50-ամյա հոբելյանին մաղթում ենք նաեւ կյանքի դարաշրջանային ամփոփում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

aՇնորհավորանք ՀԱՄ առաջնորդինՀայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը: Հայ արիականներն ու ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում, ազգային եւ արիադավան հոգեւոր գործունեությունում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:50-ամյա հոբելյարին կամենում են առավել հոգեւոր-տիեզերահաս իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ: Թո՛ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան ՀԱՄ առաջնորդին եւ նրա գործին… Հայ փառահեղ նախնիք էլ՝ ապավեն…

Քաղաքականության ազգային եւ հոգեւոր նրբերանգները -

Նախագահական ընտրությունների նախընտրական թոհուբոհը առիթ դարձավ, որպեսզի մեկ անգամ եւս խորհենք մեր քաղաքական դաշտի չկայացած լինելու եւ անլրջության պատճառների մասին: Ովքե՞ր են ուզում նախագահ դառնալ՝ գործազրկությամբ պարծեցողները, Նժդեհին «պաշտելով»՝ նրանից երկու տող անգամ մեջբերում անել չկարողացողը, Տիեզերքի անունից խոսողը, ասուլիսներում ճամարտակելով հպարտացողը, մատը մատին չտալով թիմի սպասողը… Թող Հայ Աստվածներն ինձ զորավիգ լինեն, որպեսզի երբեւէ չխենթանամ այս աստիճան… Թող Տիեզերքի Տերն ի վերջո «անդրադառնա» այս մարդկային հակամարդությանը…

Ինձ մտահոգում է քաղաքականությունում հենց ազգայնական դաշտի խնդիրը: Չգիտես ինչու, ոչ ոք չի գալիս ժողովրդավարությունը (նույնիսկ ազգային-ժողովրդավար կոչվածներին) վարկաբեկելու, բոլորի կոկորդին կանգնածը ազգայնականությունն է: Տեղից վեր կացողը հայրենասեր ու ազգայնական է ձեւանում, բայց որ հարցնես՝ ինչ է ազգայնականությունը, շատ-շատ կբացատրի՝ հայրենիքը սիրելը, կամ այս բնույթի մի այլ բան: Գալիս են, «մեյդան» են ընկնում (սրանց համար հայերեն բառ գործածել չեմ ուզում) ու մխտռում են դաշտը, մինչդեռ թեկուզ հայրենասիրությունից խոսելու համար… կենսագրություն չունեն, ու ամբողջ կյանքում հայրենիքի համար մատը մատին խփած չկան: Շատ ենք փորձել այս դաշտն իրապես ներկայացնելու համար ընդհանրապես ընտրություններում մեր սեփական թեկնածուին առաջադրել: Ֆինանսական սուղ միջոցներով պայմանավորված չկարողացանք եւ այս անգամ: Բայց սա չի նշանակում, թե… չենք կարող ներկայացնել նրան այնպիսին, ինչպիսին կա: Ու քանի որ «Լուսանցք»-ը մշտապես աջակցել է մեզ՝ մեր արածն ու անելիքը ներկայացնելով, ինչի համար խորին շնորհակալություն, զգացված կլինենք, եթե մեկ անգամ եւս օժանդակի՝ ներկայացնելու մի մարդու, ով մեծապես նպաստում է քրմական դասի ձեւավորմանն ու կայացմանը: Վստահեցնում ենք բոլորին, եւ կյանքը կապացուցի դա, որ առանց իսկական քրմական (ազգային հոգեւոր) դասի հայ ազգայնականությունը չի կայանա…

ՀԱՄ առաջնորդը հատեց մի կարեւոր սահմանագիծ, որտեղից ետ նայելու եւ կյանքի անցած ուղին վերընթերցելու բնական ցանկություն է առաջանում: Արմեն Ավետիսյանն ունի բազում հետեւորդներ ինչպես հայ ազգայնական գաղափարական եւ քաղաքական, այնպես էլ հոգեւոր ու այլ ասպարեզներում, ովքեր նույնպես միացել են ՀԱՄ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների շնորհավորանքներին ու մաղթանքներին:

Մեզ համար Արմեն Ավետիսյան քաղաքական գործիչը մի մարդ է, ում առավելապես կարելի է դիտարկել որպես ազգային (ազգի) գործիչ, ով պարզապես ազգային-ազգայնական մտածողությունն ու գաղափարները, ավանդույթներն ու սովորույթները ներդնում է հանրային եւ քաղաքական ոլորտներում՝ փորձելով այն դարձնել կեցակարգ: Այստեղ էլ նա մի ազգային գործիչ է, ով առավելապես հայոց արիադավան-հեթանոսական հավատի ու պատմա-լեզվամշակութային արժեքների ներդրման առաքելությունն է ստանձնել:

ՀԱՄ առաջնորդին հաջողվել է հայ արիադավանության (հեթանոսության) եւ ազգայնականության գաղափարների ու արժեքների համադրմամբ ՀԱՄ կառույցով վերականգնել հայոց տիեզերահաս հավատի հիմնաքարերը եւ հայ-արիական գաղափարաբանության արմատական սկզբունքները: Հատկապես հայ արիների կենսադրույթների կանոնակարգային բաժինը այդ սկզբունքներից է կազմվել, իսկ «Հայ Արիական Միաբանություն» աշխատությունում Հայ Տեսակի տիեզերածին ու բնազդական-բնագիտական-բնախոսական արարչաբնույթ տեսլականն է ամրագրվել…

Մեզ համար արիադավան հայի տիեզերաիմաստ եւ արարչադիր բնույթի հարցադրումները պատասխաններ են ստացել մեր առաջնորդի մի շարք աշխատություններում, որոնք ցավոք, դեռ համահավաք՝ գրքի տեսքով անտիպ են մնացել, սակայն համառոտագրված հրապարակվել են «Լուսանցք»-ի էջերում: Հայոց հավատի, Արարչի, Տիեզերակարգի ու Արարչակարգի, Հայ Աստվածների համակարգի եւ Հայկական Տիեզերաաշխարհների մասին հոդվածաշարերը բացահայտել են ՀԱՄ առաջնորդի խորաթափանց միտքը, որը գենետիկ-ծինաբանական զորություններով (իհարկե եւ այլ տիեզերակապերի միջոցով) թափառել է Տիեզերքի անհուններում: Այս կարողությունը նպաստել է, որ բացատրելի եւ համադրելի պատասխաններ տրվեն ինչպես հայ, այնպես էլ այլ Աստվածների ու Արարչածին Տիեզերաաշխարհների համակարգերին առնչվող հարցերին:

Այդ առումով առավելապես խորքային են «Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք…» («Լուսանցք» թիվ 38-41 (77-80), 2008թ.), «Մեկարարչական Հայ Աստվածները» կամ «Բազմաստվածություն՝ Մեկարարչականությամբ» («Լուսանցք» թիվ 36 (122), 2009թ.), «Աղոթի՛ր եւ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն» («Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.), «Բնազանցությունից դեպի բնախոսություն» («Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.) եւ «Արարչակարգը Բարու եւ Չարի միջեւ» («Լուսանցք» թիվ 20-21 (151-152), 2010թ.) եւ այլ աշխատությունները, որոնցում երկնային ու երկրային բնական երեւույթների առանցքային թեմաներ են մեկնաբանվում եւ հստակ տրվում է Տիեզերքի Արարչի՝ որպես Տիեզերքի Միակ Տիրոջ, ինչպեսեւ Աստվածային համակարգերի (ըստ այդմ էլ՝ երկրային բնական ազգերի) առանձնահատկությունները եւ տարբերությունները:

Հետաքրքիր է, որ Տիեզերածնության եւ հետագա ծավալումների մեկնությունները ՀԱՄ առաջնորդի մոտ եռահամակարգ է դրսեւորվում. արձակ ծավալուն տեսքով, չափածո բանաստեղծական հակիրճ ոճով եւ այդ ամենի՝ պատկերային՝ նկարների տեսքով վերարտադրմամբ: Եվ ՀԱՄ Քրմական դասի ներկայացուցիչներիս հայտնի է նրա՝  վաղուց կազմած՝ 9 փուլով ներկայացրած նկարապատկերային տիեզերածնության տեսությունը… Իսկ չափածո գործերն էլ դարձել են արիադավան հայերի ծիսական ձոներգություններ եւ փառաբանումներ՝ ուղղված Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ հայոց հավատի բազմազան արարողություններին: Այդ ձոներից շատերը կարծես զրույցներ են Բարձրյալի եւ Աստվածների հետ. «Ձոն Արարչին», «Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ, Տեր», «Հայա՝ որ Հայ էս», «Արարչականչ», «Աստվածականչ»… Իսկ «Բարի վերադարձ Հայ Աստվածներին» գրքույկում «Տիեզերագիր» բաժնում չափածո գործերով թերեւս ամբողջացած է Տիեզերածնությունից մինչեւ Հայքի ու Հայի արարումը… Աստվածների եւ մարդկանց փոխհարաբերություններն էլ ներկայացված են «Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորված» («Լուսանցք» թիվ 16 (147), 2010թ.) հետաքրքիր հոդվածում:

Ինչպես նշեցինք, այս ամենը եռահամակարգ է ներկայացվում: ՀԱՄ առաջնորդի բնորոշած մարդ արարածը եւս Եռահամակարգ է, ով գործում է հոգու (տիեզերագեն), մտքի (ուղեղ) եւ մարմնի (սիրտ) բնականոն համադրությամբ: Այստեղ շատ ուսանելի են Արմեն Ավետիսյանի «Միտքը՝ հոգեմարմնական արագություն – Ասել է թե՝ եռահամակարգ մարդը տիեզերահաս է» («Լուսանցք» թիվ 18 (239), 2011թ.), «Բնածինների ու խառնածինների հավերժ պայքարը (Բնական եւ արհեստական իրողություններ)» («Լուսանցք» թիվ 30 (251), 2012թ.), «Անվտանգությունը խելոքի կամ խարդախի ասպարեզ չէ – Թաքնագիտությունը՝ անվտանգության երաշխիք…» («Լուսանցք» թիվ 42 (263), 2012թ.) եւ նմանատիպ շատ այլ հոդվածները:

ՀԱՄ առաջնորդն իր առաքելության մեջ ներկա խայտաբղետ իրավիճակում համադրությամբ է պատկերացնում անցումային փուլերը եւ հայոց հավատի ու արժեքների արմատադարձի համար առաջարկել է հուդա-քրիստոնեությունից անցնել արիա-քրիստոնեության՝ հինկտարանային եհովապաշտությունն ու հրեաընտրյալությունը փոխարինելով արարչապաշտությամբ եւ արարատյան դիցաբանությամբ («Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք» («Լուսանցք» թիվ 17-18 (148-149), 2010թ.)): Այդ նպատակով 2003թ. ՀԱՄ առաջնորդը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատ սկսելու 301թ. հուդա-քրիստոնեության բռնի եւ կործանարար ներխուժման փաստի առումով եւ հայ արիադավան-հեթանոսական հոգեւոր ու նյութական արժեքների վերականգնման համար, սակայն առ այսօր որեւէ արձագանք չկա…

Արմեն Ավետիսյանի եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների աշխատասիրությամբ կազմվել է նաեւ Հայ-Արիական Տոնացույցը («Լուսանցք» թիվ 45 (221), 2011թ.), որում առաջին անգամ ներգրավվել են բոլոր 8 Հայ Աստվածների, Տիեզերքի Արարչի եւ Հայ Տեսակի Արարման տոները: 2012թ.-ին այդ տոները նշվել են: ՀԱՄ առաջնորդի ջանքերով է նաեւ, որ հունվարի 1-ը հայության մի հատվածը նշում է որպես Գարեգին Նժդեհի սուրբ ծննդի օր («Ձեզ համար՝ Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար՝ Նժդեհի»,- այս եւ նման այլ հարցազրույցներում ու հոդվածներում սա ամրագրվել է հիմնավորապես):

ՀԱՄ առաջնորդի նախաձեռնությամբ հնչեց նաեւ Երեւանում Արիական Մայր Տաճար  կառուցելու համաարիական հայտարարություն-կոչը, նրա առաջարկով հայ արիադավանները նախաձեռնեցին մահից հետո դիակիզվելու կտակների կազմումը («Դիակիզումն էլ ծես է հայ արիադավանների համար» («Լուսանցք» թիվ 14-15 (145-146), 2010թ.)), Արմեն Ավետիսյանի առաջարկով էր, որ ՀԱՄ-ը սկսեց շնորհել «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումներ արժանի արորդիներին (եւ՛ նախնյաց (որպես խոնարհում նրանց առաջ) եւ՛ ապրողաց մեջ):

ՀԱՄ առաջնորդը ինչպես կազմակերպական, այնպես էլ անհատական մեծ աշխատանք է կատարել արյունակից ազգերի շրջանակներում համաարիական գաղափարների տարածման եւ այն որպես քաղաքական գործոն առաջ քաշելու ուղղությամբ («Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ», «Հայաստանը՝ մարդարարության օրրան եւ արիականության կենտրոն», «Արիական առաքինությամբ միավորենք առաքելության շուրջ» եւ այլն): Այս առումով Համաարիական տարածաշրջանային դաշինքի հետ զուգահեռվել են նաեւ ՀԱՄ ռազմա-քաղաքական այլ քայլերը՝ Հակաթուրքական ճակատի («Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների»), Տարածաշրջանի բնիկ ազգերի (նաեւ առանձին՝ Կովկասյան) համաժողովի, Փոքր պետությունների ու պետականություն չունեցող ժողովուրդների համաշխարհային կենտրոնի եւ նմանատիպ այլ կառույցների ձեւավորման համար, որոնց կենտրոնատեղին պետք է լինի Երեւանը: Մեծ է նաեւ ՀԱՄ առաջնորդի դերը հայ ազգայնականության (Հայաստանի եւ Սփյուռքի) ներազգային եւ միջազգային ճանաչողության առումով, իսկ նրա աշխատությունները շարունակում են հայ ազգայնական գաղափարների հաղթարշավը (համազգային ազգայնական կառույցի ձեւավորմանն ուղղված քայլերը): Շարունակվում են ջանքերը հայոց կրթական համակարգում հեթանոսական հավատի դասավանդմանն ուղղված (կրոնի պատմության ժամերին՝ արիադավան հայերի երեխաների համար) ինչպեսեւ՝ ՀԱՄ այլ նախաձեռնությունների հաջողության համար:

Քուրմ Արմոգ

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

Առաքելության կեսդարյա հետքերով – կենսագրական…

Ծնվել է 1963թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 1966-1970թթ. ծնողների հետ տեղափոխվել է Ալավերդի: 1970թ.-ից բնակվում է Կոտայքի մարզի Աբովյան (Էլար-Դարանի) քաղաքում, իսկ 2005թ.-ից՝ նաեւ մայրաքաղաք Երեւանում:

1970-1980թթ. ավարտել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1988-1991թթ. ավարտել է Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժինը՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ: 1993-1997թթ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը (հեռակա) եւ պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել իրավաբանի որակավորում: Զուգահեռ 1993-1998թթ. ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը՝ իրավագետի մասնագիտությամբ:

Տիեզերաճանաչողության եւ Արարչա-Աստվածամեկնության (հոգեւոր ոլորտում) հոդվածաշարերի համար ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին 2007թ. շնորհվել է հայկական սփյուռքում գործող եզակի «Տիեզերաիմաստասիրական Տիեզերահամալսարան»-ի թղթակից անդամի վկայագիր (դիպլոմ):

1980-1993թթ. մամլող եւ կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում, որից հետո նշանակվել է մի շարք դուստր-գործարանների ռազմականացված միացյալ պահակային ծառայության պետ: 1993-1996թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի կազմակերպչական բաժնում, ինչպես եւ՝ քաղխորհրդի գործկոմին առընթեր մի շարք հանձնաժողովներում: 1996-1999թթ. ընտրվել եւ աշխատել է Աբովյանի համայնքի ավագանու անդամ: 2000թ. աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական:

1995-2005թթ. ղեկավարել է Աբովյանում հիմնված Հայ-Արիական կենտրոնը, որն ունեցել է գաղափարա-իմաստասիրական, պատմա-քաղաքական, մարզական եւ մարտարվեստների, մշակութային եւ արվեստի ակումբներ ու խմբեր: Կենտրոնը ծառայել է նաեւ որպես ազգային ոգով դաստիարակության եւ մարմնակրթության անվճար մանկապատանեկան դպրոց:

1981-1983թթ. ծառայել է նախկին ԽՍՀՄ բանակում՝ մոտոհրաձգային գումարտակում, հրաձիգ: Հայաստանի անկախացման տարիներին՝ 1989-1994թթ. (մինչեւ զինադադարը) որպես կամավորական մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը եւ Արցախի ազատագրմանը:

2007թ. մայիսի 9-ին եւ 28-ին, նաեւ սեպտեմբերի 21-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ՀՀ ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպությունների՝ «Հայոց Արծիվ», «Փառապանծ մարտիկ», «Ազատամարտիկ», «Ազատագրում», «ՀԱԲ-Ռազմիկ Վասիլյան» եւ այլ մեդալներով ու պատվոգրերով: 2007թ. եւ այդուհետ պարգեւատրվել է մի շարք հայրենասիրական հասարակական կազմակերպությունների շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով: Այդ թվում՝ ՀԱԲ-ի մարտիկների ստեղծած «Անմար կրակներ» ռազմա-հայրենասիրական բարեգործական հ/կ-ի շնորհակալագրով ու պատվոգրով՝ Արցախի պատերազմի մասնակիցներին, զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին աջակցելու, օժանդակելու եւ քաջալերելու համար: Պարգեւատրվել է նաեւ Հայ կազակների միջազգային միության պատվոգրով՝ ռազմահայրենասիրական դաստիարակության պատվաբեր գործում ցուցաբերած բարձր արդյունքի համար եւ ի նշանավորումն կազակական օրվա (Հայ կազակական միավորման ատաման՝ գնդապետ Մայիս Միրզոյան): 2008թ. մայիսի 28-ին ստացել է ՀՀ ԶՈւ գերատեսչական բարձրագույն պարգեւը՝ «Զորավար Անդրանիկ» մեդալը, իսկ 2010թ.՝ պատվոգիր՝ ՀՀ ՊՆ կողմից: 2010թ. հունվարի 20-ին պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան) պատվոգրով՝ ՀՀ բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ՝ Հայոց բանակ ստեղծելու գաղափարի ձեւավորմանը եւ բանակաշինությանը նպաստելու համար: 2011թ. դեկտեմբերի 24-ին, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով: Տրվել է համապատասխան վկայական: 2012թ. հունվարի 27-ին պարգեւատրվել է Արցախ-ԼՂՀ-ի ԶՈւ-ի պատվոգրով (ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյան)՝ երիտասարդության շրջանում զինվորական ծառայության նկատմամբ դրական վերաբերմունք ձեւավորելու համար եւ ի նշանավորումն ՀՀ զինված ուժերի 20-ամյակի:

1988թ. փետրվարի 18-ից Հայ ազգային զարթոնքի եւ Արցախյան շարժման մասնակիցներից է: Կազմակերպել է գործադուլներ, հանրահավաքներ, ցույցեր եւ բողոքի երթեր, իսկ 1989թ. նվիրվել է Հայաստանի ազատագրման եւ անկախացման պայքարին: Մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» գաղտնի հրատարակվող թերթերի տպագրմանն ու տարածմանը: 1989-1990 թթ. մասնակցել է «Հայաստան» եւ «Ազգ» թերթերը հրատարակող Հայաստանի ազգային անկախություն կուսակցության (ՀԱԱԿ, հետագայում՝ Հայաստանի ազգային կուսակցություն (ՀԱԿ)) ստեղծմանը՝ ի հակակշիռ ՀՀՇ-ի: Մասնակցել է անկախական հանրահավաքների կազմակերպմանը: Այդ ընթացքում հիմնականում սերտորեն համագործակցել է ԱԻՄ-ի մասնատված հատվածների հետ՝ «Անկախություն» (Պարույր Հայրիկյանի հետեւորդներ) եւ «Հայրենիք» (Մովսես Գորգիսյանի հետեւորդներ), ինչպես նաեւ՝ «Հայ Դատ» ազգայնական կազմակերպության հետ (Հովիկ Վասիլյան):

1988-1990թթ. հայ կամավոր եւ գաղտնի զինյալ խմբերի հետ մասնակցել է Հայաստանի ու Արցախի տարածքներից ադրբեջանցիների ահաբեկման եւ վտարման գործողություններին: 1988թ. մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին Գյումրիում, Շիրակի եւ Լոռվա մարզերում: 1988-1989թթ. զբաղվել է ադրբեջանահայ փախստականների եւ գաղթականների ընդունման ու տեղավորման հարցերով (Աբովյան քաղաքում եւ Կոտայքի մարզում)՝ մշտական հեռախոսակապ պահպանելով Գանձակի (Կիրովաբադ), Գետաշենի եւ այլ բնակավայրերի (նաեւ՝ Արցախի ու Շահումյանի շրջանի) հետ:

1990թ. նշանակվել է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի եւ Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար, հարյուրապետ: Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, մի շարք ռազմական գործողությունների, ճակատամարտերի եւ ինքնապաշտպանական աշխատանքների՝ ինչպես Հայաստանի սահմաններում (նաեւ Նախիջեւանին սահմանակից հատվածում), այնպես էլ Արցախում (ԼՂ-ում եւ Շահումյանի շրջանում):

ՀԱԲ-ի «Կոտայք» գունդն ունեցել է շուրջ 1000 կամավորական, ռազմական խորհուրդ, կենտրոնական եւ տարածքային զորակայաններ, ավտոպարկ, թիկունքի պահեստամասեր եւ այլն: 1990թ. հունվար-նոյեմբերին Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Երասխավանի (Արարատի շրջան), Խնձորուտի եւ Բարձրունիի (Վայքի շրջան), Կոռնիձորի (Գորիսի շրջան), Այգեձորի (Տավուշի (Շամշադինի) շրջան), Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի, Կիրանցի, Ոսկեպարի եւ Բաղանիսի (Նոյեմբերյանի շրջան) եւ այլ ինքնապաշտպանական մարտերին: Մարտական գործողություններ են իրականացվել նաեւ Գեղարքունիքի (Կարմիրի) շրջանում, Նոր Հաճընում (Կոտայքի (Նաիրիի)) շրջանում եւ Երեւանի ու Աբովյանի մատույցներում՝ խորհրդային զինվորականների դեմ եւ այլն: ՀԱԲ-ի լուծարումից հետո, 1991-1993թթ. կամավորական ջոկատների կազմում մասնակցել է ԼՂՀ-ի ազատագրմանը, պատմական Արցախի Ղազանչի, Կիչան, Սեյսուլան, Սրխավենդ…, Շահումյանի շրջանի Գաղթուտ, Մանասիշեն, Կարաչինար, Շեֆեկ եւ այլ բնակավայրերի համար մղված մարտերին:

1990թ. Արմեն Ավետիսյանը, ՀԱԲ-ի ձեւավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի ազգային կազմակերպությունների միացյալ խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում ոստիկանությանը: Արմեն Ավետիսյանը ՀԱԲ-ի հարյուրապետից մինչեւ ՀԱԲ-ի հազարապետի կոչման արժանացավ: Եղել է ՀԱԲ ռազմական խորհրդի անդամ եւ հետագայում գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական-գաղափարախոսական գծով (ՀԱԲ-ում քարոզվել է Նժդեհյան ցեղակրոն ուսմունք):

Արմեն Ավետիսյանը հայ ազգայնական քաղաքական դաշտի գործուն եւ առաջատար ներկայացուցիչներից է եւ զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ, նաեւ արիադավան-հեթանոսական հավատի ծավալմամբ: 1993թ. հիմնադրել է Հայ Արիական Միաբանությունը, որի առաջնորդն ու գաղափարախոսն է ցայսօր: ՀԱՄ-ը կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, Երեւանում, Արցախում ու Ջավախքում: Օժանդակ կառույցներ կան նաեւ Սփյուռքում՝ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում, եվրոպական մի շարք երկրներում եւ այլն: Արմեն Ավետիսյանը ղեկավարում է նաեւ ՀԱՄ-ում գործող Հայաստանի Հայ Արիական կուսակցությունը եւ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական կազմակերպությունը: ՀԱՄ-ը հրատարակել է 2002թ.-ից «Հայ-Արիներ» ու «Հայեր» եւ (ավելի շուտ) «Հայ-Արիա» պարբերականները:

ՀԱՄ առաջնորդը «Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք», «Հայոց Ազգային Բանակ-Հայ Արիական Բռունցք», «Բարի վերադարձ Հայ Աստվածներին (բանաստեղծությունների ժողովածու)» եւ «Հայ ազգայնականի մտքեր» գրքույկների հեղինակն է, ինչպեսեւ «Լեզուն՝ Ազգի հարատեւման գրավական» եւ «Հրեական սիոնիզմը եւ ամերիկյան իմպերիալիզմը Հայաստանի ու հայության դեմ» գրքերի համահեղինակներից է: Նաեւ «Հայ Արիական Միաբանություն» աշխատության ու «Հայ-Արիականություն. Հեթանոսություն-Քրիստոնեություն. հաշտեցման եզրեր» գրքերի հիմնական հեղինակն է: Հանրապետական եւ սփյուռքի մամուլում ունի տպագրված բազմաթիվ հոդվածներ՝ պատմական, գաղափարախոսական, բարոյագիտական, հասարակական -քաղաքական, վերլուծական եւ այլ թեմաներով, բազմիցս հանդես է եկել հեռուստատեսությամբ եւ ձայնասփյուռով:

2003թ. ՀԱՄ-ը նախաձեռնել է «Հայ Արիական Բռունցք» ազգայնական դաշինքը (ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ) եւ մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին: Մինչ այդ, ԱԺ ընտրություններին մասնակցել է ՀԱՄ առաջնորդը՝ մեծամասնական ընտրակարգով: Նա քաղաքական այցերով եղել է Վրաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Իրանում: Վրաստանում, ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում հանդիպել է հայ համայնքների հետ, իսկ Իրանում, բացի համայնքային հանդիպումներից, մասնակցել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հրավիրած համաժողովներին՝ Պաղեստինի եւ Իսրայելի (նաեւ սիոնիզմի) հարաբերությունների վերաբերյալ:

ՀԱՄ առաջնորդը քաղաքական հայացքների համար (անհաշտ պայքար անբարո, ապազգային ու հակաբնական երեւույթների դեմ) 2005թ. հունվարի 24-ից մինչեւ մարտի 18-ը կալանավորվել է «ազգամիջյան թշնամանք հրահրելու» սին մեղադրանքով (3 տարով) եւ մինչեւ 2007թ. մարտը (2 տարի) դատապարտվել է դատարանի կողմից՝ պայմանականորեն: 2009թ. մայիսի 4-ին Արմեն Ավետիսյանի նկատմամբ կատարվել է մահափորձ (արձանագրվել է որպես վրաերթ) եւ միայն 1 տարի անց նա կարողացել է վերականգնել առողջությունը եւ վերադառնալ իր գործին: Այդ ժամանակ էլ նախաձեռնել է Հայոց հավատի Քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ Հայ արիադավան-հեթանոսական համայնքների կազմավորումը Հայաստանում ու Սփյուռքում:

Առաջին ամուսնությունից ունի 3 դուստր՝ Անին, Արաքսը եւ Արփին: Երկրորդ ամուսնությունից ունի եւս մեկ դուստր՝ Աստղիկը: Ծնողները մահացած են, հայրը՝ Վանիկ Մինասի Ավետիսյանը (հայրը՝ կարսեցի, մայրը՝ էրզրումցի), 1915թ. Հայոց Եղեռնից մազապուրծ փախած Մինասի շառավղից է, ծնվել է Լոռիում, եղել է պետական ծառայող եւ պաշտոնյա կապի համակարգում (Ալավերդի, Աբովյան, Երեւան): Մայրը՝ Ամալյա Ավետիսյան-Հարությունյանը նույնպես աշխատել է կապի համակարգում, ծագումով լոռեցի է (ծնողները՝ նույնպես):

Տեղեկատվությունը՝ Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի

Հայ Արիական Միաբանությունը ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին: ՀԱՄ կազմում են.

1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը:

2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):

3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ):

4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով:

5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ):

6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ):

7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը:

8. ՀԱՄ լրատվական կենտրոնը:

9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org):

11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը:

12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը:

13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը:

14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը:

15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը:

16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը:

17. Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը:

18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը:

19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը:

20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը:

21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը:

22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը:

23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը:

24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը:

25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը:

26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը:

27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը:

28. ՀԱՄ Քրմական խորհուրդը:

29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը:

30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը:

ՀԱՄ-ն  ունի նաեւ անհատ միաբան անդամներհամակիրօժանդակ եւ աջակից շրջանակներ Հայաստանում եւ Սփյուռքում:

* ՀԱՄ-ը նախաձեռնել եւ հանդիսանում է հիմնական քաղաքական ուժը Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ):

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։