2012թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 19-ամյակը

ՀԱՄ Գերագույն Խորհուրդը (ԳԽ) շնորհավորում է ՀԱՄ կառույցի  հիմնական, համակիր եւ օժանդակ հազարավոր անդամներին՝ հերթական հոբելյանի կապակցությամբ:

Հայ Արիական Միաբանությունը հիմնադրվել է Հայաստանի Աբովյան քաղաքում՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին: Այսօր ՀԱՄ-ը կազմակերպական կառույցներ ունի Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում, նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում:

Դեկտեմբերի 15-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ տոնական միջոցառում եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացրեց հայ արիների 19-ամյա գործունեությունը:

Նա անդրադարձավ ինչպես Հայաստանի անկախացման, երկրի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման տարիների, այնպես էլ անկախ Հայաստանի ու Արցախի հռչակումից հետո ու ցայսօր շարունակվող ՀԱՄ գործունեությանը:

ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նաեւ առանձին ոլորտներում ՀԱՄ աշխատանքներն ու հաջողությունները, որոնք նպաստել են Հայ Արիական Միաբանության նաեւ միջազգային ճանաչմանը: Կարեւորեց հատկապես քաղաքական ու հանրային կյանքում ձեռնարկած՝ երկրում հայ ազգայնականության դիրքերն ամրապնդած, արիադավան-հեթանոսական հավատի եւ Հայ Աստվածների պաշտամունքի վերահաստատմանն ուղղված եւ Հայաստանի ու Սփյուռքի հայ արիական-ազգայնականության շուրջ համախմբված ուժերի եւ անհատների միավորմանն ուղղորդած քայլերը:

Այնուհետեւ քաղաքամայր Երեւանի եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչների հետ ՀԱՄ ԳԽ անդամները մեկնեցին Կարմիր բլուր եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերը եւ քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին՝ Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայ Տեսակին փառաբանելով: Հայ Արիները Հայաստանին ու հայությանը վերամիավորում եւ հաղթական վերազարթոնք մաղթեցին:

Միացյալ Հայաստանի վերակերտմանը հասնելու ծիսական արարողություն եղավ նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ:

Հայ արիների մի խումբ էլ Հայկ Նահապետի արձանի մոտ քրմական ծիսական արարողություն կատարեց հայության համախմբման եւ վերջնական հաղթանակի համար:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայությանը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

15.12.2012թ․

Հայ Արիական Միաբանության հիմնական, համակիր եւ օժանդակ անդամների թիվը գերազանցում է 15 հազարը, որոնցից շուրջ 10 հազարը Հայաստանի Հայ-Արիական Կուսակցության անդամ են, իսկ մոտ 3 հազարը զբաղվում են hանրային-հասարակական գործունեությամբ:

* * *

Հայ Արիական Միաբանության կազմում են.
1. Հայաստանի Հայ-Արիական Կուսակցությունը (ՀՀԱԿ) – (նախկինում՝ Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցություն (ՀԱՑԿ)).
2. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական կազմակերպությունը (ՀԱՑԴ).
3. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, մշակութա-ստեղծագործական, հոգեւոր-գաղափարախոսական եւ այլ խմբերով.
4. «Հայ-Արիա» շաբաթաթերթը (ՀՀԱԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ).
5. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ).
6. «Հայ-Արիներ»-ի՝ «Հայեր» եռամսյա հավելվածը.
7. Հայ-Արիական ուսանողական ներքին խումբը.
8. Հայ-Արիներ երիտասարդական ներքին խումբը.
9. Հայ-Արորդիներ մանկապատանեկան ներքին խումբը.
10. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը.
11. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը.
12. ՀԱՄ Քրմական խորհուրդը.
13. ՀԱՄ «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միությունը.
14. Արիական հետազոտությունների կենտրոնը.
15. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը.

- ՀԱՄ-ը ունի նաև անհատ միաբան անդամներ, համակիր և օժանդակ լայն շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:
– ՀԱՄ-ը նախաձեռնել  եւ հանդիսանում է հիմնական  քաղաքական ուժը Հայ Ազգայնականների  Համախմբման (ՀԱՀ):

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

This post is also available in: English, Russian

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։