Հայաստանը՝ մասոնա-մորմոնական ճակատի դեմ

Ըստ «Hayeli.am»-ի, առաջիկա օրերին Երեւանում, ներքոնշյալ հարցերում միշտ պատրաստակամ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի է ունենալու աշխարհի հայ մասոնների հավաքը. «Մասոնների գերագույն հայոց օթյակում, որը այլ կերպ կոչվում է նաեւ Ազատ քարտաշների գերագույն օթյակ, քննարկվելու է Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հարցը: Հայ մասոնները որոշելու են, թե 2013թ. նախագահական ընտրություններում ով է լինելու իրենց թեկնածուն: Հավաքի ազդեցիկ դեմքերն են համարվում հայտնի իրավաբան Արմին Ջանյանը՝ ԱՄՆ-ից, ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը եւ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Լեւոն Ռուխկյանը»: Նշվել են, որ մասոնական հավաքում լուրջ դերակատարում է ունենալու նաեւ ՀՀ 3 նախագահներից մեկը, ով օթյակին առաջարկելու է նախագահի թեկնածուին:

Այն փաստը, որ սիոնա-մասոնական ուժերը պարբերաբար միջամտում են ինքնիշխան պետությունների եւ ազատ ազգերի գործունեությանը, այլեւս զարմանալի չէ, բայց որ հայ մասոններն են փորձում Հայաստանում եւս պետության մեջ պետություն սարքել, արդեն վտանգավոր է…

Տեղին է ասել, Հանթսմանի մորմոնական խաղերը քիչ էին մեր գլխին (իհարկե, նաեւ այլ աղանդավորական), հիմա էլ մասոնական «եղբայրների» հավաք է լինելու, որից եւս (ինչպես՝ նախկինում) լավ հոտ չի գալիս:

Թերեւս մի օր էլ ԱԱԾ-ն ու գլխավոր դատախազությունը պարզեն, թե այստեղ ովքե՞ր եւ ի՞նչ փողեր են «լվանում»՝ «եղբայրության», որն արդեն միայն հայկական չէ, շահերն առաջ տանելու համար:

Այնպես է լինում, որ մենք պարբերաբար հետ ենք ընկնում մեր գործերից ու նպատակներից, քանի որ հայի «ազգային մարմնում» տարաբնույթ «ճիճուներ» կան, որ քայքայում են մեզ ներսից, մեր աղուհացն ուտելով՝ մեզ սովի են մատնում ու վտանգների… Կամ՝ ինչպես մեծն Նժդեհն է բնորոշել, կա մի զանգված՝ «ազգային տականք», որ ապրում է մեր մեջ, մեր հաշվին ու մեր կյանքի գնով… Սակայն, Հայ Տիեզերագենն ուտելը այս կամ այլ արհեստական լամուկների քաշով չէ… Լինեն նրանք ներքին «ճիճուներ», թե՝ արտաքին:

Տիեզերական Գարնան դեմն առնել չի կարող ոչ ոք, առավել եւս փողով դա չի կարող կատարվել (միայն ծիծաղել կարելի է հղփացածների տրամաբանության վրա), անգամ հոգե-համասեռա-ազգադավա-մոլագարներ ներմուծելով դա հնարավոր չէ, ուստի, երբ «աշխարհի գաղտնի տերերը» մարդկանց խուճապի մատնելու համար պարբերաբար հոխորտում են «աշխարհի վերջի» մասին, ապա պետք է հասկանալ, որ այո՛, գալիս է աշխարհի վերջը, բայց դա իրենց «սարքած աշխարհի» վերջն է գալիս ընդամենը, որը պիտի կործանվի բնականորեն եւ օրինաչափության հիմքով:

Եվ Նոր Համամարդկային Վերածննդի սկիզբը պիտի դրվի… Իսկ որ բոլոր ժամանակների բոլոր փրկության եւ վերակերտման սկիզբները Հայկական (Արարատյան) լեռնաշխարհից են կյանք առնում (ոչ թե՝ Սիոնից կամ Տիբեթից), դա անհերքելի է եւ միանշանակ…

Ոչ թե մոլորակը պիտի կործանվի, այլ ներկա աշխարհակարգը իր հիվանդ ու տկարամիտ «տերերով», որ փողի քսակներն են արժեք հռչակել եւ Աստված ու Արարիչ դարձրել… Խավար, ավերիչ ուժերին փոխարինելու են լուսառատ, արարող ուժերը (սա սեւի ու սպիտակի հավերժական պայքարն է), եւ սա անխուսափելի է ու ամենաառաջինը հենց խավարամիտներն են հասկացել, քանզի վտանգը իրենց կողմն է գալիս: Բայց փորձում են խուճապի միջոցով եւ պարտադրանքներով (օրենքներ ու կացութաձեւ խեղելով) դա կասեցնել… Անհնար է: Սրանց թվում է, թե Ամենայն Արարողի կամքը եւս կարող են առուծախի ենթարկել…

Հայկական Գենը բնականորեն ի զորու է ապահովելու «դարձն ի շրջանս յուր», քանզի բնական է ու արարչածին:

Կարող է անգամ դառնալ առաջնեկը Արարող ուժի, իմա՝ Բնական գործընթացների՝ վասն հայության եւ մարդկության:

Վասն Բնականության եւ Բանականության:

Վահագն Նանյան

Հ.Գ. – Hayeli.am-ը նաեւ տեղեկացրել է, որ այդ հավաքին մասնակցելու եւ հստակ դերակատարում են ունենալու նաեւ հասարակական-քաղաքական որոշ հայտնի գործիչներ, եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից հետաքրքվել է՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, որ Երեւանում հայ մասոնների հավաք է անցկացվելու:

«Ինչի մասին է խոսքը, տեղյակ չեմ, երբեւէ չեմ լսել, հենց նոր Ձեզանից իմացա այդ մասին»,- պատասխանել է ԱԻՄ նախագահը:

Սակայն, ըստ Hayeli.am-ի, «Հայրիկյանը այն գործիչներից է, ով մասնակցություն է ունենալու մասոնների գերագույն հայոց օթյակում»:

Սակայն, այս դիտարկմանը ի պատասխան, ԱԻՄ նախագահը հակադարձել է՝ զրույցը ավարտելով. «Ի՞նչ աբսուրդ բաներ եք խոսում, ասում եմ՝ առաջին անգամ եմ այդ մասին լսում, չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, Դուք նորից շարունակում եք»:

Մեզ հայտնի չէ, թե այլ գործիչների հարցում արվե՞լ է:

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։