Հայկական խոհանոց – Լյարդը՝ նռան օշարակով

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Լյարդը՝ նռան օշարակով

Բաղադրությունը

Հորթի լյարդ – 0.5 կգ

նռան օշարակ – 100 գ

բուսայուղ – 100 գ

համեմ – 1 կապ

սոխ – 100 գ

քիմիոն – 0.5 թեյի գդալ

կարմիր պղպեղ (փոշի)

սպիտակ պղպեղ

օսլա – 100 գ

Պատրաստման եղանակը

Լյարդը մաքրել, մնացորդներից (թաղանթից) հեռացնել, վերածել 50 գրամանոց բարակ կտորների: Համեմել աղով եւ քիմիոնով:

Օսլայի մեջ ավելացնել կարմիր եւ սպիտակ պղպեղները, լյարդիկները առանձին-առանձին թաթախել դրա մեջ եւ ապա բուսայուղով տապակել թավայում:

Այնուհետեւ պատրաստել թանձրուկ: Դրա համար մանր կտրատել համեմն ու սոխը եւ վրան լցնել նռան օշարակը:

Առանձին ափսեում ձեւավորել տապակած լյարդիկները եւ մակերեսին ավելացնել թանձրուկը:

Անու՛շ արեք:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

3 մեդալ՝ աշխարհի առաջնությունում

Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց սամբոյի աշխարհի 36-րդ առաջնությունը, հայ սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը եւ Մխիթար Մխիթարյանը արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը՝ պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, պարգեւատրվեց արծաթե մեդալով:

Այս անգամ առանց մրցանակային տեղի

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Մոսկվայում կայացած ըմբշամարտի եվրոպական ազգերի գավաթի խաղարկությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Այդ տեղի մրցավեճում Հայաստանի ընտրանին, որն այս խաղարկությունում հանդես եկավ երիտասարդական կազմով, 7:0 հաշվով ջախջախեց Բուլղարիայի հավաքականին: Հանդիպմանը մեր թիմը հանդես եկավ այսպիսի կազմով. Գեւորգ Ղարիբյան (55 կգ քաշային կարգ), Ավիկ Գրիգորյան (60 կգ), Գեւորգ Սահակյան (66 կգ), Կարապետ Չալյան (74 կգ), Վաղարշակ Մինասյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ) եւ Վաչիկ Եղիազարյան (120 կգ):

Հայաստանի ծանրորդների 6 մեդալները

Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացավ ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությունը: Հետաքրքիր էր 94 կգ քաշայինների պայքարը, որում արծաթե պարգեւի արժանացավ Վարդան Դավթյանը: Նա միայն անձնական ծանր քաշի պատճառով զիջեց մրցակցին՝ ռուս Եգոր Կլիմանովին: Վերջին օրը պայքարի մեջ մտած գերծանր քաշայինների մրցավեճին մասնակցում էին նաեւ մեր երկրի պատվիրակները: Այստեղ էլ կրկնվեց նախորդ քաշային կարգի սցենարը: Հայկ Հակոբյանը եւ ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը երկամարտում արձանագրեցին 402 կգ: Մեր մարզիկը բավարարվեց «արծաթով», եւ կրկին դեր խաղաց անձնական քաշի գործոնը:

ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորած հավաքականի 8 ծանրորդներից 6-ը համաշխարհային ուսանողական առաջնությունում արժանացան մեդալների (4 արծաթե, 2 բրոնզե):

Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը «Մենամարտի արվեստը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 2 արծաթե հուշադրամ՝ «Կարատե» եւ «Կոխ» (հայկական ըմբշամարտը):

«Կարատե» հուշադրամի դիմերեսին պատկերված են Օկինավա կղզում գտնվող Սյուրիձյո պալատի Սյուրեյմոն հայտնի դարպասները եւ հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012»: Վերեւի ու ներքեւի կիսաշրջագծերով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ» եւ «REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM»: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են 3 մարզիկներ, որոնք կատարում են կարատե մարզաձեւին հատուկ հնարքներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿԱՐԱՏԵ» եւ «KARATE»:

Իսկ «Կոխ» հուշադրամի դիմերեսին պատկերված են Սեւանի թերակղզում գտնվող «Սեւանավանք» հայկական վանական համալիրը եւ հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012»: Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված են 2 ըմբիշներ լեռների ֆոնի վրա: Աջ եւ ձախ հատվածներում պատկերված են ազգային տարազներով նվագողներ: Կիսաշրջագծով մակագրված են «ԿՈԽ» եւ «KOKH»:

«Կարատե» եւ «Կոխ» հուշադրամների պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:

Հենրիխ Մխիթարյանը նոր ռեկորդ սահմանեց

Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության նոր ռեկորդ սահմանեց: 15-րդ փուլի Դոնեցկի «Մետալուրգ»-ի հետ խաղում մեր ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ եւ իր գոլերի քանակը հասցրեց 16-ի: Մինչ այդ Ուկրաինայի առաջնությունում ոչ մեկին չէր հաջողվել 1-ին շրջանում այդքան գոլ խփել:

Հենրիխ Մխիթարյանը շատ լավ հնարավորություն ունի գերազանցելու նաեւ Սերգեյ Ռեբրովի եւ Մաքսիմ Շացկիխի (երկուսն էլ «Դինամո» Կիեւ) սահմանած ռեկորդերը, որոնք 1 մրցաշրջանում դարձել են 22 գնդակի հեղինակ:

Ի դեպ, մեր ֆուտբոլիստը ուկրաինական թիմերում հանդես գալիս արդեն խփել է 50 գոլ: Հենրիխ Մխիթարյանը այդ երկրի առաջնությունում դարձել է 41 գոլի հեղինակ, գավաթի խաղարկությունում՝ 3, եվրոգավաթներում՝ 6:

«Շախտյոր»-ը նույնպես մի քանի ռեկորդներ սահմանեց: Դոնեցկյան թիմը դարձավ առաջինը, որը հաղթանակներ տարավ 1-ին շրջանի բոլոր խաղերում՝ 14 միավոր շատ վաստակելով իրեն հետապնդող «Դնեպր»-ից եւ Կիեւի «Դինամո»-ից, ինչը նույնպես առաջնության նոր ռեկորդ է:

Գեղեցիկ հաղթանակ հրաժեշտի խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը օրերս պետք է մամուլի ասուլիս տար գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, սակայն լեգենդար ֆուտբոլիստը այդպես էլ չներկայացավ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի սրահ: Ըստ ՀՖՖ մամուլի ծառայության ունեցած տեղեկության, Սարգիս Հովսեփյանը ամաչել է հանդիպել լրատվամիջոցների հետ:

Իսկ երեկ Երեւանում կայացած Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը նվիրված էր հենց 40-ամյա ֆուտբոլիստին: Այդ խաղում Սարգիս Հովսեփյանը պաշտոնապես հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Իսկ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 4:2 հաշվով, որոնք հրաշալի խաղ ցուցադրեցին:

Հայ կանայք՝ աշխարհի առաջնությունում

Հայաստանի առաջատար շախմատիստուհի ՖԻԴԵ-ի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շախմատի կանանց աշխարհի առաջնության 1-ին փուլի թայ բրեյքում 3:1 ընդհանուր հաշվով հաղթեց վրացուհի Սոֆիկո Խուխաշվիլուն եւ մտավ 1/16 եզրափակիչ, եւ կմրցի իր թիմակից հնդկուհի Հարիկա Դրոնավալիի հետ, ով նույնպես Երեւանի «Միկա» թիմում է ելույթ ունենում:

Հայաստանի մյուս մասնակից, կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն այս փուլում ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցեւայի հետ, ով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Իսկ 1/32 եզրափակիչում նա հաղթեց Շոտլանդիան ներկայացնող վրացի շախմատիստուհի Քեթեւան Արախամիա-Գրանտին:

Առաջնությանը մասնակցող մյուս 3 հայազգի շախմատիստուհիները՝ ԱՄՆ ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը, Նատալյա Խուդգարյանը (Կանադա) եւ Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) զիջեցին իրենց մրցակիցներին եւ ավարտեցին ելույթները:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 37 (258), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։