Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- Մարմինը Կենաց Սկզբունքի եւ Հոգու (Ոգու) Առաքելության իրականացման նախապայմանն է:

- Բացի Հայրենիք-Բնօրրանից՝ ունեցի՛ր քո Հոգեւոր Հայրենիքը (Հայ Աստվածների Տիեզերաաշխարհը):

- Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները):

Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի ու հակազդող է նրա անվտանգության համակարգը: Սա գերռազմավարական մի կառույց է, որ շաղկապում է ազգի եւ պետության համար կարեւորագույն ոլորտները, ուստի մեր նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն, հնագույն ժամանակներում անգամ հասնելով կատարելության՝ աստվածային ընկալման, եւ այդ զորությանը համարժեք կիրառման:

Դա էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզոր հայկական պետությունների գոյատեւմանը եւ հայկական քաղաքակրթության համաշխարհայնացմանը: Մեզ հայտնի հզոր հայկական թագավորություններից առաջ էլ, ինչպես Հայկ Նահապետի ժամանակներում (դրանից առաջ եւս), հայոց անվտանգությունը հենվել է ինչպես ռազմական զինուժի, այնպես էլ լեզվա-մշակութային եւ հոգեւոր աստվածազարմ ուժերի հենքի վրա, ինչը համահունչ է արարչածին եռահամակարգ ՄԱՐԴ տեսակ գոյաբանական բնակարգին:

Միայն նման համակարգը կեցակարգ դարձրած Մարդ Արարածն է ի զորու զգալ աստվածայինն ու արարչականը: Եվ միայն նման Մարդն է անվտանգ՝ պաշտպանված սեփական բնապաշտպանական թաղանթով: Սա նշանակում է՝ հայը ի վերուստ համադրել է մարմնական, մտավոր եւ հոգեւոր զորությունները եւ առաջնորդվել է արարող էությամբ՝ մշտապես պայքարելով ավերող էության դեմ:

Այս կեցակարգում էլ կիրառվել է ամենազորավորը՝ անվտանգության համակարգը, որը համադրել է երկրի ու երկնի ռազմա-հոգեւոր եւ ոգեղեն-տիեզերական զորությունները, որոնք այսօր շատերը փորձում են վերականգնել թաքնագիտական (գաղտնագիտական) ոլորտ ներթափանցելով…

Երկրի ու երկնի համադրելի ռազմա-հոգեւոր անվտանգությունը կարող է օգտագործվել ինչպես ի բարին, այնպես էլ՝ գործածվել ի չարս: Եվ հնարավոր է ազգերին ու մարդկանց կա՛մ զորացնել կա՛մ տկարացնել (նաեւ՝ տխմարացնել), կա՛մ վերականգնել կա՛մ քանդել պետություններ… Ցավոք, այս զորությունից մենք դեռեւս նպատակային կերպով չենք օգտվում, որի հնարավորություններն ունենք գենետիկորեն…

Մնացյալ բոլոր՝ հոգեւոր-գաղափարական, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյա-հոգեբանական, գիտա-մշակութային, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգերը, պետք է բխեցվեն հենց նման անվտանգության համակարգից: Իսկ ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը հեռու է կատարյալ կոչվելուց, ուստի մեր պետության եւ հայության գերխնդիրն է կառուցել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը՝ ինքնատիպորեն եւ շղթայակապ զարգացնելով վերը նշված (եւ այլ) ոլորտներից յուրաքանչյուրը:

Երկրի ու երկնի ռազմա-հոգեւոր եւ ոգեղեն-տիեզերական զորությունների մի զգալի ընկալումը գենետիկ զգացողություններ են, որ չի՛ կարելի դրանց ռազմական ուժով տիրանալ, դրամա-տնտեսական միջոցներով գնել կամ պատմա-մշակութային պեղումով դուրս հանել… Բնական ազգերը, հասկանալի է՝ նաեւ բնածին մարդիկ, արարչադիր ԳԵՆ ունեն, եւ այն, ինչպես ազդակներ է արձակում դեպի տիեզերական խորքեր, այնպես էլ ստանում է ազդակներ այդ խորքերից, եւ ՀԱՅԸ ծինաբանորեն կարող է տիրապետել այս կապին: Սա միայն հոգեւոր ոլորտի ազդակ է, բայց միեւնույնն է, հասու է միայն եռահամակարգ Մարդ Արարածին, ով կարող է հոգեւոր այդ զորությունն ստանալով՝ անխախտ պահել մարմնական ու մտավոր կարողությունների համադրությունը:

Հանպատրաստից տիեզերահաս մարդ, իհարկե, չի լինում բնության մեջ, սակայն որոշակի թուլությունն անգամ (մարմնի, մտքի, թե հոգու) կարող է ի չարս շուռ տալ այդ զորությունը:

Պետք է հիշել, որ ինչպես բարին, այնպես էլ չարը տիեզերական (ուրեմնեւ՝ բուն երկրային) զորություններ են, եւ Բ(Ա)րիների ու Չարիների կռիվը հարատեւ ընթացք ունի: Երկիր մոլորակը միլիարդավոր տարիներ գտնվել է Բ(Ա)րիների տիրույթում եւ ընդամենը մի քանի հազար տարի է, որ Չարիները տիրում են Երկրագնդին:

Եվ պատճառը հենց վերոնշյալն է, երբ անկապ են մարմինը, միտքն ու հոգին, եւ Չարը կիսագրագետների, թուլակամների, կասկածողների կամ նախանձողների հետ կարողանում է իրականացնել իր գործառույթը: Իսկ նման մարդկանց թվում է, թե գործ ունեն Աստծո (Աստվածների) կամ որեւէ Բարի հոգու հետ: Իսկ Չարը, որպես երկնային զորություն, կարող է խաղալ ի՛ր խաղը: Եթե Աստվածները կամ Բարի զորությունները չեն խաբում եւ փնտրում են ճշմարիտ հավատավորներ, ապա Չար զորությունները՝ համահունչ իրենց էությանը, կարող են խաբել եւ ներկայանալ ինչպես ցանկական:

Այստեղ է, որ կապակցված եռահամակարգ Մարդը կարող է առողջ մարմնում ձեւավորել առողջ միտք եւ հոգին առողջացնելով՝ ի հայտ բերել տիեզերաճանաչ եւ տիեզերաիմաստ զորություններ եւ իրապես ճանաչել Բարին ու Չարը: Եվ սա անվտանգության ամենամեծ երաշխիքն է ինչպես անհատական, այնպես էլ ազգային (ուրեմնեւ՝ պետական) առումով:

Այս երեւույթը բացակայում է հայկական անվտանգության համակարգից (իհարկե՝ ոչ միայն մեր) եւ անգամ թաքնագիտական (գաղտնագիտական) դպրոցներ չկան մեր երկրում, էլ չենք խոսում դպրացական ցանցի կամ ազգային կենտրոնի մասին: Աշխարհահռչակ Թորգոմ Սարայդարյանը ապրելով ԱՄՆ-ում, փորձել է համաշխարհային մամլիչից (այսպես կոչված համաշխարհային գաղտնի կառավարությունից) թաքուն (հենց թաքնագիտորեն), ամերիկյան կենտրոններից առանձին հայկական գաղտնագիտական դպրոց ստեղծել, անգամ մի քանի աշակերտներ եւ անտիպ գրվածքներ ունի միայն ներկայումս… Բայց այդ աշխատություններն աներկբա բացահայտում են Հայի Արարչաբնույթ Էությունը, բայց… հասկանալի է, որ իր կյանքի ընթացքում նա չէր կարող դրանք հրատարակել, այլապես որպես գաղտնագիտության համաշխարհային հենասյուներից մեկը կոչնչացվեր միանգամից եւ անհետ:

Ինչպես հայ արիական տեսությունն է հիմնավորում, այնպես էլ նշյալ աշխարհահռչակ հայազգի գիտնականը, հայերը, արարվելով որպես Բնական (Տիեզերածին) Ազգ, լինելով Մարդ-Աստվածներ, ճանաչելով համատիեզերական օրինաչափություններն ու իրականությունը, ունեցել են ճշմարիտ պատկերացումներ Արարչի, Աստվածների, նյութի ու ներուժի, մարմնի ու հոգու (ոգու) փոխադարձ կապի, ամենատարբեր բնական՝ տիեզերական երեւույթների մասին…

Սակայն, մի քանի հազարամյակների ընթացքում ցեղապիղծ եւ օտարամոլ զանգվածները (որոնցից այսօր էլ կան) աստիճանաբար աղավաղել ու խեղաթյուրել են Հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը: Դա ուսուցանողներին էլ հայոց տիեզերահաս հավատի հետ ոչնչացրել եւ չգոյ են հայտարարել… Եվ քանի դեռ այս խեղկատակությունը շարունակվում է, հայոց գենետիկ զարթոնքը միայն անհատական դրսեւորումներ կունենա: Բայց ինչն էլ հետզհետե, Տիեզերական Գարնանը զուգահեռ կհանգեցնի ազգային-համազգային զարթոնքի:

Պարզապես այս ամենը պետք է գիտակցել պետականորեն եւ առավել եւս դարձնել ազգային անվտանգության համակարգի առաջնային բաղադրիչը: Համաշխարհային նման կենտրոնները դարերով աշխատում են բնական ազգերին տխմարացնելու եւ հիշողությունից զրկելու, հլու-հնազանդ եւ առանց ինքնության համաշխարհային ազգ եւ պետություն սարքելու համար: Մինչ մենք աղմկում էինք ազգերն ու երկրները հերթական անգամ համարակալելու եւ հոգեբանական ու ուղեղային հարձակումներն եւ ճնշումները թարմացնելու վտանգի դեմ, անկապ (անեռահամակարգ) հայության մի հատվածը հերթական ծախու քայլը կատարեց…

Իհարկե, հայերի Ճշմարիտ Գիտական Միտքն ու Ամենայն Ստեղծի Իմաստասիրությունը ոչնչացվել են օտարածին կրոնների եւ գաղափարների ներխուժմամբ, փոխարենը ստեղծվել են Մարդ-Աստվածների գոյությունը մերժող առանձին ու այլածին կրոններ, Տիեզերքի, Երկրագնդի եւ այլնի արարման սին պատկերացումներ, իսկ աղանդների ի հայտ գալով՝ պաշտելի դարձան նույնիսկ որեւէ մարդու կամ Աստծո Որդու անցկացրած կյանքի մի քանի օրերը… Յուրաքանչյուր նորահայտ «մարգարե» էլ արդեն աղավաղված եւ խեղաթյուրված նորաստեղծ կրոնական գաղափարախոսությունները սկսեց մեկնաբանել արդեն իր մտքի թռիչքի տրամաբանության հնարավորության սահմաններում:

Եվ արարչաբնույթ եռահամակարգ հայ մարդը դարձավ գրեթե անհոգի (սին հավատը եւս հոգեխեղ է), իսկ երկհամակարգ (մարմին եւ միտք) հայ մարդը նման է այն կիսագրագետին, ում շատ հեշտությամբ գործածում է այսօր Չարը (թե՛ երկրային, թե՛ երկնային)…

Ուստի՝ անհրաժեշտաբար պիտի վերադառնալ Մարդ-Աստվածների Ճշմարիտ Գիտական Մտքին եւ Ամենայն Ստեղծի Իմաստասիրությանը, Հայկականությանն ու Հայակրոնությանը, որտեղ էլ թաքնված է Արարչի եւ Ամենայն Արարման գաղտնիքների բացման բանալին՝ Տիեզերական Հավերժական Խորիմաստ Խորհուրդները…

Սա է հայ տեսակի անվտանգության եւ հավերժության առհավատչյան…

- Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:

- Եղի՛ր ինքնաճանաչ, որ ճանաչես Էությունդ: Եղիր Էաճանաչ, որ ճանաչես Բնությունդ: Եղի՛ր բնաճանաչ, որ ճանաչես Ցեղդ: Եղի՛ր ցեղաճանաչ, որ ճանաչես Տիեզերքը: Եղի՛ր տիեզերաճանաչ, որ ճանաչես Գերագույն Էությունը: Ճանաչելով Գերագույն Էությունը՝ բացարձակ կդառնաս տարածության եւ ժամանակի մեջ:

- Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ: Գերիմաստության հոգեւոր անեզրությունն անսկիզբ է եւ անվերջ, այն հավերժ է: Հավերժը Գերիմաստության Առաքելությունն է:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։