Հայկական խոհանոց – Նրբաբլիթ՝ կաթնաշոռով եւ հաղարջով…

Շաբաթվա մարզական կյանքից…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Նրբաբլիթ՝ կաթնաշոռով եւ հաղարջով

Բաղադրությունը

Հավկիթ – 2 հատ

կաթ – 2 բաժակ

խմորիչ – 0.5 թեյի գդալ

շաքարավազ – 2 ճաշի գդալ

աղ – 1 պտղունց

վանիլ

կոնյակ – 1 ճաշի գդալ

ալյուր – 1 բաժակ

կաթնաշոռ – 1 տուփ

ընկույզ – 100 գրամ

սալորաչիր – 100 գրամ

հաղարջ

Պատրաստման եղանակը

Հավկիթը, կաթը, խմորիչը, շաքարավազը, աղը, վանիլը, կոնյակը խառնել, ավելացնել ալյուրը, թողնել 30 րոպե հանգստանա:

Այդ ընթացքում թավան դնել կրակին, ներսն ու պատերը արեւածաղկի ձեթով յուղապատել, պատրաստի խմորը թավայի մեջ լցնել եւ նրբաբլիթները աստիճանաբար թխել:

Թխելուց հետո վերցնել կաթնաշոռը, խառնել 100 գ շաքարավազի հետ, ավելացնել մի քիչ վանիլ, մանր կտրատած ընկույզն ու սալորաչիրը, հարել ու նրբաբլիթի վրա քսել լուսնաձեւ, հետո եզրով լցնել հաղարջի մուրաբան ու ծալել:

Նրբաբլիթը կարելի է մատուցել շաքարի փոշիով:

Անու՛շ արեք:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

31-ից միայն 1-ը կլինի լավագույնը

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր կպայքարեն 2012թ. լավագույն մարզիկի կոչման համար: Նրանք 31-ն են. Արսեն Ջուլֆալակյան, Արթուր Ալեքսանյան, Յուրի Պատրիկեեւ (հունահռոմեական ոճի ըմբշամարտ (3 հոգի), Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ), Հովհաննես Դավթյան (ձյուդո), Հռիփսիմե Խուրշուդյան, Սամվել Գրիգորյան, Աղասի Աղասյան, Վարդան Դավթյան, Հայկ Հակոբյան, Սմբատ Սարգսյան, Վանիկ Ավետիսյան (ծանրամարտ (7), Երջանիկ Ավետիսյան (ստենդային հրաձգություն), Հարություն Սերդինյան (սպորտային մարմնամարզություն), Լեւոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան (շախմատ՝ (2), Մխիթար Մխիթարյան, Գայանե Խաչատրյան, Սոսե Բալասանյան, Տիգրան Կիրակոսյան, Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Հարություն Մեհրաբյան, Մավրիկ Նասիբյան, Վահիկ Վարդանյան (սամբո (9), Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս (ֆուտբոլ (6),

Տարվա լավագույն թիմի կոչմանը հավակնում են շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, «Միկա» շախմատի կանանց թիմը, ծանրամարտի Հայաստանի ուսանողական հավաքականը եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականը: Հայաստանի 2012թ. լավագույն մարզիկի քվեարկությունը մեկնարկել է: Այն որոշվում է մարզական լրագրողների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով: Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին:

Աչքի ընկած ուսանող մարզիկները խրախուսվեցին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարգեւատրել է ՀՀ 13-րդ ուսանողական խաղերին աչքի ընկած մարզիկ-մարզուհիներին: Նրանք 14-ն են՝ Արմինե Բաբայան, Գեւորգ Ալահվերդյան (շախմատ), Սաթենիկ Կարապետյան, Աշոտ Շաբաղաթյան (սեղանի թենիս), Վանե Ղարախանի, Հարություն Բանդուրյան (լող), Անահիտ Աբրահամյան, Հարություն Հարությունյան (կրոսավազք), Լիանա Արսենյան, Արսեն Հարությունյան (վոլեյբոլ), Դավիթ Գրիգորյան (մինի ֆուտբոլ), Վահե Գրիգորյան (հանդբոլ), Անետա Բարսեղյան, Ռուբեն Համբարձումյան (բասկետբոլ):

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով միաժամանակ Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է, հայտնել է, որ մարզական ֆեդերացիան այս տարի անդամագրվել է եվրոպական նմանատիպ ֆեդերացիայում եւ այսուհետ մեր ուսանող մարզիկ-մարզուհիները ավելի հաճախ կմասնակցեն աշխարհամասում կազմակերպվող միջոցառումներին:

Կլինեն նաեւ եվրոպական օլիմպիական խաղեր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հերթական‘ թվով 41-րդ վեհաժողովում, քվեարկությամբ որոշվել է անցկացնել եվրոպական օլիմպիական խաղերը: Հայաստանի պատվիրակությունը՝ հանձին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի եւ ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանի, դեմ է քվեարկել այդ որոշմանը, քանի որ 1-ին խաղերը պետք է տեղի ունենան 2015թ. հունիսին, Բաքվում:

Նշենք, որ եվրոպական օլիմպիական խաղերի ծրագրում նախատեսվում է ընդգրկել այն մարզաձեւերը, որոնց միջազգային ֆեդերացիաները կտան իրենց համաձայնությունը: Առայժմ ցանկություն են հայտնել նետաձգության, բադմինթոնի, բռնցքամարտի, կանոեի, սուսերամարտի, ձյուդոյի, հրաձգության, հանդբոլի, ռեգբիի, վոլեյբոլի, եռամարտի, սեղանի թենիսի ֆեդերացիաները:

Ադրբեջանը հայտ կներկայացնի ՈՒԵՖԱ՝ «Եվրո-2020»-ի համար

Ադրբեջանը փորձում է ակտիվ մասնակցություն ունենալ եվրոպական մարզասպարեզում, եւ հիմա էլ այս երկրի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է Բաքվի թեկնածությունն առաջադրել՝ Եվրոպայի ֆուտբոլի 2020թ. առաջնությունն անցկացնելու համար:

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է «Եվրո-2020»-ն անցկացնել միանգամից մի քանի երկրում: «Կարծում ենք՝ մի քանի քաղաքներում անցկացնելը կդառնա մի ընդհանուր տոն, եւ խաղի մեծությունը կզգան միանգամից մի քանի եւ ոչ թե մեկ կամ երկու երկրում: Մենք վստահ ենք, որ Բաքուն պետական մարմինների կողմից աջակցություն ստանալու դեպքում կկարողանա մասնակցել մայրցամաքային մրցաշարի անցկացմանը»,- նշված է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրությունում:

Լեւոն Արոնյանը տարին կավարտի վարկանիշային 3-րդ տեղում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը անհաջող հանդես եկավ Լոնդոնում կայացած «Դասական շախմատ» խոշոր մրցաշարում (6-րդ տեղ) եւ վարկանիշային 12,8 միավոր կորցրեց: Իսկ ահա ՖԻԴԵ-ի աղյուսակում 3-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Կրամնիկը Լոնդոնում 2-րդ տեղը գրավեց եւ բարձրացրեց իր վարկանիշը 14,7 բալով: Այդպիսով, ռուսաստանցի շախմատիստը այս պահին վաստակել է 2809,7 վարկանիշային միավոր եւ առաջ է անցել Լեւոն Արոնյանից (2802,2): Հաշվի առնելով այն, որ հայ գրոսմայստերը այս տարի նոր մրցաշարի չի մասնակցելու, 2012թ.-ն նա կավարտի վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Հայ շախմատիստը արդեն 59 միավորով ետ է մնում նորվեգացի Մագնուս Կառլսենից, իսկ նրան կրնկակոխ հետապնդում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2793):

- Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ավարտված օփենում նվաճեց 1-ին մրցանակը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ գրոսմայստեր Ռոբին Վան Կամպենը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

- Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթող ճանաչվեց Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված շախմատի միջազգային օփենում՝ 10 հնարավորից վաստակելով 8 միավոր: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7 միավոր, իսկ Զավեն Անդրիասյանն ու Հրայր Սիմոնյանը՝ 6,5-ական միավոր:

Երիտասարդ ծանրորդների մեդալները

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ: Մինչեւ 23 տարեկանների մրցումներում 85 կգ քաշային կարգում Տիգրանը Կարապետյանը երկամարտի 342 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: Գերծանրքաշայինների (+105 կգ) պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր (412 կգ): Մինչեւ 20 տարեկան մարզիկ Գոռ Մինասյանը գերծանրքաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Թիմային հաշվարկով Հայաստանի ծանրորդները զբաղեցրել են 14-րդ տեղը:

* * *

Աշխարհի սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների առաջնությանը (Սոֆիա, հոկտեմբերի 11-15) մեր հավաքականը թիմային հաշվարկով 32 պետությունների թվում գրավեց 3-րդ հորիզոնականը եւ արժանացավ գավաթի:

Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների առաջնությանը (Բուխարեստ, ապրիլի 5-9) մեր հավաքականը թիմային հաշվարկով 27 պետությունների թվում գրավեց 3-րդ հորիզոնականը եւ արժանացավ գավաթի:

Երեւանից բոլորը գոհ հեռացան

Երեւանում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը (81 կգ) ոսկե մեդալ նվաճեց եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Եվս մեկ մեդալ, բայց բրոնզե, վաճեց գերծանրքաշային Նարեկ Մելքոնյանը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մարտերին հետեւելու էին եկել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ-Կուո Վուն: Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը եւս գոհ է Երեւանում իրենց համար ստեղծված պայմաններից: Մոտ 70 երկրի ներկայացուցիչներ էին ժամանել Երեւան եւ դրանցից 23 երկրի 40 մարզիկների հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ:

5 հայ մարզիկ պայքարում են մեդալի համար

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացվող «Օլիմպիական հույսեր» անունը կրող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից մեդալի համար շարունակում են պայքարել 5 մարզիկ:

49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը առաջին մարտում 17:12 հաշվով հաղթեց ուկրաինացի Նազար Կուրոտչինին եւ մտավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի հունգարացի Իշտվան Լակատոշի հետ: 52 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Նարեկ Աբգարյանը լարված պայքարում պարտության մատնեց բելառուսցի Դմիտրի Ստրիգելսկուն` 17:16: Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի բուլղարացի Ստեֆան Իվանովը:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 1/8 եզրափակիչ փուլի մարտում ուժերը կչափի բելառուսցի Դմիտրի Ժուկովի հետ: 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանը 16:8 հաշվով հաղթելով հունգարացի Յոզեֆ Հերցեգին, մտել է քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ: Գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը պայքարը կսկսի այսօր, հունգարացի Գաբոր Օրբանի հետ մենամարտով: Իսկ ահա 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 69 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը մեկնարկային մարտերում պարտվեցին համապատասխանաբար ադրբեջանցի Էլվին Իսաեւին ու վրացի Զաaլ Կվաչատաձեին եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Հավելենք, որ Եվրոպայի «Օլիմպիական հույսեր» առաջնությունը անցկացվում է առաջին անգամ: Մրցաշարի արդյունքներով որոշվելու են 2013 թ ուսանողական միջազգային խաղերի մասնակիցները

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։