Ձմեռային արեւադարձ է՝ Միհր Աստծո վերածնունդը

Իսկ աշխարհի վերջի ազդարարումը կրոնա-քաղաքական խեղկատակություն է

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, Հայ Արիական Միաբանությունը նշել է Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածը այս բնական կարգի վերահաստատումից պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեգակ-Աստված):

Հայ Տեսակի Արարման տոնից հետո հայ արիները ձմեռային արեւադարձի օրը փառաբանում են Հայոց արդարադատության Աստծուն՝ Տիեզերական արդարության եւ իրավունքի վերահաստատման ակնկալիքով, Հայ տեսակի առաքելության վերաիմաստավորման համար՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները այս անգամ էլ Աբովյանի հին պատմական տարածքում՝ Էլար-Դարանի հնավայրում, արիադավան-հեթանոսական ծես են կատարել՝ փառաբանելով Միհր Աստծուն: Մասնակցել են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Այնուհետեւ հայ արիներն ու ազգայնականները այցելել են Գառնո հեթանոսական-արիական տաճար եւ փառաբանել են Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին:

Երեւան վերադառնալիս փառաբանման ձոներ են հնչեցվել նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հուշարձանի մոտ՝ հանուն Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու Հայ տեսակի առաքելության:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.12.2011թ.

Հ.Գ. – Հին հավատներում «աշխարհի վերջ» հասկացություն չի եղել եւ այժմ այն շահարկում են այն համաշխարհային մութ ուժերը, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ: Մայաների մշակույթում եւս չի եղել «սշխարհի վերջ» մտածողությունը, իսկ 2012թ. դեկտեմբերի 21-ը նրանք համարել են Նոր Դարաշրջանի սկիզբ… Եվ այդ դարաշրջանը սկսվել ու ավետում է բոլոր սին կրոնա-քաղաքական «աշխարհաստեղծ» պատկերացումների վերջը՝ ազդարարելով ազգային-էթնիկ հավատների Տիեզերապատկերացումների վերադարձը:

«Աշխարհի վերջ»-ի մասին ստաբանությունները համաշխարհային չարը դարձնում է մարդկային երեւակայության բաղադրիչ, ինչը ոչ միայն վախի ու դրանով տիրելու նպատակ ունի, այլեւ՝ մեծ բիզնեսի խնդիր է լուծում:

Ինչպես մոլորակների շքերթը, այնպես էլ Արեգակի ակտիվությունը տիեզերական փուլեր ունեն եւ ղեկավարվում են Տիեզերքի Արարչի կողմից: Տիեզերքը մեկ Տեր ունի, եւ Նա Ամենայն Ստեղծի Արարիչն է, եւ «աշխարհի վերջ» կամ «աշխարհի վերաձեւում» միայն Նա՝ Ամենաբարձրյալը կարող է կամենալ… Անգամ Արեգակ-աստղերի, Լուսին-արբանյակների կամ մոլորակ-տիեզերամարմինների կյանքն ու մահը Նրա կամոք է լինում, քանի որ Արարիչն Ինքը՝ հենց Տիեզերքն է:

Աշխարհի գաղտնի կառավարության տերերը հարյուրավոր տարիներ խաբում եւ խառնում են մարդկանց, բայց չկարողանալով սին կրոնական տեսություններով արգելափակել արարչածին Մարդ Տեսակի գենետիկ-ծինաբանական հիշողությունը՝ փորձում են դա անել ազգային հավատների ու հնագույն աստվածաստեղծ քաղաքակրթությունների միջոցով…

Աշխարհի վերջ իրապես հնարավոր է միայն տիեզերական մեծ աղետի դեպքում, ինչը եւս վերահսկվում է Ամենակարող Արարչի կողմից, եւ բնությունից շեղված եւ հակաբնական օրենքներով ապրող ներկայիս մարդկության միայն չնչին տոկոսին է սա հասկանալի: Արդեն «աշխարհի վերջ» հայտարարողների 4-5-րդ «վերջն» է ավարտվում, բայց ամեն բան տիեզերապտույտով գնում է ի շրջանս յուր, եւ հայերն ու բնական մյուս ազգերը Տիեզերական Գարնան այս փուլում կստանան տիեզերական աջակցություն եւ կփոխեն չարիների ստեղծած այս աշխարհը, ինչն էլ կլինի «չար աշխարհի վերջը», որը արիների արդարադատության Աստծու վերածննդի (արդարության վերահաստատման) օրվան է առնչվում, ինչն էլ նաեւ մայաներն են արձանագրել:

This post is also available in: English, Russian

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։