Հազարամյակներ անց՝ Տիրատոն

Հայ արիները փառաբանեցին Հայոց իմաստության Աստված Տիրին

Հոկտեմբերի 15-ին հայ արիները վերականգնեցին եւս մեկ տոն՝ Հայոց իմաստության Տիր Աստու տոնը, որ նշվեց հազարամյակներ հետո: Սա արիադավան-հեթանոսական տոների ու ծեսերի վերականգնումից հետո նշվեց առաջին անգամ, ինչպես այս տարի Աստվածահայր Արայի, Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու տոները:

Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները այցելեցին Զվարթնոցի հինավուրց տաճար, որտեղ առ այսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները, նրանք երկրպագեցին Հայոց իմաստության Աստծուն՝ նշելով Տիրատոնը: Այնուհետեւ, Քրմական ծեսով ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի փառաբանման խոսքով Տիրատոնը շարունակվեց Քարահունջի մոտ 8-հազարամյա աստղադիտարանի տարածքում:

Նախնյաց նվիրված նախորդ տոնակատարությունը եւ նախնիների հոգիների հետ շփվելը վերաիմաստավորվելու է մղում հայ արիներին եւ նրանք դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը Աստվածային Իմաստնությամբ պատելու եւ պահպանելու համար, նաեւ՝ մարդկանց եւ հոգիների Հայկական Աշխարհների կապը մշտառկա պահելու համար:

Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, որի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր, առայժմ դեռ միմյանցից զատ-զատ:

…Մեր թշնամիները լավ են ընկալել Տիր Աստծու խորհուրդը եւ այժմ ավելի քան հասկանալի է, թե ինչու հենց Նրա տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյա ավերիչները: Գրիգորիս Խավարիչը նախ որոշեց հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը…

Հայ արիները փառաբանեցին օրվա խորհուրդը պահպանող Տիր Աստծուն, որ Նա դառնա դեպի ազգը՝ բերելով իր հետ հայոց իմաստնության ու ողջախոհության խորունկ տարրերը: Փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ միասնական հայ ազգը ու Միացյալ Հայաստանը վերակերտելու ուժի ու օժանդակության համար…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

15.10.2012թ. – Երեւան-Զվարթնոց-Քարահունջ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։