– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Ձկնապուր
Բաղադրությունը
Ձուկ – 2 հատ կամ 1 կգ (կարելի է օգտվել նաեւ տարբեր ձկների մնացորդներից)
բուլղարական տաքդեղ – 3 հատ
գլուխ սոխ – 1 հատ
գազար – 2 հատ
նեխուրի կոթ – 100 գ
կարտոֆիլ – 2 հատ
թարխուն – մի քանի ճյուղ
տոմատ – 2 ճաշի գդալ
շաքարավազ – 0.5 թեյի գդալ
բալզամի քացախ – 30 գ
կիտրոն – 1 հատ
հոտավետ պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Երկու լիտր ջրում (նախապես աղ արած) ձուկը եփել 20 րոպե:
Հետո ձուկը հանել, մսերը դնել մի կողմ, ոսկորները լցնել արգանակի մեջ:
Արգանակին ավելացնել եւս 1 լիտր եռացրած ջուր ու եփել՝ մինչեւ թանձրանալը:
Այնուհետեւ պատրաստել սոխառած, ավելացնել տաքդեղները, գազարը, կարտոֆիլը, նեխուրը, տոմատը (շաքարավազով): Վրան լցնել արգանակը եւ մարմանդ կրակին եփել 30 րոպե: Այնուհետեւ թողնել սառչի:
Հետո խառնիչով (բլենդեր) հարել:
Սա նորից դնել կրակին, ավելացնել բալզամի քացախը եւ քամած կիտրոնը:
Վերջում ապուրի մեջ լցնել ձկան մսերը:
Ձկնապուրը մատուցել հոտավետ պղպեղով եւ թարխունով:
Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
6 ոսկե մեդալ՝ առանց պետական աջակցության
Վերջերս Հայաստանի «Առյուծների մարտարվեստների ակումբի» նախագահ Արմեն Սապոնջյանը զարմացած նշել է, որ հանրապետությունում ոչ մեկը չի հիշել եւ չի շնորհավորել ակումբի 4 «կորյուններին», ովքեր մեծ հաջողության են հասել Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացած մարտարվեստի գավաթի աշխարհի առաջնությունում:
«Առաջնության կազմակերպիչներն ամեն ինչ անում էին մեր մարզիկներին խոչընդոտելու, հաղթելու հնարավորությունից զրկելու համար: Մերոնց մարտերի բոլոր մրցավարները մուսուլմանական երկրներից էին նշանակվում, մեր մարզիկներին տարբեր պատրվակներով թույլ չէին տալիս նախավարժանք անել: Մրցակիցներից ոմանք մեր մարզիկներից տարիքով էին եւ ավելի ծանր էին կշռում: Չնայած բոլոր այդ արգելքներին, մեր 4 մարզիկները շատ հաջող հանդես եկան, հաղթեցին բոլոր 6 մրցումներում եւ թիմային հաշվարկով զբաղեցրին 1-ին տեղը»,- ասել է նա: Առաջնությանը մասնակցել են իրենց հայթայթած ֆինասական միջոցներով, պետությունից ոչ մի օգնություն չեն ստացել, թեեւ իրենց շնորհիվ է Հայաստանի դրոշը բարձրացվել Թուրքիայում:
Արթուր Արքան հրաշալի մարզավիճակում է
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը: Այն լավագույնս անցկացրած Արթուր Արքան 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով առավելության հասավ: Ֆրանսիացին դեմքին ստացած վնասվածքների պատճառով ի վիճակի չէր մարտը շարունակել, եւ մրցավարը դադարեցրեց այն: Չնայած հայ բռնցքամարտիկը արդեն մոտ էր մարտը նոկաուտով ավարտելուն:
Հայկ Հակոբյանը երկու անգամ անակնկալի է եկել
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայ մարզիկին ճանաչել է 2011թ. Ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր, չնայած այդ մրցումներում նա զբաղեցրել էր 4-րդ տեղը: Պատճառն այն է, որ Ունիվերսիադայի չեմպիոնը որակազրկվել է դոպինգ օգտագործելու համար, ուստի մեր մարզիկը ինքնաբերաբար բարձրացել է 3-րդ տեղ:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան բրոնզե մեդալը փոստով ուղարկել է Հայաստան: Սակայն Հակոբ Հակոբյանը եւս մեկ անգամ անակնկալի է եկել Արարատի մաքսատանը, քանի որ այդտեղ պահանջել են 47 հազար դրամ մաքսազերծում՝ նրա նվաճած մեդալի դիմաց: ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ իրենց միջամտությունից հետո խնդիրն արագ լուծում է ստացել, եւ մեդալը հանձնվել է տիրոջը: Ի դեպ, սպորտի նախարարությունը պնդում է, որ հայ ծանրորդի մեդալի մաքսազերծման համար պահանջվող մաքսատուրքի մասին ծանրամարտի ֆեդերացիայի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչեւէ, մնում է հուսալ, որ սա թյուրիմացություն է, թեեւ կասկածում ենք, եւ հետագայում նման խնդիրներ չեն լինի:
Ամեն դեպքում 3 մեդալակիր կունենանք
Կալինինգրադում շարունակվում է «Օլիմպիական հույսեր» անունը կրող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարեցին եւ մտան եզրափակիչ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Եզրափակիչ մտնելու համար կպայքարի նաեւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:
Հաշմանդամ մարզիկները նույնպես կպարգեւատրվեն
Հայաստանի հաշմանդամ մարզիկները 2012թ. սկսած նույնպես կպարգեւատրվեն: Օլիմպիական խաղերում եւ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին կառավարության որոշման մեջ կատարված փոփոխությունից հետո այս տարվանից դրամական պարգեւներ կստանան նաեւ պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված հաշմանդամ մարզիկները:
Այս տարի մեր մարզիկները նման մրցումներում 3 մեդալ են նվաճել: Խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության հունա-հռոմեական ոճում 55 կգ քաշային կարգում Սարգիս Սարգսյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ Հովհաննես Հարությունյանը (60 կգ) եւ Նարեկ Նիկողոսյանը (84 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ: Բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը եւ Արամ Ավագյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
* * *
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը այսօր ՀՀ նախագահի մրցանակները հանձնեց լավագույն մարզական բակին, գյուղական եւ քաղաքային համայնքներին: «Լավագույն մարզական բակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի թիվ 51 շենքի հարակից բակը: «Լավագույն գյուղական մարզական համայնքի» գխավոր մրցանակը հանձնվեց Շիրակի մարզի Ամասիա գյուղին: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը հռչակվեց «Լավագույն քաղաքային մարզական համայնք»: Բոլոր մրցանակակիրներն արժանացան նաեւ դրամական պարգեւների: Լավագույն բակը, գյուղական համայնքը եւ քաղաքային համայնքը ստացան նույն չափի գումար՝ 1-ական մլն դրամ:
Հայ շախմատիստները՝ Պեկինի մրցաշարերում
Պեկինում կայացած համաշխարհային մտավոր խաղերում արագ շախմատի մրցաշարերին մասնակցած Լեւոն Արոնյանը տղամարդկանց արագ շախմատում 7 հնարավորից վաստակեց ընդամենը 2,5 միավոր (5 ոչ-ոքի) եւ 16 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը: Շախմատիստուհիների նմանատիպ մրցումներում մեր Էլինա Դանիելյանը 3,5 միավորով (3 հաղթանակ, 1՝ ոչ-ոքի) 8-րդը ճանաչվեց:
Կայծակնային շախմատի մրցումներում Լեւոն Արոնյանը 16 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ եւս 2 մասնակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մեր շախմատիստը գրավեց 4-րդ տեղը: Կանանց մրցումներում Էլինա Դանիելյանը վաստակեց ընդամենը 6 միավոր եւ մրցաշարն ավարտեց 13-րդ հորիզոնականում:
Կույր շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանը 4 փուլից հետո վաստակել է 3,5 միավոր եւ գլխավորում է աղյուսակը: Կանանց մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը 4 հնարավորից վաստակել է 2 միավոր եւ բաժանում է 7-11-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), ով ունի 3,5 միավոր:
Մրցաշարերի հաղթողները հայտնի կդառնան վաղը, երբ կկայանան վերջին երեք տուրերի պարտիաները:
Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Վարշավայում կայացած արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության առաջին օրը հարաբերությունները պարզեցին բլիցի վարպետները:
Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 22 հնարավորից վաստակեց 17,5 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Նա 1 միավորով զիջեց մրցաշարի հաղթող ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավին:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



