H a ր g m a t a n a – Արամ Մկրտչյան (Գերմանիա)

Ուրարտու պետությունը հիմնադրված է Հայկական լեռնաշխարհում…

Թե ինչպես է մեր ԳԱԱ-ի թեթեւ ձեռամբ հայոց մշակույթի ազդեցությունը մ.թ.ա. 553թ. Պարսից աշխարհում իսպառ բացառվում

Մինչեւ Վանի բերդի եւ Աքեմենյան Բեհիսթունի, Սասանյան Պերսեպոլիսի պալատական եւ արքայական դամբարանային համալիրների նույնություններին անդրադառնալը, ներկայացնենք ակադեմիական միջանցքներում ձեւավորված հայք-պարսք մշակութային փոխհարաբերությունների հիմնական միջուկը:

Urartu/Armina/Վանի թագավորությունը/, իսկ մեր տեսակետով Հայոց առաջին կայսրություն Ուրարտուն, ակադեմիական պատմագրության մեջ հաստատված է Urartu ձեւով: Ուրարտու պետությունը հիմնադրված է Հայկական լեռնաշխարհում, ըստ հիմնական կարծիքների՝ մ.թ.ա. 860թ.: Ուրարտուի առաջին գահակալն էր Արամեն, իսկ ապագա Իրանի Աքեմենյան դինաստիան կամ պարսկական առաջին գահակալությունը հիմնադրվել է Անշանի գահակալ Կյուրոս II Մեծի կողմից, մ.թ.ա. մոտ 550թ.:

Հիշեցնենք, որ Հայոց Ուրարտու կայսրության լուծարումից հետո, սկսած մ.թ.ա. 553թ., Հայոց Աշխարհում թագավորել է Երվանդ Հայկազյան Սակավակյացը, որի մայրաքաղաքն էր Արգիշտիխինիլին կամ Արմավիրը:

Մ.թ.ա. 553թ. Մարաց թագավորն էր Աժդահակը, ով փեսան էր Երվանդ Հայկազյան Սակավակյացի, Աժդահակի նստավայրն էր Էկբաթանը: Անդրադառնանք Մարաց արքայանիստը ներկայացնող Էկբաթան-Համադան տերմինի իմաստաբանությանը: 1953թ. հետմահու հրատարակվեց ամերիկացի լինգվիստ Roland Grubb Kent-ի «Հին պարսկերենի քերականության մասին» ուսումնասիրությունը, որում նշում է հետեւյալը:

Haրgmatana – Der Name «HamedՉn» oder «HamadՉn» leitet sich vom altpersischen «Ha(m)gmatՉna» (grՊzisiert «Ekbatana») ab. «Ha(m)gmatՉna» bedeutet wohl «Stadt der Versammlung» (aus «ham-gmata-» = zusammen-gekommen. Die Nasale «m» und «n» wurden in der altpersischen Keilschrift vor Konsonanten nicht geschrieben.

Այս մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Haրgmatana տերմինը տառացիորեն պետք է ընթերցենք եւ հասկանանք հայերեն «հինգմատանի», այսինքն՝ դաստակ՝ ագուցված 5 մատներով:

Այսպիսով, Աժդահակի նստավայր Հինգմատանը, ըստ տերմինի իմաստաբանության, բարձրագույն քրմի նստավայրն էր, այսինքն՝ կարելի է հետեւություն անել, որ Երվանդ Հայկազյան Սակավակյացի գլխավոր քուրմը Աժդահակն էր, ով կնության էր առել Երվանդ Հայկազյանի դստերը՝ Տիգրանուհուն:

Haրgmatana Աջի առկայության ավանդույթը մեր հայոց հավատամքում հնարավորություն է տալիս տեսնել եւ վերականգնել այդ ավանդույթի ինչպես պատմությունը, այնպես էլ մատնանշել նրա Աջի գտնվելու պատմական վայրը:

Քրիստոնեական ժամանակաշրջանում Աջի ավանդույթը պահպանվեց եւ, համաձայն ավանդույթի, Գրիգոր Լուսավորչի («Լուսանցք»-ը նրան ճիշտ հակառակը՝ խավարիչ է անվանում,- խմբ.) աջ ձեռքի մասունքները V դարում ամփոփվեցին բազկի եւ մատների ձեւ ունեցող արծաթե պատյանում:

Հայ մատենագիրների հիշատակությունների համաձայն՝ Աջը բազմիցս է գերեւարվել կաթողիկոսների հետ տարբեր կայսրերի եւ սուլթանների կողմից, սակայն վերադարձվել է Մայր Աթոռ:

Ժամանակակից Հայաստանյայց եկեղեցու ավանդական կանոնադրությամբ, կաթողիկոսարանում Haրgmatana Աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի հայրապետական աթոռի եւ պաշտոնի վավերականության խորհրդանիշ: Սկսած 1441թ.-ից հայրապետական աթոռը եւ պաշտոնի վավերականության խորհրդանիշը հաստատված է Էջմիածնում: Հայոց քրիստոնեական կրոնի մեջ Աջը ագուցված է քրիստոնեական կրոնին հատուկ մատների դասավորվածությամբ, իսկ ճարտարապետությունում այն ներկայանում է որպես «դաստակերտ» տերմին: Այսպիսով՝ մ.թ.ա. 7-րդ դարից մինչեւ այսօր հայոց քրիստոնեական հավատամքում Haրgmatana Աջը առկա է:

Մ.թ.ա. 553թ. Անշան երկրի թագավորն էր Կյուրոսը, նա ապստամբում է Մարաց թագավոր եւ քուրմ Աժդահակի դեմ: Կյուրոս Աժդահակ հակամարտության ժամանակ Տիգրան Երվանդյանը դառնում է Կյուրոսի դաշնակիցը: Տիգրան Երվանդյանի օգնությամբ Կյուրոսը տապալում է Աժդահակին, որից հետո Կյուրոսը վերցնում է Մարաց արքայանիստ Էկբաթան-Համադանը, որը գտնվում էր Վանից 630 կմ հեռավորության վրա եւ հիմք է դնում Աքեմենյան դինաստիային:

Որպեսզի հասկանանք Անշանի թագավոր Կյուրոսի մշակութային պատկանելությունը, անհրաժեշտություն կա նաեւ մեկնաբանել Անշան տերմինը: Կյուրոսը արքան էր Էլամ երկրի, որի մայրաքաղաքը կոչվում էր Անցան, իսկ պատմագրության մեջ ամրագրված է Անշան: Էլամ եւ Անցան տերմինները առանց որեւէ բարդույթի կարելի է մեկնաբանել հայերենի օգնությամբ՝

Էլամ – վեր կենալ, կանգնել, գնալ,

Անցան – ցույց է տալիս խմբի շարժում՝ «նրանք անցան»:

Առաջին անգամ «Անցան» տերմինը հայտնվում է արձանագրությունների մեջ մ.թ.ա. 675-640թթ. ընկած ժամանակահատվածում, այն կապվում է Teispes անունով մի թագաժառանգի հետ, ով իրեն հռչակել է Անցան քաղաքի թագավոր: Պատմագրության մեջ ընդունված է կիրառել Անշան տարբերակը, հասկանալի է, եթե օգտագործվի Անցան տարբերակը, ապա անմիջապես ի հայտ է գալիս այդ տերմինի տերը:

Այսպիսով, մենք հանգիստ կարող ենք ասել, որ տարածաշրջանի հայոց Արմավիր, մարաց Էկբաթան, ֆարսի Անցան արքայական նստավայրերի անունները ընդգծված հայկական են, հետեւաբար ցանկացած տեսակետ այն մասին, որ մինչեւ մ.թ.ա. 550-ականները մեր տարածաշրջանում գոյություն է ունեցել նախակյուրոսյան, իսկ ավելի ստույգ՝ իրանական մշակույթ, եւ եթե ներկայացնել, որ այդ մշակույթը լուրջ ազդեցություն է ունեցել հայոց մշակույթի վրա, մեր ներկայացրած փաստագրումից հետո դառնում է դատարկաբանություն:

Սակայն, հակառակ այս փաստերի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիան դեռեւս չի ընդունել Ուրարտուն որպես Հայոց առաջին կայսրություն, իսկ հայոց առաջին կայսրության մշակույթը չի դիտարկվում գերակա մեր տարածաշրջանում, որի արդյունքում հայոց մշակույթի ազդեցությունը մ.թ.ա. 553թ. Պարսից աշխարհում իսպառ բացառվում է:

Քանի որ Վանի բերդի պալատական համալիրի եղած ուսումնասիրությունները մեզ հասանելի չեն, ուստի Վանի բերդի պալատական եւ արքայական դամբարանային համալիրների եւ Աքեմենյան Բեհիսթունի արքայական դամբարանային եւ Սասանյան Պերսեպոլիսի պալատական եւ արքայական դամբարանային համալիրների նմանությունները ներկայացնելու համար մեր քննախուզության միջոցով կօգտագործենք Էրեբունի բերդի եւ պալատական համալիրի նյութերը:

Ինչպես գիտենք, մ.թ.ա. 553թ. դեպքերից 2 հարյուրամյակ առաջ, մ.թ.ա. 782թ., Հայոց առաջին կայսրության հաջորդ թագավոր Արգիշտի Ա-ն հիմնեց էրեբունին: Օգտագործելով ԱՐ քաղաքակրթությունից հայոց էթնոսի միջոցով իր ժամանակները հասած ճարտարագիտական գիտելիքները՝ մ.թ.ա. 8-րդ դարում հայոց կայսրության ռազմական եւ քաղաքացիական գլխավոր հենակետերը, որպես կանոն, կառուցվում էին բարձրադիր եւ անառիկ բարձունքների վրա:

Քաղաքաշինական առումով Էրեբունիի եռանկյունաձեւ հատակագծով միջնաբերդը պաշտպանված է հզոր բերդապարիսպներով, որոնք հարավ-արեւելյան հատվածում կազմում են 3 շարք: Բերդապարիսպների՝ երբեմնի 10-12 մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6 մ-ն:

Էրեբունիի միջնաբերդը կառուցված է այդ ժամանակաշրջանի համար աննախադեպ ճարտարագիտական լուծումներով, որը հավասարապես ուներ եւ ռազմական եւ քաղաքացիական նշանակություն: Էրեբունի միջնաբերդը կազմված է 4 հիմնական մասերից՝ պալատական, պաշտամունքային, տնտեսական եւ ռազմական:

Էրեբունիի միջնաբերդի ճարտարագիտական լուծումը այնպիսին է, որ միջնաբերդի ներսում Արարատին եւ Արագածին նայող կողմերը հանդիսանում են որպես պատվավոր մասեր: Այս մասում է թագավորական պալատը, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»: Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, 2 բակ: Պալատի ամենամեծ դահլիճն ուներ 12 մ լայնություն, 30 մ երկարություն: Պալատական եւ ծիսական կառույցները կապված են միջնաբերդի կենտրոնական մասի հրապարակի հետ:

Խալդի աստծո պալատական տաճարը ներկայանում է նաեւ «Սուսի» անվամբ: Այս տերմինը շատերն ընկալում են իբրեւ իրանական մշակույթի ազդեցության ուղղակի դրսեւորում, որն իհարկե այդպես չէ, քանի որ «Սուսի» տերմինը բառակազմական մոդելով նույնպես հայկական է:

Չնայած այն բանին, որ «Սուսի» տերմինն ընդունված է բխեցնել «պարսկական» համարվող šuš, «եբրայական» համարվող Շուշան, էլամերեն համարվող Սուսան անուններից եւ «Սուսի» տերմինի մեջ խստագույնս մերժված է հայոց լեզվի ներկայությունը, բերենք մեր փաստարկը:

Հայոց լեզվի մեջ առ այսօր, որպես հատուկ անուն, օգտագործվում է Սուսի տերմինը, որպես հատուկ արական անուններ Սոս, Սոսի եւ որպես Իգական Սոսե, Սուսիկ, Շուշան ձեւերով, այս հատուկ անունները օգտագործելի չեն, ոչ Իրանում, ոչ էլ Իսրայելում մի պարզ պատճառով՝ նշված հատուկ անունները նրանց համար օտար են եւ եթե օգտագործվել են երբեւէ, ապա միայն եւ որպես փոխառություն:

Անդրադառնանք Հալդիի տաճարին: Էրեբունիում հայտնաբերված կառույցները դասական են, Հալդիի տաճարը ունեցել է 30-սյունանոց ծիսական դահլիճ ընդունելությունների, հանդիսավոր արարողություն- ների եւ հանդեսների համար:

Էրեբունիում հայտնաբերված կառույցները կրկնօրինակվել են Սասանյանների կողմից մոտավորապես մ.թ.ա. 500թ.՝ դարձնելով կրկնակումները Պերսեպոլիսի գլխավոր ճարտարագիտական ձեւերը: Այս տեսակետը առաջինը հայտնել է ֆրանսիացի հնէաբան, ծնունդով Խարկովից՝ Roman Ghirshman-ը, ով Իրանում է անցկացրել 30 տարի: Նա հրապարակել է 300 հոդված եւ 20 գիրք: 1930թ. Roman Ghirshman-ը ղեկավարել է Լուվրի էկսպեդիցիան, որը ուսումնասիրում էր Սիալիկի հնավայրը:

Չգիտես ինչու, արեւելագիտութան մեջ բավականին հայտնի Roman Ghirshman-ը ՀՀ-ում ներկայացվում է որպես ամերիկացի հնէաբան եւ զարմանալին այն է, որ այդպես ներկայացնող անձը դասաավանդում է ԵՊՀ-ում եւ իրեն համարում է արեւելագետ:

Այսպիսով Էրեբունին, Վանը, Էլամը եւ Անշանը, Էկբաթանը եւ Բհեհիսթունի համալիրը տարածաշրջանի այն եզակի տերմիններից եւ ճարտարագիտական եւ քաղաքաշինական եզակի կառույցներից են, որոնց միջոցով հնարավոր է ակնհայտորեն տեսնել քաղաքակրթական անցումները եւ անցման ուղղությունները:

Մեր տեսակետն ամրապնդելու համար բերենք Զենդ Ավեստայի, փահլավունական կոչվող տեքստերի գլխագրերի տրանսկրիպցիան, (հրապարակված «Լուսանցք» թիվ 20-24 (151-155), 2010թ.) որպես եւս մեկ ծանրակշիռ փաստարկ եւ կարեւոր բացահայտում այն մասին, որ հայոց լեզվամտածողությունը սերտորեն կապված է մեր տարածաշրջանի հետ:

1) Datastan i menog i crat (Դատաստան ի մենոգ ի խրատ) դատաստան, մենակ խրատ:

2) Bund ha i san (բուն տա ի զան)-հիմքի ստեղծումը:

3) Sajast na Sajast (Շայաստ նա Շայաստ)-ասվածը եւ չասվածը թույլատրելիության իմաստով:

4) Cim dron-(գամ դնեմ)-կամ դրվածի իմաստը:

5) Andarzi danag mard-(Անդարձ ի դանակ մարդ) պատվիրան մարդուն զենքի չդիմելու:

6) Hveskarih i redagan-(վեր կանգնելու կարողություն (կարիք) հետ եկողներին):

7) Ajada gar i Sareran-(Զարերանից եկած Այադա):

8) Chatang-namag (ճատրակի(շախմատ) նամակ):

9) Draxt i asurik-(Դրախտ ի ասուրիկ):

10) Arda Virasi namak-(արդար Վիրազի նամակը):

11) Draisan i Ahriman o divan (Ահրիմանի դրած օրենքը-դիվանը):

Զենդ Ավեստայի 14 գլխագրերից 11-ը այս պահին հայերեն են, Զենդ Ավեստայից բերված գլխագրերը գալիս են հաստատելու, որ հայկական լեզվամտածողությունը եւ հոգեւոր միտքը առկա է տարածաշրջանի դավանաբանությունում մշտապես:

Մեր փաստերը թույլ են տալիս պարզորոշ տեսնելու, որ հայոց մշակույթը ամրագրված է ժամանակակից Իրանում՝ սկսված մ.թ. 2500 տարի առաջ Էլամ, Անշան տերմիններով:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։