Մարդկության օրրանից գնացածները թող մտածեն՝ հնդ-եվրոպացի՞ են, թե՞ մեկ այլ տեղից

Մեր նախորդ թողարկումում նշել էինք, որ հայ մասոններն իրար են խառնվել «սեփական» ՀՀ նախագահ «ունենալու» համար: Տարածված տեղեկություններով՝ «Մասոնների գերագույն հայոց օթյակի («Ազատ քարտաշների գերագույն օթյակ») անդամների թվում պետք է լինեին Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր քաղաքական դեմքեր եւ այլ գործիչներ: «Report.am»-ը (http://www.louysworld.com/archives/20937) փորձել էր հենց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցից ճշտել, թե ինչու է իր անունը եւս շոշափվում եւ ինքը այդ օթյակի անդա՞մ է, թե՞ ոչ: Վերջինս հաստատել է, որ անդամ է, բայց հերքել է այն մեղադրանքները, թե իրենք նախագահական ընտրություններին են պատրաստվում, ասելով՝ ըստ մասոնական օրենքի, մասոնն իրավունք չունի խառնվելու պետության քաղաքական, տնտեսական գործերին:

Ափսոս, որ «Report.am-ը չի հարցրել, բա էլ ինչու՞ են ստեղծվել… Հա՜, բարեգործությունների համար երեւի, որի մասին օրնիբուն թմբկահարում են: Եվ այդպես «բարեգործաբար» էլ ցանկանում են «աշխարհի գաղտնի տերերին» ծառայելով համաշխարհային անդեմ մի պետություն կերտել:

Ըստ մասոն Ռուբեն Գեւորգյանցի, ««մասոն» բառը սովորաբար առաջացնում է բացասական էմոցիաներ, որոնք եկել են դեռ ցարական Ռուսաստանի «ախրանկայից», սովետից, ՊԱԿ-ից: Եթե ասեմ ձեզ, որ Վոլտերից սկսած Տոլստոյ, Լեոնարդո Դա Վինչի, Բեթհովեն, Մոցարտ մասոն են եղել, ուրեմն ի՞նչ՝ չե՞ն իմացել դրա բացասական կողմերի մասին»:

Մենք չենք բացառում, որ գուցեեւ չեն իմացել, չնայած շատերը հենց շահ ու շահույթ ունենալու համար են տեղավորվում օթյակներում եւ լավ էլ գիտեն՝ ուր են գնում եւ ինչի համար, եւ անուն ունենալը ոչինչ չի ասում, երբ զգում են, թե ինչպես են իրենց խանգարում աշխատել եւ դրսեւորվել: Հետո՝ ո՛չ Մոցարտն է հային տեսլական, ո՛չ Տոլստոյը… ո՛չ էլ առավել եւս Ռուբեն Գեւորգյանցը…

Եվ փառք Արարչին, որ դա գիտակցել եւ ժամանակին մասոնությունից հեռու են մնացել հայի համար այսօր էլ օրինակելի մեծերը՝ Նժդեհն ու Անդրանիկը, Կոմիտասն ու Դուրյանը, Չարենցն ու Մեծարենցը, Բաղրամյանն ու Համբարձումյանը, Սարյանն ու Բաբաջանյանը, Քոչարն ու …

Եվ սին եղբայրության գաղափարներ քարոզելով կարիք չկա նորից ազգին փորձության տանել: Գրիգոր Զոհրապին կամ ժամանակի մի շարք մտավորականներին էլ էր թվում, թե մասոնական եղբայրությունը թուրքերի հետ՝ կփրկի հայերին, բայց նրանք առաջիններից էին, որ դարձան եղեռնի զոհեր… Ի՞նչ եղբայրություն թուրքի կամ ադրբեջանցու հետ, նաեւ այլ ոչ բարեկամների: Ով է այս ցնդաբանությունը հնարել եւ ում համար՝ մենք լավ գիտենք: Գիտենք նաեւ՝ ի՛նչ նպատակների համար, որի մասին «Լուսանցք»-ը հրապարակումներ է արել:

«Report.am»-ը նշյալ մասոնին հարցրել է նաեւ, թե ծանո՞թ է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա գործակալ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքին, որտեղ նա փաստերով խոսում է աշխարհի գլոբալ կառավարման ձգտող մասոնական առաքելության մասին, որին մասոն եղբայր (այդ թվում՝ թուրք մասոնին եւս եղբայր) Ռուբեն Գեւորգյանցը պատասխանել է. «Դա «ֆալշիվկա» է»: Այսքանը բավական է հասկանալու, որ «ճ-կլասի» մասոնի հետ գործ ունենք, ով մեր ընկերներից մեկի կողմից հրապարակավ բացահայտվեց տարիներ առաջ: Իհարկե, սկզբում հերքեց, հետո հաստատեց ու այդպես էլ ապրում է: Իսկ բացահայտված մասոնը առավել եւս գործիք է օտարի ձեռքին:

Հասկանալով, որ այսպես կարող է եւ իր աշխատանքը վտանգել, «Առավոտ»-ի հարցին պատասխանել է, թե «իր մասոնական առաքելությունը ոչ մի կապ չունի կինոյի հետ»: Թերթի թղթակիցը հարցրել է՝ մի՞թե ազգայնականությունն ու մասոնությունը համատեղելի են, քանի որ Գեւորգյանցը ծայրահեղ ազգայնական է (երբեւե ազգայնական չի եղել ու հայ ազգայնականության համար չի գործել, ուղղակի ազգայնական կազմակերպություն է գրանցել չգործող,- Վ.Ն.), վերջինս պատասխանել է, որ համատեղելի են: Նա նաեւ չի մանրամասնել, թե հատկապես իր որ հատկանիշի համար են իրեն ընդգրկել մասոնական օթյակ:

Մի բան հստակ է, այս մարդու (հայ) ազգայնական լինելը զուտ մի նպատակ է հետապնդում՝ վարկաբեկել հայ ազգայնականությունը (որոշ խմբերի («Մեկ ազգ»-ի կարգի) կինոտանը տեղ էր տվել) ու այն եւս դարձնել օտարի գործիք: Տարիներ առաջ դեռ հայ ազգայնականներին վարկաբեկելու փորձ եղավ, բայց ամեն բան ու ամեն ոք իր տեղը դրվեց շատ արագ… Հայ Արիական Միաբանությունը բացահայտ պայքարով կանխեց մասոնական «ազգայնական» ու «եղբայրական» հեղափոխությունը:

Այնուհետեւ հրապարակվեց (http://www. report.am/news/society/ruben-gevorgyanc-mason.html), թե իրեն մասոն հռչակած ռեժիսորը հերքել էր՝ ասելով, որ ոչ մի հավաք տեղի չի ունեցել եւ առաջիկա 6-7 ամիսներին տեղի չի ունենալու… «Մինչդեռ վստահելի աղբյուրից հաջողվեց պարզել, որ մասոնական հավաք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել մոտ 10 օր առաջ, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մասոններ: Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Երեւան է ժամանելու «Grand Orient De France» մասոնական օթյակի մեծ վարպետ Գի Արսիզեն, ով անցած տարի աշխարհասփյուռ հայ մասոնների համաժողովի շրջանակներում կրկին Հայաստանում էր:

Այս ամենին հավելենք, որ ժողովրդավար զանգվածն էլ է ուզում առանձնահատուկ երեւալ, եւ վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ նրանցից ոմանք փորձել են ժողովրդավարությունը հիմնավորել կեղծ գիտական խաղերի միջոցով, իբր՝ հիմա ասեք՝ «հայերը «հ՞նդ, թե՞ եվրոպական» ժողովուրդ են»:

Սա մասոնական եղբայրական քարոզից ոչ մի բանով չի տարբերվում, հային այլ ձեւերով են փորձում կտրել արմատից:

Ամեն ազգային բան խարանող ու ապականող, հատկապես ազգի ծագումն ու առաքելությունը աղավաղող այս «ժողովրդին վարելու» մղումը հայ անգրագետ ժողովրդավարներին եւս դարձնում է օտարահպատակ եւ օտարասեր: Գրեթե աղանդավորականների նման:

Սրանց էլ հայտնենք, որ «հնդեվրոպական» տերմինը շրջանառության մեջ մտավ այն ժամանակ, երբ կիսագերմանացի-կիսահրեա Հիտլերն աղճատեց «արիական» տեսությունն ու գաղափարախոսությունը (երբ հրեա գործարարների օժանդակությամբ նպատակայնորեն եկավ իշխանության եւ խառնեց նաեւ նրանց ծրագրերը)… Եվ ամբողջ արիական տարածքի անունը պատմագետները փոխեցին տարածքը ներառող դիրքի աշխարհագրական անվամբ՝ հնդ-եվրոպական:

Ընդամենը սա է:

Եվ կարիք չկա գյուտ անելու՝ հայերը «հնդ», թե «եվրոպական» ժողովուրդ են: Հայերը ոչ «հնդ» են, ոչ եվրոպացի, ոչ ասիացի, ոչ էլ ժողովուրդ են՝ ժողովված զանգված:

Հայերը բնածին ազգ են ու Հայկական լեռնաշխարհի բնիկներն են:

Այդ Հայկական լեռնաշխարհից՝ Մարդկության օրրանից գնացածները թող մտածեն՝ «հնդ են», եվրոպացի, թե ասիացի, աֆրիկացի, թե ամերիկացի…

Վահագն Նանյան

* * *

Ինչպեսեւ սպասվում էր՝ ՀՀ եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ժամանակ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման ծախսը փոխհատուցելու է ՀՀ կառավարությունը:

Նույնականացման քարտերի, սոցքարտերի, բիոքարտերի… ու համաշխարհային գլոբալացման տանող բոլոր քարտերի ներմուծումը՝ դրանցով էլ համազգային ստրկացումը հենց մե՛ր կառավարության ջանքերով է կատարվում:

«Լուսանցք» թիվ 35 (256), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։