ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 11-ին` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առաջին իսկ օրը Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը հանդես եկավ հակասահմանադրական հայտարարություններով: Մասնավորապես, խոսելով իրենց քաղաքական ծրագրերի մասին, նա նշեց. Հայաստան-Ռուսաստան (սա էլ մի նոր Բելառուս-Ռուսաստան ցնդաբանություն է) միավորում ստեղծելու մասին, ինչը բացահայտորեն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին կետին. «Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ, սոցիալական իրավական, ժողովրդավարական պետություն է»:

Եթե բելառուս «պախանը» արդեն հրաժարվում է Ռուսաստանի հետ միավորվելու գաղափարից, ապա չեռնառուս «սալագան» նոր-նոր քաղաքական «գույտ» է անում: Հայ-չեռնառուսը խոսեց նաեւ Հայաստանը ռուբլու միասնական գոտում ընդգրկելու առումով, ինչը միանշանակ խոսում է մեր պետական դրամական միավորից` ԴՐԱՄ-ից հրաժարվելու մասին: Այդ ինքնասիրահարված գեղեցկադեմ (ցավոք, ոչ առնական) երիտասարդին ուզում ենք հիշեցնել, որ ցանկացած երկրի ինքնիշխանության առաջնային գրավականը սեփական անկախությունը ամրապնդելն է եւ ոչ թե զիջելը: Իսկ զիջելն էլ հերոսություն չէ, այլ դավաճանություն ու եթե սույն անձը անվարան բարձրաձայնում է այս մասին, ուրեմն կամ տխմար է կամ ծախված: Երկու դեպքն էլ ծանր է…

Հա, մեր «հերոսը» խոսեց նաեւ ռուսերենի՝ Հայաստանում ազգամիջյան խոսակցական լեզվի կարգավիճակ տալու մասին` այսինքն Հայաստանում ապրող հայը, ասորին, եզդին, քուրդը կամ հրեան միմյանց հետ պետք է հաղորդակցվեն ռուսերենով` անտեսելով մեր պետական լեզուն` հայերենը: Հետաքրքիր է նա մտահոգ չէ՞, որ Ռուսաստանում արդեն հայն է հայի հետ ռուսերեն խոսում եւ հիմա դա ցանկանում է այլազգիների միջոցով Հայաստանում կիրառե՞լ…

Փաստորեն երիտասարդ չեռնառուսը ուղիղ եթերից հայտարարեց, որ ինքը թքած ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մեր անկախության ու օրենքների վրա: Նա լկտիաբար մարտահրավեր նետեց այն բոլոր արժեքներին, հանուն որոնց ավելի քան տասնհինգ տարի առաջ մեր ավագ սերունդը պայքարում էր ու հանուն որոնց նահատակվեցին բազմաթիվ նվիրյալներ: Ռուսական որոշ գործարարների ու քաղաքական գործիչների ձեռքին փորձարարական ճագար դարձաց այս անձը Հայաստանը դիտարկում է որպես եկամտաբեր փորձադաշտ, ԱԺ ընտրություններն էլ՝ շահութաբեր բիզնես իր հայ-ռուսական համատեղ ձեռնարկության՝ Հայաստանի Երիտասարդական կուսակցության համար: Իսկ մեր պատկան մարմինները, որոնք մեզանում ռուսական (կամ ամերիկյան ու վրացական) շահերի նկատմամբ ցանկացած բացասական դիրքորոշման դեպքում արագորեն արձագանքում են, այս անգամ լռություն պահպանեցին…

Մենք զգուշացնում ենք Սարգիսիկին, որ նմանօրինակ ցանկությունները կարող են խիստ բացասական լինել իր անձի քաղաքական ձգտումների համար: Միաժամանակ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներին՝ չքվեարկել այլ երկրի կցորդ՝ իշխող կուսակցությունների համատեղ «երիտասարդական ՍՊԸ-ի» օգտին: Պատկան մարմիններին կոչ ենք անում՝ այս հայտարարությունը ընկալել որպես գրավոր դիմում-բողոք եւ քրեական գործ հարուցել արդեն ոչ այնքան էլ երիտասարդ Սարգիս Ասատրյանի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի եւ ինքնիշխանության դեմ բացահայտ ելույթ ունենալու համար:

Հայ Արիական Միաբանության «Ոգու Պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության Համակարգող Խորհուրդ

12.04.07

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։