– Մեզ պարտադրում են ա՛յս արժեհամակարգը… – Թմբիր, թմբիր, մինչեւ… – Արտերկրի հեւքից… – Անկարան հոտում է, կարծում է՝ ուրիշից է հոտ գալիս… – Հոլոքոսթը ԱՄՆ-ն է սարքել… – Իսրայելը տեղի՞ տվեց…

Մեզ պարտադրում են ա՛յս արժեհամակարգը…

…Դե տեսեք, թե մեզ ինչ արժեհամակարգ է պարտադրվում: Մեր Կոմայգին, որտեղ բնական մարդիկ մտնել չեն կարողանում, ամերիկյան նշյալ արժեհամակարգին հասնելու առաջին քայլն է: Միայն մի տարբերությամբ՝ Կոմայգու «մեր» «ազատականները» քայլերը ոչ թե լոնքերով, այլ ցատկերով են անում…

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կարլոս Ռոմերոն հայտնվել է բանտում՝ էշ բռնաբարելու համար, սակայն Ռոմերոն վստահ է, որ նման իրավունք իրեն տալիս է ԱՄՆ Սահմանադրությունը:

Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ռոմերոյին բռնացրել են այն պահին, երբ նա սեքսով էր զբաղվում էշի հետ: Երբ նա նկատել է, որ իրեն հետեւում են, հեռացել է կենդանուց, բարձրացրել շալվարն ու հեռացել: Հղում անելով աղբյուրին՝ news.am-ը գրում է, որ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ռոմերոն պատմել է, որ իրեն դուր է գալիս այդ զգացողությունը, երբ էշի կարճ եւ փափուկ մորթին դիպչում է իրեն:

Սակայն, երբ գործը հասել է դատարան, էշ բռնաբարողը հայտարարել է, որ կենդանու հետ սեքսով զբաղվելու իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը: Իսկ այն ասում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքին, եթե խոսքը նրա սեռական հարաբերություններին է վերաբերում: Գործի քննությունը շարունակվում է: Եթե դատարանը Ռոմերոյին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա 1 տարվա ազատազրկում:

Հիմա չեմ հասկանում՝ մարդու իրավունքների ամենամեծ պաշտպան ԱՄՆ-ն, մարդուն թողած, էշի՞ իրավունքներն է պաշտպանում, որ ուզում է Ռոմերոյին բանտարկել: Կամ՝ ինչու՞ են պաշտպանում էշի իրավունքները, գուցե էշն իրեն այնքա՜ն էլ վատ չի զգացել: Ի՜նչ է, մի էշի համար պիտի Սահմանադրությու՞նը խախտեն:

Դե տեսեք, թե մեզ ինչ արժեհամակարգ է պարտադրվում: Մեր Կոմայգին, որտեղ բնական մարդիկ մտնել չեն կարողանում, ամերիկյան նշյալ արժեհամակարգին հասնելու առաջին քայլն է: Միայն մի տարբերությամբ՝ Կոմայգու «մեր» «ազատականները» քայլերը ոչ թե լոնքերով, այլ ցատկերով են անում:

Թմբիր, թմբիր, մինչեւ…

Կոլումբիան կարող է օրինականացնել սինթետիկ թմրանյութերը:

Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել երկրի արդարադատության նախարար Ռուտ Ստելլա Կորրեան: «Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ թմրանյութերի մասին նոր օրինագծով է սա առաջարկվում եւ դրա նպատակը, ըստ արդարադատության նախարարի, թմրաշրջանառության ծավալները կրճատելն է:

Մինչդեռ օրինագծի քննադատները պնդում են, որ դա միայն կծանրացնի իրավիճակը, բայց հանրության լուրջ աջակցությունը չեն ստանում: Նկատենք, որ մինչ առաջարկվող այս փոփոխությունը Կոլումբիայում էլի «ազատություն» կար. գործող օրենքով թույլատրվում է պահել կոկաինի եւ մարիխուանայի ոչ մեծ չափաբաժին:

Ահա այսպես. ինչքան շատանում են «ազատությունները», այնքան ավելանում են թմրանյութերի չափաբաժինները:

Նարե Մշեցյան

– Արտերկրի հեւքից –

Հայաստանին մխիթարանք

Associated Press գործակալությանը հղում անելով՝ gazeta.ru կայքը գրում է, որ ամերիկյան տնտեսությունը 2009թ.-ից ի վեր առաջին անգամ անսպասելի անկում է գրանցել. նախորդ տարվա 4-րդ եռամսյակին երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով£ Անկման պատճառը եղել է արտահանման նվազումը:

Եթե այս 0,1-ը ԱՄՆ-ի համար անսպասելի անկում է, ուրեմն գուցե անկման ցուցանի՞շն է այլ:

Մեր երկրի իշխանությունները կարող են հիմա անընդհատ սա իբրեւ օրինակ մեջբերել, թե՝ տեսե՜ք, ԱՄՆ-ի պես տերությունն էլ է անկումներ ունենում, էլ ուր մնաց՝ Հայաստանը չունենա:

Անկարան հոտում է, կարծում է՝ ուրիշից է հոտ գալիս

Իրանում հայտնի հոգեւորականներից այաթոլլահ Նասըր Շիրազին հայտարարել է, որ Անկարան մի ժամանակ իսլամի ճանապարհին էր, սակայն այսօր փոխվել է 180 աստիճանով եւ Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ համատեղ է գործում: Այս մասին տեղեկացնում է CNNturk-ը£

Նասըր Շիրազին, շիաների կարեւոր կրոնական կենտրոններից մեկում՝ Քում քաղաքում, ելույթ ունենալիս ասել է. «Թեհրանի եւ Անկարայի հարաբերություններն ինձ չեն հետաքրքրում£ Սակայն Իրանի ժողովրդի եւ հանրության կողմից թուրք պաշտոնյաներին զգուշացնում եմ. ողջ Իրանի ժողովուրդը ձեր քայլերի պատճառով զզվում է Անկարայից»:

Հոգեւորականը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան իր բոլոր հարեւանների հետ հակամարտության մեջ է, հիմա էլ Սիրիային է բախվել. «Անընդհատ ահաբեկիչներ է պատրաստում եւ ուղարկում Սիրիա£ Թուրք պաշտոնյաները վերջերս Իրաքի հետ էլ նորմալ հարաբերություններ չունեն, Ռուսաստանի հետ էլ են հակամարտում»:

Հոգեւորականը թուրք պաշտոնյաներին «խելացի լինելու» կոչ է արել, եւ նախազգուշացրել, որ Անկարայի վարած քաղաքականությունը կարող է վնասել Թուրքիային:

Անկարան այդպիսին է՝ կկվի պես:

Նաեւ անմիտներիս հաշվին

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների, 2012թ. 4-րդ եռամսյակում զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 17,2%-ով: Իսկ ամբողջ տարվա կտրվածքով եկամուտներն ավելացել են 1,8 անգամ՝ հասնելով 23 մլրդ. 440 մլն. դոլարի: Ընդ որում, զբոսաշրջության գումարի առյուծի բաժինը՝ 76%-ը օտարազգի այցելուների շնորհիվ է գոյանում, այդ թվում եւ՝ անմիտ հայերիս հաշվին:

Հոլոքոսթը ԱՄՆ-ն է սարքել

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի օգնականը, ով պետական կարեւորագույն գործիչ Ֆաթհի Շիհաբ-Էդդիմն է, ասել է, թե Հոլոքոստը խաբեություն է եւ բացահայտել է, թե ով է կանգնած դրա թիկունքում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, հայտնում է FoxNews-ը: Ըստ որի, Հոլոքոստը ձեւացրել են ԱՄՆ-ի հետախույզները, իսկ 6 մլն. հրեաներ ոչ թե սպանվել են նացիստների կողմից, այլ պարզապես տեղափոխվել են ԱՄՆ: Այս հայտարարությունը, ի դեպ, հնչել է հունվարի 27-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը:

FoxNews-ը նաեւ նկատում է, թե Շիհաբ-Էդդիմն այն պաշտոնյան է, ով նշանակում է եգիպտական պետական թերթերի գլխավոր խմբագիրներին:

Տեսնես հրեաները ի՞նչ կնախաձեռնեն Եգիպտոսի նախագահի օգնականի դեմ:

Իսրայելը տեղի՞ տվեց

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է, որպեսզի Պաղեստինի ղեկավարությանը 400 մլն. եվրո փոխանցեն:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, գումարի հատկացման հիմնական նպատակը ինքնավարության ֆինանսական ծանր վիճակի թեթեւացումն է:

Մինչ այդ՝ Իսրայելի վարչապետը հանդիպել է միջազգային միջորդների քառյակի (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) ներկայացուցիչ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին: Հանդիպմանը քննարկվել են իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացը վերսկսելու, պաղեստինցիներին դրամական միջոցներ փոխանցելու, Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության հարցերը:

Այս համապատկերում, սակայն, մի շարք փորձագետներ նշում են, որ միջոցների տրամադրումը «բարի կամքի դրսեւորման» առաջին քայլն է:

Բայց եթե… բարի կամքի դրսեւորում չէ, ապա Իսրայելը այլ քայլի է նախապատրաստվում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.