Արցախյան վերսկսված բանակցությունները հայավնաս են ու վտանգավոր

Հայաստանը պե՛տք է պայմաններ թելադրի եւ պահանջներ ներկայացնի անպատիվ եվրոպացիներին

Հունգարա-ադրբեջանական թուրքագեն եղբայրների սաֆարովյան միլիարդանոց ստոր առուծախից հետո ճիշտ ու տրամաբանական էր պաշտոնական Երեւանի կտրուկ արձագանքը, որից հետո սառեցվեցին հայ-հունգարական հարաբերությունները եւ արցախյան խնդրի քննարկումներն Ադրբեջանի հետ:

Սա նաեւ համայն հայության որոշումն էր, քանի որ Հայաստանի իշխանությունների հաջորդիվ քայլերը ողջունվել են գրեթե բոլոր հայկական քաղաքական ու հանրային ուժերի կողմից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Մասնակի բացառությունները եվրագրանտակեր որոշ միավորումների կողմից՝ եւս մի ստոր ու ծախու դրսեւորման անարձագանք փորձ եղան պարզապես:

Համաշխարհային մակարդակի քննադատությունները, իհարկե հատկապես եվրոպական ու ամերիկյան ուղղություններում, ինչպես հարիր է եվրաարժեքակիր երկրներին՝ բարոյական հարթությունից այդպես էլ դուրս չեկան: Արեւմուտքն ապացուցեց մեկ անգամ եւս, որ անհոգի ու շահամոլ մի աշխարհագրական տարածք է, որտեղ, իհարկե, կան թերեւս որոշակի քանակի մարդկային հատկանիշներով ապրողներ, ովքեր ցավոք ինչ-որ բան որոշելու որեւէ հնարավորություն ու իրավունք չունեն:

Արեւմուտքը դատարկաբանությունից եւ դավադրությունից բացի այլ բանի ընդունակ չէ այլեւս, եւ վերածվել է իր անբարո ու հակաբնական օրենք-իրավունքների պես մեռնող մարդկային զանգվածների (ազգերը ձուլվել ու վերանում են այստեղ) հավաքականության:

Ցավալին այն է, որ այս անհոգի, բիրտ ու նենգ մարդկային զանգվածների հավաքականությունը դեռ տիրապետում է որոշակի ուժի, որով ձեւավորել է համաշխարհային բեւեռ ու փորձում է անկենդան (հակաբնական) եւ կամակատար «համաշխարհային ազգ» կերտել (ճիշտը՝ կրտել)՝ այդ բնորոշիչները պարտադրող «համաշխարհային պետության» ստեղծումով…

Եվ այստեղ է, որ թուրքագեն հունգարացիներն ու ադրբեջանցիները անհրաժեշտ են եվրացնորվածներին՝ իրենց աշխարհակուլ ցանկությունները սրանց եւ նմանների միջոցով աշխարհի բոլոր կողմերում իրականացնելու համար:

Առաջադեմ Եվրոպան ոչնչացնելու համար եվրացուցանմուշ համարվող անգլիացիները հոշոտում են իռլանդացիներին, շոտլանդավիներին եւ ուելսցիներին, իսկ Իսպանիան ու Ֆրանսիան նույն կերպ են վարվում բասկերի եւ այլոց հետ: Գերմանիան եւ Իտալիան անգամ ունեն անկախացման ձգտող տարածքներ եւ այսպես շարունակ: Բայց այս ամենը տարիներ անընդհատ զսպվում է ինչպես բիրտ իրավական (իրականում՝ անօրեն) ճնշումներով, այնպես էլ զինյալ միջամտությամբ, իսկ հայտարարվում է, իբր վերացնում են իրենց երկրների տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:

Տարածքային պահանջներ ունեն միմյանցից Ֆրանսիան եւ Գերմանիան, Հունաստանը (նաեւ՝ Կիպրոսը) եւ Թուրքիան, նույն տարածքային պահանջներն առկա են նաեւ արեւելյան Եվրոպայում՝ Չեխիա-Գերմանիա, Սերբիա-նախկին հարավսլավական երկրներ, Լեհաստան-Բելառուս, Ուկրաինա-Ղրիմ-Ռուսաստան, Ռումինիա-Մոլդովա եւ այլն:

Այս ամենը դեռ սառեցված է որոշակի քաղաքական նկատառումներով, բայց դա հավերժ չէ: Անգամ Ռուսաստանի Դաշնությունն ու Միացյալ Նահանգներն են կանգնած փլուզման եզրին:

Իսկ ԽՍՀՄ-ը քանդելուց ամենաշատը ազգերի ինքնորոշման իրավունքից բղավում էին հենց նույն Արեւմուտքից (այնժամ սրանց համար արցախյան պայքարը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման բնույթ ուներ): Հետո Հարավսլավիան, ապա նաեւ Սերբիան մասնատելուց եւ ռմբահարելուց նույնպես չէին մոռանում այդ ինքնորոշումը խաղարկել: Կոսովոն շատ արագ անկախացավ՝ բուն սերբական տարածք լինելով, իսկ Արցախի անկախությունը տասնամյակներ է չի ճանաչվում, թեեւ սա էլ բուն հայկական տարածք է:

Վերջերս անգամ Բաքուն հասկացավ, որ ինքնորոշմամբ կարելի է անկախանալ, եւ Ադրբեջանի ու Հարավային Սուդանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել: Տարածքային անձեռնմխելիությունը (երբեւէ բնական կամ պատմական տարածք չունենալով բնավ) կարգախոս սարքած ադրբեջանցիները ճանաչել են Սուդանի մասնատումը եւ նշյալ հատվածի անկախությունը, բայց մերժում է հայկական Արցախի անկախության ճանաչումը կամ ադրբեջանցիների ու թուրքերի կողմից զավթած հայկական տարածքներից որեւէ մի հատվածինը (Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան եւ այլն): Իսկ «եղբայրական» Վրաստանը անգամ Արցախի Հանրապետության նախագահի վերջին ընտրությունները հրաժարվեց ճանաչել՝ Ադրբեջանից առաջ ընկնելով, թեեւ ոչ ոք Թբիլիսիին չէր էլ դիմել ճանաչելու համար ու դրա իմաստն էլ չկար (հայկական Ջավախքի համար գուցե լինի այդ իմաստը): Հիշեցնենք, որ Ադրբեջանը միակ երկիրն է, որ ճանաչել է Կիպրոսի տարածքը զավթած՝ թուրքական հատված հռչակվածի անկախությունը՝ չհարգելով Կիպրոսի տարածքային անձեռմխելիության իրավունքը:

Այս իրողությունները հաշվի առնելով, Հայ Արիական Միաբանությունը կոչ է հղում Հայաստանի իշխանություններին.

1. Դադարեցնել բանակցություններն Արցախի խնդրի շուրջ, որը վերսկսվել է Փարիզում.

ա/ Քանի դեռ Եվրախորհուրդը եւ Եվրամիությունը չեն պարտադրել պաշտոնական Բաքվին՝ հանձնել մարդասպան Սաֆարովին որեւէ երրորդ եվրոպական պետության (ասենք՝ Հունաստան)՝ իր պատիժը մինչեւ վերջ կրելու նպատակով: Հունգարիան պիտի բացառել, քանզի ապացուցվեց, որ թուրքագեն հունգարացիները այդպես էլ եվրոպացի չդարձան եւ շարունակում են համաթրքական քաղաքականությունը (ինչը բացառելու միակ տարբերակը Բուդապեշտի կողմից Արցախի անկախության ճանաչումը կլինի):

բ/ Պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի եւ Ադրբեջանի նկատմամբ՝ պետական ամենաբարձր մակարդակով բացահայտ կաշառակերությամբ եւ կաշառատվությամբ զբաղվելու համար:

2. Դադարեցմանը զուգահեռ՝ նախաձեռնել Արցախի եւ արցախահայության իրավունքների միջազգային քարոզչություն, նկատի ունենալով Արցախի անկախության ճանաչումը.

ա/ Ողջունել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի հոկտեմբերին ընդունած՝ Արցախի եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւը:

բ/ Ողջունել նաեւ 2012թ. մայիսին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի, օգոստոսին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմինների կողմից ընդունված գրեթե նույն կարգի բանաձեւերը:

գ/ Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի որոշումներով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը եւ դիմել ռազմավարական գործընկեր ու բարեկամ պետություններին՝ նմանատիպ որոշումներ կայացնելու համար:

Եթե Արեւմուտքը չի կատարելու վերոնշյալ կետերի պահանջները, նշանակում է՝ շարունակելու է իր անբարո եւ հակահայ դրսեւորումները, որոնք ներառվելու են նաեւ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունում: Ուստի՝ անհրաժեշտ կլինի այլեւս հայտարարել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման մասին (ավելի քան 20 տարի առաջ հաստատված իրողությունը վերահաստատելով), որը կազդարարի Միացյալ Հայաստանի վերակերտման սկիզբը (նաեւ՝ Նախիջեւանը, Ջավախքը եւ Արեւմտյան Հայաստանը ներառված):

Այստեղ ակնկալվում է նաեւ հայ-թուրքական կոչված արձանագրությունների տակ դրված Հայաստանի ստորագրության հետկանչը, ինչը թերեւս արդեն իսկ պետք է արված լիներ՝ Թուրքիայի շարունակական հակահայ դրսեւորումների եւ այդ արձանագրություններով պայմանավորված իր պարտավորությունների խախտման պատճառով:

Հայաստանը եւ հայությունը հանուն արդարության իրենց կամքը կարող են հաստատել միայն վճռական ու հետեւողական արտաքին քաղաքականությամբ, ինչը պիտի դառնա նաեւ ներքին ապրելակերպ:

Հայ Արիական Միաբանություն

30.10.2012թ.

* * *

ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է այլեւս…

Հայաստանն Արցախի միջազգային մակարդակով ճանաչման գործընթաց է սկսել եւ այժմ այդ ուղղությամբ աշխատում է Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ: ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի շրջագայությունները այդ տարածաշրջաններում եւ նրա հանդիպումները հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնց նախարար Նալբանդյանը կոչ է արել ճանաչման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, դա են ապացուցում:

Թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով՝ այդ նույն նպատակով է Հայաստանն այս տարվա մարտին դիվանագիտական հարաբերություններ հաստատել գաճաճ-պետություններ Նաուրուի, Վանուատուի եւ Պալաուի հետ:

«Ըստ մաքսիմում ծրագրի, առաջիկա տարիներին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայ համայնքի աջակցությամբ Երեւանը պետք է հասնի Հայոց ցեղասպանության եւ ԼՂՀ անկախության ճանաչմանը»,- գրել են թուրքական զլմ-ները: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ուժեղ հայ համայնքների միջոցով այս ծրագիրն իրագործելի է, եթե հատկապես աջակցություն լինի նաեւ ՌԴ եւ Մերձավոր Արեւելքի հայկական մեծաթիվ համայնքից, ինչը անդառնալի միջազգային նշանակություն կունենա, որից էլ զգուշանում են թուրքերը:

ՀՀ ԱԳՆ-ն այս առնչությամբ դեռ մեկնաբանություններ չի տվել:

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։