Արցախյան վերսկսված բանակցությունները հայավնաս են ու վտանգավոր

Հայաստանը պետք է պայմաններ թելադրի եւ պահանջներ ներկայացնի անպատիվ եվրոպացիներին

Հունգարա-ադրբեջանական թուրքագեն եղբայրների սաֆարովյան միլիարդանոց ստոր առուծախից հետո ճիշտ ու տրամաբանական էր պաշտոնական Երեւանի կտրուկ արձագանքը, որից հետո սառեցվեցին հայ-հունգարական հարաբերությունները եւ արցախյան խնդրի քննարկումներն Ադրբեջանի հետ:

Սա նաեւ համայն հայության որոշումն էր, քանի որ Հայաստանի իշխանությունների հաջորդիվ քայլերը ողջունվել են գրեթե բոլոր հայկական քաղաքական ու հանրային ուժերի կողմից, ինչպես Հայաստոնում, այնպես էլ Սփյուռքում: Մասնակի բացառությունները եվրագրանտակեր որոշ միավորումների կողմից՝ եւս մի ստոր ու ծախու դրսեւորման անարձագանք փորձ եղան պարզապես:

Համաշխարհային մակարդակի քննադատությունները, իհարկե հատկապես եվրոպական ու ամերիկյան ուղղություններում, ինչպես հարիր է եվրաարժեքակիր երկրներին՝ բարոյական հարթությունից այդպես էլ դուրս չեկան: Արեւմուտքն ապացուցեց մեկ անգամ եւս, որ անհոգի ու շահամոլ մի աշխարհագրական տարածք է, որտեղ իհարկե կան թերեւս որոշակի քանակի մարդկային հատկանիշներով ապրողներ, ովքեր ցավոք ինչ-որ բան որոշելու որեւէ հնարավորություն ու իրավունք չունեն:

Արեւմուտքը դատարկաբանությունից եւ դավադրությունից բացի այլ բանի ընդունակ չէ այլեւս, եւ վերածվել է իր անբարո ու հակաբնական օրենք-իրավունքների պես մեռնող մարդկային զանգվածների (ազգերը ձուլվել ու վերանում են այստեղ) հավաքականության:

Ցավալին այն է, որ այս անհոգի, բիրտ ու նենգ մարդկային զանգվածների հավաքականությունը դեռ տիրապետում է որոշակի ուժի, որով ձեւավորել է համաշխարհային բեւեռ ու փորձում է անկենդան (հակաբնական) եւ կամակատար «համաշխարհային ազգ» կերտել (ճիշտը՝ կրտել)՝ այդ բնորոշիչները պարտադրող «համաշխարհային պետության» ստեղծումով…

Եվ այստեղ է, որ թուրքագեն հունգարացիներն ու ադրբեջանցիները անհրաժեշտ են եվրացնորվածներին՝ իրենց աշխարհակուլ ցանկությունները սրանց եւ նմանների միջոցով աշխարհի բոլոր կողմերում իրականացնելու համար:

Առաջադեմ Եվրոպան ոչնչացնելու համար եվրացուցանմուշ համարվող անգլիացիները հոշոտում են իռլանդացիներին, շոտլանդավիներին եւ ուելսցիներին, իսկ Իսպանիան ու Ֆրանսիան նույն կերպ են վարվում բասկերի եւ այլոց հետ: Գերմանիան եւ Իտալիան անգամ ունեն անկախացման ձգտող տարածքներ եւ այսպես շարունակ: Բայց այս ամենը տարիներ անընդհատ զսպվում է ինչպես բիրտ իրավական (իրականում՝ անօրեն) ճնշումներով, այնպես էլ զինյալ միջամտությամբ, իսկ հայտարարվում է, իբր վերացնում են իրենց երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները: Տարածքային պահանջներ ունեն միմյանցից Ֆրանսիան եւ Գերմանիան, Հունաստանը (նաեւ՝ Կիպրոսը) եւ Թուրքիան, նույն տարածքային պահանջներն առկա է նաեւ արեւելյան Եվրոպայում՝ Չեխիա-Գերմանիա, Սերբիա-նախկին հարավսլավական երկրներ, Լեհաստան-Բելառուս, Ուկրաինա-Ղրիմ-Ռուսաստան, Ռումինիա-Մոլդովա, Լեհաստան-Բելառուս եւ այլն: Այս ամենը դեռ սառեցված է որոշակի քաղաքական նկատառումներով, բայց դա հավերժ չէ: Անգամ Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգներն են կանգնած փլուզման եզրին:

Իսկ ԽՍՀՄ-ը քանդելուց ամենաշատը ազգերի ինքնորոշման իրավունքից բղավում էին նույն Արեւմուտքից (այնժամ սրանց համար արցախյան պայքարը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման բնույթ ուներ): Հետո Հարավսլավիան, ապա նաեւ Սերբիան մասնատելուց եւ ռմբահարելուց նույնպես չէին մոռանում այդ ինքնորոշումը խաղարկել: Կոսովոն շատ արագ անկախացավ՝ բուն սերբական տարածք լինելով, իսկ Արցախի անկախությունը տասնամյակներ է չի ճանաչվում, թեեւ սա էլ բուն հայկական տարածք է:

Վերջերս անգամ Բաքուն հասկացավ, որ ինքնորոշմամբ կարելի է անկախանալ, եւ Ադրբեջանի ու Հարավային Սուդանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Տարածքային անձեռնմխելիությունը (երբեւէ բնական կամ պատմական տարածք չունենալով բնավ) կարգախոս սարքած ադրբեջանցիները ճանաչել են Սուդանի մասնատումը եւ նշյալ հատվածի անկախությունը, բայց մերժում է հայկական Արցախի անկախության ճանաչումը կամ ադրբեւջանցիների ու թուրքերի կողմից զավթած հայկական տարածքներից որեւէ մի հատվածինը (Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան եւ այլն): Իսկ «եղբայրական» Վրաստանը անգամ Արցախի Հանրապետության նախագահի վերջին ընտրությունները հրաժարվեց ճանաչել, Ադրբեջանից առաջ ընկնելով, թեեւ ոչ ոք Թբիլիսիին չէր էլ դիմել ճանաչելու համար ու դրա իմաստն էլ չկար (հայկական Ջավախքի համար գուցե լինի այդ իմաստը): Հիշեցնենք, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որ ճանաչել է Կիպրոսի տարածքը զավթած՝ թուրքական հատված հռչակվածի անկախությունը՝ չհարգելով Կիպրոսի տարածքային անձեռմխելիության իրավունքը:

Այս իրողությունները հաշվի առնելով, Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում Հայաստանի իշխանություններին.

1. Դադարեցնել բանակցություններն Արցախի խնդրի շուրջ, որը վերսկսվել է Փարիզում.

ա/ Քանի դեռ Եվրախորհուրդը եւ Եվրամիությունը չեն պարտադրել պաշտոնական Բաքվին՝ հանձնել մարդասպան Սաֆարովին որեւէ երրորդ եվրոպական պետության (ասենք՝ Հունաստան)` իր պատիժը մինչեւ վերջ կրելու նպատակով: Հունգարիան պետք է բացառել, քանզի ապացուցվեց, որ թուրքագեն հունգարացիները այդպես էլ եվրոպացի չդարձան եւ շարունակում են համաթուրքական քաղաքականությունը (ինչը բացառելու միակ տարբերակը Բուդապեշտի կողմից Արցախի անկախության ճանաչումը կլինի):

բ/ Պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ պետական ամենաբարձր մակարդակով բացահայտ կաշառակերությամբ եւ կաշառատվությամբ զբաղվելու համար:

2. Դադարեցմանը զուգահեռ՝ նախաձեռնել Արցախի եւ արցախահայության իրավունքների միջազգային քարոզչություն, նկատի ունենալով Արցախի անկախության ճանաչումը.

ա/ Ողջունել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի հոկտեմբերին ընդունունած՝ Արցախի եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւը:

բ/ Ողջունել նաեւ 2012թ. մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի, օգոստոսին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմինների կողմից ընդունված գրեթե նույն կարգի բանաձեւերը:

գ/ Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի որոշումներով ճանաչել Արցախի Հանրապետության անխակությունը եւ դիմել ռազմավարական գործընկեր ու բարեկամ պետություններին՝ նմանատիպ որոշումներ կայացնելու համար:

Եթե Արեւմուտքը չի կատարելու վերոնշյալ կետերի պահանջները, նշանակում է շարունակելու է իր անբարո եւ հակահայ դրսեւորումները, որը ներառվելու է նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունում: Ուստի՝ անհրաժեշտ կլինի այլեւս հայտարարել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման մասին (ավելի քան 20 տարի առաջ հաստատված իրողությունը վերահաստատելով), որը կազդարարի Միացյալ Հայաստանի վերակերտման սկիզբը (նաեւ՝ Նախիջեւանը, Ջավախքը եւ Արեւմտյան Հայաստանը ներառված): Այստեղ ակնկալվում է նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրության հետկանչը, ինչը թերեւս արդեն իսկ պետք է արված լիներ՝ Թուրքիայի շարունակական հակահայ դրսեւորումների եւ այդ արձանագրություններով պայմանավորված իր պարտավորությունների խախտման պատճառով:

Հայաստանը եւ հայությունը հանուն արդարության իրենց կամքը կարող են հաստատել միայն վճռական ու հետեւողական արտաքին քաղաքականությամբ, ինչը պետք է դառնա նաեւ ներքին ապրելակերպ:

Հայ Արիական Միաբանություն

30.10.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։