Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք

Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…

Ինչպես հայտնի է, 2011թ. մեր կառավարությունը փորձելով լռեցնել բողոքի հնարավոր ալիքը կենսաչափական (բիոմետրիկ) փաստաթղթերի դեմ նախանշվող, ստիպված ներմուծեց այդ փաստաթղթերը կամավոր սկզբունքով կիրարկելու կարգ: Իհարկե, նաեւ պաշտոնապես խոսք տրվեց, որ դա լինելու է միայն կամավոր: Սակայն սոցիալական քարտերի պատմությունից է դեռ հայտնի, թե ինչպես է կամավոր սկզբունքը վերածվում կամավոր-պարտադիրի, եւ նույնն էլ եղավ կենսաչափական քարտերի մասով: Սա գոնե մեզ համար տեսանելի ու սպասելի էր:

Ժամանակին «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժումը զգուշացնում էր, որ «Անհատական քարտ», «Սոցիալական քարտ» եւ «Կենսաչափական քարտ» հերթական քայլերով՝ աշխարհի գաղտնի կառավարությունն իր մասոնական օթյակներին ենթակա տարբեր պետությունների կամակատար պաշտոնյաների միջոցով հասնելու է իր նպատակին, համարակալելու է աշխարհի բնակչությանը եւ ձեռք է բերելու միլիարդավոր մարդկանց անհատական տվյալները:

Նաեւ նշվում էր, որ սա անխուսափելի կլինի, եթե չկարողանանք իրապես ազգային պետություն կերտել:

Մեկտեղվել են անգամ այնպիսի տվյալներ, ինչպիսին մարդու բոլոր մատնահետքերն են եւ աչքի ծիածանափայլ թաղանթը: Իսկ սա նշանակում է՝ մարդը օտարին գերի է հանձնել իր բնական կոդը՝ ծածկագիրը (իմա՝ Արարչագիր), որ այդ մարդը այլեւս «մարդ» է միայն…

Շարունակաբար կուտակվել են նաեւ միլիարդավոր մարդկանց առողջական, կրթական, սոցիալական, նաեւ քաղաքական-հասարակական ու բարոյա-հոգեբանական ոլորտների տվյալները, դրամա-տնտեսական հնարավորություններն ու այլ տվյալներ, ինչից հետո աշխարհի բնակչությունը պարզապես «բաց գիրք» է դարձել համաշխարհային մութ ուժերի համար:

Հերթական բոլոր փուլերի ընթացքում «Ընդդեմ մարդկանց համարակալման» շարժման նախաձեռնողներից Հայ Արիական միաբանությունը մշտապես պայքարել եւ նախազգուշացրել է ՀՀ եւ Սփյուռքի հայությանը այս վտանգների մասին, գրվել են ծավալուն հոդվածներ, մեկնաբանություններ են տրվել ու պարզաբանումներ, բայց սին կամավոր սկզբունքի նախնական կիրառմամբ՝ տարբեր երկրների իշխանությունները կամա, թե ակամա նպաստել են իրենց երկրների ու ժողովրուրդների համարակալմանն ու ստրկացմանը:

Պարբերաբար նամակներ եւ հիմնավորումներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, այս գործին առնչվող նախարարներին, պատգամավորներին եւ Հանրային խորհուրդ: Բայց նույնականացման քարտերը «հասան» իրենց նպատակին: Այսօր արդեն կենսաչափական անձնագրեր էլ կան, որոնք եւս չիպավորված են, եւ մարդը այստեղ էլ է գերի այլեւս, քանզի առանց անձնագրի հաստատ չի կարող որեւէ ազատ տեղաշարժ անել…

Եվ մեր կյանքը հետզհետե դարձնում են վերահսկելի, անգամ՝ ուղղորդելի: Շուտով նաեւ իրական կյանքից կկտրեն եւ էլեկտրոնային կյանք «կպարգեւեն»՝ համացանցի պես բազմազան ու

վիրուսակիր: Այդ իրական վիրուսները մեզ կփոխանցվեն հենց մեր տվյալների հիման վրա «սարքված» ու հենց այն քարտերի միջոցով, որոնք չիպավորված են ու արդեն փոքրիկ ռադիոկայաններ են՝ իրենց ընդունիչ-ցրիչ համակարգով: Այսինքն՝ ինչ որ ընդունեն աշխարհի գաղտնի տերերի ցանկությամբ, այն էլ կփոխանցեն մեզ:

Անգամ ստորագրությունը էլեկտրոնային դարձավ եւ վաղը որեւէ անձ կարիք չի ունենա այլեւս (կամ էլ դա նույնպես կվերացնեն) գնալ եւ անձնական փաստաթղթով ու իր ներկայությամբ տնօրինել իր ունեցվածքը կամ իր անձնական գործը, պետք է օգտվի էլեկտրոնային նոր ձեւից, ինչը միշտ վերահսկելի է եւ կարող են միջամտել հենց էլէկտրոնային ստորագրության պատճենով: Անգամ կարող է համացանցը հանկարծ խափանվել եւ վերականգնումից հետո կպարզվի, որ մարդը չունի այլեւս այն, ինչը զուտ անձնական էր եւ ուներ մինչեւ համացանցի խափանումը…

Խամաճիկային կառավարություններն էլ փող աշխատելու ձեւ են գտնում նաեւ այս ծրագրերով՝ ըստ էության չխորանալով վտանգների մեջ: Համաշխարհային բանկը, որ աշխարհի գաղտնի տերերի գրպանն է, ֆինանսավորում է բոլոր նմանատիպ ծրագրերը եւ թույլ տալիս, որ տեղական չինովնիկները ախորժակով «ուտեն» այդ ներդրված փողերից, քանզի դա առավել կախյալ է դարձնում նրանց: Դա եղել է եւ՛ սոցիալական քարտերի պարագայում, եւ՛ կենսաչափական, եւ՛ դեռ էլի է լինելու՝ մինչեւ մարդկանց ուղեղները չիպավորեն (եթե իհարկե ուղեղ մնացած կլինի այլեւս չմտածող մարդատեսակի մոտ)…

Հիմա էլ Հայաստանում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին էլեկտրոնային ստորագրության օգտագործման պարտադրանքի հաշվին կառավարությունը մինչեւ տարեվերջ կհավաքագրի շուրջ 220 միլիոն դրամ: Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների՝ էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման համար անհրաժեշտ 6 հազար դրամ մուծումից ՀՀ կառավարությունը փոխհատուցել է միայն 3 հազարը: Էլի փողեր ու միա՜յն փողեր…

Մարդկանց կյանքը չի կարելի զատել բնությունից, բնական կեցակարգից ու առօրյայից: Մարդը չի կարող «էլեկտրոնիկ» կամ «կամպյուտրիկ» դառնալ, եթե իհարկե նպատակ չկա այդ մարդուն ի վերջո ռոբոտի վերածել: Այսինքն՝ կամակատար մի խամաճիկի, որի նախադրյալները արդեն կիրառվում են աշխարհի ազգերին ու պետությունները սպասարկող տնտեսակարգի վրա դնելով:

Ոչ մի «երրորդ կարգի» պետություն չի ֆինանսավորվում արդյունաբերությունը կամ գյուղատնտեսությունը զարգացնելու համար, միայն խաղատների, հյուրանոցների, տարբեր բաց ու փակ պոռնկանոցների, ռեստորոն-լրբանոցների եւ նման այլ աղբերի համար են տրվում միջազգային ֆինանսները:

Իսկ դրամաշնորհներն էլ այն կազմակերպություններին են հասնում, որոնք քարոզում են այդ աղբը եւ ամենատարբեր սեռա-հոգեկան հիվանդներին ու ապազգային տարրերին են աջակցում…

Օրերս «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» նախաձեռնության, Հայ Արիական միաբանության եւ Հայ Ազգայնականների համախմբման կողմից նորից դիմում է հղվել ՀՀ օրենսդիրներին՝ այս ամենի մասին լրջորեն մտածելու եւ դեմն առնելու համար: Բայց պատգամավորներից շատերը եվրոպանե՜ր են տեսեել, ամերիկանե՜ր, հո հայ «քարանձավաբնակներին» չեն լսելու…

Եվ հենց նրանք էլ կլինեն մեր առաջին «էլեկտրոնիկները» կամ «ռոբոտիկները»:

Հայ Արիական Միաբանություն (Արմեն Ավետիսյան)

Հայ Ազգայնականների Համախմբում (Աշոտ Բադալյան)

«Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» նախաձեռնություն (Ռուբեն Ալանակյան)

«Լուսանցք» թիվ 33 (254), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։