Շնորհավորանքներ – 2013

Շնորհավորում ենք` 

- Մեր ազգի հայ-արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա եւ հունվարի 14-ի` Ցեղակրոնի (ազգային գաղափարախոսություն – Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն, համբերություն եւ քաջություն, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Մաղթում ենք հայ-արիական ու հաստատուն ճանապարհ` հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

* * *

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին-2013 թվականը` ամանորը` մաղթելով երջանկություն եւ հաջողություններ` անձնական կյանքում եւ ի նպաստ ազգի զորացման:

- Շնորհավորում ենք ՀԱՄ նորաստեղծ Քրմական Խորհրդին (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 2-ամյակի առթիվ, որը ստեղծվել է դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Միհր Աստծո տոնի օրը:

* * *

- Լրացավ նաեւ.
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 19-ամյակը՝ դեկտեմբերի 15-ին (1993թ.),
– Եվ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 4-ամյակը, Հայոց արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:

Տոները նշվեցին` Գառնո արիական-հեթանոսական տաճարում եւ ՀԱՄ կենտրոնական գրասնյակում:

Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:

Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին:

This post is also available in: English, Russian

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։