Մեր էլիտար հոգեկան հիվանդները

Խոսրովի արգելոցում վերջին խայտառակությունը վկայում է, որ մեր վերնախավում հոգեկան հիվանդներ կան:

Հիմա իբր գործընթաց է՝ ապօրինի որս անողներին գտնելու, պատժելու ու չգիտեմ էլ ինչի: Ասում եմ իբր, որովհետեւ գրեթե վստահ եմ, որ որս անողներին գիտեն:

Դրանք կամ մեր նախարարներից են, կամ՝ գեներալներից կամ էլ նրանց հարող այլ շրջանակներից, այդ թվում՝ արտերկրից եկած: Այլապես իմ պեսները հո չեն գնալու մուֆլոնի կամ բեզոարյան այծի որսի: Իմ պեսները հնարավորություն էլ ունենան, չեն գնա անհետացող կենդանու արգելված որսի, որովհետեւ հոգեկան հիվանդ չեն, որովհետեւ նորմալ մանկություն են ունեցել, պատանեկություն, երիտասարդություն, մեծացել են առանց լուրջ բարդույթների ու բնությունը սիրում են, որովհետեւ սիրում են՝ ինչպես հայրենիքը, ընտանիքը, երեխային:

Իսկ շեղված «դուխով տղերքին» չես կարողանում անգամ ամենապարզունակ ձեւով հասկացնել, որ հայրենի բնությունը ոչ մի կերպ վնասել չի կարելի, քանզի վնասված բնությունը վրեժ է լուծելու հենց իրենից, իր իսկ ընտանիքից, երեխայից:

Հավատացնում եմ՝ չենք կարողանա հասկացնել, որովհետեւ նրանք մանկության տարիներին բակերում անընդհատ ծեծվել են՝ առանց գոնե մեկ անգամ պատասխան ծեծ տալու: Ծեծվելով մեծացել են, որովհետեւ իրենց տղամարդավարի չեն պահել, անընդհատ խոսք են տարել-բերել, սրան-նրան շողոքորթել, չծեծվելու համար իրենցից տարիքով մեծ տղաների շրջապատում «տանիք» փնտրել ու՝ վարժվել են դրան: Այսօր էլ խոսք են տանում-բերում, «տանիք» փնտրում ու մանկության ծեծերը մոռանալու համար վրեժ լուծում կենդանիներից:

Խոսքերս ապացուցելու կարիք չունեմ: Ապացույցը հենց հոգեկան հիվանդների արածն է:

Այն հիվանդների, որոնց ոչ թե բուժել, այլ՝ փակել, մեկուսացնել է պետք: Որովհետեւ սրանք իրենց ծեծված լինելու վրեժը անընդհատ են լուծելու:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

* * *

Կոմայգին դարձել է փորձանքի բուն

Իսկ «Լուսանցք»-ը դեռ պատասխան չստացավ

Կոմայգու խնդրին «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է, անգամ առանձին հոդվածաշար տպագրեց, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը, ինչ քրեական ու վարչական օրենքներ են խախտում օրը ցերեկով անբարոյականություն անողները, քարոզողները եւ այդ ամենի սպասավորներն ու հովանավորները: Տասնյակ օրենքների թվարկումը ներկա՝ իբր գործող օրենսդրությունից էր բերված:

Մտածեցինք ուշադրությունն ավելի մեծացնել, եւ «Լուսանցք»-ի այդ թողարկումներն ուղարկեցինք երկրի նախագահին, վարչապետին եւ ոստիկանապետին՝ այն հույսով, որ ակնհայտ փաստարկված նյութերի հիմամբ ձեռնարկված միջոցների մասին մենք եւ հանրությունը կտեղեկանանք:

«Լուսանցք»-ին ոստիկանությունից ընդամենը տեղեկացրին, որ հոդվածաշարն ուղարկված է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչություն: Դրանից հետո ո՛չ մի արձագանք:

Նաեւ Երեւանի քաղաքապետին ուղարկեցինք մեր տեսակետն ու հիմնավորումները, առաջարկները, քանի որ Կ(գ)ոմայգին հենց քաղաքապետարանի քթի տակ է «աշխատում»…

Նորից արձագանք չկա:

Եվ ահա օրերս նոր միջադեպ ու նոր աղմուկ. «Կոմայգու տրանսվեստիտները ծեծի են ենթարկվել», «Կոմայգում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել միասեռականների»…

Այսպես էլ պետք է լիներ:

Նորմալ մարդիկ չեն կարող հանդուրժել մի անընդունելի բան, որ մանկական այգի կոչված տարածքում վխտան անբարոյականները, սեռախեղ սանձարձակները եւ դա համարեն իրենց «սեփականաշնորհած» տարածքը ու դեռ մի բան էլ «վրա տան» իրենց կարգի հրավիրողներին՝ անգամ երեխաների ներկայությամբ դա ցուցադրելով…

Պարզ է, որ այս հայ երիտասարդները եւս չեն պատրաստվում հանդուրժել մայրաքաղաքում շրջող միասեռականներին կամ մյուս անբարոներին:

Եվ ոստիկանությունը ահազանգը ստանալով շտապել է պաշտպանել սեռական փոքրամասնությունների իրավունքները՝ ազգային մեծամասնության դաստիարակչական աշխատանքից… «Լուսանցք»-ը այդպես էլ վերնագրել էր վերոնշյալ հոդվածաշարը. «Ո՞վ պետք է պաշտպանի մեծամասնության իրավունքները»:

Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն եւ, կարծում ենք, մեր հանրությունը որպես մարդ տեսակի մեծամասնություն պետք է համարժեք արձագանքի, եւ Կոմայգին այլեւս պիտի ծառայի իր բուն նպատակին:

Իսկ հոգեխեղ կամ սեռախեղ երեւույթներից մեր հանրությունը պետք է պաշտպանված լինի, եւ սա՝ հայ բոլոր կարգի իրավապահների, օրենքի հսկիչների պարտականությունն է:

Իսկ ցայսօր ահա թե ում՝ ստորեւ գտնվողների (լուսանկարները նայել թերթի PDF տարբերակում) իրավունքներն են պաշտպանվում՝ ոտնահարելով մեծամասնության իրավունքները:

«Լուսանցք»-ի խմբագրակազմ

«Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։