Ուշադրությու՛ն. Թուրքիայում այս օրերին եւս հայերի սպանության դեպքերը վաղուց ծրագրված են

 «Սիոնիզմի եւ պանթուրքիզմի առնչությունները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության»

Ստորեւ բերվող նյութի առաջին 2 բաժիններն են «Սիոնիզմի եւ պանթուրքիզմի առնչութիւնները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելութեան» գրքույկի, որ լույս է տեսել Բեյրութում, 1991թ.: Աշխատասիրության արաբերեն տարբերակը լույս է տեսել «Սիոնիզմը, պանթուրքիզմը եւ Ղարաբաղի հարցը» նյութերի ժողովածուում՝ «Սիոնիզմի եւ պանթուրքիզմի առնչությունները» վերնագրով (Բեյրութ, 2002թ.): Հեղինակը Գասպար Տերտերյանն է՝ սփյուռքում, մասնավորաբար Լիբանանում եւ Սիրիայում հանրաճանաչ փաստաբան, հրապարակախոս ու հասարակական գործիչ, ով բազմաթիվ հրապարակումներ ունի՝ հայությանը սպառնացող վտանգներին վերաբերող:

Ա.- Ովքե՞ր էին պանթուրքիզմի հեղինակները

Պատմագիտական բազում հետազոտություններ գալիս են անհերքելի կերպով փաստելու, որ պանթուրանիզմի եւ պանթուրքիզմի քարոզչությունը առաջին անգամ հղացողները եղել են հունգարացի, ավստրիացի, լեհ, ֆրանսիացի, գերմանացի հրեա-սիոնիստներ, որոնք այս վարդապետությունը հիմնադրող իրենց գործերը գրել են 19-րդ դարի վերջին քառորդի ընթացքում: Իսկ այս վարդապետության մասին գրած շատ փոքրաթիվ, թուրքացեղ հեղինակները գրել են հետեւողաբար իրենց հրեա-սիոնիստ առաջնորդների, սկսած 20-րդ դարի առաջին քառորդի վերջերից: Այսինքն, թուրքացեղ փոքրաթիվ քարոզիչները կես դարով ետ են մնացել հրեա-սիոնիստ հիմնադիրներից: Այս մասին վավերական աղբյուրներ են Մեծ Բրիտանիայի հետախուզական սպասարկությունների գաղտնի տեղեկագրերը, որոնք աներկբայորեն հաստատում են, թե պանթուրանիզմը եւ պանթուրքիզմը օտար, ոչ-թուրքական հղացում է եւ հետապնդում է օտար, ոչ-թուրքական նպատակներ՝ ռազմավարական ու ծավալողական նպատակներ: Ճանաչված պատմաբան Իլիոթ Կրինել Միիրսը արդի Թուրքիային նվիրված իր երկասիրության մեջ մեջբերում է Մեծ Բրիտանիայի Հետախուզական գրասենյակի՝ պանթուրանիզմի մասին գաղտնի տեղեկագրի հետեւյալ հատվածը. «Իր ծագումով՝ պանթուրանիզմը ա) արհեստական է եւ բ) եվրոպական օսմանցիներն այն չարտաբերեցին պարսկական գրականությունից՝ իրենք իրենց համար… Այն իրենց ՏՐՎԱԾ Է Եվրոպայի կողմից. նրանք դարպասողները չէին, այլ՝ ԴԱՐՊԱՍՎՈՂՆԵՐԸ…»: Այսինքն՝ օսմանցի թուրքերը ո՛չ հեղինակներն էին եւ ո՛չ իսկ հարցը հետապնդողները, այլ՝ իբրեւ գործիք եւ միջոց օգտագործվողներ պարզապես:

Պանթուրանիզմի հետապնդած ոչ-թուրքական նպատակների բացատրությունը տվել են անգլիացի ականավոր պատմաբաններ Կիրկվուտը եւ Թոյնբին իրենց «Թուրքիա» խորագրված ծավալուն երկասիրության մեջ, ուր շեշտվում է թուրանական քարոզչության հետապնդած հակառուսական եւ հակախորհրդային ծավալողական նպատակը Արեւմուտքի կողմից, քանի որ Թուրքիան առանձին անզոր է նման ռազմավարություն կիրառելու: Նրանք գրում են. «Թուրանական քարոզչության նշանակությունը մենք կարող ենք հասկանալ, եթե հիշելու լինենք, որ թուրքերեն խոսող մարդկանց ընդհանուր քանակի 2/3-ը բնակվում է Ռուսաստանի սահմաններից ներս, եւ կարծեք Թուրանական շարժման հետապնդած բուն նպատակը Ռուսաստանի տկարացումն է»:

Հետեւաբար, եզրակացնենք. թուրանականությունը «թուրք» ազգայնական մի շարժում չէր երբեք, այլ՝ հակառուսական ծավալողական մի ծրագրի քաղաքական հիմնավորումը, որին կարող է օգտագործել նման միտումներ որոճացող եւ շահագրգռված որեւէ մեծ ուժ կամ տերություն:

Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդպիսի միտումներով առաջինը շահագրգռված են եղել համաշխարհային սիոնիզմի ֆինանսիստները, որոնք հովանավորել են այս քարոզչությունը:

1873-1874թթ. Լոնդոնում լույս են տեսել հրեա-սիոնիստ Արմինիուս Վամպերիի գրքերը՝ «Բուխարա» եւ «Կենտրոնական Ասիա», որոնցում գովերգվում են թուրք ցեղի գերակայությունն ու … հի՜ն փառքը:

1877թ. Լայպցիկում լույս է տեսել ավստրիացի հրեա-սիոնիստ Ֆրանց ֆոն Վերների գիրքը՝ Մուրադ էֆենդի կեղծանունով, ուր քարոզվում էր թուրք ցեղի վերածննդի անխուսափելիությունը եւ ուրվագծվում պանթուրանիզմի քաղաքական մեծ ծրագիրը…

1889թ. Փարիզում լույս է տեսել լեհ հրեա-սիոնիստ Կոնստանտի Բոռժեցկու գիրքը՝ «Հին եւ արդի թուրքերը» խորագրով, Մուստաֆա Ջելալեդդին փաշա կեղծանունով, որտեղ թրքության համազգեստ հագած այս հրեա-սիոնիստը «հի՜ն» թուրքերի առնականությունն ու ցեղային գերակայությունը իդեալականացնելով, ողբում է «արդի» թուրքերի քայքայումը, գրգռելով նրանց ցեղային փառասիրությունը եւ նրանց ցույց տալով առասպելական Թուրանի անծայրածիր կայսրությունը վերակագնելու ճամփան…

1896թ. դարձյալ Փարիզում լույս տեսավ ֆրանսիացի հրեա-սիոնիստ Լեոն Կահունի գիրքը՝ «Ասիայի պատմության ներածություն. Թուրքերն ու մոնղոլները իրենց ծագումից մինչեւ 1405թ.», որտեղ այս հրեա-սիոնիստը լորձնաշուրթն փառքն է հյուսում Ջենգիզ խանի եւ Լենկթիմուրի, որոնք իբր կերտել են «թուրանական» հի՜ն կայսրության փառքը, սակայն, իսլամն ընդունելուց հետո, նրանք քայքայվել են ու հետադիմել… Հստակ է, թե Լեոն Կահունի այս գործը բացարձակ աղերս չունի պատմագիտության հետ. դա շահագրգիռ մի պատմաշինարարություն է կամ մի առասպելապատում, որը բացառապես հետապնդում է Օսմանյան թուրքերի մոտ ռասայական զգացումներ արթնացնելու եւ դեպի Կենտրոնական Ասիա, ընդհուպ մինչեւ Չինաստան ծավալողապաշտական ախորժակներ գրգռելու նպատակը… Հրեա-սիոնիստ այս ամբոխավարը նկատի չի առել նույնիսկ 17-18-րդ դարերի Օսմանյան թուրք ճանապարհորդների կարծիքը Լենկթիմուրի մասին: Օրինակ՝ 17-րդ դարի Օսմանյան թուրք ճանապարհորդ Էվլիա Չելեբին իր ծանոթ «Ուղեգրության» մեջ Լենկթիմուրին ներկայացնում է որպես օտար բռնակալ եւ դահիճ, որպես զզվելի խավարամիտ տիրակալ…

Գերմանահպատակ հրեա-սիոնիստ Ալբերտ Կոհենն է սակայն ամենից վավերական եւ արտադրողական տեսաբան-քարոզիչը պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի քաղաքական-ծավալողական ծրագրի: Ալբերտ Կոհենը, Թեքին Ալփ կեղծանունով գրել է բազմաթիվ գրքեր գերմաներեն լեզվով, որոնք կարծեք հասցեագրվել էին ոչ միայն օսմանյան թուրք գործիչներին ու մտավորականներին, այլեւ՝ գերման պետական մարդկանց, զինվորականների եւ գործարարների, որոնց ցույց էր տալիս իմպերիալիստական հանգրվանին հասած Գերմանիայի՝ դեպի Արեւելք տարածվելու քաղաքական ծրագրի գաղափարախոսական հիմքը: Այսպես, թուրքական Թեքին Ալփ կեղծանունով ծպտված հրեա-սիոնիստ Ալբերտ Կոհենը գերմաներեն եւ թուրքերեն լեզուներով հրապարակեց ծրագրային գրքերի ամբողջ մի շարք, որոնցից այստեղ հիշատակում ենք երեքը. «Թուրքականություն եւ համաթուրքականություն», ուր տեսական հիմնավորումն է տալիս պանթուրքիզմի վարդապետության: «Մտորումներ Մեծ Թուրքիայի բնույթի եւ ծրագրի շուրջ», ուր աշխարհակալական այս ծրագիրը բնութագրում է եւ սահմանում, զատորոշելով պանթուրանիզմը պանթուրքիզմից, եւ… «Պատերազմից դեպի խաղաղություն անցման տնտեսության մասին» թուրքերեն ուսումնասիրությունը, որի հեռակա նպատակն է Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան Թուրքիայի տնտեսությունը ենթարկել սիոնական կապիտալին, քանի որ նրանից արմատախիլ էին լինելու նախապատերազմյան հունական, հայկական եւ արաբական կապիտալները… Այստեղ հարկ է նշել, որ սիոնիստ Ջավիդին էր վստահված Թուրքիան սիոնական կապիտալի տիրապետության (իմա՝ ֆինանսական կապիտալիզմի համաշխարհային օլիգարխիային, որ հիմնովին հրեա ֆինանսիստների ձեռքում է գտնվում) ենթարկելու առաքելությունը, նախ որպես «Իթթիհադ վե Թերաքքի»-ի («Միություն եւ առաջադիմություն») ֆինանսական պատասխանատու, եւ ապա՝ որպես քեմալական Թուրքիայի ֆինանսների նախարար պանթուրքիզմի վարդապետության հիմնադիր-քարոզիչ հրեա-սիոնիստների շարքում չպետք է մոռանալ նաեւ Խալիդե Էդիբ անունով ծպտված հրեա գրագիտուհին, որ 1916թ. Վայմար քաղաքում հրատարակել է գերմաներեն լեզվով իր՝ մեծ աղմուկ հանած գիրքը՝ «Նոր Թուրան», եւ պատրաստվում էր մեծ դերակատարություն ունենալ հետպատերազմյան Թուրքիայում՝ քեմալական իշխանության օրոք: Նա դեռեւս երիտթուրքերի իշխանության օրով Դամասկոսի աղջկանց դպրոցների քննիչի պաշտոնն էր վարում եւ պանթուրքիստական լայն քարոզչությամբ փորձում թուրքացնել արաբ նորահաս սերունդը, խափանելու համար արաբական անկախության քարոզչությունը: Նա հաջողացրել էր իր համար կորզել «Միլլեթ անասը» («Ազգի մայրը») տիտղոսը, կարծեք զուգակշռելու համար Մուստաֆա Քեմալին հետագայում տրվելիք «Աթաթուրք» («Թուրքերի հայր») տիտղոսը: Խալիդե Էդիբ եւ Ջավիդ, յուրաքանչյուրն իր ճամփով, տենդագին աշխատեցին համոզել Մուստաֆա Քեմալին, որպեսզի վերջինս հուշեր ամերիկյան զինվորական (Հարբորդի) պատվիրակությանը՝ իր պատրաստակամությունը ընդունելու ամերիկյան մանդատը Օսմանյան կայսրության ամբողջ մնացորդացի վրա՝ խանգարելու համար ամերիկյան մանդատը Հայաստանի համար… Նույն սիոնական կազմակերպությունն էր, որ ԱՄՆ Սենատում 1920թ. հունիսի 1-ի քվեարկության ընթացքում վիժեցրեց ամերիկյան հոգատարության ծրագիրը Հայաստանի վրա: ԱՄՆ-ում իրենց առավել հզոր զգացող սիոնիստները ցանկանում էին ամերիկյան հովանավորության տակ առնել ամբողջ տարածաշրջանը, ուր պիտի կարողանային ազատ-համարձակ խաղալ…

Պանթուրքիզմի քարոզչության մեջ այս հրեա-սիոնիստ հսկաների կողքին գաճաճներ են միայն սիոնիստների թուրքացեղ սանիկները: Այս գաճաճների շարքից ամենից հեղինակավոր դեմքը հանդիսացավ Զիա Գյոքալփ անունով գրողը Դիարբեքիրից՝ իր «Թյուրքչյուլյուգյուն էսասլարը» («Թուրքականության հիմունքները») գրքով, հրատարակված 1923թ., Էնգյուրիում (Անկարա):

Հստակ է ուրեմն, որ պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի հիմնադիրները բացառապես սիոնիստներն էին, որոնք այն հեղինակեցին եւ քարոզեցին ամբողջ կես դար (1873-1923), մինչեւ սկսեց կերպարանք ստանալ արդի կամ քեմալական Թուրքիան, եւ ապա միայն հրապարակ ելավ առաջին թուրք պանթուրքիստ տեսաբանը Զիա Գյոքալփ անունով, որ, իրականության մեջ, աշակերտն էր հրեա-սիոնիստ հիմնադիր-քարոզիչների՝ Վամպերիի, Ֆրանց ֆոն Վերների, Բոռժեցկու, Կահունի, Կոհենի եւ Խալիդե Էդիբի… Հետեւաբար, սիոնիզմի եւ պանթուրքիզմի միջեւ կապը սոսկական առնչակցություն չէ, այլ հոգեզավակի եւ ծնողի միջեւ էական հարաբերակցություն:

Բ.- Ովքե՞ր էին երիտթուրք շարժման հիմնադիրները

Մի պահ կարող է ենթադրվել, որ երիտթուրքական շարժումը ինքնուրույն թուրքական մի շարժում էր, որ յուրացրել էր պանթուրքիզմի վարդապետությունը միայն եւ թուրքացրել այն…

Պատմական տվյալները ցույց են տալիս, որ երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» («Իթթիհադ վե Թերաքքի») կոչվող կուսակցությունը եւս սիոնական շարժումի ձեռնասունն էր՝ հիմնված, կազմակերպված, ֆինանսավորված եւ կողմնորոշված Մակեդոնիայի սիոնական-մասոնական օթյակների կողմից: Այստեղ եւս նրանց առնչակցությունը օրգանական է, պորտալարային, ծննդական…

Այսպես. – 1492թ.-ից Մակեդոնիայի Սելանիկ քաղաքում հաստատվել էր հրեական մի մեծաթիվ գաղթօջախ, կազմված Իսպանիայից արտաքսված հրեաներից: Ժամանակի ընթացքում նրանք առերես ընդունել էին իսլամը, եւ չշփոթվելու համար թուրքերի հետ՝ կոչվում էին «դեոնմե»-ներ («դեոնմե», թուրքերեն՝ շուռ տված): Սելանիկում դեոնմեները կազմակերպվել էին մասոնական օթյակներում, եւ վերջիններիս միջոցով կապված էին սիոնական համաշխարհային շարժումի կենտրոնի հետ: Սելանիկի այս օթյակներն էին, որ հիմնադրեցին «Իթթիհադ վե Թերաքքի» կուսակցությունը՝ պայքարելու համար սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի դեմ, քանի որ նա շարունակաբար մերժում էր գործարք կնքել սիոնական համաշխարհային շարժման հետ, ձեռնունայն վերադարձնելով սիոնական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցելի առաքած բոլոր բանագնացներին ու միջնորդներին, որոնք փորձում էին կաշառել սուլթանին՝ նրանից կորզելու համար Պաղեստինը կամ այն հրեաներով վերաբնակեցնելու թույլտվություն ձեռք բերել:

«Իթթիհատ վե Թերաքքի» կուսակցության հիմնադիր պարագլուխներն էին Էնվեր, Թալաաթ, Ջավիդ եւ Ջեմալ, որոնցից առաջին 3-ը հրեա-սիոնիստներ էին եւ ղեկավարները Սելանիկի մասոնական կենտրոնական օթյակների:

Անգլիացի ճանաչված պատմաբան Սիթոն-Վաթսոնը 1917թ. հրատարակած իր «Ազգայնականության զարթոնքը Բալկաններում» գրքում գրում է, թե «Իթթիհադ վե Թերաքքին ո՛չ թուրքական է, ո՛չ էլ իսլամական» ու ավելացնում, որ այդ կազմակերպության բոլոր հիմնադիր ղեկավարները, առանց բացառության, հրեաներ են, եւ թե իթթիհադականները «ֆինանսավորվում են Սելանիկի հարուստ հրեաների, ինչպես նաեւ համաշխարհային հրեական կապիտալիզմի կողմից»:

Անգլիացի աշխարհահռչակ պատմաբան Առնոլդ Թոյնբին իր հերթին, հաստատում է. «Մակեդոնիայի Սելանիկ քաղաքի հրեությունը անբաժան մասն էր կազմում Իթթիհադ վե Թերաքքի կազմակերպության…»:

Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի դեսպան Լոութըրը իր երկրի արտաքին գործերի նախարարությանն առաքած բոլոր տեղեկագրերում «Իթթիհադի» մասին խոսում է որպես «հրեական կազմակերպության», իսկ երիտթուրքերի կառավարության մասին էլ որպես «հրեական կառավարության»…

Հայտնի պատճառներով եւ հասկանալի գաղտնապահությամբ, թուրք պատմաբանները զգուշանում են «Իթթիհադի» հրեական պատկանելությանը անդրադառնալուց, սակայն չեն կարող ուրանալ «Իթթիհադի» մասոնական պատկանելությունը: Թուրք ծանոթ ուսումնասիրող Շյուքրյու Հանիօղլուն հաստատում է, թե Իթթիհադի գերագույն ղեկավարությունը՝ Ներքին ընդհանուր կենտրոնը (Dahili Merkezi Umumi) կազմված էր գերագույն մասոնական 2 օթյակներից:

Իսկ 1965թ. Ստամբուլում հրատարակված ու «Մասոնականությունը Թուրքիայում եւ աշխարհում» խորագիրը կրող գրքի 60-րդ էջում կարդում ենք. «Իրականում, Իթթիհադ վե Թերաքքի կուսակցությունը մասոնական օթյակների մի նմանակն էր: Եթե հարցերին այս անկյունից նայենք, կգտնենք, որ մասոնները շատ մեծ դեր են ունեցել սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի գահընկեցության մեջ»:

Նույնիսկ Քյազիմ Կարաբեքիր փաշան, որ մի մեծ աղվես էր, «Իթթիհադի» մասին իր հեղինակած գրքում ակամա խոստովանություններ ունի «Իթթիհադից» ներս հրեական եւ

մասոնական ներկայության շուրջ…

Իսկ Էլի Կեդուրիեն «Միդըլ իսթըրն սթադիզ» (Middle Eastern Studies – Միջինարեւելյան ուսումնասիրություններ) հանդեսի 1971թ. 1-ին համարում ունի մի երկար ուսումնասիրություն՝ «Երիտթուրքերը, մասոնները եւ հրեաները» խորագրով, որն ինքնին պերճախոս մի վկայությունն է ցարդ մեր կատարած հաստատումներին ի նպաստ:

Դժբախտաբար, հայ պատմագրությունը «Իթթիհադ վե Թերաքքիի» իսկության մասին շատ ժլատ կամ հետամնաց վերաբերմունք ունեցած է մինչեւ օրս:

Միակ աշխատասիրությունը, որ մասնակիորեն անդրադարձած է պանթուրքիզմի եւ մասնավորաբար երիտթուրքական կազմակերպության մեջ սիոնականության դերին, վաղամեռիկ խիզախ պատմաբան Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» 2-հատոր աշխատասիրությունն է: Այստեղ նպատակ չունենք ծանրանալու այս հետամնացության եւ խորհրդապահության պատճառների վրա. սակայն հարկ է մատնանշել այն իրականությունը, որ հայ մամուլի եւ հրատարակությունների դատապարտելի լռությունն է սիոնական հակահայ դերակատարության մասին, որ քնացրել է մեր ժողովրդին սիոնական վտանգի հանդեպ: Եվ մենք այսօր, այս բախտորոշ օրերում իսկ, ափսոսանքով ենք լսում անպատասխանատու ժխտումները սիոնիզմի եւ պանթուրքիզմի ներկայացրած սպառնալիքների մասին՝ նույնիսկ պատասխանատու անձերի բերանից… Մինչդեռ համաշխարհային պատմագրության մեջ հանդիպում ենք բազմատասնյակ հատորների եւ բազմահարյուր ուսումնասիրությունների սիոնիզմի խլրդային դերակատարության մասին ոչ միայն պանթուրանականության վարդապետության, այլեւ երիտթուրքական կազմակերպության հիմնադրության փաստերում… Արաբական պատմագրությունը հարաբերաբար նվազ ժլատ է եղել այս ուղղությամբ:

Նույնիսկ թուրք պատմաբաններ եւ քաղաքական հրապարակագիրներ շեշտել են երիտթուրքերի օտարամուտ լինելու փաստը, սիոնական պատկանելությունը: Նրանցից է Ջեվադ Ռիֆաթ Աթիլհանը, որ հեղինակն է մի շարք հատորների, որոնցից ուշագրավ է «Թյուրք օղլու, դուշմանընը թանը» («Թուրքի որդի, ճանաչիր թշնամուդ») հատորը: Այսպիսով հստականում է, որ պանթուրքիզմը որպես տեսություն եւ որպես կազմակերպություն, հղացումն է եւ ձեռակերտը սիոնիզմի…

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։