2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

- Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օր…

Ուղղում է «Լուսանցք»-ը. – 2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ «Լուսանցք»-ի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկմանը թույլ տրված անճշտության համար: Մաթեմատիկական տեխնիկական (հաշվիչի անսարքության պատճառով) սխալ հաշվարկ է եղել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, այնինչ պետք է լինի՝ Առյուծը:
«Լուսանցք»-ը նշել է, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:
Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2013-4=2009:12=167 եւ մնացորդ՝ 5): Իսկ 5-րդը հայկական կենդանաշրջանով Առյուծն է՝ Խոյից, Ցուլից, Երկվորյակներից եւ Խեցգետնից հետո:
Եվս մեկ անգամ հայցում ենք թերթի եւ տարբեր կայքէջերի ընթերցողների ներողամտությունը:

Վահագն Նանյան

———————————-

Նախորդ տարին մեզանում շատերն այդպես էլ տոնեցին որպես Վիշապի տարի: Եվ «Լուսանցք»-ը գրեց, որ վաղուց է, ինչ մեր կյանքի ու կենցաղի շատ խորհուրդներ եւ կենսադրույթներ կատարվում են այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան, եւ տարեփոխումներն էլ են հաճախ օտարահաճ դարձնում: Ոմանց համար սա նորմալ է՝ միայն թե չլինի հայկականը:

Բայց իհարկե, բացի այս օտարասերներից, կան հայեր, ովքեր պարզապես պատկերացում չունեն, թե իրենց ինչպես են «ապրեցնում» չինական կենդանակերպին համապատասխան, եւ ըստ այդմ՝ չինական պատկերացումների շրջանակներում: Նախորդ տարի թե՛ օտարասեր եւ թե՛ անտեղյակ հայերը Վիշապին դիմավորեցին՝ Խեցգետնի փոխարեն, ոմանք անգամ չինական ավանդույթներով՝ արքայավայել, բյուրեղապակյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով եւ շքեղ ու փայլուն զգեստներով պատրաստված:

Եվ հազարամյակների պատմություն, հավատ ու մշակույթ ունեցող հայերիս 2012թ. խոհրդանիշը դարձավ փառասեր չինական Վիշապը: Իրենց ազգային համարող շատ հայեր եւս ամեն բան անում էին, որպեսզի «Վիշապը գոհ մնա»… Է՜ Վիշապը գոհ մնաց, թե չէ, մե՞զ ի՜նչ, չինացիների աչքը լույս…

Որովհետեւ այդ տարվա բոլոր մաղթանքներն ու ձգտումները «չինացի» Վիշապը տարավ իր երկիր՝ Չինաստան:

«Լուսանցք»-ը նշել էր, որ 2012թ. տարվա տանուտերը հայկական կենդանաշրջանով Խեցգետինն է ու միայն նա կարող է հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան՝ մեր ցանկություններն ու մաղթանքները հասցնել Տիեզերք, եւ հետո այնտեղից ետ բերել մեր ցանկությունների պատասխաններն ու մաղթանքների դրական լիցքերը:

Այս տարի եւս նշենք, որ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպը չինական է, իսկ հայերը առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ:

Տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:

Այսպես՝ եթե մնացորդը 1 է, ապա տանուտերը Խոյն է, եթե 7 է, ապա Կշեռքն է: Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Իսկ ավանդական կենդանաշրջանի հերթականությունը նշեցինք վերեւում՝ 12 աստղատներով:

Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Երկվորյակն է (2013-4= 2009:12=168 եւ մնացորդ՝ 3): Իսկ 3-րդը հայկական կենդանաշրջանով Երկվորյակն է, Խոյից ու Ցուլից հետո:

Տարբերություններ կան անգամ բնության տարրերի պատկերացումներում: Չինական տարեցույցով երկնային ճյուղերը ներկայացնում են բնության 5 տարրերը՝ ծառը, կրակը, հողը, մետաղը, ջուրը, իսկ հայկականում այդ 5 տարրերն են հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը (տեսակետ կա, որ մեզանում ընդունված ութաթեւ աստղը բնորոշել է նաեւ ութատարր համակարգ՝ հուրը (կրակը), օդը, ջուրը, հողը, եթերը, քարը, մետաղը, փայտը):

Այժմ նորից հայտնվել են չինական կենդանակերպի սիրահարները (իհարկե՝ ոչ միայն Հայաստանում) եւ 2013թ.-ն հայտարարել Օձի, իսկ ավելի ստույգ՝ սեւ ջրային Օձի տարի:

Մենք առաջարկում ենք վերականգնել հայկական կենդանաշրջանի գոյությունն ու ազդեցությունը մեր կյանքում եւ առաջնորդվել 2013թ.-ն Երկվորյակների տարի տիեզերափուլով, որպեսզի ինչպես վերը նշեցինք՝ հայկական կենդանաշրջանի տիեզերապտույտներին համապատասխան մեր ցանկություններն ու մաղթանքները հասնեն Տիեզերք եւ այնտեղից ետ բերեն մեր ցանկությունների պատասխաններն ու մաղթանքների դրական լիցքերը…

Եվ ինչպես կենդանաշրջանի մեկնությունը, այնպես էլ հորոսկոպների կազմումը պետք է ունենան տրամաբանական շաղկապվածություն:

Հորոսկոպ – 2013. – Հունվարն Այծեղջուրների ամիսն է, ովքեր կդառնան նոր տարում ավելի համարձակ եւ ինքնուրույն:

Տարին նոր հորիզոններ կբացի նրանց կյանքի ու գործունեության շրջանակներում, սակայն, դա անցողիկ փուլ կլինի, իսկ աստղերը խորհուրդ են տալիս հետեւել առողջությանը եւ ավելի շատ հանգստանալ:

Տարին խոստումնալից է լինելու նաեւ ընտանիքի հետ կապված հարցերում. սա լավ ժամանակ է ընտանիքի մեծացման, համալրման համար. ընտանիքում երեխա կհայտնվի:

Կլինեն տարբեր բանսարկություններ, եւ սիրո մեջ եւս ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա: Այս տարին սերը նաեւ փորձությունների կենթարկվի:

Հիշեցնենք, որ Այծեղջուրները խանդոտ են իրենց անձի նկատմամբ եւ դժվարությամբ կներեն որեւէ դավաճանություն: Իսկ միայնակ Այծեղջուրները կվայելեն սիրախաղի, հաճույքի եւ ռոմանտիկայի բոլոր վայելքները:

Նշեցինք, որ 2013-ի տանուտերը Երկվորյակներն են, իսկ հորոսկոպով Երկվորյակներին այս տարի աշխատանքային խնդիրներ են սպասվում, աշխատավարձի բարձրացում նույնպես չի սպասվում:

Բայց մարտից հունիս ժամանակահատվածում երկվորյակներից շատերը կարող են իրականացնել իրենց գործնական նպատակները:

Մայիսից սեպտեմբեր նրանցից շատերի մոտ նոր բուռն սեր կհայտնվի: Հարկավոր է հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է վնասել սիրելի մարդու հետ հարաբերություններին, հակառակ դեպքում ստիպված կլինեն մեծ ջանքեր գործադրել դրանք պահպանելու համար:

Տարվա ընթացքում առողջական խնդիրներ կլինեն՝ կապված մարսողական եւ նյարդային համակարգի հետ:

Այդ պատճառով էլ երկվորյակները պետք է փոխեն իրենց սննդակարգը եւ դրական զգացողությունների աշխարհ տեղափոխվեն:

Վահագն Նանյան

* * *

Հունվարի 14-ը՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օր

Ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի՝ Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 127-ամյակի առթիվ: Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայաստանի ու Սփյուռքի հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (ամբողջ հայկական բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին®

Ամեն հայ ցեղակրոն է՝ Ցեղի գենը կրում է իր մեջ՝ դա միայն գիտակցել է պետք, եւ Գենը կաշխատի ծինաբանական սկզբունքով®

Հայ Արիական Միաբանությունն իր շնորհավորանքներն է հղում հայոց ազգին՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի ստեղծած Ցեղակրոն ուսմունքի, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա կապակցությամբ:

Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմական զորավար Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն հայորդի՝ նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ, հավիտենարժեք սկզբունքների հետեւորդ հայորդի:

Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը, քանզի Հայ Գենը անկախ անհատի քաղաքական կամ կրոնական պատկանելությունից եւ գտնվելու վայրից՝ տիեզերահաղորդ է եւ արձագանքում է իր արարչածին տեսակի կանչին…

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ ամբողջական Հայաստանի կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում: Փա՛ռք Ցեղակրոն հային, փա՛ռք Գարեգին Նժդեհին:

Հայ Արիական Միաբանություն, 14.01.2013թ. – Երեւան

«Լուսանցք» թիվ 1 (264), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։