Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները

Գծագրերը՝

Հակոբ Չատյանի

Մեկնաբանությունները՝ ՀԱՄ առաջնորդ
Արմեն Ավետիսյանի
Հավասարաթեւ Խաչ
x

Հավասարաթեւ Խաչ

Տիեզերածնության Արարչակնիք նշանն է (Տիեզերանշան է):

Նաեւ խորհրդանշում է գիտական տեսությամբ՝ ցայսօր հիմնավորվող Տիեզերական Մեծ Պայթյունը:

Նախանշում է Եռահամակարգ Մարդու՝ մարմնական, մտային եւ հոգեւոր զորությունների հավասարազոր բաշխումը եւ կարեւորումը:

Նաեւ Արարչածնության՝ սկզբից դեպի կյանքի ու մահվան խորհուրդները տանող Տիեզերապտույտների հիմքն է:

Սկիզբ-Վերջ-Նոր Սկիզբ-Նոր Վերջ-Նոր Սկիզբ…

Կեռխաչ (Սվաստիկա)
x

Կեռխաչ (Սվաստիկա)

Խորհրդանշում է Արարչածնության սկզբից դեպի կյանքի ու մահվան փուլերը տանող պարբերականությունը:

ա/ Ձախից աջ պտույտը դեպի կյանք եւ նոր ծնունդ՝ կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:

բ/ Աջից ձախ պտույտը դեպի մահ եւ նոր ծնունդ՝ մահ-կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:

Երկու խորհուրդներն էլ ի վերուստ տանում են դեպի Տիեզերական Հավերժություն:

Ծնունդ-Կյանք-Մահ-Նոր Ծնունդ-Նոր Կյանք-Նոր Մահ…

Արեւխաչ
x

Հավերժական Պտույտ (Հավերժության նշան) կամ Արեւխաչ

Կեռխաչերի ձուլումը խորհրդանշող Արեւխաչն է, որ նաեւ նախանշում է բնական շարժը հավերժության մեջ: Արեւխաչը 8-աթեւ է:

8-աթեւ Արեւխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաեւ Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր):

Կա նաեւ 12 թեւանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաեւ Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների եւ բնական բոլոր պարբերությունների հաշվարկները:

Ութաթեւ Աստղ
x

8-աթեւ Աստղ, որ նույնպես Հավերժության խորհրդանիշ է

Խորհրդանշում է Երկնային ու Երկրային Համակարգերի ինքնատիպությունը եւ տիեզերակապ միասնությունը:

Հայ-արիների համար 8-աթեւ Աստղը Երկնային Հայկական Տիեզերաաշխարհների (Աստվածային, Ոգե-Հոգեղեն եւ այլ) ու Երկրային Հայկական Աշխարհի տիեզերակապի խորհուրդն ունի:

Հայկական Աշխարհում նաեւ Հայոց պետականության (նույնն է՝ թագավորության) թագակիր խորհրդանշան է:

Առաջարկվում է սիմվոլների հեշտ կրկնօրինակվող զանազան տարբերակներ, որոնց ընդհանուր համաչափությունը ապահովելու համար բոլոր հիմնական չափսերը տրված են պայմանական D տրամագծով:

Օրինակ` եթե վերցնենք D=100մմ, ապա 0,05D=0,05*100մմ=5մմ, 1,4D=1,4*100մմ=140մմ, իսկ եթե D=40մմ, ապա 0,25D=0,25*40մմ=10մմ, 0,9D=0,9*40մմ=36մմ:


Տարբերակ 1.1.
x
Տարբերակ 2.1.
x
Տարբերակ 2.2.
x
Տարբերակ 2.3.
x
Տարբերակ 3.1.
x
Տարբերակ 3.2.
x
Տարբերակ 4.1.
x
Տարբերակ 4.2.
x

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։