Օրվա հրամայականով՝ պետության տեսլականը

Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Հայոց պետության կայացում կամ կայունացում կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ Հայաստանի օրենքներն ու բարքերը, նպատակներն ու գործողությունները, ներքին ու արտաքին բոլոր հիմնախնդիրները բխեն հայության համապարփակ շահերից եւ նպաստեն հայի ու Հայկական լեռնաշխարհի ամբողջացմանը:

Մի կարեւոր հանգամանք, կամա թե ակամա, բաց է թողնվել բոլոր վերջին հայկական հանրապետություններում: Եվ 3 հանրապետություններից 1-ինը գոյատեւեց շուրջ 2 տարի, 2-րդը՝ շուրջ 70 տարի, իսկ 3-րդը դեռ հայտնի չէ: Բայց այս իրականությամբ, կացութաձեւով ու նպատակների առաջադրմամբ այն եւս իր վերջնագիրն ունի ստորագրած: Ժամանակի խնդիր է: Հետո կլինի 4-րդ հանրապետություն, թե ոչ՝ դա ավելի դաժան հարց է:

Եթե 4-րդ հանրապետության (իմա՝ Միացյալ Հայաստանի՝ նախնականում՝ Արցախը վերամիավորած) առաջացումը լինի զուտ անցումային՝ 3-րդից՝ 4-րդի, ապա բնական եւ հավասարակշիռ կշարունակվի պետության կայացումը, եթե 3-րդ հանրապետությունը պետք է կործանվի (չի բացառվում ինքնակործանումը եւս), ապա այստեղ է, որ դժվար է պատասխան գտնել հաջորդ հանրապետության մասին:

Հայտնի է, որ պետություն կարող է ստեղծվել ինչպես բազմազգ հանրության, այնպես էլ մեկ ազգի կողմից, յուրաքանչյուր դեպքում անկախ պետությունը ազգերի համար ինքնապաշտպանության, դրսեւորման ու բարգավաճման, նաեւ հարատեւման միջոց է: Պետությունը միջոց է ազգի նպատակների իրականացման համար: Սակայն, այդ միջոցը կարող է լինել գործուն եւ անգործուն:

Կլինի գործուն (նաեւ հարատեւման միտված), եթե պետությունը կառուցված է այդ ազգի բնական հայրենիքում եւ ծառայում է իր բնիկ-բնօրրանակերտ ազգին:

Կլինի անգործուն, եթե կառուցված է օտար ազգի հայրենիքի վրա եւ պետությունն էլ միջազգային օրենքների տարածք է առավելապես (նաեւ խառնածինների հավաքականություն), քան՝ ազգային:

Անգամ ամենածայրահեղական համարվող նացիստական ու ֆաշիստական գաղափարները լուրջ տարբերություն ունեն, այն էլ հիմնային: Հիտլերը հասկանում էր, որ գերմանական ազգը պետք է համախմբել ու դրա համար գերմանական պետությունը պետք է առաջնորդվեր մի գաղափարախոսությամբ (նացիզմ), որը պետությունը կծառայեցներ ազգին:

Իսկ Մուսոլինին այլ խնդիր էր դրել, հասկանում էր, որ իրականում չկա իտալական ազգ, այն տեղաբնակ տարբեր ցեղերի հավաքականություն է պարզապես: Եվ նա այդ հավաքականությանը պետք է դարձներ իտալական ազգ, ինչը կարող էր լինել միայն Իտալիա պետությանը ծառայեցնելով, իտալացի հասկացողությունն ամրապնդելով: Պետք էր մի գաղափարախոսություն (ֆաշիզմ), որ հիմնավորեր, թե ազգը պետք է ծառայի պետությանը:

Այսպես անգամ ամենածայրահեղական համարված պետություններում կա էական ու հասկանալի տարբերություն, ինչը չեն նկատում (կամ չեն ցանկանում տեսնել) այսօրվա պետական այրերն ու պետությունների կերտման ջատագովները: Անգամ բռնակալական պետություններում կան այսօրինակ տարբերություններ: Բռնակալ համարվող Պինոչետը Չիլին կազմակերպեց տնտեսական բուռն հզորացման գաղափարախոսության շուրջ: Նույնը իրականացրեց Հարավաֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) ռասիստական վարչախումբը, իսկ բռնակալներ Ստալինն ու Մաո Ձեդունը դա կազմակերպեցին գաղափարա-քաղաքական առանցքի շուրջ:

Հետաքրքիր է, որ այս դեպքում ազգայինը տեղը զիջել էր միջազգայինին: Չիլիի դեպքում՝ ինչպես Գերմանիայի, հզոր պետությունը պետք է ծառայեր չիլիացիներին (այսպիսի ազգ բնականում չկա): Բայց եթե Հիտլերը պետությունը կարողանում էր ծառայեցնել գերմանական ազգին, ապա Պինոչետը պետությունը ծառայեցնում էր Չիլիում բնակվողներին, ինչը բազմազգ հանրություն է ու նաեւ բազմաջիղ: ՀԱՀ ռասիստական վարչախումբը սպիտակամաշկների գերազանցության (սեւամաշկների նկատմամբ) գաղափարախոսությամբ կերտել էր «սպիտակ եղբայրություն» (խառնամբոխ, ինչպես խորհրդային ժողովուրդն էր) եւ այդ «սպիտակամաշկների բարձրակարգությունը» եւ «սեւամաշկների ցածրակարգությունը» միաժամանակ ծառայում էին պետության զորացման գործին (իհարկե «սեւերը» նաեւ «սպիտակներին» են ծառայել):

Համայնավարական ԽՍՀՄ-ի եւ Չինաստանի դեպքում եւս որոշակի տարբերություններ կան: Խորհրդային Միությունը բազմազգ ու դաշնային պետություն էր եւ պետք է բոլոր ազգերը եղբայրաբար ծառայելով հզորացնեին մեծ երկիրը, ինչը հնարավոր էր միայն ազգերի ձուլմամբ, եւ դա էլ կատարվում էր՝ խորհրդային ժողովուրդ ձեւավորելով: Հայտնի է, թե ԽՍՀՄ քանդվելուց դեռ շատ առաջ մի քանի հարյուր ազգ-ազգություններից մնացել էին 100-ից էլ պակաս ազգ-ժողովուրդներ: Իսկ Չինաստանում մի բան հստակ էր, որ պետք չէ նոր արհեստական ազգ կամ ժողովուրդ ստեղծել, եւ չինական ազգի առավելության շուրջ էլ կառուցվեց միասնական ազգի տեսլականը, որը պետք է ծառայի հզոր Չինաստանին:

Իսկ այսօր ծավալները մեծացել են, արդեն մեկ կամ մի քանի պետությունների շրջանակները չեն բավականացնում, եւ համաշխարհային կառույցի ձեւավորման խնդիր է դրվում: Ազատական եւ ժողովրդավարական գաղափարախոսության առաջնորդությամբ շարժվող ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները (Արեւմուտք ասվածը) ինչպես Արեւմուտքի ազգ-ժողովուրդներին, այդպես էլ աշխարհի այլ անկյուններում բնակվող, ծառայեցնում են մեկ համաշխարհային պետության ստեղծման նպատակին: Նշանակում է՝ ազգերը կրկին ենթակա են ձուլման, քանի որ համաշխարհային մամլիչը նախատեսել է «համաշխարհային ազգի» ձեւավորում «համաշխարհային պետության» մեջ: Իհարկե, սա անհնարին ծրագիր է, քանզի անգամ խորհրդային անխնա մամլիչը չկարողացավ խորհրդային ժողովուրդ «կերտել», անգամ իր փառապանծ տարիներին մերթընդմերթ գործածվում էր «խորհրդային ժողովուրդներ» ձեւակերպումը՝ ազգային խնդիրներ չառաջացնելու համար: Իսկ ԱՄՆ-ն առ այսօր չկարողացավ «կերտել» ամերիկյան ազգ, ինչպես միացյալ Եվրոպան՝ եվրոպական ազգ: Եվ «համաշխարհային ազգի» տեսլականը եւս մշուշոտ է:

Իսկ պատճառը մեկն է՝ չի կարող կերտվել մի բան ոչնչի վրա: Արհեստական ամեն բան մեռնող է, ի տարբերություն բնականի՝ մեռնող-հառնող (…ծնունդ-մահ-ծնունդ …) հատկության: Առանց բնական ազգարմատին հենվելու ցանկացած «ազգ-կառույց» կփլուզվի (նույնն է պետություն-կառույցի պարագայում, եթե այն այլոց հայրենիքների վրա է կառուցված): Եթե ԽՍՀՄ-ը փորձեր ռուսականացման քաղաքականություն վարել (ընդհակառակը՝ շատ ռուսներ էլ ձուլվեցին, այժմ էլ «մաքուր» ռուս գտնելը բարդ գործ է) եւ «խորհրդային ժողովրդի» փոխարեն կերտել «մեծ ռուս ժողովուրդ», ավելի հաջողած կլիներ: Եթե ԱՄՆ-ում փորձեին անգլիականացում իրականացնել այսքան տարիների ընթացքում, եւս ավելի հաջողած կլինեին: Նույնը Եվրոպայի համար է, ինչը ժամանակին փորձեցին անել գերմանացիները՝ արիականացնելով գերմանացման տանելու հեռանկարով: Սա եւս չհաջողվեց, քանզի արիական ազգարմատը գերմանացիները չեն:

Իսկ ոչնչից ծնվեց Թուրքիա՝ հենց թուրքականացման քաղաքականությամբ, եւ այսօր համաթուրքական տեսլականն առավել իրական է (անգամ մեծ Թուրան են երազում), քան մահմեդական կամ ամերիկյան ազգ «կերտելու» հեռանկարը: Բայց այստեղ էլ Թուրքիա (նույնն է նաեւ՝ Ադրբեջան) պետություն-կառույցի հեռանկարը չկա, քանզի այն այլոց հայրենիքների վրա է կառուցված եւ փլուզման ենթակա է: Նման պետություններ շատ կան աշխարհում, եւ աշխարհի վերաձեւման ներկա «տերերը» միշտ հենվում են այդ իրողության վրա, օգտվում դրանից: Չինաստանը ցայսօր իր գաղափարա-քաղաքական տեսությամբ գործում է, քանզի չին ազգի համաձուլարանը բնական կերպ ունի, իսկ ԽՍՀՄ-ին նույն գաղափարա-քաղաքական տեսությունը չէր կարող ազգային դատարկության մեջ երկար պահել:

Այս գործելաոճը մեծամասամբ կիրառում են հրեաները, հրեա կանանց ջանքերով (հրեաց փեսաներով) հրեականացնելով աշխարհի ազգ-ժողովուրդների ժառանգներին: Նույնն անում են Իսրայել պետության միջոցով՝ համաշխարհային պետության (սիոնա-մասոնական) տեսլականն ունենալով:

Համաթուրքականի օրինակով, որում նախնական ծրագրով ներառված են 6 պետություն, չի գործում համաարաբականը, որն ավելի քան 20 պետություն կարող է միավորել: Պատճառը արաբ ազգարմատից շեղումն է դեպի իսլամական ինչ-որ կրոնական արմատներ, որը չի կարող ընդհանուր արաբական տեսլական կերտել: Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը հենց այդ նպատակն ուներ՝ «մեծ Արաբիայի» կերտման (թերեւս նաեւ Լիբիայի նախագահ Քադաֆին), ուստի հայտարարվեց բռնակալ ու ոչնչացվեց համաշխարհայնացման «տերերի» կողմից:

Համաշխարհային համահարթեցման գործընթացներում կա մեկ այլ ծայրահեղություն եւս, որն առաջնորդվում է զուտ կրոնական տեսլականով, եւ հիմնականում դա մահմեդականության (իսլամի) հետեւորդ պետություններն են, որոնք ծրագրել են «մահմեդական ազգ» ձեւավորել, որն էլ հանուն Ալլահի կստեղծի մի մեծ համաշխարհային պետություն:

Իհարկե «համաշխարհային ազգի» ձեւավորումը «համաշխարհային պետության» մեջ եւս զերծ չէ էթնիկ-դավանանքային միջամտությունից (հուդդա-սիոնիզմ), սակայն զուտ կրոնական, կամ գաղափարախոսական ու տնտեսական համարել չի կարելի: Իսկ իրականում ժողովրդավար Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը նույն բռնակալական երկրներն են, ինչպիսիք պինոչետյան Չիլին կամ հիտլերյան Գերմանիան էին:

Որոշ երկրներ էլ նախընտրել են ժամանակակից դրսեւորումների հետ պետության կառուցվածքում ներառել գենետիկ պահպանության տարրեր՝ թագավորական տների պահպանմամբ: Սա ազգին (թեկուզ արհեստածին) եւ պետությանը հավասարապես նախապատվություն տալու մի փորձ է, որն իրապես լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Այսպիսի երկրներ են Մեծ Բրիտանիան (Անգլիան), Ճապոնիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Իսպանիան եւ այլն (ասիական, աֆրիկյան, արաբական ու այլ երկրներ): Բայց ազգ եւ պետություն հավասարեցումը դեռ շատ հեռու է հայրենիքի գաղափարն արժեւորելուց: Այն չի արժեւորվում, քանզի թվարկյալ երկրներից շատերի բնակիչները ազգ կամ ժողովուրդ են հռչակվել հիմնած պետությունների անուններով միայն եւ իրականում անհայրենիք են:…

Իսկ կրոնական (նշված դեպքում՝ մահմեդական) միացյալ պետության ձեւավորումը ոչ մի բանով չի տարբերվում Հարավաֆրիկյան ռասիստական պետության ստեղծման բնույթից (սպիտակամաշկներ կամ իսլամադավաններ): Գործելաոճով նաեւ նման է Հռոմ-Վատիկանի քրիստոնեական խաչակրաց արշավանքների տրամաբանությանը, ինչը սակայն իրականացվում է ժամանակակից ահաբեկչական խմբավորումների միջոցով:

Կարելի է շարունակել օրինակները, սակայն ինչպես նշվածները, այնպես էլ քիչ թե շատ հայտնի նշվելիքները չեն տարբերվելու թվարկածներից եւ չեն կարող բնածին հայի համար օրինակելի լինել ինչպես ազգի վերածննդի, այնպես էլ միասնական պետության վերակերտման համար:

Այսօր շատ քիչ բնածին ազգեր կան, որ շարունակում են ապրել իրենց հայրենիքում եւ հայրենիքի մի հատվածի վրա հիմնած պետության մեջ: Նրանցից մեկը մենք՝ հայերս ենք, որ բազում հազարամյակներ շարունակում ենք ապրել որպես հայեր, շարունակում ենք ապրել մեր Արարչական բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի մի հատվածում, եւ շարունակում ենք զարգանալ հայկական պետության մեջ՝ Հայաստանում: Սա լիովին համապատասխանում է արարչական եւ աստվածային տիեզերակարգերին, եւ եթե հայությունը դառնա իր բնատուր կարողություններին եւ բնաստեղծ արիադավան հավատին ու բնակեցական կարգին, վստահաբար կվերականգնի միասնական ազգի միացյալ հայրենիքում ապրելու տեսլականը: Իսկ դա վաղուց ասված հողահավաքի ու ազգահավաքի ծրագիրն է:

Այս ամենին ընթացք տալու համար մեզ պետք չեն ո՛չ Գերմանիայի ու Իտալիայի նացիստա-ֆաշիստական, ո՛չ Չիլիի կամ Չինաստանի բռնապետական, ո՛չ ԱՄՆ-ի ու Եվրոպայի ապազգային-ժողովրդավարական, ո՛չ թագավորական-ազատական, թե պահպանողական, եւ ո՛չ էլ կրոնական կամ այլ նմանատիպ օրինակները:

Դրանք մերը չեն եւ հաստատ մեզ համար ու մեզ հարմար չեն:

Հայ աստվածամարդ Նժդեհն իր ցեղակրոն ուսմունքում, որը վերոնշյալ ոչ մի գաղափարախոսության հետ կապ չունի, բուն հայկական է, հայադավան ու հահաշունչ, ասել է թե՝ հայի համար կարեւոր են եւ՛ ազգը եւ՛ հայրենիքը, ու չկա՛ այս երկուսի մեջ առաջնայնություն, ազգն առանց հայրենիքի չի հարատեւի, հայրենիքը՝ առանց ազգի: Ուստի՝ ցեղակրոն հայը պետք է համախմբվի եւ միասնաբար ապրի Միացյալ Հայաստանում, որը պետք է ներառի ամբողջ Հայկական լեռնաշխարհը, որը հայերիս արարչական բնօրրանն է ու միայն հայերինս է:

Հայ արիադավանները, համաձայն մեծն հայորդու ուսմունքի, հայտարարել են, որ ազգը հոգի է, իսկ բնօրրանը (հայրենիքը)՝ մարմին, եւ առանց հոգու մարմինը չի ապրի, առանց մարմնի՝ հոգին: Իսկ պետությունը միջոց է ազգի եւ հայրենիքի զորացման ու հարատեւման համար:

Սա շատ նման է Տիեզերական Եռաստիճան Համակարգին՝ մարմին (բնօրրան-հայրենիք) – միտք (պետություն) – հոգի (ազգ), այսպես են ստեղծված նաեւ մարդը եւ արարչածին արարածները…

Այս իրականությանը հասնելու նպատակով հենց այսօր պետք է կերտել հայակերպ պետություն: Իսկ մեր Հայաստանի Հանրապետության օրենքներն ու կեցակարգը ապազգային են գլխավորապես եւ ազգախեղդ: Միջազգային են առավելապես, քան թե՝ ազգային: Պիտի նախ հոգում կրել հայկական հոգե-մտային պատկերացումների Մեծ Հայաստանը եւ վերականգնել «Հայաստանը՝ հայերին» ցեղակրոնների կարգախոսը: Նախ պիտի հոգում ստեղծել միասնական Հայք ու միասնական հայություն, եւ հետո այն հանել հոգուց դուրս՝ լույս աշխարհ: Բազմիցս նշել ենք, Հայաստանը հայերի հայրենիքն է, բայց այստեղ կարող են ապրել այլազգիներ, եթե ցանկանում են ու եթե չեն աղավաղելու Հայքն ու հային: Հայաստանում կարող են ապրել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց այն չի կարող իրենց հայրենիքը կոչվել, Հայաստանը կարող է միայն նրանց պետությունը լինել, իրենք էլ՝ Հայաստանի բնակիչներ: Եվ սա նորմալ է, ամեն մարդ իր ընտանիքն ունի, ունի իր տունը, իսկ տուն եկած հյուրերը չեն կարող տնօրինել տանտիրոջ գործերը: Սա պարզ է, ինչպես անամպ երկինքը:

Պարզ է նաեւ, որ ազգերն իրենց պատմության ընթացքում կարող են հետեւել տարբեր կրոնների, գաղափարների, դավանանքների, բայց լինում են միայն մեկ Գենի կրող: Այս առումով վերոնշյալ անկախ-պետության գաղափարը նշված միջոցից գրավականի վերածելու համար կարեւորվում է ազգային-անկախ-պետության (նույնն է թե՝ ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող անկախ պետության) գոյությունը: Այս առումով փոքրաթիվ ազգերը, բնականաբար՝ առավել հայրենասեր, անգամ հայրենապաշտ պիտի լինեն, քան բազմաքանակները, քանզի համաշխարհային պատմությունը հավաստում է, որ հակառակ դեպքում նման պետությունները կործանվում են ազգային ոգու չգոյությունից կամ անբավարարությունից: Ազգի սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական եւ այլ հզորացումները նույնպես կախված են տվյալ իշխանությունների ազգային՝ հայ լինելու բնույթից, եւ ահա թե ինչու են հայ ազգայնականներն ազգերի ներդաշնակ գոյակցության ձեւ համարում ազգ-պետությունները, երբ յուրաքանչյուր ազգ ունի մեկ պետություն՝ անշուշտ, իր բնօրրան-հայրենիքում: Պետությունը իրապես պետք է լինի միատարր (մեկ ազգ, մեկ պետություն), որպեսզի ծառայի բնիկ ազգին, այլապես բախումներն անխուսափելի են, վկա՝ աշխարհում տիրող խառնաշփոթ իրավիճակը: Մարդկային տեսակները տարբերվում են էությամբ, ինքնությամբ ու ապրելակերպով, մեկ պետության ներսում հնարավոր չէ գործադրել օրենքներ, որոնք բավարարեն բոլոր տեսակներին: Անգամ ներազգային հակասություններն են դժվարությամբ հարթվում: Եվ այսօրվա հայը, անկախ դիրքից ու հնարավորություններից, պետք է հասկանա, որ Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով միմիայն հայության շահերին:

Հայը բնածին տեսակ է, ունի արարչատուր հայրենիք եւ Հայ Աստվածների համակարգ: Այսինքն՝ հայը ազգարմատ ունի, եւ համահայկականությունն իրական է եւ կարող է զորավոր ուժ դառնալ: Հայը նաեւ արիականության մեջ ազգարմատ է ու կարող է համաարիականությամբ էլ միջազգային ուժ դառնալ: Հայը կարող է նաեւ բնածին ազգերի միջավայրում նախաձեռնել համամարդկային (համամոլորակային) քաղաքակրթության վերադարձը բնականոն հիմքին, ինչը համաշխարհայնացման գործընթացների ավերիչ բնույթը կկանխի՝ արարիչ էությամբ:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 31 (252), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։