Հայկական խոհանոց – Լեզոնով բլիթներ… 2012-ի մարզական արձագանքները…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

 

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 

– Լեզոնով բլիթներ

Բաղադրությունը

Աղացած հորթի միս – 0.5 կգ

գլուխ սոխ – 400 գ

կարագ – 100 գ

հոտավետ պղպեղ

սպիտակ պղպեղ

չոր ծիթրոն

թթվասեր – 200 գ

ձու – 2 հատ

հալվող պանիր – 200 գ

 

Պատրաստման եղանակը

Աղացած միսը դնել կրակին, ավելացնել կարագը, եփել մինչեւ կարագի հալվելն ու ցամաքելը: Ավելացնել մանր կտրատած սոխը, վերջում համեմել հոտավետ պղպեղով, սպիտակ պղպեղով եւ չորացրած ծիթրոնով:

Պատրաստի միջուկը փաթաթել կտրատած լավաշիկներով, տալ բլիթի տեսք եւ դնել ջեռոցը՝ մինչեւ երեսը կարմրի:

Այդ ընթացքում պատրաստել լեզոն. թթվասերը, ձուն, քերած պանիրը խառնել իրար: Հենց բլիթները կարմրեն, լեզոնը լցնել կարմրած բլիթների վրա եւ կրկին դնել ջեռոցը ու թողնել մինչեւ ոսկեգույն դառնալը: Ուտել տաք վիճակում:

Անուշ լինի՛:

 

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

 

www.hayary.org-ի համակարգող

 

* * *

 

2012-ի մարզական արձագանքները –

 

Մրցաշրջանի 10 լավագույնները

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ 2012թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը՝ վաստակելով 294 միավոր: Նրանից 44 միավոր ետ է մնացել մեկ այլ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: 3-րդ տեղը զբաղեցրել է լոնդոնյան խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: 2012թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկները.- 1. Արսեն Ջուլֆալակյան՝ հ/հ ըմբշամարտ 294 միավոր: 2. Արթուր Ալեքսանյան՝ հ/հ ըմբշամարտ 250: 3. Հռիփսիմե Խուրշուդյան՝ ծանրամարտ 226: 4. Լեւոն Արոնյան՝ շախմատ 203: 5. Երջանիկ Ավետիսյան՝ հրաձգություն 131: 6. Հովհաննես Դավթյան՝ ձյուդո 97: 7. Վլադիմիր Հակոբյան՝ շախմատ 95: 8. Հարություն Մերդինյան՝ մարմնամարզություն 74: 9. Արման Երեմյան՝ թայեքվոնդո 68: 10. Վաչիկ Վարդանյան՝ սամբո 64:

Մարզական լրագրողները իրենց հարցաթերթիկներում նշել են եւս 13 մարզիկների անուններ՝ ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերոզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արաս Օզբիլիսը, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը, սամբիստներ Մխիթար Մխիթարյանը, Տիգրան Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը, շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, ծանրորդ Հայկ Հակոբյանը, բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը:

2012թ. լավագույն թիմ է ճանաչվել համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը: 2-րդ տեղում է շախմատի «Միկա» կանանց թիմը, որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է փոխչեմպիոն, իսկ 3-րդը՝ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մարզաշխարհի՝ մարզիկների եւ մարզիչների ներկայացուցիչների պարգեւատրման հանդիսությանը: Նա նաեւ շնորհավորել է պետական պարգեւների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում, ինչպես նաեւ հաջողություններ ձեռք բերել 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում:

 

Աղքատ Եվրոպան եւ «հարուստ» Ադրբեջանը

2015թ. նախատեսվում է անցկացնել 1-ին եվրոպական օլիմպիական խաղերը: Դրանք անցնելու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Նախատեսվում է 15 հազար մարզիկների մասնակցություն՝ եվրոպական 49 երկրից: Զլմ-ները նշում են, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն խաղերն անցկացնելու այլընտրանքային երկիր չուներ: Ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող եվրոպական երկրները դժվար թե համաձայնեին ընդունել խաղերն իրենց մոտ: Սա հերթական անգամ ի ցույց է դնում այն անհերքելի փաստը, որ սպորտը եւ մշակույթը դարձել են քաղաքականության անբաժան մաս… Ժողովրդավար եվրոպան մի՞թե այնքան աղքատ է, որ ծնկում է բռնապետական Ադրբեջանի առջեւ…

 

Հայաստանը բացակայում էր հայտացուցակում

Դեկտեմբերի 22-ին Ալ Այնում (ԱՄԷ) մեկնարկեց աշխարհի քաղաքների շախմատի անդրանիկ առաջնությունը: ՖԻԴԵ-ն նախապես ծրագրել էր մրցաշարն անցկացնել 32 քաղաքների միջեւ, ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցակարգով (խմբային փուլ, փլեյ օֆֆ, եզրափակիչ): Սակայն մասնակցելու հայտ է ներկայացրել 25 թիմ, ուստի կազմակերպիչները վերադարձել են փորձված շվեյցարական մրցակարգին: Աշխարհի քաղաքների շախմատի անդրանիկ առաջնությանը հայ շախմատիստներից մասնակցել է միայն գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, ով գլխավորում էր Չիկագոյի (ԱՄՆ) հավաքականը: Ի դեպ, ՖԻԴԵ-ն առաջնությանը մասնակցելու հրավեր էր ուղարկել նաեւ Երեւանին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի հավաքականը համաշխարհային օլիմպիադայի եւ աշխարհի գործող չեմպիոնն է: Սակայն շախմատի հանրապետական ֆեդերացիան հրաժարվել էր մասնակցությունից, քանի որ հնարավոր չէր հավաքել բոլոր ուժեղագույն շախմատիստներին (նրանք անհատական ծրագրով էին նախապատրաստվում):

– Իսկ ահա, 2013թ. հունվարի 18-21-ը Ծաղկաձորում կկայանա շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի հերթական նիստը:

 

Շախմատային խաչմերուկ. – Հայաստանի առաջնությունները

– 2013թ. Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն են ընթանում շախմատի Հայաստանի առաջնությունները, որոնք կավարտվեն հունվարի 21-ին: Հանդես կգան 10-ական մասնակից: Ուժեղ կազմ է հավաքվել տղամարդկանց առաջնությունում, որտեղ 10 շախմատիստներից 8-ը գրոսմայստերներ են. Հրանտ Մելքումյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Արման Փաշիկյան, Ավետիք Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Քոթանջյան, Ռոբերտ Աղասարյան (բոլորն էլ Երեւան), Սամվել Տեր-Սահակյան (Վանաձոր), Հովիկ Հայրապետյան (Ստեփանակերտ): Կանանց առաջնությանում հանդես են գալիս 2 գրոսմայստեր եւ 4 միջազգային վարպետներ՝ Եվգենիա Դոլուխանովա (Խարկով), Սիրանուշ Անդրիասյան (Էջմիածին), Աննա Հայրապետյան, Արմինե Բաբայան (Երեւան), Նարինե Գասպարյան, Հասմիկ Ղամբարյան (Վանաձոր), Մարիանա Գասպարյան (Գյումրի), Նաիրա Մովսիսյան, Դիանա Մնացականյան (Աբովյան), Լուսինե Կարապետյան (Սիսիան):

 

2012-2013թթ.

– Շվեյցարական Ցյուրիխում անցկացվեց շախմատային խոշոր միջազգային մրցաշար: Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը արագ շախմատի մրցումներում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Դասական շախմատի մցաշարում Հրանտ Մելքումյանը 5 միավորով բաժանեց 5-12-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում:

– Ֆրանսիական Վանդուվրե քաղաքում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Մհեր Հովհաննիսյանը ուժեղագույնների պայքարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ գրավեց 9-րդ տեղը:

– «Moscow Open-2013» շախմատային տոնահանդեսում Հայաստանը կներկայացնեն 7 շախմատիստ եւ 1 շախմատիստուհի: Շախմատային տոնահանդեսը կմեկնարկի հունվարի 31-ին, կավարտվի` փետրվարի 10-ին:

– 5 երկրների մասնակցությամբ Երեւանում կայացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի մրցաշարը: Գլխավոր մրցաշարին զուգահեռ, շվեյցարական մրցակարգով, անցկացվեցին նաեւ պատանեկան մրցաշարեր:

 

– Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է հանդես գալիս հոլանդական Վեյք ան Զեե քաղաքի շախմատային փառատոնի «Ա» խմբում: «Բ» խմբում ելույթ է ունենում Սերգեյ Մովսեսյանը:

 

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի էլինա Դանիելյանը առաջիկայում կմասնակցի 2 միջազգային մրցաշարերի:

«Փետրվարին կմասնակցեմ Ֆրանսիայում անցկացվող տղամարդկանց օփենին, մարտին Հնդկաստանում նախատեսված կանանց մրցաշարին: Մայիսին կմասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը,- հայտնել է անվանի շախմատիստուհին եւ կատակել է,- տղամարդկանց հետ ավելի հեշտ է խաղալ, քանի որ նրանք ավելի մտածված եւ սպասելի քայլեր են կատարում, բացի այդ շախմատսիտներին պարտվելիս շատ մեծ հիասթափություն չես ապրում»:

 

Գարի Կասպարովի ռեկորդը գերազանցված է

Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը գերազանցեց Գարի Կասպարովի ռեկորդը ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային ցուցակում: Նա վստահ հաղթանակ է տարել՝ հավաքելով 2861 միավոր, նախորդ ռեկորդը պատկանում էր Գարի Կասպարովին. ով 1999թ. հավաքել էր 2851 միավոր: 2-րդ տեղն է գրավում ռուսաստանցի շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը՝ 2810 միավոր: Ուժեղագույնների եռյակը եզրափակում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2802 միավորով:

 

Հայ ֆուտբոլիստի փառահեղ մրցաշրջանը

– ՀՖՖ-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը հարցման արդյունքում վաստակել է 208 միավոր եւ դարձել 2012թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 2-րդ տեղում Յուրա Մովսիսյանն է՝ 98 միավոր, իսկ 3-րդը՝ Արազ Օզբիլիսն է՝ 48 միավորով:

– Հենրիխ Մխիթարյանը Դոնբասի 2012թ. 10 լավագույն մարզիկներից մեկն է նաեւ: «Շախտյոր»-ի լեգեոնականն իր գոլերով ամենամեծ ներդրումն ունեցավ թիմի հաջող ելույթներում: Նա անկասելի էր տարվա 2-րդ կեսում, երբ 16 գոլով դարձավ առաջին շրջանի լավագույն ռմբարկու եւ նոր ռեկորդ սահմանեց: Մեր ֆուտբոլիստը ընդգրկվել է նաեւ այս տարվա Ուկրաինայի առաջնության խորհրդանշական հավաքականում:

– Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է նաեւ նախկին ԽՍՀՄ-ում: Նա ճանաչվել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների 2012թ. լավագույն ֆուտբոլիստ: Ռուսական «Սպորտ Էքսպրես» պարբերականի հարցման արդյունքներով՝ մեր ֆուտբոլիստը հավաքել է 172 միավոր: Նա 88-ով գերազանցել է 2-րդ տեղում գտնվող Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կերժակովին: Հայ ֆուտբոլիստին հանձնվել է «Աստղ» հատուկ մրցանակ:

– Հենրիխ Մխիթարյանը արժանացել է նաեւ ՀՀ հանրային հեռուստատեսության սահմանած «Տարվա մարդ» տիտղոսին:

 

Փյունիկցիները անբաժան են իրենց թիմից

Երեւանի «Փյունիկ»-ի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը կրկին վերադարձել է հարազատ ակումբ: Նա կաշխատի թիմի մարզչական շտաբում եւ կօգնի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանին: Այդպիսով, Սարգիս Հովսեփյանը միացավ իր նախկին խաղընկերներ Արթուր Մկրտչյանին ու Վարազդատ Ավետիսյանին, ովքեր նույնպես Վարդան Մինասյանի օգնականներն են

 

Ֆուտզալ. Մակեդոնիա-Հայաստան՝ 1:1

Մակեդոնիայի Նեգոտինո քաղաքում երեկ երեկոյան Հայաստանի ֆուտզալի ընտրանին ստուգողական հանդիպում է անցկացրել այդ երկրի հավաքականի հետ, որն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Մեր հավաքականի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Սահակյանը:

Երկու երկրների հավաքականների նորից կհանդիպեն, որից հետո Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին:

 

Արթուր «Արքան» պարգեւատրվեց հայրենիքում

WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից պարգեւատրվեց նախարարության «Պողոս Նուբար» մեդալով եւ արժանացավ գովասանական խոսքերի՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման համար:

Արթուրը Աբրահամը վստահեցրել է, որ կշարունակի իր բարեգործական գործունեությունը եւ սիրով կմասնակցի յուրաքանչյուր նախաձեռնության, որը կնպաստի հայ երիտասարդության համախմբմանն ու հայապահպանությանը:

 

Արսեն Պետրոսյան

 

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

 

www.hayary.org-ի համակարգող

 

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

 

«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։