Հայկական խոհանոց – Դդմի կորիզով եւ սամիթի սերմով հաց

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 

– Դդմի կորիզով եւ սամիթի սերմով հաց

Բաղադրությունը

Ալյուր – 1.4 կգ

ջուր – 1 լ

աղ – 5 գ

շաքարավազ – 10 գ

արեւածաղկի բուսայուղ – 25 գ

խմորիչ – 10 գ

դդմի չբոված կորիզ – 100 գ

սամիթի սերմ – 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

1 լիտր գոլ ջրում ավելացնել աղը, շաքարավազը, խմորիչը եւ 200 գ ալյուրը, թողնել 10 րոպե, ավելացնել դդմի կորիզը, սամիթի սերմը եւ մնացյալ 1.2 կգ ալյուրը:

Երեսը ծածկել, թողնել 1 ժամ հանգստանա (սենյակային ջերմաստիճանը՝ 240-ից ոչ պակաս):

1 ժամ հետո հունցել, թողնել եւս 1 ժամ, բուսայուղի օգնությամբ բաժանել 3 մասի, թողնել 10 րոպե՝ մինչեւ հասունանալը:

Հետո այդ գնդերը դնել կաղապարի մեջ, ձեւ տալ, երեսին քսել ալյուրով բացված ջուր (100 գրամ ջրին՝ 1 ճաշի գդալ), հետո դնել վառարանը՝ 2500-ի տակ եւ եփել 20 րոպե:

Թող հացը Ձեր օջախներից անպակաս լինի:

Սամիթը նախ հիանալի միջոց է կերակրող մայրերի համար, քանի որ սամիթի թուրմը ավելացնում է կաթի քանակը:

Սամիթի թերթիկները պարունակում են վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու, կալցիումային աղեր, կալիում, երկաթ եւ ֆոսֆոր:

Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին՝ արյան ճնշումն իջեցնելու համար: Սամիթն օգտակար է աղեստամոքսային համակարգին: Առողջարար ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի վրա: Սամիթը հիանալի միջոց է ծովային հիվանդության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սամիթի սերմերից թուրմ պատրաստել:

Սամիթը լավացնում է ախորժակը: Այն նաեւ նյարդերը հանգստացնող միջոց է, իսկական քնաբեր: Այս դեպքում էլ են սամիթի սերմերից թուրմ պատրաստում եւ օրական 3 – անգամյա պարբերականությամբ օգտագործում:

Գերմանացի գիտնականները խորհուրդ են տալիս սամիթի սերմ ծամել նրանց, ում լնդերը զգայուն են բերանի խոռոչը ողողելու տարատեսակ լուծույթների հանդեպ: Բանն այն է, որ սամիթն ունի բնական գունանյութ՝ քլորոֆիլ, իսկ սա էլ ունի հոտազերծող ու թարմացնող հատկություն:

Սամիթի սերմ ծամել խորհուրդ են տալիս նաեւ ատամնաբույժները, քանզի այն բերանի խոռոչի բակտերիաները ոչնչացնելու լավ միջոց է:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Երեւանն ընդունեց առաջնության մասնակիցներին

Նոյեմբերի 28-ին Երեւանում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մասնակցում են 68 երկրների 405 բռնցքամարտիկներ: Առաջնությունը պատշաճ անցկացնելու համար հատուկ ձեռքբերվել է 2 նոր ռինգ, որը բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջն էր նաեւ: Մրցաշարը կազմակերպելու համար ընդհանուր առմամբ ծախսվելու է 340 մլն դրամ գումար: Մենամարտերը սկսվել են բացման հանդիսավոր արարողության հաջորդ օրը՝ նոյեմբերի 29-ին: Հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 7-ին: Մեր ֆեդերացիան թիմի առաջ խնդիր է դրել նվազագույնը 1 ոսկե մեդալ նվաճել առաջնությունում:

Վերջին օրերին մի քանի երկրների ֆեդերացիաներ մասնակցելուց հրաժարվեցին, իսկ Կոսովոն չնայած մասնակցելու հայտ էր ներկայացրել, սակայն Հայաստանի հետ դիվանագիտական կապեր չունենալը խանգարեց ընդունել այդ երկրի ներկայացուցիչներին: Ադրբեջանցիները եւս ժամանել են Երեւան, նրանք առանձին կբնակվեն եւ առանձին էլ կմարզվեն ու կսնվեն: Ի դեպ, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան առաջնության կազմակերպիչներին առաջարկել էր իրենց թիմի հետ բնակեցնել նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկի պատվիրակությանը, սակայն մերժում է ստացել:

Բացման արարողությունը առանձնացավ մի քանի ուշագրավ պահերով, մասնավորապես, Ադրբեջանի ցուցանակը տանում էր ոչ թե հայուհի, այլ աֆրիկուհի աղջիկ: Մասնակիցների երդման արարողությանը ներկայացավ միայն մարզիկների ներկայացուցիչ Ռաֆայել Սիմոնյանը, իսկ ահա մրցավարների պատվիրակն այդպես էլ չբարձրացավ բեմ:
Ըմբիշները մրցեցին առանց ուժեղագույնների

Վանաձորում ավարտվեց Հայաստանի 2012թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցագորգ դուրս եկան հանրապետության տարբեր մարզերի 100-ից ավելի ըմբիշներ: Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաեւ մեր տիտղոսակիր ըմբիշներ Ռոման Ամոյանը եւ Յուրի Պատրիկեեւը ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից ազատված էին մասնակցությունից:

Տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ) եւ Վաչագան Եղիազարյանը (120 կգ): Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի նոր հավաքականը, որը դեկտեմբերի 12-ից Ծաղկաձորում կսկսի պատրաստվել մրցաշրջան-2013-ին:
Հայաստանի առաջնությունը նաեւ վարկանիշային մրցաշար է

Նոյեմբերի 30-ին Երեւանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա ձյուդոյի Հայաստանի պատանիների առաջնությունը (1996-1998թթ. ծնված ձյուդոյիստներ): Մրցաշարը կանցնի 1 օրում, 3 տատամիների վրա: Մրցումների գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Արարատ Մարտիրոսյանը:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքականի նոր կազմը, որը կնախապատրաստվի 2013թ. պատանիների աշխարհի առաջնությանը: Սա 2014թ. պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային միակ մրցաշարն է:
Հայ մրցավարը գնահատվել է ամենաբարձր սանդղակով

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտված Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը EJU-ի մրցավարական հանձնաժողովի կողմից որպես մրցավար հրավիրված էր Դավիթ Խիթարյանը: Ինչպես տեղեկացանք EJU -ի պաշտոնական կայքից, մեր մրցավարի աշխատանքը գնահատվել է ամենաբարձր սանդղակով՝ A գնահատականով: Այս նոր հաջողությունը հնարավորություն կտա Դավիթ Խիթարյանին 2013թ. ընթացքում սպասարկելու 2016թ. օլիմպիական խաղերի համար վարկանիշային «Մասթերս», «Մեծ Սաղավարտ» եւ «Գրան Պրի» մրցաշարերը:

ՖԻԴԵ-ի նախագահը խաղաղություն է ցանկանում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ քննարկել է արաբա-իսրայելական սահմանագծում շախմատային մրցամարտ անցկացնելու իր գաղափարը:

«Այնտեղ 6 մետր բարձրությամբ պատ է շարված: Առաջարկում եմ դրա չավարտված հատվածում դնել հազար շախմատային սեղաններ եւ արաբ ու հրեա երեխաների միջեւ շախմատային մրցամարտ անցկացնել: Պաղեստինցիների առաջնորդը երկու ձեռքով կողմ է այդ գաղափարին: Իսրայելի ղեկավարությունը, կարծես, նույնպես դեմ չէ: Մնում է պատրաստվել եւ կազմակերպել այն»,- ասել է նա: ՇՄՖ նախագահը ցանկանում է նույն բանը իրականացնել նաեւ Լեռնային Ղարաբաղում:

ՖԻԴԵ-ի նախագահը հիշատակել է հնդկական այն լեգենդը, ըստ որի իմաստունը երկու թշնամի ռաջաներին խորհուրդ է տալիս կռվելուց առաջ մրցել մտքով՝ այսինքը շախմատով: Նրանց զինվորների միջեւ կայացած շախմատային մրցամարտն այնքան երկար է տեւում, որ նրանք սկսում են մոռանալ կռվելու մասին եւ վերադառնում են իրենց տները: Իհարկե, հնդկական առասպելը հետաքրքիր է, գուցեեւ՝ իրական, բայց հաստատ թյուրքական ցեղախմբերի (ի դեմս ադրբեջանցիների) համար չէ, քանի որ սրանց «ճաշացանկում» արնախումությունը պարտադիր «կերակրատեսակ» է:…
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Ընթացիկ մրցաշրջանի հաջող ելույթների շնորհիվ (առաջատար՝ Ուկրաինայի առաջնությունում եւ ելք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ) Դոնեցկի «Շախտյոր»-ը զգալիորեն թանկացել է: Գերմանական transfermarkt.de-ի գնահատականներով՝ 2012թ. հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում ուկրաինական ակումբի առաջատարների տրասնֆերային արժեքն ավելացել է 15,5 մլն. եվրոյով:

Ամենամեծ առաջընթացը գրացել են Հենրիխ Մխիթարյանը եւ Վիլիանը. Նրանց տրանսֆերային արժեքը նոյեմբերի դրությամբ ավելացել է 5-ական մլն. եվրոյով: 12 մլն. եվրոյի փոխարեն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այժմ գնահատվում է 17 մլն. եվրո, իսկ Վիլիանը՝ 20-ի փոխարեն՝ 25: Այս ցուցակի 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են Ալեքս Տեյշերան եւ Ֆեռնանդինյոն:

Կանանց ֆուտբոլի գծով ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների այցը Հայաստան

Նոյեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ֆուտբոլային միջոցառում, որին ներկա էին հյուրեր` ՈւԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման մենեջեր Էմիլի Շոն եւ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ, ՈւԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրերի ներկայացուցիչ Հեյկե Ուլրիխը:

Միջոցառմանը մասնակցում էին աղջիկների մանկապատանեկան տարիքի 5 թիմեր: 2 թիմով ներկայացված էր Երեւանը (մարզիչ` Լիաննա Հայրապետյան), մեկական թիմերով` Արթիկը (մարզիչ` Գագիկ Ստեփանյան), Էջմիածինը (մարզիչ` Նունե Եսաֆյան) եւ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղը (մարզիչ` Սոկրատ Հարությունյան): Խաղադաշտը բաժանվել էր մի քանի մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա երեխաները կատարում էին տարբեր վարժություններ` գնդակի վարում, արագացումներ, պայքար հարձակվողի և պաշտպանի միջեւ, գլխով հարվածներ եւ այլն: Որոշակի ժամանակահատվածում իրականացնելով վերոնշյալ վարժությունները` թիմերը փոխում էին իրենց դիրքերը խաղադաշտում այնպես, որ բոլորը հերթով կարողանան իրականացնել վարժությունները:

Միջոցառման վերջում աղջիկները, կրկին բաժանվելով մի քանի խմբի, մրցակցեցին, այսպես կոչված, «Bonbon cup»-ի ձեւաչափով. կարճ տարածության վրա փոխանցումներ կատարելով` աղջիկները փորձում էին գրավել մրցակից թիմի` սովորականից ավելի փոքր չափերի դարպասները: Սրա շնորհիվ աղջիկները ձեռք են բերում սահմանափակ տարածության մեջ եւ փոքր ժամանակահատվածում արագ կողմնորոշվելու հատկություն: Միջոցառումն անցավ հաճելի մթնոլորտում եւ բարձր մակարդակի կազմակերպվածությամբ:

Միջոցառման նպատակների եւ նշանակության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցեց ՀՖՖ Հավաքական թիմերի եւ Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ, «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի համակարգող Մարինա Թաշչյանի հետ:

«Միջոցառումը կազմակերպել ենք ՈւԵՖԱ-ից ժամանած հյուրերի համար: Նրանք եկել են` տեսնելու, թե ինչպես է ընթանում կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում: Կցանկանայի նշել, որ կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում նոր աճ է սկսել ապրել: Մինչ այդ ունեցել ենք մինչեւ 17, 19 տարեկանների եւ ազգային հավաքականներ, որոնցից հրաժարվել ենք եւ որոնք այս տարի չեն մասնակցի Եվրոպայի առաջնություններին, քանի որ որոշեցինք, որ ավելի ճիշտ է կանանց ֆուտբոլի զարգացումը Հայաստանում սկսել ավելի փոքր տարիքի խմբերից: Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք ակտիվ պարապմունքներ անցկացնող 5 թիմ` 2-ը Երեւանում, մեկական` Արթիկում, Արարատի եւ Արմավիրի շրջաններում: Քանի որ թիմերի մի մասը ժամանում է մարզերից, դժվար է պարբերաբար կազմակերպել համատեղ միջոցառումներ: Այդուհանդերձ, ցանկալի կլինի, որպեսզի թե՛ Երեւանում, թե՛ մարզերում ֆուտբոլով զբաղվող կանանց թիվը հետագայում ավելանա»,- նշել է Մարինա Թաշչյանը:

Հայաստանից 4 շախմատիստներ կմասնակցեն Պավլոդարի օփենին

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրայր Սիմոնյանը կմասնակցեն նոյեմբերի 30-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում սկսվող օփենին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՖԻԴԵ-ի օգնությամբ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը հայտարարել է, որ Հայաստանի պատվիրակությունը նույնպես կողմ է եղել 2015թ. աշխարհի գավաթը եւ 2016թ. շախմատային օլիմպիադան Բաքվում անցկացնելու հարցում:

«Այդ որոշումը ընդունվել է միաձայն: Դա նշանակում է, որ Արդբեջանի օգտին քվեարկել է նաեւ Հայաստանը»,- Բաքվում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի եւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի միջեւ կնքված պայմանագրից հետո ասել է հույն շախմատային այրը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը վերհիշելով այդ ընտրության մանրամասները՝ հայտնել է. «Ես եւ Վանիկ Զաքարյանը ի սկզբանե դեմ էինք այդ որոշմանը: Մենք անգամ խստորեն քննադատեցինք ՖԻԴԵ-ի նման դիրքորոշումը: Ի վերջո, անցկացվեց բաց քվեարկություն, որի ժամանակ երկրների մեծ մասը պաշտպանեցին Բաքվի թեկնածությունը, բայց դա միաձայն չընդունվեց, քանի որ մի շարք պատգամավորներ նույնպես դեմ էին այդ որոշմանը»,- պարզաբանեց անվանի գրոսմայստերը:

Ադրբեջանական լրատվամիջոցները միաժամանակ նշում են, որ իբր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը քվեարկությունից հետո անմիջապես զրուցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով միաժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, եւ ստացել է պատասխան, ըստ որի Հայաստանը հատուկ խումբ է ստեղծելու, որը զբաղվելու է հայ շախմատիստների մասնակցության հարցերով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 39 (260), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.