Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու

Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին

Հայ Արիական Միաբանությունը շարունակում է հետեւել տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծավալումներին եւ իր խիստ մտահոգությունն է հայտնում հնարավոր անցանկալի զարգացումների ու աղետաբեր հետեւանքների առիթով.

1. Օրեցօր վտանգավոր են դառնում բարեկամական Սիրիայի հանդեպ պաշտոնական Անկարայի ու ՆԱՏՕ-ական շրջանակների ռազմատենչ նկրտումները: Թուրքիան իր ռազմական միջամտությունը ՆԱՏՕ-ին առաջարկելով՝ ակնկալում է տիրանալ Սիրիայի որոշակի տարածքների:

2. Չի վերացել նաեւ Իրանին ռազմական հարված հասցնելու վտանգը, ինչը ծրագրել են Իսրայելն ու Արեւմուտքը: Սա կարող է վերածվել Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տեղային պատերազմների, քանզի Վրաստանն ու Ադրբեջանը եւս պատրաստ են Իրանին հարվածելու համար տարածքներ տրամադրել:

3. Անկարան եւ Բաքուն նպատակադրվել են տարածաշրջանային հակամարտությունների ծավալման միջոցով իրականություն դարձնել նորօսմանական եւ համաթուրանական ծրագրերը, ինչը կարող է որոշակիորեն համընկնել Արեւմուտքի «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նմանատիպ մեկ այլ ծրագրի պահանջներին: Հայությունն արդեն մեկ անգամ (1915-1923թթ.) ցեղասպանվել եւ հայրենիքի զգալի մասն է կորցրել «միջազգային հանրություն» կոչվածի մութ ծրագրերի պատճառով, ինչը նախեւառաջ պետք է մտահոգի Հայաստանին եւ աշխարհասփյուռ հայությանը: Թուրքիայի ղեկավարները Հայաստանին տիրելու մեծ ցանկություն ունեն, քանզի Հայաստանը համարում են «անիծյալ սեպ»՝ մխրճված համաթուրանականության ճանապարհին:

4. Ինչպես Անկարան ցանկություն ունի տիրանալու Սիրիայի ու Իրաքի որոշ տարածքների, այնպես էլ Բաքուն է ծրագրում Հայաստանի ու Իրանի տարածքների հաշվին մեկ անգամ եւս ծավալվելու: Ի վերջո հայտնի է, որ թուրքերն ու ադրբեջանցի-թուրքերը ալթայներից մեր տարածաշրջան ներխուժած անհայրենիք բարբարոսներ են, եւ սա կարող է Մերձավորարեւելյան ու Կովկասյան ճակատներին ավելացնել նաեւ Սեւծովյան ու Կասպիցծովյան ճակատները:

Հասկանալի է, որ այսօրինակ զարգացումների դեպքում համաշխարհային 3-րդ պատերազմը անխուսափելի է լինելու:

Ուստի՝ Հայ Արիական Միաբանությունը հետամուտ բնիկ ազգերի՝ իրենց հայրենիքներում ապրելու, ինչպեսեւ՝ ՀԱՄ-ի համաարիական ռազմա-քաղաքական տեսլականին, կոչ է անում տարածաշրջանի բնիկ ազգերին՝ Սիրիայի վրա Թուրքիայի հենց առաջին իսկ հարձակումից հետո իրականացնել հետեւյալ ռազմավարությունը, ինչի մասին հայտարարում ենք բացահայտ, քանի որ Հայ Արիական Միաբանությունը աշխարհասփյուռ հայության մեջ գործող բոլոր հայ արիականներին ու ազգայնականներին հրահանգում է լինել անմիջական մասնակիցը ներքոնշյալ ռազմական գործողությունների:

Առաջարկում եւ կոչ ենք անում տարածաշրջանի եւ այլ շահագրգիռ երկրներին՝ կրոնական եւ միջազգային այլ ոլորտներից դուրս, միայն բնիկության իրավունքով առաջնորդվելով՝ Թուրքիա-Սիրիա պատերազմի դեպքում կյանքի կոչել այս հարձակումները.

1. Իրանը՝ Սիրիայի հետ համատեղ, ցամաքային զորքի լայնածավալ հարձակում են իրականացնում՝ ներխուժելով Թուրքիայի տարածք:

2. Ռուսաստանը օդային եւ ծովային հարձակումներ է իրականացնում Թուրքիայի նկատմամբ՝ հատկապես հակակշռելով ՆԱՏՕ-ական զորքերին, որոնք հաստատ կներխուժեն թուրքական բանակից հետո:

3. Հայաստանի եւ Արցախի միացյալ բանակը հարձակվում են Ադրբեջանի եւ Վրաստանի վրա՝ կանխելով Բաքվի ու Թբիլիսիի աջակցությունը Անկարային, ինչպեսեւ՝ այդ երկրից Իրանի վրա ծրագրված հարձակումները: Այս երկրների վրա ցամաքային զորքերի հարձակում է իրականացնում նաեւ Ռուսաստանը:

4. Հունաստանի եւ Կիպրոսի զորքերը հարձակվում են թուրքերի կողմից բռնազավթված կիպրոսյան տարածքի վրա ու հսկում են նաեւ սիրիական սահմանային ջրերը՝ աջակցելով Ռուսաստանի զինուժին: Հունաստանը կարող է գրոհել նաեւ Ստամբուլը եւ հարակից տարածքները, որը հետագայում կմնա որպես ռազմավար:

5. Իսրայելի միջամտության դեպքում Լիբանանի, Պաղեստինի եւ Սիրիայի զորքերը ներխուժում են Իսրայել եւ իրականացնում իրենց նպատակները:

6. Հայաստանը, Իրանը, Սիրիան եւ Իրաքը համատեղ ջանքերով իրենց տարածքներում (հայերը՝ նաեւ Արեւմտյան Հայաստանում) կասեցնում են արհեստական Քուրդիստան պետության հնարավոր առաջացումը, որի ստեղծումը Արեւմուտքի նենգ ծրագրերում առկա է եւ այն նոր բարդությունների հիմք կդառնա:

7. Չինաստանի, Հնդկաստանի եւ այլ շահագրգիռ երրորդ կողմի երկրների բանակները կարող են աջակցել՝ համաշխարհային ոստիկան դարձած ՆԱՏՕ-ի հարցերը վերջնականապես լուծելու նպատակով եւ նոր աշխարհակարգի ձեւավորման համար:

Եթե սա դառնա իրականություն, ապա որպես ռազմավար կբաժանվեն Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները. Առաջին երկուսի տարածքները՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ (Հունաստանն արդեն կունենա իր ռազմավարը), իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Իսրայելի տարածքի հարցը կլուծեն Սիրիան, Լիբանան ու Պաղեստինը, Կիպրոսը կազատագրվի լիովին, իսկ Արեւմուտքի դերը ՄԱԿ-ում եւ առհասարակ ՄԱԿ-ի դերը աշխարհում կորոշի հաղթանակած կողմը:

Այս ամենը կարող է դառնալ դաժան իրականություն, բազում զոհերով, բայց չիրականացնելու դեպքում դաժան իրականություն կդառնա այն երկրների ու ազգերի համար, որոնց կոչ է հղում Հայ Արիական Միաբանությունը: Բոլորին կպատժեն առանձին-առանձին ու առանց լուրջ դիմադրության…

Հայ Արիական Միաբանություն, 10.10.2012թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։