Լավ լսիր
Դիմում ենք երգով, իմացիր թուրքիա,
Սև ծովից մինչ Սիս, մինչ ողջ Կիլիկիա,
Հաղթության Աստված Վահագնը վկա,
Ետ ենք առնելու, ուրիշ ճար չկա:
Եթեուզում եք որ հանգիստ ապրեք,
Ցեղասպանության բեռից ազատվեք,
Գործած ոճիրը դուք ձեր ընդունեք,
Այլապես ժամը կգա իմացեք:
Դուք այդ չեք հիշի, գոնե կարդացեք,
Հայկն ինչպես բելին գետնեց, իմացեք,
Ոչինչ չի փոխվել, նույնն ենք, հասկացեք,
Արտաշես, Տիգրան, Նժդեհն իմացեք:
Մեզ հետ են նորից նախնիք մեր հպարտ,
Հայկն, Արամազդը, Վահագնը անպարտ,
Իրենց զորությամբ շատ մոտ ժամանակ,
Մեզ կառաջնորդեն դեպի հաղթանակ:
Գուսան Հայկազուն




Armenian