Արարիչը Արարեց Արարածին Արարատում, եւ Արիածին Արարածն այդ Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը (Հայը՝ Արարված Հայկական Լեռնաշխարհում)…
Հայ արիներն առաջին անգամ, իրենց տոների շարքում, նոյեմբերի 8-ին նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը: Այդ օրը հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայ տեսակի Արարման համար եւ իրենց նվիրվածությունը հայտնեցին Ամենայն Արարողին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստեցին հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին եւ Հայ Տեսակի Առաքելությանը: Արի հայերը փառաբանեցին Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ եւ Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչական Գենով Օծելու համար:
Հայ արիները Հայ Տեսակի Արարման տոնը նշեցին Արարատյան դաշտում՝ Մայր Արաքսի ափին եւ Հայր Մասիսի ճերմակափայլ գագաթների հայացքի ներքո: Արիադավան-հեթանոսական ծիսական արարողությունը կատարեցին հայարի քրմերն ու քրմի թեկնածուները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ: Այս մասին «Լուսանցք»-ին հայտնեցին ՀԱՄ լրատվական կենտրոնից:
«Լուսանցք»
Նվիրվում է նոյեմբերի 8-ին կազմակերպված Հայ Տեսակի Արարման տոնին -
Հայոց հավատը՝ կենսա-հոգեւոր զարթուցիչ
Ազգային անկախ պետությունը պետք է կառուցվի եւ կանգնի ինչպես ազգային գաղափարախոսության հիմքի վրա, այնպես էլ հայոց արիադավան հավատի: Այսօր ժողովրդավար հենքով եւ հուդա-քրիստոնեական քարոզներով չի կարող կառուցվել ազգային անկախ պետություն: Դա բացառվում է ոչ թե ժողովրդավար ու քրիստոնյա հայերի ցանկության բացակայության պատճառով (մենք, այնուամենայնիվ, հավատում ենք, որ բոլոր հայերն էլ ձգտում են անկախ եւ միացյալ Հայաստանի վերակերտմանը), այլ բացասական հետեւանքն է դավանած սկզբունքների:
1. Միջազգային օրենքների գերակայության պայմաններում չի կարող ստեղծվել ազգային հզոր պետություն: Ազգային եւ միջազգային օրենքները պետք է համադրվեն ոչ թե միջազգայինի գերակայության նախապատվությամբ ու բացառություններով, այլ՝ ազգայինի անհրաժեշտաբար կիրառմամբ, եթե վտանգ է նկատվում կամ ազգայինի աղճատման հնարավորություն կա անգամ:
2. Հուդա-քրիստոնեական քարոզչությունը չի նպաստում հայոց հոգեւոր ոլորտի տիեզերահասությանը, նախապատվությունը տալիս է հրեական ավանդույթներին ու ընտրյալությանը եւ պարուրված է սարսափազդու եհովականությամբ համեմված քրիստոսականությամբ:
Շարունակելով ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայ-արիական եւ ազգայնական գաղափարական սկզբունքների մեկնաբանումը՝ նշեմ, որ ինչպես ժողովրդավար գաղափարները, այնպես էլ հուդա-քրիստոնեական կրոնական համուզմունքները հիմնականում վերազգային են, առավելապես՝ ապազգային: Այս հիմքերի վրա կառուցված Հայաստանը երբեք չի կարող դառնալ Հայք եւ համայն հայության հայրենիք:
Ըստ ՀԱՄ գաղափարախոսության, ազգային ոգու ձեւավորումը հնարավոր է միայն հայ արիադավան-հեթանոսական (ազգային) հավատի գոյության պայմաններում, պարուրված Հայ Աստվածների պաշտամունքով: Միայն այսպես կարելի է հասնել հայոց ոգիների եւ հոգիների աշխարհներ, միայն Հայ Աստվածների միջոցով: Ոչ մի Եհովա, Բուդդա կամ Ալլահ չեն կարող հային կապել հայկական տիեզերաաշխարհների հետ:
Եվ ազգային անկախ պետությունը չի ակարող սնվել երկնային ազդեցություններով, եթե չի տիրապետում հայահավատ հիմքին եւ հենված է այլակրոն եւ այլասեր գաղափարներին: Եվ հայկականի չգոյությունից կամ անբավարարությունից պետությունը ոչ միայն չի ազգայնանում, այլեւ կործանման է գնում… Այս դեպքում արտաքին միջամտություններից առավել դրան նպաստում է նաեւ հայկական իշխանությունների ոչ ազգային՝ հայահոգի չլինելու բնույթը: Հայի բնույթը, էությունն ու ինքնությունը միայն կարող է զարգացնել ազգային հավատը:
ՀԱՄ ընդունած Տիեզերակարգում հստակ է՝ ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը: ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (ոչ՝ հուդա-քրիստոնյա կամ հնդ-արիացի կամ զրադաշտական, թե մահմեդական)…
Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան
Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ա) Աստծո անունով… Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայերի Երկիր՝ Հայրենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են մարդկության Հայրերը՝ Նախնիները… Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում՝ ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…
Վաղ շրջանի մեկնություններում հաճախ է Արմենիան (Արմենների Երկիրը) փոխարինվում Հայքով, իսկ Արարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան նույնությունն անկասկած է… Հայկական լեռնաշխարհում է հիշատակվում Եդեմ-Դրախտը (որից ելնող չորս գետերից երկուսը Տիգրիսն ու Եփրատն էին): Այնտեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սրբազան Օրենքների Երկիր, որտեղ արարվել է մարդկությունը, վերածնունդ ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից), որտեղ կնքվել է Աստծո ու Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Տիեզերակարգը…
Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ եւ անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ավելորդ չենք համարում նշել, որ Արատտա-Արարատ-Արմենիա-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան եւ ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում:
Մեր նախնիներից, որպես ազգային հոգեւոր-մշակութային համակարգի մաս, հավատամքը մտել է մեր գենոտիպի, արյան, մտածելակերպի ու էության մեջ: Հավատի հավերժելու միջոցը Առաքինությունն է, մեր դեպքում՝ Հայ-Արիական Առաքինությունը: Հայոց հավատի հիմքում, որպես հիմնասյուն, դրված է Ծագումը-Գենը, Արյունը, Լեզուն ու Բնօրրանը: Այո, ներկա համատարած վարակի ախտազերծման միջոցը Արիական Առաքինությունն է:
Առաքինի բառը, ըստ հայոց լեզվամտածողության, ունի հետեւյալ իմաստները.
1. արիական, արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող, ընտիր:
2. բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ:
Այսինքն, համաձայն հայոց խառնվածքի ու մտածելակերպի, բարոյական (բարեպաշտ, մաքուր հոգով, լավ վարք ու բարքով, պարկեշտ, ազնիվ, արդարամիտ) կարող է լինել միայն այն մարդը, ով ուժեղ է հոգով ու մարմնով (արիասիրտ, քաջ, զորավոր, լավ կռվող):
Իսկ Արիական Առաքինության ծագումնաբանական արմատները ի սկզբանե եղել են հայի հավատում, եւ հայ-արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգեւոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսեւորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արարող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթեւ Խաչի տեսքով, իսկ արեւին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձեւը գալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձեւավորման առանցքը: Ձեւավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր Արիական՝ այժմ Հնդեվրոպական (այսօր տրվող աշխարհաքաղաքական անվամբ) լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ Հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդգրկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետեւանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհմանը (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական եւ հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
Պատրաստեց՝ քուրմ Արմոգը –
Ըստ ՀԱՄ հրապարակումների եւ հրատարակությունների
«Լուսանցք» թիվ 36 (257), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում