Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արաքսի ափին

Առաջին անգամն է, որ հայ արիներն իրենց տոների շարքում նոյեմբերի 8-ին նշել են Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ Հայ Տեսակի Արարման համար, եւ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:

Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին եւ Հայ Տեսակի Առաքելությանը:

Արի հայերը փառաբանել են Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:

Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (իմա՝ Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…

Հայ արիները Հայ Տեսակի Արարման տոնը նշել են Արարատյան դաշտում՝ Մայր Արաքսի ափին եւ Հայր Մասիսի ճերմակափայլ գագաթների հայացքի ներքո…

Արիադավա-հեթանոսական ծիսական արարողությունը կատարել են հայարիական քրմերն ու քրմի թեկնածուները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տոնական արարողությունը կատարվել է հենց Արաքսի ափին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

08.11.2012թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։