Հայի քաղաքականությունը գաղափարախոսություն է

Ազատվե՛նք թերարժեքության բարդույթից՝ իհարկե խույս տալով մեկ այլ՝ գերարժեքության բարդույթ տեղափոխվելուց

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Հայ Արիական Միաբանություն»-ը կառուցվածքով եւ կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ընտանիքների դաշինք է եւ կողմ է տոհմական ավանդույթներով ու ազգային նպատակներով տեղային համայնքների եւ պետական կենտրոնաձիգ կառույցի ձեւավորմանը: Երբ 1994թ. գրանցման առաջին փորձն եղավ «Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք»-ը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցել որպես հայ ընտանիքների դաշինք, նախարարի պատասխանը հնչեց, որ դա հնարավոր չէ, օրենքը թույլ չի տալիս: Կարելի էր գրանցել միայն քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպություններ:

Հետո, տարիների ընթացքում նորից փորձեցինք՝ նկատել տալով, որ պետական գրանցում ստանում են ինչպես աղանդավորական եւ սեռամոլագարական կազմակերպությունները, այնպես էլ օտարահպատակ կառույցներ, ուստի պետք է գրանցել նաեւ հայ ընտանիքների դաշինքը, կրկին նույն պատասխանը հնչեց: Անգամ խորհուրդ տվեցին հայ ընտանիքների դաշինքը գրանցել քաղաքական կամ հասարակական կազմակերպության գործառույթով: Երբ իմացան, որ հավատով էլ արիադավան-հեթանոսներ ենք, հուշեցին, որ կարող ենք նաեւ որպես կրոնական կազմակերպություն գրանցվել:

Պարզապես ծիծաղելի վիճակում էինք…

Բայց հասկացանք, որ այդ ամենը հումոր չէ, պետական քաղաքականություն է: Հայ ազգային պետությունը հայ ընտանիքների դաշինքը տեսնում է կամ քաղաքական կամ հասարակական եզրույթներում, բայց ոչ որպես ազգային կառույց: Անգամ կրոնն ու հավատը չտարբերակվեց, եւ հայոց ազգային հավատի հետեւորդներին առաջարկվեց դառնալ եւս մեկ կրոնական կազմակերպություն:

Պարզ էր այլեւս, որ Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն չէ: Պետություն է, բայց միջազգային հանրության համար: Սահմանադրությամբ եւ օրենքներով պետություն է, բոլորի (այլազգի, այլասեռ կամ այլահավատ) համար՝ բացառությամբ հայ ընտանիքների դաշինքների ձեւավորման, տոհմական ու ազգային կեցակարգերի հաստատման, համազգային գերնպատակների իրագործման համար…

Իհարկե այսօր էլ այդպես է, մասնակի բացառություններով: Եվ հայ ընտանիքների դաշինք, տոհմական կեցակարգ եւ ազգային ավանդույթներ եզրույթները խորթ են դեռեւս, իրենց տեղը զիջում են եվրաարժեք կոչված անհասկանալի ու արհեստական ձեւակերպումներին եւ ապազգային օրենք-կենսակերպին:

«Լուսանցք»-ի էջերում անդրադարձել ենք ազգային պետության տեսլականին եւ գաղափարաբանությանը, հանգամանալից ներկայացրել ենք ազգ-պետություն կառույցը եւ դրա հաղթական հնարավորությունները, ազգային հավատի տիեզերական էությունը եւ դրա երկրա-երկնային հաջողությունների առհավատչյան:

Բայց այս ամենի վերականգնման համար անհրաժեշտ է միակուռ եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր կառույց, որի փորձը կիրառվում է Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) գաղափարների ներդրմամբ ու գործունեությամբ: ՀԱՄ-ն ունի մեկ տասնյակից ավելի կառույցներ, որոնք, ըստ ներկա օրենքների, գրանցված են որպես առանձին միավորներ, բայց ՀԱՄ կազմում են գործում ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում: ՀԱՄ-ը իսկապես միաբան կառույցների ու անդամների հավաքականություն է, որ քաղաքական-հասարակական առումով ազգայնական է, հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն:

* * *

Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ

- Իբրեւ Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:

- Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:

- Հայկական Բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:

- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին:

- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջեւ ունեցած պարտականություններդ:

- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:

- Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:

- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:

- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:

- Երբե՛ք խոստումդ, երդումդ եւ ուխտդ մի խախտի՛ր:

- Գնահատի՛ր եւ սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:

- Եղի՛ր արիասիրտ, զորավոր եւ քաջ կռվող:

- Թշնամուդ եւ հակառակորդիդ ների՛ր՝ միայն պատժելուց հետո:

- Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

* * *

Այսօր ՀԱՄ քաղաքական հատվածը տնօրինում է 1998թ. մի կերպ պետական գրանցում ստացած «Հայաստանի Հայ-Արիական» կուսակցությունը, որն ինչպես վերը նշեցինք՝ քաղաքական հայացքներով վաղուց հանգրվանել է հայ ազգայնական քաղաքական դաշտում: Այստեղ ամենամեծ խնդիրը համահայկական ազգայնական կառույցի ստեղծումն է, որի համար էլ հայ արիները ներքին ու արտաքին խանգարիչ հարվածներ են ստանում միաժամանակ: Սակայն առանց համահայկական ազգայնական կառույցի՝ ազգային գերնպատակների միջազգայնացումը միշտ էլ դժվար է լինելու: Օրվա այն կառույցները, որ օգտվում են եվրոպաներից, ամերիկաներից ու ռուսաստաններից, ի վիճակի չեն լինելու կտրուկ արձագանքների ու առաջարկների, առավելեւս՝ հայանպաստ կոշտ դիրքրոշումների: Իսկ համահայկական ազգայնական կառույցը պետք է միայն ինքնասնուցմանբ առաջնորդվի եւ բացառապես հայի ու Հայաստանի շահերով: Սա հայ ազգայնականության ներքին քաղաքականությունը պիտի լինի:

Հաջորդը՝ արտաքին քաղաքական հստակեցումն է, որպեսզի հայ ազգայնականությունը աշխարհի միջազգային ազգայնական դաշինքի ձեւավորմանը մասնակցի: Այստեղ եւս անհրաժեշտ է զատված գործել, ինչպես ներքին կյանքում: Իսկ ներքին կյանքում հայ ազգայնականությունը չի կարող համախմբվել ապազգային ու դավադիր ուժերի հետ: Այսպես էլ կլինի արտաքին ոլորտում՝ հայ ազգայնականները չեն կարող մի դաշինքում լինել թշնամի եւ պարզապես հայության շահերն անտեսող երկրների ազգայնական ուժերի հետ: Ամենահարմար տարբերակը, ըստ հայ արիների, եղել եւ մնում է համաարիական դաշինքը, որում կարող են ընդգրկվել հայերին ցեղակից-արյունակից եւ հայկական շահերին նպաստող պետությունները, որոնք իրենց բնակչության առանցքում ունեն բնիկ ազգեր:

Բայց նախեւառաջ պետք է հասնել հայկական ազգային պետության կազմավորմանը, որից հետո հենց Սահմանադրության 1-ին կետով կհրապարակվի ազգ-պետության հռչակումը, իսկ Հայկական լեռնաշխարհը կհայտարարվի հայերի արարչատուր բնօրրան, որը միայն հայերին պատկան տարածք է ու հայերի բնական հայրենիքն է: Մնացյալ օրենքներն ու ենթաօրենսդրական ու այլ գործառույթները պետք է բխեն ու բխեցվեն սրանից:

Այսօր գուցե այս ամենը դեռ ծայրահեղ է հնչում (ցավոք, շատերի մոտ), բայց պետք է դուրս գալ անլիարժեքության, թերարժեքության բարդույթից (իհարկե հեռու մնալով նաեւ գերարժեքության թակարդն ընկնելու վտանգից) եւ հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ մանկան խոսքի պարզությամբ է հնչում. «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում»…

Միթե՞ պատմության դասերը չեն ապացուցելու մեր ամենահին ու ամենաապրողատենչ ազգերից մեկը լինելու հանգամանքը, Հայկական լեռնաշխարհի՝ հայերի բնօրրան, «Աստվածների եւ մարդկանց բնակատեղի» եւ «Սրբազան օրենքների երկիր» լինելու փաստը, Հայ Աստվածների՝ Արարչի Զավակներ լինելու, նաեւ հայոց հավատի ու հայ տեսակի տիեզերագեն լինելու իրողությունը…

* * *

Վերականգնե՛նք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովե՛նք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցե՛նք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնու՛մ է իր Արմատներին:

Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը:

Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:

* * *

Պատմության դասերն այս ամենը հաստատելու են միանշանակ: Մնում է հայի գենետիկ-ծինաբանական զրույցը ինքն իր հետ իրականանա եւ թերարժեքությունից ազատագրված եւ գերարժեքությունից ապահովված հայը իր «ով լինելը» եւ «որտեղից գալը» կանոնակարգի հանուն իր վաղվա եւ հարատեւ ընթացքի «ուր գնալուն»… Անգամ կկանոնակարգի «ինչպես» եւ «ում հետ գնալու» առաքելությունը:

Իսկ հայ տեսակը առաքինությունների բազմաշերտ կազմություն ունի, որն էլ որպես Տիեզերագիր, գիտակցական, թե ենթագիտակցական (անգամ սրտի ներքին հուզական) հոլովույթներում հավերժ «դաջված» պահպանում է իր տեսակի առաքելության տեսլականը, ազգի ու հայրենիքի գաղափարը, իր Աստվածների հավատն ու բնազդական-բանական «թռիչքը»՝ առ Արարիչն Ամենայնի…

Իսկ առողջ ու կազմակերպված ազգային պետության ներքաղաքական կյանքում իշխանությունների «լճացումը» կանխելի է, ինչպես ընդդիմադիրների ապազգայնացումը, ամեն բան կառուցողական ոլորտում է լինելու, գուցե անհաշտ կեցվածքով, բայց հաստատ ազգանպաստ էությամբ: Առողջ ու կազմակերպված ազգային պետության քաղաքական բոլոր ուժերը կառաջնորդվեն ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով, կամբողջացնեն եւ՛ ազգային, եւ՛ պետական արտաքին ու ներքին քաղաքականությունը: Եվ այդժամ հողահավաքի ու ազգահավաքի «հայտնությունը» չի ուշանա: Մեր բոլոր սերունդների առաջնային խնդիրը այդ պահը մոտեցնելն է, հայության միասնությունը եւ հայրենիքի վերամիավորումը հաղթական ավարտին հասցնելը:

* * *

Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 34 (255), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։