Հայկական արիական հիմնական նշանների (սիմվոլների) խորհուրդը եւ չափային շղթաները
http://www.hayary.org/wph/?p=2889
«Լուսանցք»-ը շարունակում է պատասխանել հայաստանյան եւ սփյուռքյան արիականների հարցերին ու ներկայացնում է հայ արիական մի շարք նշանագրերի տիեզերահաս խորհուրդները:
Միաժամանակ ընդառաջելով որոշ ընթերցողների՝ «հայ արիական սիմվոլները համաչափ պատրաստելու եւ դրանք միջոցառումների ժամանակ ցուցադրելու» ցանկությանը, ստորեւ ներկայացնում ենք նաեւ մի շարք նշանագրերի չափային շղթաները, ինչը կօգնի համաչափությունը պահպանելու հարցում:
Նշենք, որ գծագրերն արված են Հակոբ Չատյանի կողմից, իսկ նշանագրերի մեկնաբանությունները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին են:
Նկարները (2 հատ)՝ ՀԱՄ արխիվից են:
Հավասարաթեւ Խաչ
Տիեզերածնության Արարչակնիք նշանն է (Տիեզերանշան է):
Նաեւ խորհրդանշում է գիտական տեսությամբ՝ ցայսօր հիմնավորվող Տիեզերական Մեծ Պայթյունը:
Նախանշում է Եռահամակարգ Մարդու՝ մարմնական, մտային եւ հոգեւոր զորությունների հավասարազոր բաշխումը եւ կարեւորումը:
Նաեւ Արարչածնության՝ սկզբից դեպի կյանքի ու մահվան խորհուրդները տանող Տիեզերապտույտների հիմքն է:
Սկիզբ-Վերջ-Նոր Սկիզբ-Նոր Վերջ-Նոր Սկիզբ…
Կեռխաչ (Սվաստիկա)
Խորհրդանշում է Արարչածնության սկզբից դեպի կյանքի ու մահվան փուլերը տանող պարբերականությունը:
ա/ Ձախից աջ պտույտը դեպի կյանք եւ նոր ծնունդ՝ կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:
բ/ Աջից ձախ պտույտը դեպի մահ եւ նոր ծնունդ՝ մահ-կյանք-մահ-կյանք… պարբերականությունը տանող խորհուրդն ունի:
Երկու խորհուրդներն էլ ի վերուստ տանում են դեպի Տիեզերական Հավերժություն:
Ծնունդ-Կյանք-Մահ-Նոր Ծնունդ-Նոր Կյանք-Նոր Մահ…
Հավերժական Պտույտ (Հավերժության նշան) կամ Արեւխաչ
Կեռխաչերի ձուլումը խորհրդանշող Արեւխաչն է, որ նաեւ նախանշում է բնական շարժը հավերժության մեջ: Արեւխաչը 8-աթեւ է:
8-աթեւ Արեւխաչը հայ-արիների համար խորհրդանշում է նաեւ Հայ Աստվածային Համակարգի 8 Աստվածներին (Հայր Արա, Մայր Անահիտ, Վահագն, Աստղիկ, Միհր, Նանե, Տիր, Վանատուր):
Կա նաեւ 12 թեւանի Հավերժության նշան, որը հայ արիների համար խորհրդանշում է նաեւ Կենդանակերպի (Զոդիակ) խորհուրդը, որով պայմանավորված են տիեզերական ու երկրային տարեփոխումների եւ բնական բոլոր պարբերությունների հաշվարկները:
8-աթեւ Աստղ, որ նույնպես Հավերժության խորհրդանիշ է
Խորհրդանշում է Երկնային ու Երկրային Համակարգերի ինքնատիպությունը եւ տիեզերակապ միասնությունը:
Հայ-արիների համար 8-աթեւ Աստղը Երկնային Հայկական Տիեզերաաշխարհների (Աստվածային, Ոգե-Հոգեղեն եւ այլ) ու Երկրային Հայկական Աշխարհի տիեզերակապի խորհուրդն ունի:
Հայկական Աշխարհում նաեւ Հայոց պետականության (նույնն է՝ թագավորության) թագակիր խորհրդանշան է:
Հայ արիական հիմնական նշանագրերի չափային շղթաները
Առաջարկվում է նշան-սիմվոլների հեշտ կրկնօրինակվող զանազան տարբերակներ, որոնց ընդհանուր համաչափությունը ապահովելու համար բոլոր հիմնական չափերը տրված են պայմանական D տրամագծով:
Օրինակ՝
եթե վերցնենք D=100մմ,
ապա 0,05D=0,05*100մմ=5մմ
1,4D=1,4*100մմ=140մմ,
իսկ եթե D=40մմ,
ապա 0,25D=0,25*40մմ=10մմ,
0,9D=0,9*40մմ=36մմ:
«Լուսանցք» թիվ 41 (262), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



