Պոռ­նիկ քա­ղա­քա­կա­նութ­յան ա­րեւմտ­յան հետ­քե­րով

Ինչու՞ ԱՄՆ-ը Հայաստանը ներառեց ահաբեկիչ երկրների յոթնյակում

Ա­րեւմտ­յան լկտիութ­յու­նը մեկ ան­գամ չէ, որ դրսե­ւոր­վում է ա­նա­մո­թա­բար, բայց ա­մեն ան­գամ որ­պես մի «ան­մեղ» ե­րե­ւույթ: Հեր­թա­կան պա­տա­հա­կա­նութ­յուն: Սա­կայն շա­րու­նա­կա­կան պա­տա­հա­կա­նութ­յուն­ներ չեն լի­նում, եւ դա հաս­տատ ու ծրագր­ված պար­բե­րա­կա­նութ­յուն է, մտած­ված ու դա­վա­դիր քա­ղա­քա­կա­նութ­յուն, մի խո­ս­­քով՝ օ­րի­նա­չա­փութ­յուն: Իսկ այս ի­րո­ղութ­յու­նը հա­ճախ չեն նկա­­տում կյան­քի դժվա­րութ­յուն­նե­րից կքված մեր ազ­գա­կից­նե­րը եւ հա­վա­տում են հեր­թա­կան ու հա­ջոր­դա­կան «պա­տա­հա­կա­նութ­յա­նը»:

Ե­րիցս ճիշտ են այն վեր­լու­ծա­բան­նե­րը, ով­քեր հա­վաս­տում են, թե Հուն­գա­րիան լի­նե­լով ԵՄ, ԵԽ եւ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ, չէր կա­րող ա­ռանց իր տե­րե­րի ի­մա­ցութ­յան «սա­ֆա­րով­յան» ա­ռու­վա­ճառ­քը կա­տա­րել Ադր­բե­ջա­նի հետ: Ի­հար­կե, Ա­րեւ­մուտ­քը եվ­րա-ա­մե­րիկ­­յան ճարպ­կութ­յամբ միա­ցավ մի­ջազ­գա­յին քննա­դա­տա­կան ար­շա­վին, եւ Հուն­գա­րիա­յի ու Ադրր­բե­­ջա­նի բմբուլ­նե­րը քա­մուն տա­լու ճա­նա­պար­հին «ի փառս» դր­­սե­ւ­­ո­րեց ի­րեն:

Բայց հե­տա­գա քայ­լեր եւ պա­տ­­­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­ներ չկան ու չեն էլ լի­նե­լու: Ա­րեւ­մուտ­քը մի հա­մաշ­խար­հա­յին պոռն­կաց­նող քա­ղա­քա­կա­նութ­յուն է որ­դեգ­րել, ո­րը ոչ մի բա­րո­յա­կան նորմ չի նե­րա­ռել եւ ան­բա­րո է մին­չեւ քո­քը: Բմ­­բուլ­նե­րը քա­մուն տա­լու գոր­ծը տե­սա­կա­նո­րեն ա­վարտ­ված հա­մա­րե­լով՝ ա­րեւմտ­յան լկտի­նե­րը տար­բեր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, այդ թվում՝ ի դեմս ԵՄ-ի, հա­­վաս­տե­ցին, որ Հուն­գա­րիան մի ժո­ղո­վր­­դա­վար «ան­մեղ ու խաբ­­­­ված ոչ­խար է» (այդ­պես է ստ­­ա­ցվում)՝ Ադր­բե­ջա­նի «գայ­լա­յին ու ար­նա­խում» բռնա­կա­լա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նից տուժ­ած: Այ­սինքն՝ լպիրշ դե­մոկ­-ղ-ատ­նե­րը փոր­ձում են պաշտ­պա­նել Հուն­գա­րիա­յին, քա­նի որ ի­րա­կա­նում տեղ­յակ են ե­ղել ու տվել հա­մա­ձայ­նութ­յուն մի­ջազ­գա­յին այս կա­շա­ռատ­վութ­յան ու կա­շա­ռա­կե­րու­թ­­յան ի­րա­կա­նաց­ման հա­մար, քա­ն­­զի այ­սօ­րի­նակ բնույ­թը հա­րա­զատ է ի­րենց կեր­պին եւս…

«Պարզ­վում» է՝ Հուն­գա­րիան ան­մեղ է, իսկ Ադր­բե­ջա­նը՝ մի թյուր­քա­կան կեղ­տոտ պե­տութ­յուն: Ա­հա ամ­բողջ եզ­րա­կա­ցութ­յու­նը: Էլ Ա­րեւ­մուտքն ի՜նչ­ ա­նի, հա­յե՛ր. ան­մե­ղին չի՜ կա­րող պատ­ժել, իսկ թյուր­քին պատ­ժես-չպատ­ժես մեկ է՝ չե՜ն ­հաս­կա­նում, դրանց ար­յան տե­ղը նավթ է հո­սում: Եվ սա պետք է հա­յերս հաս­կա­նանք ու նե­րենք բո­լո­րին. չէ՞ որ ա­ռա­ջին քրիս­տոն­յա պե­տութ­յունն ենք, ե­թե մի այ­տին խփ­­ում են՝ պետք է մյուսն էլ դեմ տանք, սի­րե՜նք ­մեր թշնա­մի­նե­րին: Սա… մեր գլխին ամ­րագ­րած տե­սա­կետ է ու մեզ շա՜տ ­ծա­նոթ, ո­րը նաեւ ներ­կա­յիս Ա­րեւ­մու­տ­­քի ա­նա­մոթ­­նե­րի «կան­խա­տե­սումն» է: Նրանք հա­մոզ­ված են, որ այդ­պես էլ լի­նե­լու է: Ու ե­թե ճիշտ դուրս գան, ա­պա մենք եւս կամ­րագ­րենք մեր ար­ժա­նի տե­ղը այդ լպրի­շա­նո­ցում:

Իսկ Ա­րեւ­մուտ­քի տե­րե­րը չեն էլ սպա­սում, եւ օ­րերս ա­վե­լի հե­ռուն գնա­ցին: Հուն­գա­րիան այ­լեւս ան­մեղ հա­մա­րե­լով՝ հի­մա էլ լծվե­ցին Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի՝ ի­րենց հա­րա­զատ երկս­տան­դարտ հա­վա­սա­րեց­մա­նը: Այն է՝ Ադր­բե­ջա­նը ա­զա­տութ­յուն է տա­լիս մար­դաս­պա­նին եւ հե­րո­սաց­նում այդ ա­նա­սու­նին, ու­րեմն պետք է Հա­յաս­տանն էլ հայ­տ­ն­վի ա­հա­բե­կիչ երկր­նե­րի շար­քում…

Զար­մա­նա­լ ­պետք չէ: Դա Ա­ր­­եւ­­մուտ­քի պոռ­նիկ­նե­րի հա­մար մե­կից մեկ է: Եվ Հա­յաս­տա­նի ա­նու­նը 6 երկր­նե­րի հետ հայ­տա­րար­վում է վտան­գա­վոր տա­րածք, որ­­տեղ ԱՄՆ-ի դես­պա­նատ­նե­րը եւ աշ­խա­տա­կից­նե­րը կա­րող են վտա­ն­գ­ված լի­նել:…­

Առռ­ռա՜ հա:

Հե­տո մտա­ծե­ցին, որ լկտիութ­յունն էլ սահ­ման ու­նի եւ իբր հե­տո­ղորմ­յա ա­րե­ցին, թե Հա­յաս­տա­նը մե՛կն­ է այն 50 երկր­նե­րից, որ­տեղ զգո­նութ­յան կոչ է ար­վել ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րին: «Լի­բիա­յում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ինչ­պես նաեւ մեր 2 դես­պա­նատ­նե­րի վրա հար­ձա­կում­նե­րը Ե­գիպ­տո­սում ու Ե­մե­նում ցույց են տա­լիս, որ մեր դես­պա­նատ­ներն ա­մեն տեղ պետք է զգո­նութ­յուն ցու­ցա­բե­րե­ն»,- լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սել է ՀՀ­-ում ԱՄՆ դես­պան Ջոն Հեֆ­ֆեր­նը: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի յու­րա­քանչ­յուր դես­պա­նութ­յուն պար­տա­վոր է հնա­րա­վոր ա­մեն ինչ ա­նել Միաց­յալ նա­հանգ­նե­­րի քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու եւ ա­պա­հո­վե­լու հա­մար: «Երբ ո­րե­ւէ ի­րա­դար­ձութ­յուն է լի­նում տվյալ երկ­րում կամ ո­րե­ւէ այլ երկ­րում, մենք հա­մա­րում ենք, որ մեր երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար դա կա­րող է ո­րո­շա­կի ռիս­կեր պա­րու­նա­կել, եւ ան­կախ նրա­նից, թե այդ եր­կ­­րում ո­րե­ւէ բան ե­ղել է, թե ոչ, մեր բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րին ա­մեն տեղ զգու­շաց­նում ենք, որ­պես­զի զգո­­նութ­յուն հան­դես բե­րե­ն»,- շա­րու­նա­կել է իր լո­լոն դես­պա­նը՝ հա­վե­լե­լով, որ վե­րոնշ­յալ երկր­նե­րում տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո ԱՄՆ նա­խա­գահն ու պետ­քար­տու­ղա­րը դի­մել են աշ­խար­հի բո­լոր երկր­նե­րում գտն­­վող ա­մե­րի­կա­ցի­նե­րին, որ­պես­զի նրանք մեծ զգո­նութ­յուն հան­դես բե­րեն: Այս պա­հին ար­դեն 50 դես­պա­նատ­ներ ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին զգո­նութ­յան կոչ են ա­րել, ու ՀՀ­-ում ԱՄՆ դես­պա­նա­տութ­յու­նը այդ 50 դես­պա­նատ­նե­րից մեկն է, որ զգու­շա­ցում է տվել ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րին. «Սա ամ­բողջ աշ­խար­հում է կա­տար­վում: Հա­յաս­տա­նը ուղ­ղա­կի մեկն է ամ­բողջ աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րի­ց»:

Պա­տաս­խա­նե­լով «Panorama. am»-ի հար­ցին, թե Լի­բիա­յում ԱՄՆ դես­պա­նա­տան նկատ­մամբ ա­հա­բեկ­չա­կան գրո­հից հե­տո, ԱՄՆ-ն 7 երկր­նե­րի իր դես­պա­նատ­նե­րին նա­խազ­գու­շաց­րել է հնա­րա­վոր հար­­ձակ­ման մա­սին, սա­կայն ին­չու է ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րութ­յու­նը մու­սուլ­մա­նա­կան երկր­ներ Բու­րուն­դիի, Քու­վեյ­թի, Սու­դա­նի, Թու­նի­սի, Զամ­բիա­յի, Ե­գիպ­տո­սի կող­քին նույն շար­քում ան­հաս­կա­նա­լի կեր­պով նե­րա­ռել Հա­յաս­տա­նին, դես­պան Հեֆ­ֆեր­նը նշել է, որ 7 երկր­նե­րի մա­սին հա­ղոր­դում­նե­րը ամ­բող­ջա­կան չեն, քա­նի որ այս պա­հի դրութ­յամբ առն­վազն 50 երկ­րում նմա­նա­տիպ հայ­տա­րա­րութ­յուն­ներ ԱՄՆ քա­ղա­քա­ցի­նե­րին ուղղ­վել է՝ ի լրումն Մի­աց­յալ նա­հանգ­նե­րի ղե­կա­վա­րութ­յան կա­­տա­րած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին: «Հա­յաս­տա­նի հետ կապ­ված կոնկ­րետ ո­րե­ւէ տե­ղե­կատ­վութ­յուն չկա, սա ՀՀ­-ի հետ ո­րե­ւէ առն­չութ­յուն չու­նի: Հա­յաս­տա­նի հետ լավ գոր­ծըն­կեր­ներ ենք, աշ­խա­տում ենք ՀՀ­ ի­րա­վա­պահ կա­ռույց­նե­րի հետ, ո­րոնք ա­պա­հո­վում են ի­րենց անվ­տան­գութ­յու­նը: Դես­պա­նութ­յու­նը այս­տեղ շա­րու­նա­կում է իր բն­­ա­­կա­նոն աշ­խա­տան­քը աշ­խա­տան­­քա­յին ժա­մե­րին, ուղ­ղա­կի ՀՀ­-ում ԱՄՆ դես­պա­նութ­յու­նը մեկն էր այն դես­պա­նատ­նե­րից, ո­րը զգո­նութ­յան կո­չով դի­մել է իր քա­ղա­քա­ցի­նե­րի­ն»:

Հի­մա սա ին­չո՞վ­ է տար­բեր­վում վե­րոնշ­յալ պոռ­նիկ քա­ղա­քա­կա­նութ­յու­նից, ո­րի մա­սին խո­սե­ցինք: Էդ ո՜նց­ է լի­նում, որ «Ալ-Ղաի­դա», «Հա­մաս», «Հեզ­բ­­ա­լ­­լահ» կամ «Թա­լի­բա­ն» կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին սա­տա­րող եր­կր­­նե­րի կող­­քին 7-րդը լի­նում է Հա­­յաս­տա­նը, երբ ադր­բե­ջա­նա­կան մահ­մե­դա­կան­նե­րը մինչ ԱՄՆ-ի ու­ղեր­ձը մե­ղադ­րել եւ սպառ­նա­ցել էին ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ «Մու­սուլ­մա­նի ան­մե­ղութ­յու­նը» ֆիլ­մի պատ­ճա­ռով…

Նախ՝ «ա­զա­տա­միտ» ա­մե­րի­կա­ցի­ներ, ին­չու՞ եք վի­րա­վո­րում մի­­լիո­նա­վոր մար­դ­­կանց կրո­նա­կան հա­մոզ­մունք­նե­րը, երբ հար­յուր­­ա­վոր ա­ղան­դա­վո­րա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ա­զա­տութ­յուն­նե­րից եք բար­բա­ջում աշ­խար­հի բո­լոր անկ­յուն­նե­րում եւ հե­տո՝ հա­յութ­յու­նը ի՞նչ ­կապ ու­նի այդ ֆիլ­մում ար­ծարծ­վող դեպ­քե­րի ու դեմ­քե­րի հետ, որ հայտն­վում է մահ­մե­դա­կան երկր­նե­րի հետ ա­ռաջ­նա­յին ցու­ցա­կում:

Պա­տաս­խա­նը մեկն է եւ դե­մո­­­կ­­-ղ-ատ­նե­րի հայտ­նի բա­ցատ­րու­թ­­յամբ. «Պետք է ըն­դա­մե­նը ցեխ շպրտել ան­ցան­կա­լի մարդ­կանց ու երկր­նե­րի վրա, իսկ նրանք թող փոր­ձեն մաքր­վել. ինչ­քան փոր­ձեն մաքր­վել, այն­քան կթա­թախ­վեն ցե­­խի մեջ»… ­Հի­մա Հա­յաս­տա­նին որ­պես վտան­գա­վոր եր­կիր նշել են 7-րդը, հե­տո սար­քե­ցին 50-ից 1-ը, ու թող Հա­յաս­տանն ու հա­յու­թ­­յու­նը «մաքր­վե­լով թա­թախ­վեն ցե­խի մեջ»: Ու նաեւ հի­մա մար­դա­ս­­պան հե­րո­սաց­նող Ադր­բե­ջա­նի կող­քին «տե­ռո­րիստ» Հա­յաս­տա­նը հայտն­վում է հա­վա­սա­րի կար­գա­վի­ճա­կում, ինչ­քան էլ «ցե­խը մաք­րե­լու փոր­ձեր ար­վեն»:­

Այժմ Եվ­րո­պա­յի ու ԱՄՆ-ի օ­րի­նա­­կով հա­կա­դար­ձենք վեր­ջին­նե­րիս. գի­տե՞ք, «Մու­սուլ­մա­նի ան­մե­ղութ­յու­նը» ֆիլ­մի պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած մահ­մե­դա­կան­նե­րի մեծ բո­ղո­քը ար­դա­րա­ցի է, եւ ե­թե լի­նեն տու­­ժ­­յալ ա­մե­րի­կա­ցի­նե­ր, ա­պա նախ եւ ա­ռաջ ի­րենց իշ­խա­նութ­յուն­նե­րին թող մե­ղադ­րեն: Քա­ղա­քա­գետ Ռի­չարդ Կի­րա­կոս­յա­նն­ էլ փոր­ձեց իր երկ­րի (ԱՄՆ) շա­հե­րը պաշտ­պա­­նել եւ հայ­տա­րա­րեց, թե այդ ֆիլ­մի պատ­ճա­ռով ցույ­ցեր են նա­եւ Բաք­վում, ին­չը «Հա­յաս­տա­նի հա­մար կա­րե­ւոր է այն պատ­ճա­ռով, որ հա­կաա­մե­րիկ­յան տրա­մա­դ­­րութ­յուն­ներ են ա­ռա­ջա­ցել նաեւ Ադր­բե­ջա­նում: Այն­տեղ նույ­նիսկ ձեր­բա­կալ­ված­ներ կան: Սա վեր­­ջին ի­րա­դար­ձութ­յունն է Ադր­բե­ջա­նում, ո­րը ցույց է տա­լիս, որ «Ալ-Քաի­դան գոր­ծում է նաեւ Բաք­վում»:

Ա՜յ ­քեզ մեկ­նութ­յուն: Ստաց­վում է՝ Վա­շինգ­տո­նը մեզ լա­վութ­յուն է ա­րել, իսկ մենք չենք հաս­կա­­նում, Բաք­վում հա­կաա­մե­րիկ­յան ցույ­ցեր են լի­նում, ան­գամ «Ալ-Քաի­դան գոր­ծում է նաեւ Բաք­վու­մ», բայց Հա­յաս­տանն է «տե­ռո­րի­ս­­տա­կան» եր­կիր ճա­նաչ­վում, այն էլ 7-րդ վ­տան­գա­վո­րը ԱՄՆ-ի հա­մար:

Ա­մե­րի­կա­ցի հա­յազ­գի քա­ղա­քա­գե­տը մի այլ կա­րե­ւոր հայտ­նա­գոր­ծութ­յուն էլ է ա­րել, անդ­րա­դար­ձել է նաեւ ՀԱՊԿ շրջա­նակ­նե­րում անց­կաց­վող զո­րա­վար­ժութ­յուն­նե­րին եւ ըստ նրա՝ դրանք ա­վե­լի կա­րե­ւոր են Ռու­սաս­տա­նի հա­­մար, Հա­յաս­տա­նը մաս­նակ­ցե­լով միայն հա­ղոր­դագ­րութ­յուն կու­ղար­կի Ադր­բե­ջա­նին, ո­րը պա­տե­րազմ վերսկ­սե­լու դեպ­քում ան­կա­ս­­կած կպար­տ­­­վի: Մի կերպ շնոր­հա­կալ ենք գո­­­նե այդ վեր­ջին ձե­ւա­կերպ­ման հա­մար, սա­կայն հաս­կա­նում ենք, թե ՀԱՊԿ-ն­ ին­չու չի «դզում» ա­մե­րի­կա­մետ­նե­րին… ­Իսկ հի­շեց­նե՞նք, որ ՆԱ­ՏՕ-ի կազ­մա­կեր­պած մի­ջո­ցառ­մա­նը կաց­նա­հար­վեց հայ սպա Գուր­գեն Մար­գար­յա­նը…

Իսկ ա­րա­բա­կան եւ մահ­մե­դա­կան երկր­նե­րում մեծ հա­կաա­մե­րիկ­յան ցույ­ցեր են, եւ դրանք միշտ են ե­ղել ճիշտն ա­սած ու դեռ կլի­նեն, ՆԱ­ՏՕ-ի գրա­ված եւ «ժո­ղովր­դա­վա­րաց­ված» Ի­րա­քում ան­գամ ա­­մե­րի­կա­ցի­ներ են սպան­վում, ՆԱ­ՏՕ-ի հսկո­ղութ­յան ներ­քո հայտ­ն­­ված Աֆ­ղանս­տա­նում էլ օ­րերս աղ­վան ոս­տի­կա­նը սպա­նել է ՆԱ­ՏՕ-ա­կան 4 զին­ծա­ռա­յող­նե­րի, 2-ին էլ վի­րա­վոր­ել է: Սի­րիա­յում ան­հաշտ պայ­քար է… Բայց Հա­յաս­տա­նն­ է շա՜տ վ­տան­գա­վոր եր­կիր ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար:

Դրա հա­մար էլ ան­նա­խա­դեպ մեծ հա­վաք է ե­ղել ոս­տի­կա­նութ­յան Ե­րե­ւա­նի կենտ­րո­նի բաժ­նում: Ստաց­վում է՝ ԱՄՆ-ի զգու­շա­ցում­նե­րը՝ ՀՀ­-ում իս­լա­միստ­նե­րի կող­մից ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յան մա­սին, իբր ան­հիմն չեն: Այն տե­ղե­կատ­վութ­յու­նը, ո­րի հի­ման վրա ԱՄՆ-ն ­հայ­­տա­րա­րութ­յուն է ա­րել, տի­րա­պե­տում են նաեւ մեր ի­րա­վա­պահ­նե­րը եւ հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­ներն «օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քում են ա­հա­զան­գե­րին», մի դեպ­քում սա­կայն պարզ­վել է, որ ինչ-որ կաս­կա­ծե­լի փա­թեթ­ներ են ե­ղել, որ­տեղ կեն­ցա­ղա­յին ի­րեր են հայտ­նա­բեր­վել: Հի­մա էլ ան­հիմն խու­ճա­՞պն­ էր մեզ պա­կա­սում, որ ա­­հա­բեկ­չա­կան երկ­րի ա­նու­նը ամ­­րագ­րենք հենց ինք­ներս…

Մինչ մենք կաս­կա­ծե­լի փա­թեթ­ներ ենք չե­զո­քաց­նում, ադր­բե­ջա­նա­կան մա­մուլն անդ­րա­դառ­նում է Իլ­համ Ա­լիե­ւի նկա­տ­­մամբ չկա­յա­ցած մա­հա­փոր­ձին: Ա­վե­լի ստույգ՝ այդ երկ­րի նա­խա­գա­հի եւ նրա փե­սա Է­մին Ա­գա­լա­կո­վի նկատ­մամբ ծրագր­ված մա­հա­փոր­ձին, որն ի­րա­կանց­վե­լու էր այս տար­վա ապ­րի­լի 29-ին, երբ Բա­ք­­վի ազ­գա­յին այ­գում նա­խա­տե­ս­­ված է ե­ղել Ա­գա­լա­կո­վի հա­մեր­գը՝ նվիր­ված «Եվ­րա­տե­սիլ-2012» եր­գի մրցույ­թին: Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ներ­կայ­ա­ցու­ցիչ­նե­րը բա­ցա­հայ­տել էին ոմն Վու­գար Փա­դա­րո­վի ղե­կա­վա­րութ­յամբ գոր­ծող ա­հա­բեկ­չա­կան խմբա­վոր­ման գոր­ծու­նեութ­յու­նը, ո­րը նա­խա­պատ­րաս­տել էր այդ ­մա­հա­փոր­ձը:

Բայց ա­մե­րի­կա­ցի­նե­րը Բաք­վում շա՜տ ­հար­մա­րա­վետ են զգում, մինչ­դեռ նրանց ջան­քե­րով Ե­րե­ւա­նում հայ ոս­տի­կան­նե­րը ա­հա­բե­կի­չ­­ներ են փնտրում:

Ի դեպ, Վա­շինգ­տո­նին շատ է զար­մաց­րել ՌԴ ­Կոմ­կու­սի ա­ռաջ­նորդ Գե­նա­դի Զյու­գա­նո­վի ար­ձա­գան­քը՝ Լի­բիա­յում ԱՄՆ դես­պան Քրի­ս­­տո­ֆեր Սթի­վեն­սի սպա­նութ­յան վե­րա­բեր­յալ: Ռու­սաս­տա­նի թիվ 1 կո­մու­նիս­տը «Twitter»-ի իր է­ջում նշել է, որ դի­վա­նա­գե­տին սպ­­ա­նել են «վեր­ջին շան պե­ս» եւ նա ստա­ցել է այն, ինչ ցա­նել էր: Նա լի­բիա­կան հե­ղա­փո­խութ­յան հիմ­նա­կան «մաս­նա­գետն է ե­ղե­լ», ով­քեր սպա­նել տվե­ցին Քա­դա­ֆի­ին: Ա­մե­րի­կա­ցի­ներն ապ­շած են, քա­նի որ այս կտրուկ քննդա­տութ­յու­նը կա­տար­վում է այն ժա­մա­նակ, երբ քննա­դա­տո­ղը սերտ կա­պեր է հաս­տա­տել Մոսկ­վա­յում ԱՄՆ դես­պա­նա­տան հետ:

Կո­մու­նիստ Զյու­գա­նո­վը նաեւ սպ­­առ­նա­ցել է, որ ԱՄՆ-ում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յու­նե­րում Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցութ­յու­նից նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Միթ Ռոմ­նիի հաղ­թա­նա­կի դեպ­քում ա­մեն ինչ կա­նի, որ Մոսկ­վան խզի կա­պե­րը Վա­շինգ­տո­նի հետ: Իսկ հե­տա­քրքիր է, Ռու­սաս­տանն ին­չու՞ Հա­յա­ս­­տա­նից ա­ռաջ չի հայտն­վել վտան­գա­վոր­նե­րի ցու­ցա­կում:

Լի­բիա­յի Բեն­գա­զի քա­ղա­քում ԱՄՆ դես­պան Քրիս­թո­ֆեր Սթի­­վեն­սի ու հյու­պա­տո­սա­րա­նի 3 աշ­խա­տա­կից­նե­րի սպա­նութ­յու­նից հե­տո սկ­ս­վել է հյու­պա­տո­սա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի տար­հա­նու­մը: Մնում է «Մենք ենք, մեր սա­րե­րի» հե­րո­սի պես հարց­նենք. «Էն Քե­նե­դու՞ն (այս դեպ­քում՝ Քա­դա­ֆի­ին) ին­չի սպա­նե­ցին»…

­Հայկ Թոր­գոմ­յան

Հ.Գ. – Ֆրան­սիա­յի ԱԳ նա­խա­րա­րը եւս կո­չ­ է ուղղ­ել բո­լոր դես­պա­­նութ­յուն­նե­րին, ո­րոնք պետք է հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն՝ հաշ­վի առ­նե­լով հյու­րըն­կա­լող երկ­րում տի­րող ի­րա­վի­ճա­կը.- ա­սել է ՀՀ­-ում Ֆրա­նի­սա­յի դես­պա­նա­տան մա­մու­լի քար­տու­ղար Մե­րի Հա­կոբ­յա­նը: Այս դեպ­քում էլ ֆրան­սիա­կան «Շար­լի էբ­դո» ամ­սագ­րում մահ­մե­դա­կան­նե­րի եւ Մու­­հա­մեդ մար­գա­րեի ծաղ­րան­կար­ներն են տպվել:

Դրա­նից հե­տո Փա­րիզն էլ է բար­ձ­­րաց­րել ի­րենց դես­պա­նատ­նե­րի անվ­տան­գութ­յու­նը այն երկր­նե­րում, որ­տեղ կա­րող են խնդիր­ներ ի հայտ գա­լ: Թե այս դեպ­քում Հա­յաս­տա­նը ցու­­ցա­կի որ տե­ղում է՝ հայտ­նի չէ:

Իսկ ամ­սագ­րի հա­մար­նե­րը վա­­ճառ­վում են չտես­ն­­ված ա­րա­գութ­յամբ, ընդ ո­րում այն գնում են մար­դիկ, ով­քեր սո­վո­րա­բար չեն կար­դում տվյալ պար­բե­րա­կա­նը: «Շարլ էբ­դո»-ի կազ­մի վրա պատ­կեր­­վել է հաշ­ման­դա­մի սայ­լակ նստած ի­մա­մը, իսկ սայ­լա­կը վա­րում է ուղ­ղա­դա­վան հրեան: Միեւ­նույն ժա­մա­նակ ի­մա­մը ա­սում է «Ծի­ծա­ղե­լի ո­չինչ չկա», իսկ կող­քին կա «Ան­ձեռն­մխե­լի­նե­րը-2» գր­­ու­թ­­յու­նը, ո­րը ֆրան­սիա­կան «Ան­ձեռնմ­խե­լի­նե­րը» ֆիլ­մի ծաղ­րեր­գութ­յունն է՝ հաշ­ման­դա­մի եւ նրա սե­ւա­մորթ օգ­նա­կա­նի մա­սին:

Ինչ­պես հայտ­նի է, ա­մե­րիկ­յան «Մու­սուլ­մա­նի ան­մե­ղութ­յու­նը» ֆիլ­մի ստվե­րում եւս ուղ­ղա­դա­վան հրե­ա­­ներ են, ո­րոնց պա­հան­ջել է Ե­գի­պտո­սի նա­խա­գա­հը՝ մա­հա­պա­տ­­ժի են­թար­կե­լու հա­մար:

«Լու­սանցք» թիվ 29 (250), 2012թ.

Կար­դա­ցեք «Լու­սանցք»-ի PDF տար­բե­րակ­նե­րը www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։