Հայկական խոհանոց – Արիշտան՝ հորթի մսով

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Արիշտան՝ հորթի մսով

 

Բաղադրությունը

Արիշտա – 0.5 կգ

հորթի փափկամիս – 0.5 կգ

բուսայուղ – 50 գ

կարագ – 50 գ

կաթ – 0.5լ

օսլա – 1 ճաշի գդալ

սպիտակ պղպեղ

սպիտակ գինի – 20 գ

չոր արգանակ -1 հատ

կարագ – 50գ

կոնյակ – 20գ

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել ձողաձեւ, աղ ու պղպեղով համեմել, բուսայուղի մեջ տապակել: Դրանից հետո վրան ավելացնել սպիտակ գինի: Սա թողնել մի կողմ:

Առանձին կաթսայի մեջ եռացրած աղաջրում լցնել արիշտան, խաշել:

Մեկ այլ կաթսայում էլ պատրաստել թանձրուկը: Դրա համար եռացնել կաթը, ավելացնել արգանակը: Միաժամանակ մեկ սուրճի գավաթ սառը ջրի մեջ լցնել օսլան, խառնել, դա ավելացնել կաթին: Սա կրակի վրայից վերցնելուց հետո ավելացնել կարագը եւ կոնյակը:

Արիշտան լցնել ափսեի մեջ, թանձրուկը լցնել արիշտայի վրա եւ հորթի մսերը դնել վրան եւ մատուցել:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Արցախի ֆուտբոլիստների առաջին հաղթանակը

Արցախի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում խաղաց իր անդրանիկ միջազգային հանդիպումը եւ տարավ իր առաջին հաղթանակը՝ 3:0 խոշոր հաշվով առավելության հասնելով Աբխազիայի թիմի նկատմամբ:

Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում խաղին հետեւել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել են կենցաղային ապրանքներ, հեռուստացույցեր եւ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների առաջին հանդիպումը կայացել էր սեպտեմբերի 25-ին, Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում եւ ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Այս հանդիպումները անցկացվել է չճանաչված երկրների ֆուտբոլի միության շրջանակում: Նշենք, որ 2003թ.-ից ֆրանսիական Լիեժում գործում է չճանաչված պետությունների ֆուտբոլային միություն, որը հանդիպումներ է կազմակերպում նմանատիպ երկրների հավաքականների միջեւ: Մասնավորապես, այդ կազմակերպության մեջ են մտնում Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը, Կոսովոն, Տիբեթը: Արցախի ֆուտբոլի հավաքականն այս տարի է հայտ ներկայացրել այդ միությանը՝ խաղեր կազմակերպելու համար:

«Ոսկե խաղակոշիկ»-ի պայքարում Մխիթարյանն առայժմ 3-րդն է

Եվրոպական առաջնություններում հետեւում է մնացել խաղերի 1/4-րդ մասը եւ կարելի է դիտարկել «Ոսկե խաղակոշիկ»-ի հավակնորդների ցուցանիշները: Այս պահին 1-ին տեղում ցուցակը գլխավորում է լիտվական «Շաուլյայ» թիմի հարձակվող Արթուրաս Ռիմկեւիչյուսը, ում հաշվին 32 գոլ է գրանցված: Լիտվայի առաջնության ավարտին մնում է 3 տուր, ուստի Արթուրասը դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը: Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ Էստոնիայի, Շվեդիայի ու Նորվեգիայի ներկայացուցիչները, սակայն նրանց հավակնություններին կարելի է լուրջ ուշադրության չարժանացնել, որովհետեւ այդ երկրների առաջնություններն անցկացվում են «գարուն-աշուն» մրցակարգով եւ արդեն ավարտվում են: 2-րդ տեղում իսպանական «Բարսելոն»-ի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով 11 գոլ է խփել եւ ունի 22 միավոր:

Նրան հետեւում է, եթե չհաշվենք այն երկրների ներկայացուցիչներին, որոնց համար գործակիցը հավասար է 1,0-ի, Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը 14 գոլ է խփել Ուկրաինայի առաջնությունում եւ վաստակել է 21 միավոր: «Ոսկե խաղակոշիկ»-ի համար պայքարում են նաեւ Քրիշտիանու Ռոնալդուն, Զլատան Իբրահիմովիչը եւ Ռադամել Ֆալկաոն, ովքեր 9-ական գոլ են խփել:

Հեղինակավոր պարգեւի նպատակով պայքարին մասնակցելու համար Մխիթարյանը պետք է 1,4 անգամ ավելի շատ գոլեր խփի, քան Մեսսին, Ռոնալդուն, Ֆալկաոն, Իբրահիմովիչը եւ «մեծ հնգյակի» առաջնությունների մյուս ներկայացուցիչները: Բայց մինչ այդ անհրաժեշտ է շրջանցել Ռիմկեւիչյուսին, իսկ դրա համար Հենրիխը պետք է խփի 22 գոլ:

Պարագվայում մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի

Հիրավի աննախադեպ դեպք է գրանցվել Պարագվայի առաջնության երիտասարդական լիգայի խաղերից մեկում: Հանդիպման գլխավոր մրցավարը հեռացրել է 36 ֆուտբոլիստի, այդ թվում՝ պահեստայինների նստարանին գտնվողներին: Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավարտից 5 րոպե առաջ, երբ գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել 2 ֆուտբոլիստի՝ յուրաքանչյուր թիմից:

Կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստները չեն արձագանքել մրցավարի որոշմանը եւ շարունակել են խաղադաշտում հարաբերություններ պարզել, ինչի հետեւանքով մյուս ֆուտբոլիստները եւս միացել են նրանց: Արդյունքում՝ մրցավարն ինքն է լքել խաղադաշտը, իսկ արձանագրության մեջ նշել է, որ հեռացրել է 36 ֆուտբոլիստի, ովքեր այժմ ստիպված են բաց թողնել հաջորդ հանդիպումը:
Հայաստանի ձյուդոյի բրոնզե հավաքականը

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը 3-րդ տեղը գրավեց Իրանում անցկացվող «Ազադի համալսարանի գավաթի» խաղարկությունում: Թիմային մրցաշարն անցկացվեց քաշային 5 կարգում: Առաջին երկու հանդիպումներում Հայաստանի ընտրանին հաղթեց Ազադի համալսարանի թիմին (3:2), ապա Իրանի երիտասարդական հավաքականին (4:1): Կիսաեզրափակիչում մեր մարզիկները՝ 2:3 հաշվով զիջեցին Իրանի ընտրանուն: 3-րդ տեղի համար պայքարում Հայաստանը 4:1 հաշվով հաղթեց Իրաքի հավաքականին եւ արժանացավ բրոնզե մեդալների:

Անհատական մրցումներին մասնակցեցին Հայաստանի 6 ձյուդոյիստ: Իրենց քաշային կարգերում հաղթող ճանաչվեցին Արթուր Երանոսյանը (66 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ), իսկ մինչեւ 73 կգ քաշայինների մրցավեճում Սուրեն Գառնիկյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Այս տարվա խաղարկությանը մասնակցեցին Իրանի, Հայաստանի, Իրաքի, Աֆղանստանի, Սիրիայի, Պակիստանի եւ Թուրքմենստանի հավաքականները:
Հայ ըմբշամարտիկների հաջողությունը Ռուսաստանում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարշամ Բորանյանը արծաթե մեդալ նվաճեց Տյումենում կայացած միջազգային մրցաշարում: Մեր 73 կգ քաշային մարզիկը զիջեց միայն եզրափակիչ մարտում՝ միավորներով պարտվելով ռուսաստանցի Եվգենի Սալեեւին: 96 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց մեր հայրենակից Սերոբ Գրիգորյանը, ով այդ մրցումներում ներկայացնում էր ՌԴ Կրասնոյարսկի երկրամասը:

Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնություն

Ռուսաստանի Մադին քաղաքում ընթանում է Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը՝ կանանց եւ տղամարդկանց միջեւ: Հիշեցնենք, որ հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18-20 տարեկանների առաջնության հաղթող եւ Եվրոպայի չեմպիոն հռչակվել նախ «Թեթեւ ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտ»-ում:

«Ունիվերսալ մարտ»-ը մի քանի մարզաձեւի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն եւ ձեռնամարտ: «Ունիվերսալ մարտեր»-ի հայկական ֆեդերացիան գործում է 2-րդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ գործում է հայ սամբիստների բազայի վրա:

Հոկտեմբերի 24-ից ընթանում է նաեւ Ունիմարտի (UNIFIGHT) եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցում են Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը եւ գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:

«Արցախ»-ը մեկնում է Մոսկվա

Հոկտեմբերի վերջերին Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը, որին Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը: Հիշեցնենք, որ թիմը հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անցկացվել էր սեպտեմբերին՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի եւ ԼՂՀ 8 ակումբային թիմերի մասնակցությամբ: Մրցաշարի խորագիրն է՝ «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»:
Հայ զինվորը նոր ռեկորդներ է սահմանել

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանը հոկտեմբերի 20-ին, հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է 2 նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում՝ 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը: Նա իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչեւ ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են «Դյուցազնագրքում»՝ ռեկորդների հայկական շտեմարանում: Ռեկորդները Գինեսի գրքում գրանցելու մասին Արտավազդը եւս մտածել է:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։