Բնական եւ արհեստական իրողություններ -

Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը

Միայն բնական ազգն ունի ինքնամաքրման, ինքնավերարտադրման, ինքնապահպանման եւ ինքնակատարելագործման աստվածային ու արարչական շնորհներ: Արհեստական ոչինչ ունակ չէ ինքնավերարտադրման ու ինքանակատարելագործման, ու նաեւ վերին ճշմարտություն է, որ ոչ բնածին ազգերը չե՛ն կարող իրապես հասկանալ աստվածայինը, չե՛ն կարող հասնել արարչականին, չե՛ն կարող անգամ գոյատեւել, եթե չդիմեն խառնակչությունների ու խառնարյունության եւ մշտապես դեպի իրենց չձգեն բնածինների գենն ու կարողությունները, հատկապես՝ ոչ մարմնական:

Այն՝ ինչի ունակ է մարմինը, ամբողջական չէ առանց մտքի (ուղեղի) զորության եւ զորակցության: Այն՝ ինչի ունակ են մարմինն ու միտքը, ամբողջական չէ առանց հոգու պայծառատեսության եւ ծինաբանական շնորհների: Բնածին արարածի համար (իմա՝ ազգի) անգամ մարմնի եւ հոգու զուգակցումը ամբողջական չէ, առանց մտքի ներդրման եւ երկնային ու երկրային ներդաշնակության ընկալման:

Այդ պատճառով է, որ արհեստածինները, լինելով ծինախեղ եւ հոգետկար, հիմնում են արարչամերժ (Արարչին, ամենայնի Արարողին անտեսող) եւ աստավածավախ (Աստծո անունից վախ ու պատիժ սերմանող) կրոններ (իսկ Աստված Սեր է, եւ աստվածավախությունը հավասարազոր է սատանայապաշտության), ինչպեսեւ՝ գաղափարներ ու բարոյա-խրատական աններդաշնակ կամ եսակենտրոն այլեւայլ տեսություններ:

Միայն բնածին արարածն է կրում իր մեջ Տիեզերագենը (մասնիկը Արարչական ԾինԱրմատի), Արարչադիր Կոդը (Ծածկագիրը), որն էլ ներդաշնակում է Եռաստիճան Բնազդական-Բանական-Բնախոսական համակարգը, իմա՝ Մարմին-Միտք-Հոգի արարված էությունը: Եվ բնածին ազգերն են միայն ունենում հավատ (տիեզերահավատ՝ Արարիչ-Աստվածներ-Ազգեր-Մարդիկ առանցքով) եւ այդ հավատով իրենց Աստվածներին հասնելու Հոգեճանապարհ եւ մի Արահետ՝ Արարչի Հետքին մոտեցնող:

Բնածին ազգը, իմա՝ անհատը, բնատուր կարողություններ ունի ի վերուստ շնորհված, եւ Եռաստիճան համակարգի առկայությամբ դառնում է տիեզերքի մեկ հյուլեն: Այսպիսի մարդը չի հասկանում «Մենք եւ Տիեզերքը» ձեւակերպումը, մենք Տիեզերքում ենք եւ հենց Տիեզերքն ենք՝ որպես մասնիկ: Ի՞նչ է նշանակում «դուրս գալ բաց Տիեզերք»: Այսպես կարող է ասել միայն ինքն իրեն Տիեզերքից զատածը. Տիեզերքը միշտ բաց է եւ այն պետք է զգալ ու տեսնել ոչ միայն մարմնապես, այլեւ՝ առավելապես հոգու աչքերով ու մտքի թռիչքով… Ու Երկիր մոլորակը չի կարող դիտարկվել համատիեզերական հոլովույթից դուրս, աստվածային կամքից անկախ, արարչադիր օրենքներից կտրված… Այլապես կարելի է խոսել աշխարհի իրական վերջի՝ մոլորակի ու մարդկության կործանման մասին, առանց կրոնախեղումների եւ գիտա-քաղաքական խաղերի:

Երբ մարդու հոգին ձգտում է տիեզերական անհունները, միայն նրա միտքը կարող է դա իրականացնել: Այլապես հոգին մարմնից դուրս գալով՝ անգամ Երկրի ձգողականությունը չի կարող հաղթահարել, ուր մնաց՝ Արեգակնային համակարգը հաղթահարի: Միտքն է տալիս այն արագությունը, որ հոգուն թույլ է տալիս հասնել տիեզերքի բոլոր անկյունները, անգամ Աստվածների աշխարհ եւ առավել վեր… Լույսի արագությունն անգամ Տիեզեքում ամենահաս չէ, իսկ միտքը վայրկյաններում կտրում-անցնում է տիեզերական տարածքներ… Եվ այս ամենն ի զորու է անել միայն բնածին եւ բնահաղորդ մարդը, ով բնածին եւ բնահաղորդ ազգի մասնիկն է: Այստեղ է, որ պարզ մի բան է ընկալվում, որ ազգը առավելապես որակ է, իսկ քանակը գործնական բնույթ է հավելում: Բնածին ազգի բնահաղորդ մի զույգ կարող է անել ավելին, քան միլիարդավոր կրոնավորներն ու գաղափարախոսները, որ պարզապես դատարկաբանում են եւ հավատն էլ շահույթի միջոց դարձնում: ԱրԷգԱկ-ի պաշտամունքն է Տիեզերակապը եւ Արական ու Է(Ի)գական Ակունքն է նպաստում, որ հավատավոր արականը եւ հավատավոր իգականը վեր են ածվում բնական ալեհավաք եւ ալեցիր կայանների, որն էլ դառնում է մարդու եւ տիեզերական այլ արարածների ու էակների հաղորդակցման միջոց…

Եթե բնածին ազգերը հեռացել են իրենց արմատներից եւ այլեւս չեն տիրապետում այս կարողությանը, ապա կա՛ ինքնամաքրման ճանապարհ, ինչը չունեն արհեստածին ազգերը: Չի կարող վերադարձ լինել մի բանում, ինչը չի եղել երբեւէ: Շատերն են կարծում, թե ազգի ինքնամաքրումը նորից անձերի անհատական քանակական ինքնամաքրմանն է առնչվում, ինչն էլ հանգեցնում է ինքնամաքրված հավաքական հանրույթի: Այսինքն՝ ազգի ինքնամաքրմանը: Սակայն, ներքոշարադրյալով գուցե զարմացնենք մեր ազգակիցներից ոմանց, նույնիսկ տարակուսանք կառաջացնենք մի մասի մոտ, իսկ օտարների, հատկապես՝ թշնամիների շրջանում, խորը հիասթափություն կլինի, եթե, իհարկե, հասկանան երեւույթի բուն էությունը:

Այսպես, ԱԶԳ-ի ԳԵՆԵՏԻԿ (ԾԻՆԱԲԱՆԱԿԱՆ) ինքնամաքրման համար բնավ պարտադիր չէ քանակական ինքնամաքրման խնդիր լուծելը, բավական է գեթ մեկ գենետիկորեն ինքնամաքրված զույգ, որպեսզի ԱԶԳ-ի բնածին որակները շղթայական պարուրաձեւ Տիեզերակարգով վերականգնեն-պահպանեն ԱԶԳ-ի (ազգային ինքնության)՝ Երկրային եւ Երկնային աշխարհների միջեւ հոգեւոր կապը: Դա կարելի է հասցնել մինչեւ Հոգե-Ոգեղեն տիեզերաաշխարհներ, Աստվածների տիրույթներ եւ անգամ մինչեւ Արարիչ…

Եթե մեկ զույգ ինքնամաքրված ԳԵՆ-ի առկայությունը պարտադիր պայման է ԱԶԳ-ի ինքնության պահպանման եւ հարատեւման համար, ապա ԱԶԳԱՅԻՆ որակների համապարփակ դրսեւորման համար արդեն անհրաժեշտ է անհատների քանակական ինքնամաքրման խնդիր լուծելը (ազգային գաղափարախոսությամբ ու կեցակարգով ապրեցնել):

Եթե պետության ներսում ԱԶԳ-ը հայտնվում է ապազգային միջավայրում, ապա շնորհիվ այդպիսի ԶՈւՅԳ-ի պահպանում է իր արարչաստեղծ ԾԻՆ-ը (շատ ժողովրդավարական երկրներ այսօր էլ պահպանում են թագավորական հարստությունները՝ փորձելով իրենց իսկ աղտոտած, այլասերած հանրությունում գոնե մեկուսացված պահպանել ազգային գենոֆոնդը՝ ի դեմս թագավորական ընտանիքների արյան ու գենետիկ մաքրության):

Երբ ԱԶԳ-ի ներսում պահպանված է մեկ զույգ աստվածահաս եւ արարչահաղորդ բջիջ, ապա այդ բջիջով ԱԶԳ-ը կարող է կապվել ու տեղեկանալ ամենաբարձր տիեզերաաշխարհների հետ, նաեւ՝ առնչվել…

Իսկ ինչու՞ մեկ զույգ եւ ոչ՝ մեկ անհատ: Տիեզերքի Արարիչը Մեկն է ու Միակը, եւ կրում է Ար-Էգ-Ակ-ի բոլոր գործառույթները, որը հենց Ինքն է ներդրել, եւ Տիեզերքը ամանապարզ բացատրությամբ՝ ինքնաբեղմնավորման արդյունք է (Արարչի դեպքում՝ Մտքի եւ Հոգու համադրման արգասիք է, քանզի Տիեզերքն իսկ Նրա Մարմինն է), ուստի՝ բնածին բոլոր արարածները ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ով երկսեռ են, բայց արդեն՝ արու եւ էգ: Ամեն բանական էակ, կենդանի կամ բույս ունի իր հակասեռ կեսը, այլ խնդիր է՝ նա իրապե՞ս գտնում է իր կեսին, թե՞ թվացյալ ամբողջանում է սեր ու շարունակելիություն վայելելու եւ պահպանվելու բնազդով միայն: Շատ հնարավոր է, որ որեւէ մարդու հակասեռ կեսը մեր մոլորակում չլինի եւ նա իր կեսին հանդիպի միայն երկրային կյանքից հետո… եւ հետո ամբողջանա ու բարձրանա ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի սանդղակով:

Այսօր մարդը ինքնաթիռներ է սարքել՝ գերձայնային արագությամբ ընթացող, ու երազում է լույսի արագությամբ տեղաշարժվելու մասին, ինչը նրան թույլ կտա գրեթե մեկ վայրկյանում հասնել Երկրի միակ արբանյակին՝ Լուսնին: Սակայն, եթե մի պահ վերհիշենք, թե քանի միլիոնավոր լուսնային տարիներ են պետք միայն հեռավոր գալակտիկաներ հասնելու համար, ապա կհասկանանք, որ դա էլ բավարար չէ: Իսկ միտքը կարող է զարգացնել այնպիսի արագություններ, որը կանտեսի ժամանակն ու տարածությունը, ձգողական ու գրավիտացիոն եւ բոլոր այլ բարդությունները: Պարզապես մարդը պետք է իրապես հասկանա՝ ով է ինքը Տիեզերքում եւ ուր է ձգտում Տիեզերական անհուններում սլանալիս: Որ պահին չհասկացավ իր առաքելությունն ու սլացքը, կկործանվի ճանապարհին կամ լավագույն դեպքում միտքը հոգուն կվերադարձնի մարմին այլեւս կոտրված եւ անվստահ… Անմիտ մարդը կյանքում անգամ իր տեղը չի գտնում, էլ ուր մնաց՝ Տիեզերքում գտնի եւ տեղաշարժվի դեպի անհունները…

Մարդն առանց ազգային ինքնության ոչինչ է, ինչպես բնածին արարածը՝ առանց տիեզերական էության: Իսկ ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագումը (Ծինը-Գենը):

2. Բնօրրանը (Հայրենիքը):

3. Լեզուն:

4. Առաքինությունը:

5. Հավատը:

6. Մշակույթը:

7. Ինքնությունը:

8. Էությունը:

9. Առաքելությունը:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին արարչաբնույթ են, բայց ամենակարեւորներն առաջինն ու վերջինն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը… որից էլ ծագում է Նոր Սկիզբը… ապահովելով Հավերժությունը: Հենց այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու եւ տարաբնույթ խառնակչություններից հեռու մնալու համար:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։