Հայոց բանակը իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին Հայ Ազգը…

Իսկ հայ Տեսակը գոյություն ունի Արարչագործության Սկզբից…
Հայոց բանակը զորավոր եւ փառապանծ պատմություն ու անցյալ ունի, ինչն էլ հենց պիտի ժառանգի Հայաստանի Հանրապետության 21-ամյա բանակը: Եվ ժառանգել է՝ դա ապացուցելով Արցախյան պատերազմում:
Հայը պետք է զարթնեցնի իր Տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահանգնի գլխավորությամբ պիտի վերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին ու համախմբի հայությանը Միացյալ Հայրենիքում՝ Հայքում՝ Հայերի Սրբազան եւ Աստվածների Բնակատեղի համարվող Երկրում:
Փա՛ռք բոլոր ժամանակների հայ զենվորներին, հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի համար նահատակվածներին:
Շնորհավոր ծնունդ վերհառնող հայոց բանակ եւ փառահե՛ղ ու մշտակա՛ն հաղթանակներ հանուն Հայոց հողահավաքի ու ազգահավաքի…

Հայ Արիական Միաբանություն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։