Ուղղում է «Լուսանցք»-ը. – 2013-ը Առյուծի տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի – Այսպես է հայկական կենդանաշրջանով

Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը՝ «Լուսանցք»-ի նախորդ՝ 2013թ. 1-ին թողարկմանը թույլ տրված անճշտության համար: Մաթեմատիկական տեխնիկական (հաշվիչի անսարքության պատճառով) սխալ հաշվարկ է եղել եւ տարեփոխման մասին «2013-ը Երկվորյակների տարի է, ոչ թե՝ սեւ ջրային Օձի» հոդվածում սխալմամբ 2013-ի տանուտեր է նշվել Երկվորյակը, այնինչ պետք է լինի՝ Առյուծը:
«Լուսանցք»-ը նշել է, որ չինական կենդանակերպի (Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ) փոխարեն հայերն ունեն եւ առաջնորդվել են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Եվ տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տարվա տանուտերին գտնելու համար ներկա թվականից պետք է հանել 4 եւ բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում:
Այժմ 2013թ. հայկական կենդանաշրջանով տարվա տանուտերը Առյուծն է (2013-4=2009:12=167 եւ մնացորդ՝ 5): Իսկ 5-րդը հայկական կենդանաշրջանով Առյուծն է՝ Խոյից, Ցուլից, Երկվորյակներից եւ Խեցգետնից հետո:
Եվս մեկ անգամ հայցում ենք թերթի եւ տարբեր կայքէջերի ընթերցողների ներողամտությունը:

Վահագն Նանյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։