար, ո­րոնք ադր­բե­ջան­ցի­նե­րից ու թուր­քե­րից շատ ի­մա­նա­լով հան­դերձ՝ ստի ու կեղ­ծի­քի ա­մե­նաս­տո­րա­գույն կողմ­նա­կից­ներն են:

Եվ ա­հա Սերժ Սարգս­յա­նը եւս հայտ ներ­կա­յաց­րեց ՀՀ ­նա­խա­գա­հի ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յան հա­­մար վե­րոնշ­յալ խորհր­դակ­ցութ­յու­նում հան­գա­մա­նա­լից ե­լույթ ու­նե­նա­լով: Նա հենց սկզում հաս­կաց­նել տվեց, որ այ­սու­հետ զուտ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լով չի բա­վա­րար­­վե­լո­ւ: Անդ­րա­դար­ձավ գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րին. «Ու­զում եմ որ­պես­զի բո­լորդ, ոչ ձ­­ե­ւա­կան, այլ ի­րա­կա­նում դառ­նաք մեր դաշ­նա­կից­նե­րից մեկն այս հար­ցում: Շա­հա­գր­­գիռ անձ լի­նենք այս հար­ցում: Խնդրում եմ, որ դուք ձեր գե­րա­տես­չութ­յուն­նե­րում հա­մա­պա­տա­ս­­խան խորհր­դակ­ցու­­թ­­յուն­ներ հրա­­վի­րեք, մարդ­կանց բա­­­ցատ­րեք եւ ա­սեք, որ ե­կել է ժա­մա­նա­կը, որ զուտ աշ­խա­տան­քից ա­զա­տե­լով կամ կշտամ­բե­լով մենք չենք բա­վա­րար­վե­լու­… Եվ հենց ձե­զ­­նից եմ ակն­կա­լե­լու նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը»:

Հա­մա­ձայն ենք նա­խա­գա­հի հետ, որ ի­րա­վի­ճա­կը շտկե­լու ուղ­ղութ­յուն­նե­րում «մար­դը պի­տի պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրի եւ ֆի­նան­սա­կան, եւ այ­լ…», որ­պես­զի տեղ գտած մի շարք ան­թույ­լատ­րե­լի ե­րե­ւույթ­ներ վե­րա­նան, ո­րոնց մա­սին նա խիստ դժգո­հութ­յուն է ար­տա­հայ­տել: Ի­հար­կե պետք է նշենք, որ այդ թե­րութ­յուն­նե­րի դեմ պետք էր այս ըն­թաց­քում եւս պայ­քա­րել ու ա­մե­նա­խիստ ձե­ւե­րով, ին­չը, ցա­վոք, չի ար­վել եւ ա­հա հա­սել է այն աս­տի­ճա­նի, որ դար­ձել է պե­տա­կա­նո­րեն հրպա­րա­կայ­նաց­նե­լու հարց: Ե­թե երկ­րի ղե­կա­վա­րը մին­չեւ վերջ հե­տապն­դի ե­լույ­թում հնչեց­րած խիստ խոս­քե­րը, ա­պա հնա­րա­վոր է ակն­կա­լել փո­­փո­խութ­յուն­ներ: Նա մաս­նա­վո­րա­պես հայտ­նել է, որ խնդի­րը կազմ­ված է 2 հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րից. «Մի ուղ­ղութ­յու­նը կա­նո­­նա­կար­գումն է, մյու­սը՝ մարդ­կանց ան­բա­րե­խիղճ վե­րա­բեր­մուն­քն­ է, ե­թե ու­րիշ բա­ռե­րով չա­սեմ, որ փոր­ձեն խախ­տել այդ կա­նո­նա­կար­գե­րը, հան­ցա­գոր­ծութ­յան գնան: Հի­մա մե­րը եւ՛ այն­տեղ է վատ, եւ՛ այս­տեղ է վատ: Մար­դը պի­տի պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրի, չգի­տեմ՝ ֆի­նան­սա­կան, թե այլ պա­տաս­խա­նատ­վութ­յուն: Այդ­պես չի կա­րող լի­նել: Ինչ­պես է, որ մենք հան­րա­յին գրա­դա­րա­նի հա­մար 700 մլն դ­րամ հատ­կաց­նենք, որ­պես­զի ու­նե­նանք նոր­մալ տես­քի գրա­դա­րան, հե­տո բա­նից պար­­զ­­վի, որ այն­տեղ տար­րա­կան բա­ներ հաշ­վի չեն ա­ռել, շի­նա­րարն էլ մա­հա­ցել է: Հի­մա ո՞վ­ է պա­տաս­խան տա­լու: Դրա հա­մար գոր­ծըն­թաց­ներ կան, չէ՞, կազ­մա­կեր­պութ­յուն կա, մի­գու­ցե բանկն է ե­րաշ­խիք տվել, գնա­ցեք վերց­րեք, թող մար­դը գա, իր ե­րաշ­խի­քին պա­տաս­խան տա, կազ­մա­կեր­պութ­յու­նը գա: Ե­րաշ­խիք տա­լու հա­մար ի­րենք փող են չէ՞ ստա­նում: Ար­դեն 3 շա­բաթ է՝ մենք դրա մա­սին գի­տենք, ու դե­ռեւս ­մատ մա­տի չենք տվել…»: Եվ քա­նի այս­պի­սի օ­րի­նակ կա­րող է բե­րել նա­խա­գա­հը, իսկ քա­նի­սը կա­րող են բե­րել մար­դիկ, որ տա­րի­ներ շա­րու­նակ ի­րենց աչ­քե­րով են տես­նում այս ա­մե­նը: Դե ա­րի ու հա­վա­տաց­րու, որ այ­լեւս ուղղ­վե­լու է: Շատ բարդ է ու մարդ­կանց ա­պա­ցու­ցե­լու հա­մար այ­լեւս հա­կա­ռակ օ­րի­նակ­ներն են պետք, թե ինչ­պես պատժ­վե­ցին ի­րա­կան չա­րա­շա­հող­նե­րը եւ ան­պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ա­ռա­վել եւս հափշ­տա­կող­ներն ու կա­շա­ռա­կեր­նե­րը:

Ինչ­պես սա­ֆա­րով­յան դեպք­ում, այս­տեղ էլ Սերժ Սարգս­յա­նը ցան­կա­ցավ, որ ԱԱԾ-ն լր­ջո­րեն զբաղ­վի այս խնդիր­նե­րով, հա­վե­լե­լով, որ նաեւ դա­տա­խա­զութ­յու­նը պետք է լրջո­րեն զբաղ­վի: Նա­խա­գա­հն­ ի­հար­կե այդ օ­­րը բո­լո­րին է խիստ հանձ­նա­րա­րա­կան­ներ տվել: Նա մաս­նա­վո­ա­պես նշ­­ել է. «Մենք բազ­մա­թիվ ո­լորտ­նե­րում պրոբ­լեմ­ներ ու­նենք՝ կապ­ված եւ՛ գնում­նե­րի հետ, եւ՛ պե­­­տա­կան բյու­ջեն տնօ­րի­նե­լու հետ: Եվ չկա մի կազ­մա­կեր­պութ­յուն, որ­տեղ այդ խնդիր­ներն այս կամ այն չա­փով առ­կա չլի­նեն: Տեղ կա շատ քիչ, բայց տեղ կա մեծ չա­փե­րի: Նախ ես ցան­կա­նում եմ, որ­պես­զի եւ՛­ ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յու­նը, եւ՛ դա­տա­­խա­զութ­յու­նը այս խնդիր­նե­րով լրջո­րեն զբաղ­վեն, շատ լրջո­րեն, բայց է­լի չգան ա­սեն՝ էս մե­կը մի­լիո­նու­կես գո­ղա­ցավ, էն մե­կը՝ եր­կու մի­լիոն: Գլխից պի­տի բռնենք, մե­ծե­րին: Մեծ խնդիր­ներ կան դե­ռեւս ­քաղ­շին նա­խա­րա­րութ­յու­նում, մար­դիկ ­հա­մոզ­ված չեն, որ ի­րենք չպետք է «ատ­կատ­նե­ր» տան: Նույ­­նը կա­պի եւ տրանս­պոր­տի նա­­խա­րա­րութ­յու­նում. ար­դեն 5-6 ա­միս է՝ աշ­խա­տում եք, չէ՞, այդ մար­դիկ պետք է հա­մոզ­ված լի­նեն, որ չի լի­նե­լու այդ բա­նը: Էա­կան բա­րե­փո­խում­ներ պետք է լի­նեն պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում, Սեյ­րան: Ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պես գլ­­խա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կա­լը կա­րող է մեծ գու­մար՝ պարտք վեր­ց­­նել մա­տա­կա­րա­րից: Ի՞նչ­ է նշա­նա­կում դա: Դա ի՞նչ ­հաս­կա­ցո­­ղութ­յուն է»…

­Հա­ճե­լի է, երբ պե­տութ­յան 1-ին դեմ­քից ես լսում «առ­կա փնթի վե­րա­բեր­մուն­քի» մա­սին, ինչն ա­ս­­վում է մի խորհր­դակ­ցութ­յու­նում, ո­­րին մաս­նակ­ցում են գոր­ծա­դիր մար­մին­նե­րի ղե­կա­վար­նե­րը՝ վար­չա­պե­տի գլխա­վո­րութ­յամբ, ՀՀ ­նա­խա­գա­հի եւ կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տա­կազ­մե­րի ղե­կա­վար­նե­րը, գլ­­խա­վոր դա­տա­խա­զը, Ե­­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տը, ՀՀ­ օ­րեն­­ք­­նե­րով ստեղծ­ված մշտա­պես գոր­ծող մար­մին­նե­րի ղե­կա­վար­նե­րը, ­ԳԱԱ նա­խա­գա­հը: Եվ ներ­կա­նե­րը նա­խա­գա­հի խիստ դժգո­հութ­յունն են լսում ի­րենց աշ­խա­տան­քից: Մնում է մի­այն հե­տե­ւո­ղա­կան լի­նել, քան­զի, կրկնում ենք, ո­րե­ւէ խիստ խոսք ազ­դե­ցութ­յուն չի ու­նե­նա, ե­թե հա­մա­պա­տաս­խան պա­­տի­ժը չհե­տե­ւի խախ­տում­նե­րը շա­րու­նա­կող­նե­րին, եւ ե­թե ա­սենք ԱԱԾ-ն ­կամ դա­տա­խա­զութ­յու­նը բռնեն ոչ թե մանր-մունր՝ 50 դո­լա­րա­նոց տե­սուչ­նե­րի, այլ՝ մեծ ձկնե­րին:

Փաս­տո­րեն, կա­ռա­վա­րութ­յան աշ­­խա­տան­քը չի բա­վա­րա­րում նա­խա­գա­հին. «Այս ա­ռու­մով ես կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տան­քը, Տիգ­րան, շատ բա­ցա­սա­կան եմ գնա­հա­տում: Մենք 4 տա­րի է քեզ հետ խո­սում ենք էս թե­մա­նե­րով, ու­ղիղ 4 տա­րի է, բայց պրո­ցես­նե­րը շա­րու­նակ­վում են. 6 ա­միս հե­տո լավ կլի­նի, 1 տա­րի հե­տո լավ կլի­նի: Գո­նե տեխ­նի­կա­կան խն­­դիր­­նե­րը կա­րո՞ղ­ ենք լու­ծել, կա­նո­նա­կար­գե­րը կա­րո՞ղ­ ենք գրել, հե­տո գնալ էն մար­դ­­կանց հե­տե­ւ­­ից, ով­քեր «ատ­կա­տ­­ներ» են վերց­նում, մա­տա­կա­րար­նե­րից էս­պես ա­սած՝ պար­տ­­քեր են վերց­նում, գնալ էն մարդ­կանց հե­տեւ­ից, ով­քեր ի­րենց քե­ռու տղա­յին են բե­րում տեն­դե­րում հաղ­թեց­նում, չգի­տեմ, կրկն­­ա­կի ա­վել գնե­րով: Ե­թե վերց­նենք վեր­ջին 2-3 տա­րում կա­տար­ված շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, կտես­նենք ինչ­քան են թան­կա­ցել այդ աշ­խա­տանք­նե­րը, ճա­նա­պար­հա­շի­նա­կան աշ­խա­­տանք­նե­րը: Եվ տա­րօ­րի­նակ է, մենք տեն­դե­րով ապ­րանք ենք ձեռք բե­րում, ո­րը շու­կա­յում ա­վե­լի է­ժան է: Մե­կը դրա հա­մար պետք է պա­տաս­խան տա՞, թե՞ չէ: Թե՞ ան­պայ­ման պետք է մարդ ձեր­­բա­կա­լենք, ան­պայ­ման Խա­չիկ­յա­նի պատ­մութ­յու­նը մեջ­տեղ բե­րենք: Այն ժա­մա­նակ էլ ա­սում էինք՝ լսեք, թո­շակ­նե­րը կար­գա­վո­րեք, նպաստ­նե­րը կար­գա­վո­րեք՝ բո­լորն ա­սում էին կար­գին է, էս­տեղ բան չկա… Վեր­ջում պարզ­վեց, որ տա­րե­կան 11-12 մլրդ­ այն­­տե­ղից կա­րող էինք տնտե­սում ա­նել: Ան­թույ­լատ­րե­լի է, ան­թույ­լատ­րե­լի: Պի­տի կա­րո­ղա­նանք այս պրո­ցե­սը կար­գա­վո­րել, հե­տո ան­ց­­նել մնա­ցած խնդիր­նե­րին»:

Սա թե­րեւս այն ե­զա­կի դեպ­քե­րից է, երբ երկ­րի նա­խա­գա­հը բա­ցա­հայտ քննա­դա­տում է վար­չա­պե­տին՝ կար­ծես շա­րու­նա­կե­լով այն բո­ղո­քա­վոր­նե­րին, ով­քեր պա­հան­ջում են վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը:

Դժգո­հութ­յուն կար նաեւ շու­կա­յա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից. «Մեկ աղբ­յու­րից կա­տա­րած գնու­մ­­նե­րում ես խնդիր չեմ տես­նում, օ­պե­րա­տի­վութ­յան հա­մար դա կա­րե­լի է ա­նել, բայց պետք է ա­նել մար­դա­վա­րի՝ բո­լոր պա­հան­ջ­­նե­րը պահ­պա­նե­լով, շու­կան ու­սում­նա­սի­րե­լով՝ հա­մե­մա­տե­լով եւ վեր­ջում՝ արդ­յուն­քում ա­սե­լով՝ տե­սեք, մի աղբ­յու­րից ա­րե­ցինք, ո­րե­ւէ բա­նով չի տար­բեր­վում, ե­թե տար­բեր­վում է, դե­պի է­ժանն է տար­բեր­վում: Հար­յուր բան կա­րող է լի­նել՝ փլու­զում, վթար. պար­տա­դի՞ր­ է այս բո­լո­րը դնել եւ տեն­դեր­ներ անց­կաց­նել: Բայց ար­դեն գի­տենք, որ վատ բան է կա­տար­վում, դրա հա­մար ա­մեն ան­գամ ա­սում ենք՝ մի աղբ­յու­րից… Ե­թե ա­սում ենք մի աղբ­յու­րից, էդ նշա­նա­կում է՝ գո­ղա­ցան մի մա­սը: Դա փնթի վե­րա­բեր­մունք է, փնթի»:

Վար­չա­պե­տի հա­մար նա­խա­գա­հի գնա­հա­տա­կան­նե­րը սթա­փեց­նող են. «Այն բո­լոր գնա­հա­տա­կան­նե­րը, որ Դուք տվե­ցիք, պա­­րո՛ն ­նա­խա­գահ, սթա­փեց­նող են եւ պար­տադ­րում են մեզ բո­լո­րիս՝ էա­կան փո­փո­խութ­յուն­ներ կա­­տա­րել մեր աշ­խա­տանք­նե­րում, եւ մենք այդ ա­մենն ան­պայ­ման կի­րա­կա­նաց­նեն­ք»: Գոր­ծա­դի­րի ղե­կա­վա­րը վստա­հեց­րեց, որ նա­խա­գա­հին կներ­կա­յաց­վի նշ­­ված խնդիր­նե­րի լուծ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նա­կա­ցույց:

Ի­հար­կե, քա­ղա­քա­կան շատ ու­ժե­րի հատ­կա­­պես հու­զում է՝ վար­չա­պե­տը կս­­թափ­վի՞ նա­խա­գա­­հի գնա­հա­տա­կա­նից, թե նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը նո­րից կդառ­նա օ­րա­կար­գա­յին՝ ա­ռա­ջի­կա նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յան գոր­ծըն­թա­ցում:

Ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ո­լոր­տը հրա­տա­պա­յին հար­ցեր ու­նի, եւ ՀՀ ­նա­խա­գա­հը դր­­ան­­­ցից մի քա­նի­սին անդ­րա­դար­ձավ. «Օ­րա­կար­գա­յին հար­ցե­րից մե­կը Հուն­գա­րիա­յի կող­մից մար­դաս­պան Սա­ֆա­րո­վին Ադր­բե­ջա­նին ար­տա­հանձ­նե­լու ցա­վոտ թե­ման է: Նախ ակն­հայտ է, որ Ադր­բե­ջա­նի կող­մից ար­դա­րա­դա­տութ­յան վի­ժե­ցու­մը չի կա­րող նշա­նա­կել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի եւ ար­դա­րութ­յան վի­ժե­ցում: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում, ակն­հայտ է, որ աշ­խար­հը կհայտն­վի նմա­նա­տիպ մար­դաս­պա­նութ­յուն­նե­րի ա­նընդ­հատ կրկ­ն­ութ­յան ու հա­մընդ­հա­նուր ա­նար­խիա­յի ճի­րան­նե­րում: Հենց դա էր պատ­ճա­ռը, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թ­­յու­նը միան­շա­նա­կո­րեն ընդգ­ծեց տե­ղի ու­նե­ցա­ծի ան­թույ­լատ­րե­լիութ­յու­նը: Դա շատ կա­րե­ւոր էր, բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բա­վա­րար չէ»:

Ա­յո, մի­ջազ­գա­յին հան­րութ­յան բա­րո­յա­կան զե­ղում­նե­րին հա­յե­րը լավ ծա­նոթ են եւ դրանք եւս եր­կա­կի են ու անվս­տա­հե­լի: Ուս­տի Սերժ Սարգս­յա­նի խոս­քում եւս ճշմա­րիտ կաս­կած­ներ կան եւ նա հի­շեց­նում է. «Հան­ցա­գոր­ծին նե­րում շնոր­հու­մը, իսկ ըստ էութ­յան՝ ար­դա­րա­ցու­մը, հա­կա­սում է Եվ­րո­պա­յի խորհր­դի բո­լոր հիմ­նա­րար սկզբունք­նե­րին եւ նպա­տակ­նե­րին: Դա մենք չենք ա­սում, այլ այդ կազ­մա­կեր­պութ­յան անխ­տիր բո­լոր ղե­կա­վար­նե­րը: Ադր­բե­ջանն իր ա­րար­քով ի­րեն դրեց մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կիրթ վար­քից դուրս: Զգա­լով մի­ջազ­գա­յին ճնշու­մը՝ այդ երկ­րի ղե­կա­վարն ար­դեն ա­վե­լի հա­ճախ է սկսել օգ­տա­գոր­ծել իր փորձ­ված զեն­քը՝ հրա­պա­րա­կա­յին սու­տը: Նրա ա­սած­նե­րի կա­պակ­ցութ­յամբ մեկ ան­գամ եւս ­պետք է շեշ­տեմ, որ Հա­յաս­տա­նում եր­բե՛ք­ ար­տա­հանձն­ված դա­տա­պարտ­յա­լի նե­րում չի՛ շնորհ­վել: Ա­յո, հան­ցա­գոր­ծին հե­րո­սաց­նող Ադր­բե­ջանն այն­պի­սի ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում է հայտն­վել, որ ստիպ­ված օ­րա­կան մի սուտ է հո­րի­նում, մի չա­կեր­տա­վոր մեղք գտ­­նում Հա­յաս­տա­նի վրա ու դրա­նով հան­դես գա­լիս: Խղճուկ ստեր: Ես կա­սեի ստե­րի շարք: Շքերթ է, ստե­րի շքերթ: Սե­փա­կան ժո­ղովր­դին տե­ղե­կատ­վա­կան տ­­ե­ւա­կան բլո­կա­դա­յի մեջ պա­հող հա­րե­ւան երկ­րի իշ­խա­նութ­յու­նը կար­ծում է, թե կա­րե­լի է մշտա­պես խա­բել մի ողջ ժո­ղովր­դի: Ժա­մա­նա­կը ցույց կտա դա հնա­րա­վոր է, թե ոչ: Բայց հայտ­նի ա­սույ­թը, հա­մե­նայն­դեպս, հա­կա­ռակն է պնդում»:

Նա­խա­գա­հը գոր­ծուն աշ­խա­տանք է ու­զում ի­րա­վա­կան հատ­վա­­ծից: «Իսկ մենք անց­նում ենք անհ­րա­ժեշտ աշ­խա­տանք­նե­րի այս ուղ­ղութ­յամբ: Ի­րա­վա­կան բլո­կի պա­տաս­խա­նա­տու­նե­րը, կար­ծում եմ, ար­դեն շատ լավ գի­տեն ի­րենց ա­նե­լի­քը: Ես ակն­կա­լում եմ ակ­տիվ, հե­տե­ւո­ղա­­կան ջան­քեր բո­լոր հնա­րա­վոր մի­­ջազ­գա­յին ատ­յան­նե­րում: Ակն­կա­լում եմ հա­մա­կարգ­ված եւ հե­ռա­հար աշ­խա­տանք: Հա­ջոր­դը: Դի­վա­նա­գետ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ծրա­գի­րը մեզ ար­դեն պարզ է եւ ըն­թաց­քի մեջ է: Միեւ­նույն ժա­մա­նակ, կար­ծում եմ նաեւ, որ կա­ռա­վա­րութ­յու­նը, ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան հա­մա­կարգ­մամբ, պետք է մշա­կի ծա­ռա­յո­ղա­կան օգ­տա­գործ­­ման խորհր­դատ­վա­կան փաս­­տա­թուղթ, ո­րը կօգ­նի մեր բո­լոր գե­րա­տես­չութ­յուն­նե­րին մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ի­րենց գոր­ծու­նեութ­յա­նը զու­գա­հեռ նաեւ ա­ջակ­ցել այս գոր­ծըն­թա­ցի­ն,- ա­սել է հան­րա­պե­տութ­յան ղե­կա­վարն ու հա­վե­լել,- մենք շատ բան ու­նենք ա­նե­լու այս ուղ­ղութ­յամբ եւ չենք հա­պա­ղե­լու. ստո­րութ­յու­նը եւ սու­տը չեն անց­նե­լո­ւ»:

Մեկ այլ մտա­հո­գիչ թե­մա է սի­րիա­հա­յութ­յան ներ­կա խնդի­րը, որն ըստ նա­խա­գա­հի, մեր դի­վա­նա­գի­տա­կան ջան­քե­րի կի­զա­կե­տում է. «Սի­րիա­յի հա­յութ­յան հա­մար, ի­րոք, փոր­ձութ­յան պահ է: Այս վի­ճա­կը մեր բաց վերքն է եւ մեր ա­մե­նօր­յա թիվ մեկ մտա­հո­գութ­յու­նը: Սի­րիա­յի ժո­ղո­վուր­դը հա­­յե­րիս հա­մար ա­մե­նա­ծանր պա­հին գրկա­բաց ըն­դու­նեց ցե­ղաս­պա­նութ­յու­նից մա­զա­պուրծ ե­ղած­նե­րին եւ իր ու­նե­ցա­ծը կի­սեց մեզ հետ: Մենք ապ­րում ենք կողք կող­քի եւ միա­սին եր­կար ճա­նա­պարհ ենք ան­ցել: Սի­րիա­յի ցա­վը մեր ցավն է: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ ա­րա­բա­կան պե­տութ­յուն­նե­րում տե­ղի ու­նե­ցո­ղը մեր պե­տութ­յան անվ­տան­գութ­յան խնդրի հետ ու­ղիղ փոխ­շաղ­կա­պում ու­նի: Մենք շատ ենք ցան­կա­նում, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հան­դարտ­վի, եւ այ­լեւս մար­­դիկ չզոհ­վեն մեր հա­րե­ւան ու բա­րե­կամ Սի­րիա­յու­մ… ­Մե­ծա­պես կա­րե­ւո­րում եմ ա­ռա­վե­լա­գույնս դյու­րաց­ված ձ­­ե­ւով մեր հայ­րե­նա­կից­նե­րին մուտ­քի ար­տո­նագ­րե­րի տրա­մադ­րու­մը: Այդ ուղ­ղութ­յամբ մենք ձեռ­նար­կե­ցինք անհ­րա­ժեշտ հրա­տապ քայ­լեր ի­րա­վա­կան դաշ­տում եւ պետք է հե­տա­մուտ լի­նենք այդ հեշ­տաց­ված ըն­թա­ցա­կար­գե­րի հարթ կի­րառ­մա­նը… Ե­թե նույ­նիսկ մեր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը չհե­րի­քեն բո­լո­րին ձեռք մեկ­նե­լու, մեր ջեր­մութ­յունն ու սրտա­ցա­վութ­յու­նը պետք է տեղ հաս­նեն եւ նե­ցուկ դառ­նան նրան­ց»,- շեշ­տել է երկ­րի ղե­կա­վա­րը:

Ան­շուշտ, է­լի հար­ցեր կան ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին ո­լորտ­նե­րում, դրանք վստա­հա­բար դեռ կար­ծարծ­վեն ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում, սա­կան էա­կանն այն է լի­նե­լու, թե մին­չեւ նոր հար­ցե­րի բարձ­րա­ցու­մը այս ար­ծարծ­ված­ներն ինչ ըն­թացք կստա­նան: Ե­թե մնա­լու են նույն վի­ճա­կում, ա­պա նոր հար­ցե­րի ար­­ծար­ծումն ա­նի­մաստ է եւ անվս­տա­հութ­յան նոր մթ­­նո­լորտ է ստ­­եղ­­­ծե­լու: Իսկ ե­թե ար­դեն իսկ հն­­չած հար­ցե­րի ու խիստ պա­հանջ­նե­րի մի մա­սը գո­նե ո­րո­շա­կիո­րեն ի կա­տար ած­վեն, ա­պա նոր հար­ցադ­րում­նե­րը վստա­հութ­յուն­ կներշն­չեն եւ հաս­տատ կնպաս­տեն ներ­քին կա­յու­նութ­յա­նը, ին­չը ա­րտա­քին հա­­­ջո­ղութ­յուն­նե­րի լավ նա­խա­պայ­ման կդառ­նա:

Ա­րամ Ա­վետ­յան

Հ.Գ. – ­Նա­խա­գա­հի խիստ քն­­­նա­դա­տութ­յուն­ից հե­տո, մեր ԿԲ­-ի գնա­հա­տա­կան­նե­րի հա­մա­ձայն, ներ­քին տնտե­սութ­յու­նում ար­ձա­նագր­վել է 5,4-5,7% տնտե­սա­կան աճ, ու նշվել է, որ ինչ­պե­սեւ նա­խորդ տա­րի, դա պայ­մա­նա­վոր­վել է արդ­յու­նա­բե­րութ­յան, գյու­ղատն­տե­սութ­յան եւ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ճյու­ղե­րի ա­ճով: Ըստ ԿԲ­-ի, կի­սամ­յա­կի ըն­թաց­քում ար­դ­­յու­նա­բե­րութ­յան ճյու­ղի ա­վե­լաց­ված ար­­ժե­քի ա­ճը գնա­հատ­վել է շատ բարձր՝ շուրջ 12%՝ չնա­յած մե­տաղ­նե­րի մի­ջազ­գա­յին գնե­րի ո­րո­շա­կի անկ­մա­նը:

Ա­ճը հիմ­նա­կա­նում բա­ցատր­վում է այն փաս­տով, որ հան­քար­դ­­յու­նա­բե­րութ­յան ճյու­­­ղը, լի­նե­լով բար­ձր ­շա­­հու­թա­բեր, մե­տաղ­նե­րի մի­ջազ­գա­յին գն­­ե­րի նվա­զու­մից մեծ ազ­դե­ցութ­յուն չի կր­­ել, իսկ վե­րամ­շա­կող արդ­յու­նա­բե­րութ­յան աճն ա­պա­հով­վել է հա­մաշ­խար­հա­յին տն­­տե­­սութ­յան ո­րո­շա­կի վե­­րա­կանգն­ման ներ­քո ար­տա­քին եւ ներ­քին պա­հան­ջար­կի ակ­տի­վաց­ման արդ­յուն­քում: Ա­ռա­վել մեծ նպա­ս­­տում են ու­նե­ցել մե­տա­ղա­կան հան­քա­քա­րի արդ­յու­նա­հան­ման, սննդամ­թեր­քի, ծխա­խո­տի եւ է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի են­թաճ­յու­ղե­րը:

Շա­րու­նա­կենք ԿԲ ­մեկ­նա­բա­նութ­յու­նը. 2011թ. գյու­ղատն­տե­սութ­­յան ճյու­ղում ար­ձա­նագր­ված բարձր ա­ճը շա­րու­նակ­վել է նաեւ 2012թ. ա­ռա­ջին կի­սամ­յա­կում՝ հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված բա­րեն­պաստ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րով եւ ո­լոր­տի բա­րե­լա­­­վ­­մանն ուղղ­ված՝ կա­ռա­վա­րութ­յան ձեռ­նար­կած մի­ջո­ցա­ռում­նե­րով: Ա­ռա­ջին ե­ռ­­ամ­ս­­­յա­կի ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է գյու­ղա­տն­­տե­սութ­­յան 1,8% աճ, իսկ կի­ս­­ա­մ­­յա­կի հա­մար գնա­հատ­վել է շուրջ 9,5% աճ: Շի­նա­րա­րութ­յան ճյու­ղում թեեւ ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է 0,6% ան­­կում, սա­կայն կի­սամ­յա­կի գնա­հա­­տա­կա­նը կազ­մում է 2,6% աճ: Գնա­հատ­վող ա­ճի հիմ­քում ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում բնակ­չութ­յան մի­ջոց­նե­րի հաշ­վին ի­րա­կա­նաց­վող շի­նա­րա­րութ­յան ծա­վալ­նե­րի աճն է, ինչ­պես նաեւ ՀԲ­ կող­մից ստաց­ված գյու­ղատն­տե­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի շի­նա­րա­րութ­յանն ուղղ­ված վար­կը: Ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­լոր­տի ա­ճը 2012թ. ա­ռա­ջին ե­ռամս­յա­կում կազ­մել է 4,1%՝ պայ­մա­նա­վոր­ված հիմ­նա­կա­­նում մե­ծա­ծախ ա­ռեւ­տ­­րի ծա­վալ­նե­րի ա­ճով: Կի­սամ­յա­կի գնա­հա­­տա­կա­նը 5,0% է, ին­չը, ըստ է­ու­թ­­յան, վկա­յ­­ում է մաս­նա­վոր պա­հան­ջար­կի եւ բնակ­չութ­յան ե­կա­մուտ­նե­րի վե­րա­կանգն­ման մա­սին:

Ու­շա­դիր լի­նենք. երկ­րի ղե­կա­վա­րի դժ­­գո­­հութ­յունն այն ո­լորտ­նե­րից է, ո­րոնց հաշ­վին ԿԲ-ն տն­­տե­սա­կան աճ է նկա­րում: Բայց ա­րի ու տես, որ այդ ա­ճը ­հե­տաճ է ժո­ղովր­դի հա­մար. ապ­րու­ս­­տը թան­­կա­նում է, կյան­քը՝ դժվա­րա­ն­­ում: Իսկ նրանց հա­մար, ով­քեր մի քա­նի սե­րունդ այ­լեւս փո­ղի կա­­րիք չեն ու­նե­նա, հան­կարծ ու ապ­­րե­լու պայ­ման­նե­րը լա­վա­նում են ու այն­քան, որ սրանք ստիպ­ված օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի են պար­բե­րա­բար բե­րում Հա­յաս­տան, կե­րու­խում կազ­մա­կեր­պում, որ­պես­զի սրանք էլ գո­վեն հայ­կա­կան ար­­դ­­յու­­նա­բե­րութ­յան ու գյու­ղատն­տե­սութ­յան զար­գա­ցու­մը:

Հա­րուստ­նե­րը հարս­տա­նում են, աղ­­քա­տ­­­նե­րը՝ աղ­քա­տա­նում… դրա հա­մար էլ մար­դիկ թքած ու­նեն այ­սօ­րի­նակ ծի­ծա­ղա­շարժ ա­ճա­յին տեմ­պե­րի վրա:

Դրա հա­մար էլ երկ­րում ա­ճեր սար­քող­նե­րի նկա­տմամբ ա­տե­լու­թյու­նը ա­ճում է ոչ թե 5,4-5,7%-ով այլ՝ 50,4-50,7%-ով:

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.