«Մեծ Արեւելք» օթյակը Միխեիլին փոխարինեց Բիձինայով

 

Օտարներին փառաբանելու մոլուցքը այլեւս հիվանդագին բնույթ ունի հայ քաղաքական դաշտում, այս տրամաբանությամբ էլ որոշ հայ ընդդիմադիրներ եւ քաղաքական դաշտի շուրջբոլորը պտտվող մունետիկներ արագ արձագանքեցին նաեւ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Աղմկում են, թե Վրաստանը արդեն մեզանից առաջ է քաղաքական առումով եւ իշխանությունը պատրաստ է դառնալ ընդդիմություն առանց վարանելու, նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր պարտությունը:

Մեկը մեկից առաջ ընկնելով այդ մունետիկները գրեթե լացակումած ողջունում ու փառաբանում էին Թուրքիային ու Ադրբեջանին եղբայր երկիր հայտարարած, Թուրքիայի եւ Ադրբեջանի թշնամիներին սեփական թշնամի հռչակած Վրաստան պետության մի քաղաքական գործչի հաղթանակը, ով դեռ իշխանության չեկած ամենաառաջինն ահաբեկեց Վրաստանի ներկայիս տարածքում բնակվող հայերին:

Այն, որ Սաակաշվիլին ազգայնամոլ ու ամբարտավան մի կիսավրացի եւ իրեն անհայտ կիսաայլազգի (ափսոս, որ կարող է եւ հայի խառնուրդ լինել) է ու մտավոր կարողություններով եւ քաղաքական հայացքներով վտանգ է ներկայացնում հատկապես վրացահայերի համար՝ առ այսօր փորձելով փոխել հայկական Ջավախքի ժողովրդագրական պատկերը, հայտնի է բոլորիս, եւ նրա պարտությունը կարելի էր պահել ուշադրության, բայց ոչ փառաբանման կենտրոնում:

Բայց չէ, պետք է օտարին փառաբանել, մեզ էլ ձեռքի հետ ըստ կարգի պախարակել: Իսկ այդ օտարը նաեւ մեր թշնամին է: «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հարցազրույց է տվել ռուսաստանյան «The New Times» պարբերականին, որտեղ վրացահայերին վերաբերող մի ակնարկ է արել. «Զարմանում եմ, որ հայերը Վրաստանում են ապրում… Մենք՝ վրացիներս, այդքան տարօրինակ ենք, մենք կապված ենք մեր հողին: Այսպիսի բնավորություն ունենք: Այստեղ մեզ մոտ, օրինակ, հայեր են ապրում: Իսկ ես զարմանում եմ, քանի որ նրանց հայրենիքը մոտ է, իսկ նրանք ապրում են այստեղ: Ձեր համար, երեւի նման հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրում էի Ֆրանսիայում, մի տարի՝ ԱՄՆ-ում, ու ես սկսեցի երազում տեսնել իմ գյուղը, իմ հողը…»:

Հայ Արիական Միաբանությունը վրացիների բթամտության վրա այլեւս չի զարմանում, բայց ասում է, Միխեիլ, թե Բիձինա կկոչվեք կամ մեկ այլ անունով, հաստատ իմացեք, որ ինչպես ձեր եղբայր թուրքերն ու ադրբեջանցիները չեն վայելելու հայկական հողերը, այնպես էլ դուք, եւ եթե ձեր գենետիկ բթամտությունը վերջնական չէ, ապա հայելու մեջ նայելով ձեզ այլ բան խոստովանեք. «Զարմանում եմ, որ հայերը դեռ Վրաստանում են ապրում ու Ջավախքն ու հարակից հայկական տարածքները իրենց հայրենիք-Հայաստանի հետ չեն վերամիավորում»… Այնպես որ, ռուսաստանյան պարբերականի հարցից իզուր եք զարմացել, դուք զոռով կպած եք մեր հողին, որը շփոթում եք «ձեր հողի հետ կապված» լինելուն: Բայց մի անհանգստացեք, ձեր հատուցման պահը եւս գալու է եւ ձեր հայենիքի տեղը մի օր հայերը ցույց կտան շատ հասկանալի…

Իհարկե, ինչպես ընդունված է, հետո վրացին հայտարարել է, թե «ռուսական թերթը խեղաթյուրել է իր խոսքերը»  եւ «ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա լրագրողի հարցին ես ընդգծված պատասխանել եմ, որ տպավորված եմ հայերի ու հրեաների հատուկ տաղանդով, որ նրանք կարողանում են լինել աշխարհի քաղաքացի, ամեն տեղ, ուր ապրում են, հաջողակ են եւ ունեն հզոր համայնք»: Այս հնարքներն այլեւս մեզ համար չեն…

Իսկ հայ քաղաքական գովերգուներին վրացի այս «ընդդիմադիր» միլիարդատերի մասին հիշեցնենք, որ ապրելով Ֆրանսիայում ու այնտեղ էլ դաստիարակելով իր երեխաներին, նա վերադարձել է Վրաստան ու սկսել զբաղվել քաղաքականությամբ Արեւմուտքի պատվերով: Եթե կարծիք կա, թե ԱՄՆ-ն ու Եվրոպան միլիարդներ են դրել Վրաստանում, որ մի օր հանկարծ մի ռուսամետ Բիձինա գա ու հաղթի արեւմտամետ Միխեիլի, ապա… (Մեխեիլը Շեւարդնաձեի օրը կգցեր Բիձինային)… Իսկ Վրաստանի նախագահը ընդունել է իր պարտությունը, որովհետեւ ինքն այլեւս չի կարող առաջադրվել որպես նախագահի թեկնածու եւ «եվրաարժեքներին» համահունչ հանձնում է իշխանությունը իր նման մեկին, գուցե ավելի վտանգավոր մեկին, ով հակահայ լինելը դեռ կես ոտքի վրա խոստովանեց: Իսկ ավելի պարզ՝ ֆրանսիական «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի եղբայրները փոխարինում են մեկմեկու, եւ փառաբանելու ոչինչ չկա այստեղ: Հիշեցնենք, որ տարածաշրջանում մասոնների կենտրոնը Թբիլիսին դարձավ…

Հայ Արիական Միաբանությունը զգաստության կոչ է հղում Հայաստանի իշխանություններին, ընդդիմադիրներին, սփյուռքի հայությանը եւ հատկապես Վրաստանի ու Ջավախքի հայերին, առաջին իսկ հակահայկական դրսեւորման դեպքում Ջավախքի անկախությունը հռչակել: Ոչ մի տարբերություն չկա իրենց եղբայրներ հռչակածների մեջ, թուրքը սպանեց Հրանտ Դինքին, ադրբեջանցին՝ Գուրգեն Մարգարյանին, իսկ Վահագն Չախալյանը քաղաքական բանտարկյալ է, որին էլ հաստատ վրացին սպանած կլիներ, եթե համապատասխան հակընդեմ քայլեր չկատարվեին:

Հայ Արիական Միաբանությունը մեծ ցավով արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը հերթական անգամ անտեսեց Արցախի անկախության ճանաչումը, ինչն էլ ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ վրացիներին հոխորտալու առիթ է տալիս:

Հերթական անգամ պահանջում ենք՝ օրինականացնել Հայաստան-Արցախ ավելի քան 20-ամյա վերամիավորման փաստը, եւ Միացյալ Հայաստանի վերականգնման եւ հետագա ծավալման մասին հայտարարություն տարածել:

Հայ Արիական Միաբանություն

Երեւան – 06.10.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։