Հայերի համար Հայաստանը միշտ է հայրենիք – Անկախ լավ կամ վատ պայմաններից

…Իսկ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը գիտի՞, որ Իսրայելում (իհարկե արաբների տրամաբանական ներկայությունը չհաշված) ազգային փոքրամասնությունները շատ ավելի քիչ են, քան՝ Հայաստանում, եւ Իսրայելը ոչ մեկին ոչ մի պատասխան չունի տալու եւ այդ փաստը «մինուս» չի համարում երկրի համար: Իսրայելի հայկական համայնքի ղեկավարին էլ, հետաքրքիր է, որ նման հարցեր չեն տալիս արտասահմանում…

 

«Շատ զարմանալի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի պատրաստվելուն նվիրված հանձնաժողովում չեն ներառվել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ չնայած, որ մենք՝ հրեաներս, շատ բան ենք արել եւ անում ենք աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, թե իրենք շատ երախտապարտ են, որ ՀՀ կառավարությունը աջակցում է իրենց մշակութային տարբեր միջոցառումների կազմակերպման հարցում:

Բայց շատ զարմանալին այն է, որ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը «չգիտի» այն իրողության մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով ամենամեծ ընդդիմությունն աշխարհում հրեական լոբբին է ծավալել (թուրքականի հետ միասին) ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Անգամ Հոլոքոսթի թանգարանի պատասխանատուներն ու հրեա մի շարք մտավորականներ դա ամոթալի են համարում, քանի որ Հոլոքոսթ տեսած հրեաները չպետք է խոչընդոտեն Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Իսկ թե հատկապես ԱՄՆ-ի կոնգրեսում ովքեր են թուրքական տեսակետը պաշտպանում՝ ամբողջ աշխարհը գիտի: Իսրայելի Կնեսետում եւս «սառեցվեց» Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, քանի որ Թել Ավիվ-Անկարա հարաբերությունները մի քիչ լավացան:

Այնպես որ, եթե ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ պետք է ներգրավվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակի պատրաստվելուն նվիրված հանձնաժողովում, ապա նրանք կարող են հույներ, ասորիներ, եզդիներ կամ այլոք լինել, բայց ոչ հրեաներ, որոնց արեւմտյան ներկայացուցիչները, ինչպես վերը նշեցինք, խոչընդոտում են հայերի ցեղասպանության դատապարտմանը: Անգամ տեսակետ կա, որ երիտթուրքերի ղեկավար մասը՝ Աթաթուրքի գլխավորությամբ, հունական Սալոնիկից Թուրքիա եկած հրեաներ են եղել եւ հատուկ ծրագիր են իրականացրել…

Ինչեւէ, խոսելով Հայաստանում ապրող հրեաների խնդիրների մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ իրենք վարում են հանգիստ ապրելակերպ, չեն խառնվում ոչ տեղի քաղաքականությանը, ոչ տնտեսությանը եւ ոչ էլ մնացած ոլորտներին եւ այդ իսկ պատճառով՝ առանձնացված խնդիրներ չունեն: «Հայաստանում մենք ունենք այն նույն խնդիրները, ինչ Հայաստանի մնացած քաղաքացիները: Այստեղ կյանքը բարդ է, սոցիալական վիճակը շատ վատ է, այդպիսին է նաեւ առողջապահության ոլորտը, թոշակառուների վիճակն է կատաստրոֆիկ: Բայց մենք հուսով ենք՝ ժամանակի ընթացքում կյանքը կդառնա ավելի դյուրին»,- ասել է նա եւ հավելել, որ ներկայում ՀՀ-ում ապրող հրեաները չեն գտնվում «անտիսեմիտների ուշադրության կենտրոնում»: Իսկ ըստ հրեական համայնքի ղեկավարի, «անտիսեմիտներ Հայաստանում, անխոս, կան, նրանք կան ամենուր, ուր կան հրեաներ, բայց մենք դա չենք զգում, մեզ չեն հետապնդում կամ սպառնում. այստեղ մենք անվտանգ կյանք ենք վարում»:

Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հիշեցրել է, որ Հայաստանում, բացի հրեական համայնքից, չկա մեկ այլ կառույց, որը կամուրջ կհանդիսանա Իսրայել-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում: «Մենք միայն լսել ենք, որ կառավարությանը կից գործում է ինչ-որ «Հայաստան-Իսրայել» խումբ, բայց միայն լսել ենք, կոնկրետ գործողություններ չենք տեսել: Այսինքն՝ մենք չենք աշխատում իրենց հետ, պետությունը չի օգտագործում մեր ռեսուրսները, մեր հնարավորությունները: Սակայն բարդ խնդիրներ ունենալու դեպքում մենք դիմում ենք կառավարությանը եւ միշտ ստանում հոգատար վերաբերմունք»: Իսկ ինչ վերաբերում է հրեա երիտասարդների՝ Հայաստանում ստացած կրթությանը, տեղեկացրել է, որ նրանք գրեթե բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստանում ԲՈւՀ-երում, ընդ որում՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար համակարգում:

«Մենք տվել ենք արժանապատիվ ուսանողներ, որոնք արդարացրել են մեր հույսերը: Երիտասարդ տղաները ծառայում են Հայոց բանակում: Մենք պաշտպանության նախարարությանը խնդրել ենք, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չծառայեն սահմայանին գոտում՝ կոնֆլիկտային գոտիներում, եւ մեզ ընդառաջեցին՝ Հայաստանի հրեական համայնքը աշխատում եւ բարիդրացիական հարաբերությունների մեջ է տեղի մյուս ազգային փոքրամասնությունների հետ՝ ասորական, քրդական, վրացական, հունական, լեհական եւ այլ համայնքների հետ»,- ասել է հրեական համայնքի ղեկավարը եւ նկատել, որ Հայաստանում փոքր է ազգային փոքրամասնությունների թիվը, ինչը ողջունելի չէ. «Երբ ես արտասահմանում եմ լինում, բոլորը նույն հարցն են տալիս՝ ինչու՞ են Հայաստանում քիչ ազգային փոքրամասնությունները, ու՞մ մեղքով է դա այդպես, քանի որ հասարակության զանազանությունը առավելություն է: Երբ մենք խոսում ենք, որ տվյալ երկրում քիչ են ազգային փոքրամասնությունները, դա մեծ մինուս է երկրի համար: Իսկ, թե ում մեղքով է դա, ինձ շատ դժվար է պատասխանելը»:

Իսկ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը գիտի՞, որ Իսրայելում (իհարկե արաբների տրամաբանական ներկայությունը չհաշված) ազգային փոքրամասնությունները շատ ավելի քիչ են, քան՝ Հայաստանում, եւ Իսրայելը ոչ մեկին ոչ մի պատասխան չունի տալու եւ այդ փաստը «մինուս» չի համարում երկրի համար: Իսրայելի հայկական համայնքի ղեկավարին էլ, հետաքրքիր է, որ նման հարցեր չեն տալիս արտասահմանում…

Ի վերջո Հայաստանը հայերի բնօրրան-հայրենիքն է եւ այստեղ ավելի շահագրգռված են ապրել հենց հայերը. ի՞նչ կա չհասկանալու եւ արտասահմանում բացատրություններ տալու…

Նաեւ անդրադարձ է եղել Հայաստանում արտագաղթի աճին եւ նշվել է, որ այստեղ կյանքն այնքան էլ բարվոք չէ. «Գնում են շատերը, քանի որ այստեղ ամեն ինչ դեռ հեռու է գոհացնող լինելուց: Գլխավորը, ասեմ ձեզ, մարդն իրեն լավ է զգում այնտեղ, որտեղ իր կեցությունը ապահովված է, որտեղ ապահովված է հացը, սոցիալական վիճակը եւ նա չի վախենում ոչ հիվանդությունից, ոչ էլ ծերությունից, որովհետեւ զգում է, որ պետությունն իրեն պաշտպանում է օրենքներով: Բայց այստեղ դա այնքան էլ այդպես չէ»:

Հիմա հրեական համայնքի ղեկավարը չի տեսնու՞մ, որ ազգային փոքրամասնությունների «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ապրելակերպից է, որ Հայաստանից փախչում են, իսկ հայի համար Հայաստանը միշտ էլ իր հայրենիքն է՝ անկախ լավ կամ վատ պայմաններից (իհարկե փախչողներ եւս կան, դա առանձին թեմա է):

Հատուկ շեշտվել է, որ Հայաստանի հրեական համայնքը առանձին գրասենյակ չունի եւ «շատ ավելի լավ կլիներ, որ իրենք ունենային իրենց առանձին գրասենյակը»: Էհ, ո՞վ է խանգարում, դա էլ պետք է պետությունը հոգա՞: ՀՀ հրեական համայնքը, ըստ ղեկավարի, ունի 800-900 անդամ, դժվա՞ր է գրասենյակ վարձել: Ինչու են ամեն հարց պետության վրա գցում, հատկապես, որ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը հայ-հրեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի համար 2008թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 40 (261), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։