(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Լցոնած գառան ազդրամիս
Բաղադրությունը
Գառան ազդրամիս
բրինձ – 150 գ
ծիրանաչիր – 150 գ
սալորաչիր – 150գ
կեղեւահան արած նուշ – 150գ
գառան դմակ – 100գ
աղ
սպիտակ պղպեղ
դափնու տերեւ
դարչին
Պատրաստման եղանակը
Գառան ազդրամիսը խանձել, ոսկորից հեռացնել, աղով, սպիտակ պղպեղով ու դափնու տերեւով համեմել, թողնել 24 ժամ:
Դմակը հալեցնել, նուշը բովել, ավելացնել հոտավետ պղպեղ ու դարչին: Հետո ավելացնել նախապես թրջած չրերը եւ խաշած բրինձը: Այս ամենը խառնել, լցնել համեմված գառան ազդրամսի մեջ:
Այնուհետեւ ազդրամիսը մտցնել չհրկիզվող տոպրակի մեջ ու կախել թոնիրը 3-4 ժամ՝ մարմանդ եփելու:
Անու՛շ վայելեք:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանը 82-րդն է դասակարգման աղյուսակում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ամենամսյա աղյուսակը: Մեր ազգային ընտրանին 444 միավորով զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը:
1. Իսպանիա-1564 (միավոր), 2. Գերմանիա-1421, 3. Արգենտինա-1349, 4. Պորտուգալիա-1178, 5. Իտալիա-1169, 6. Անգլիա-1167, 7. Հոլանդիա-1128, 8. Կոլումբիա-1110, 9. Ռուսաստան-1084, 10. Խորվաթիա-1078,… 22. Դանիա-851, 25. Չեխիա-806, 40. Բուլղարիա-627, 55. Ուկրաինա-575, 65. Վրաստան-499, 69. Ուզբեկստան-490, 74. Բելառուս-478, 82. Հայաստան-444, 84. Էստոնիա-430, 108. Լատվիա-322, 119. Լիտվա-296, 123. Ադրբեջան-277, 129. Թուրքմենստան-254, 132. Մոլդովա-241, 137. Տաջիկստան-225, 140. Ղազախստան-200, 150. Մալթա-166, 200. Ղրղզստան-20:
Ընդգծված են Հայաստանի հավաքականի մրցակիցները աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլում:
Շախմատային անցուդարձ. խաղում են հայ շախմատիստները
– Գաբրիել Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը «Լինեքս Մաջիք» ակումբի կազմում մասնակցում են Իսպանիայի թիմային առաջնությանը: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 11-ին:
– Լեւոն Արոնյանը 2013թ. հունվարի 12-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն 13 ուժեղագույն գրոսմայստերներ, այդ թվում՝ Մագնուս Կառլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը:
– Իսկ Սերգեյ Մովսիսյանը նույն օրերին կմասնակցի Վեյկ ան Զեեի փառատոնի «B» մրցաշարին: Այստեղ նույնպես հանդես կգան 14 ճանաչված գրոսմայստերներ:
Կմասնակցեն երիտասարդական կազմով
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը կմասնակցի 2012թ. եվրոպական ազգերի գավաթի խաղարկությանը, որը կկայանա նոյեմբերի 9-11-ին, Մոսկվայում: Կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանը հայտնել է, որ այս ստուգատեսին իրենք հանդես կգան երիտասարդական կազմով, քանի որ մեր առաջատար ըմբիշներն այժմ պատրաստվում են նոյեմբերի 23-25-ին Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը, որի արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականի նոր կազմը:
2 արծաթ, 2` բրոնզ
Հայաստանի ուսանող ծանրորդները հաջող են հանդես գալիս Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի ունեցող ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունում:
77 կգ քաշայինների պայքարում Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 կգ (149+184) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ նվաճեց արծաթե մեդալ: Արծաթե պարգեւով կվերադառնա նաեւ Աղասի Աղասյանը (85 կգ քաշային կարգ), որը պոկեց 155 կգ, հրեց 195 կգ եւ երկամարտի 350 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի 2-րդ աստիճանին:
56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը արժանացան բրոնզե մեդալի, որոնք երկամարտում ցույց տվեցին համապատասխանաբար 231 կգ (100+131) եւ 315 կգ (142+173) արդյունք:
Հայաստանի 3 ծանրորդներ եւս ասպարեզ կմտնեն եւ կպայքարեն խաղարկվող մեդալների համար: Դրանք են 94 կգ քաշային Վարդան Դավթյանը եւ ծանրքաշայիններ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



