Հերթական անբարո քայլն է արվում Հայաստանում՝ արեւմտյան արժեհամակարգի հակաբնական երեւույթների տարածմանն ուղղված: Մի անգամ չտեսանք ազգովի, որ «առաջադեմ» Արեւմուտք կոչվածը մի իրապես համամարդկային դրական արժեք, միջազգային նշանակության առողջ ու առաջադիմական միջոցառում նախաձեռնի Հայաստանում եւ իր բոլոր միջազգային կառույցներով, Հայաստանում գործող դեսպանատների միջոցով, «միջազգային հանրության» բարի կամքի դրսեւորմամբ ու դրամական ներդրումներով ստիպեր մեզ՝ հայերիս՝ տեսնել, ծանոթանալ, շփվել վերոթվարկյալ բնույթի արժեքների հետ կամ մասնակցել մարդուն մարդ պահող համամարդկային միջոցառումներին, չմասնակցելու դեպքում էլ մեր պետությանը ներառեր մարդկային ու ազգային արժեքները մերժողների, մարդկային մեծամասնության կարծիքը անտեսողների ցուցակում:
Թե չէ ինչքան անբարո, անպատիվ ու անմարդկային «արժեք» կա, հրամցնում են մեզ բոլոր պարտադիր եւ կամավոր-«դրամաշնորհային» (իմա՝ կաշառակերական) միջոցներով ու մեր երկիրն էլ ներառում են բնության մեջ ինչքան փոքրամասնություն կա՝ դրանց պաշտպանող ցուցակներում: Ստացվում է՝ հայությունը (եւ ոչ միայն մենք) պետք է ապրի ու աշխատի միայն հակաբնական ու հիվանդ տարրի ազատությունների համար, որն իրականում սանձարձակություն է եւ անասնական դրսեւորում:
Վերոնշյալ հերթական անբարո քայլը նախաձեռնել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը՝ Երեւանում «միասեռականների իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրմամբ: «Հայազն» միությունը եւ այլ կազմակերպություններ, անհատ մարդիկ իրենց բողոքի ձայնը վերստին բարձրացրեցին եւ ծրագրեցին բողոքի ակցիա Գերմանիայի դեսպանատան մոտ: Տարածած հայտարարությունում ասվում է, որ «Եվրամիությունը շարունակում է գրոհել մեր երկիրը իր անբարո քարոզով: Հիմա էլ միասեռականության քարոզի պատասխանատվությունը ստանձնել է Գերմանիայի դեսպանատունը, որը ԵՄ պատվիրակության հետ կազմակերպում է «Միասեռականների իրավունքներիե պաշտպանություն» քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրությունների շարք: Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների հպարտության շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Օտար պետության կողմից մեր կյանքին այս լկտի միջամտության նպատակը անբարոյականության քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդելն է: Նման փորձերը պիտի միանգամից կանխվեն»:
Երկար տարիներ այսօրինակ խնդիրների դեմ պայքարող հայ արիներն ու ազգայնականները նույնպես տարածեցին հայտարարություն՝ «Արդյո՞ք Գերմանիան էլ կդառնա մի նոր Հունգարիա՝ այլ վնասարարությամբ» հարցադրումով՝ նկատի ունենալով հայությանը վիրավորած հունգարացիներին, որոնց կառավարությունը Բաքվին հանձնեց հայասպան Սաֆարովին: Իսկ գերմանացիներին Հայաստանում ներկայացնող Գերմանիայի դեսպանատունը անբարո քարոզով է վիրավորում ավանդապաշտ եւ բնականորեն ապրող հայերին: Հայ արիների ու ազգայնականների հայտարարույունում ասվում է. «Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց աջակցությունն են հայտնում «Հայազն» միությանը, որն իր բողոքն է հայտնել ընդդեմ Երեւանում միասեռականների «իրավունքների» պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրմանը: Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը շատ մեծ սխալ է թույլ տալիս, որը կարող է հայության մեջ արհամարհանք սերմանել պահպանողական գերմանացիների նկատմամբ: Անբարո քարոզները որեւէ կայացած երկրի պատիվ չեն բերել ու այս դեպքում էլ միայն պատվազրկություն է լինելու:
Հայ ազգը հազարամյակներ է ապրել ու հազարավոր փորձությունների դիմացել, ու կարիք չկա եւս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը, աստվածային օրենքներով ապրելու ցանկությունը:
Իսկ օտար պետության կողմից մեր կյանքին, կացութաձեւին միջամտելու այս հերթական փորձը նույնպես դատապարտված է ձախողման, ուստի կարիք չկա, որ Գերմանիան էլ դառնա մի նոր Հունգարիա՝ մեկ այլ վնասարարությամբ, որը կարող է խարան դառնալ երկար ժամանակ: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կպաշտպանեն ինչպես «Հայազն» միության, այնպես էլ բոլոր այլ կազմակերպությունների այն գործողությունները, որոնք ուղղված կլինեն հայության բոլոր ազգային նպատակների կայացմանն ու ներցեղային բարոյականի ամրապնդմանը»:
Բողոքի ալիքը ստիպեց, որ «Parada» ֆիլմի ցուցադրությունը հետաձգվի: Ի դեպ, ֆիլմի ցուցադրությունը մասն է այն միջոցառումների, որոնք ԵՄ-ն անցկացնում է 2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում: Եվ այս առումով սրտխառնող նախադասություն է ասվում ամենուր, թե «Եվրամիությունը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հանդես են գալիս հանուն մարդու իրավունքների հարգման երաշխիքների՝ ներառյալ հանդուրժողականությունն ու ոչ խտրական վերաբերմունքը»:
Իսկապես այս տողերն այլեւս հնարավոր չէ լսել առանց զզվանքի, եւ դարձյալ երկրորդում եմ հարցադրումը.- մարդկային բարոյական ու բնատենչ մեծամասնության կարծիքը եւ իրավունքները ինչու՞ պետք է ստորադասվեն լկտի ու սանձարձակ փոքրամասնության կարծիքի ու իրավունքների առջեւ: Ո՞վ է եվրախանգարվածներին այդ իրավունքը տվել:
Ինչեւէ, հոկտեմբերի 8-ին ծրագրված «Parada» ֆիլմի ցուցադրությունը հետաձգվեց եւ, հնարավոր է, վերածրագրվի մյուս էկրանավորումների հետ միասին հոկտեմբերի ընթացքում: Իսկ Գերմանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին անում դիվանագիտական առաքելությանը չաջակցել Երեւանի տիկնիկային թատրոնում նախատեսվող հիշյալ ֆիլմի ցուցադրությանը: Թեեւ ակցիայի մասնակիցներին դեսպանության աշխատակիցներից ոչ ոք էլ չդիմավորեց, նրանք իրենց վրդովմունքն արտահայտեցին տիկնիկային թատրոնում միասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող ֆիլմի ցուցադրության վերաբերյալ.- այդ կարգի ֆիլմի ցուցադրումը մանկական մշակութային օջախում մանկապղծության պես բան է: Բլոգեր Փիղը՝ Տիգրան Քոչարյանը, հենց սա էլ շեշտեց, որ ֆիլմի ցուցադրության նկատմամբ չէ այնքան բորբոքված, ինչքան այն փաստի, որ դա ցուցադրվելու է մանկական մշակութային օջախում. «Նման ցուցադրություն տիկնիկային թատրոնում անընդունելի է: Ֆիլմեր ցուցադրելու բազմաթիվ այլ վայրեր, կինոթատրոններ կան, սակայն հատու՛կ նպատակով ընտրվել է հենց տիկնիկային թատրոնը, ես՝ որպես ծնող եւ հայ մարդ, դեմ եմ դրան»: «Թատրոնում նման ֆիլմի ցուցադրումը կամ պաստառների հրապարակումը մանկապղծության է նման»,- պնդում էին բողոքի ակցիայի մասնակիցները՝ հավելելով, որ այստեղ որեւէ ազգայնական կամ անհանդուրժողականության դրսեւորում չկա, եւ ֆիլմի հետ կապված վիճակագրությունն էլ հաստատ կփաստի, որ արտերկրում ցուցադրումը երեխաների հետ կապված այս կամ այն օջախում չի եղել: Ուստի՝ հարց է ծագում, թե որքանով է սա պատահական կամ միտումնավոր, որ Հայաստանում մանկական օջախում է կազմակերպվում: Մտահոգում էր նաեւ այն, որ փորձ է արվում քարոզին դիվանագիտական պաշտպանություն հաղորդել:
Եվ սա՞ է մարդու իրավունքների հանդեպ ոչ խտրական դրսեւորումը, եվրաարժեքներից բարբաջողների կեցվածքն ու վերաբերմունքը:
Իզուր չէր ցուցարարների այն մտահոգությունը, որ եթե այսօր չպայքարեն այս ֆիլմի հետագա ցուցադրումները կանխելու դեմ, ապա շուտով ֆիլմը կցուցադրվի դպրոցներում ու մանկապարտեզներում: Շատ հնարավոր է, եվրոպական շատ երկրների պես մեր դպրոցներում «Սեռական դաստիարակություն» առարկայի մեջ մտցնեն նաեւ համասեռամոլների իրավունքների պաշտպանությունը:
Իսկ սա հայի նկարագրին վայել չէ, նաեւ հակամարդկային ու հակաստվածային է:
Պետք է նորից հիշեցնենք, որ այս ամենի համար հիմք է ծառայում նաեւ Երեւանի Կոմայգու խաթարված ու այլանդակված դեմքը: «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է նաեւ այս խնդրին, նշել, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը: Բայց միեւնույնն է, մեր ազգային իրավապահները այս հարցում դարձել են միջազգային իրավապաշտպաններ: Վերջերս մի միջադեպ եղավ ու զլմ-ներն արձագանքեցին, որ Կոմայգու տրանսվեստիտներին ծեծի են ենթարկել մի խումբ երիտասարդներ ու ձերբակալվել: Կարճ ժամանակ առաջ մի հրապարակային փորձ էլ եղավ սանձարձակության քարոզմանը նպաստող, որը կոչել էին «Բազմազանության շքերթ»՝ իբր ազատության դրսեւորման օր: Թե դա ինչով ավարտվեց հայտնի է, եւ համասեռականների հետ կապ ունեցող «DIY» ակումբը հրկիզվեց:
Ի՞նչ է, նաեւ զոհե՞ր են պետք: Իսկ ու՞մ, գուցե հենց «միջազգային հանրություն» կոչվածին, որ անբարոյականներին պաշտպանող անբարո ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա: Մինչեւ ե՞րբ: Ո՞վ է այս անբարո ու անպատասխանատու վիճակին վերջ դնելու: Ո՞վ է ազգի, գալիք սերնդի մեջ «առողջ մարմնում՝ առողջ հոգի» կենսակերպը ամրագրելու:
Արամ Ավետյան
Հ.Գ. –
Գերմանիայի դեսպանը Հայաստանում ամեն ինչ կարող է անել
Գերմանայի դեսպանատունը բողոքից հետո միասեռականների իրավունքերի մասին պատմող սերբանական «Parada» ֆիլմը չցուցադրեց Տիկնիկային թատրոնում: Ցուցադրության համար ընտրվեց ԵՄ երեւանյան գրասենյակը: Եվրախեղկատակության, թե եվրահաստագլխության եւս մեկ դրվագ: Նախքան ցուցադրումը կազմակերպիչները՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան եւ Գերմանիայի նորանշանակ դեսպան Ռայներ Մորելը իրենց կարծիքը հայտնեցին սերբական այս ֆիլմի մասին, հիշեցին Երեւանի «DIY» ակումբում տեղի ունեցած պայթյունը, բազմազանության շքերթի խափանումը եւ հոգոցներով «հասկացան», որ «հայ հասարակությունը հանդուրժողականության խնդիր ունի»:
«Առավել մտահոգիչ է, որ կա մարդկանց մի խումբ, որն ատելություն է քարոզում»,- ասել է դեսպանը, ով նշել է, որ թեեւ հարգում է դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի մասնակիցներին, այնուամենայնիվ, կարծում է, որ ֆիլմը պետք է ցուցադրվի:
Այսինքն՝ հայության բողոքն ու կարծիքը պարտադրանք է դիտարկվում, անհանդուրժողականություն, իսկ իրենց համառությունն ու պարտադրանքը՝ այդ ֆիլմ-աղբը ցուցադրելուն ուղղված, անհանդուրժողականություն չէ, այլ՝ «բարի՜ կամք»: Եվրակամակատարները դեռեւս շարունակում են փնտրել վայրեր, որտեղ կարող են իրականացնել իրենց անբարո նպատակը:
«Parada»-ի ցուցադրման կազմակերպիչներն ասում են, որ եթե նույնիսկ ֆիլմը ցուցադրվեր տիկինիկային թատրոնում, այն կարող էին դիտել միայն 12 տարեկանից բարձր անձիք: Այսինքն՝ 13 տարեկանին արդեն կարելի՞ է «գոմիկ» դարձնել:
Եթե այո, ուրեմն Գերմանիան դրա համար իսկական պատրաստի երկիր է, այնտեղ էլ «գոմիկների» ձեր ուզած տեսակն աճեցրեք ու բազմացրեք, ինչու՞ եք կպել հայերից: Հիմա կազմակերպիչները դեռ չգիտեն, թե որտեղ կցուցադրվի ֆիլմը, սակայն մի բան հաստատ գիտեն՝ այն ցուցադրվելու է:
Էստեղ են ասել՝ երկիրը երկիր չի, թե չէ դեսպանատունը միայն այսօրինակ ինքնագլուխ կեցվածքի ու հոխորտանքի համար պիտի փակվեր ու… Ի դեպ, ֆիլմի ցուցադրմանը կազմակերպիչները հրավիրել էին նաեւ բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր, իհարկե, հրաժարվել են:
«Լուսանցք» թիվ 32 (253), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



