- Վտանգ. աշխարհը նորի՛ց լռելու է…

Թուրքահայությունը վտանգված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին

Վերջին ժամանակներս ներկայիս Թուրքիայի տարածքում (որի զգալի մասը Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկյան Հայաստանն են) լուրջ մտահոգության տեղիք են տալիս հայազգի մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հարձակումներն ու սպանությունները:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բողոքն են հայտնում հայերի հանդեպ թուրքական հերթական վտանգավոր ծրագրերի իրագործման դեմ, եւ պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել թուրքահայության իրական պաշտպանության համար:

Այս բարբարոսական երկրում հայ արտահայտությունը տասնամյակներ շարունակ որպես հայհոյանք է հնչում, իսկ հայությանը ազգ կոչելը խստիվ արգելված է: Հայերն այս արհեստածին ու այլ ազգերի տարածքների վրա հորինված պետության մեջ ճանաչվում են որպես կրոնական-քրիստոնեական փոքրամասնություն, ինչը վկայում է թյուրքական արյունարբու գենի հակահայ լինելը:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանքն են հայտնում, որ ՀՀ նախագահական ընտրություններով «տոգորված» Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական ու հանրային ուժերը չեն զգում այս վտանգը, ինչը կարող է նոր մեծ ցեղասպանության սկիզբը դառնալ:

Մենք չենք զարմանում արդեն, որ հայ-թուրքական արձանագրությունները մոգոնած միջազգային հանրություն կոչվածը եւս պապանձվել է ու չի միջամտում: Հիմա նորի՞ց բարեկամության եւ հարեւանության սին քարոզ են սկսելու…

Գուցե թուրքերը ցանկանում են մինչեւ 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը փակե՞լ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ պահանջատիրության հարցը:

Գուցե կրոնական ազատություններ տալը, հայկական որոշ եկեղեցիների վերանորոգումը եւ հուդա-քրիստոնեական ծեսերի թույլտվությունը միլիոնավոր ծպտյալ (իսլամացած) հայերին հայտնաբերելու եւ ոչնչնացնելու նպատա՞կ էր հետապնդում:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը դիմում են Հայաստանի իշխանություններին, համայն հայությանը՝ թուրքահայությանը զորավիգ լինելու եւ Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրները միջազգային օրակարգ հրատապ մտցնելու համար:

Թուրքիայի հակահայ դրսեւորումները ինչպես այս պետության ներսում, այնպես էլ սիրիահայերի նկատմամբ վերջերս ցուցաբերած, ապացուցում են հարյուրավոր անգամներ ապացուցվածը՝ թյուրքական տարրը բարբարոս եւ արյունարբու մի արհեստածին բացասական տեսակ է, որին կկոչենք թուրք, թե ադրբեջանցի, միւնույնն է՝ սրանք անհամատեղելի են մեր տարածաշրջանում: Սրանք չեն կարող համակերպվել ո՛չ հայերի, ո՛չ պարսիկների, ո՛չ արաբների, ո՛չ հրեաների եւ ո՛չ էլ այլոց հետ:

Ե՛վ Թուրքիայի եւ՛ Ադրբեջանի տարածքային մասնատումը, տարածքները բնիկ ազգերին վերադարձնելու քաղաքականությունը այլընտրանք չունեն:

Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբում (ՀԱՀ)

29.01.2013թ. – Երեւան

Վտանգ. աշխարհը նորի՛ց լռելու է

Թուրքիայում վերստին մեծացել է հայ լինելու, բացահայ հայ ներկայանալու վտանգը: Այն, որ հայերն այս երկրում ցայսօր համարվում են կրոնական փոքրամասնություն եւ ոչ թե ազգային, արդեն իսկ շատ բան է նշանակում: Թուրքերը միշտ էլ վախեցել են հայերի ազգային-գենետիկ ինքնության ճանաչումից եւ ամեն բան արել են, որ Հայոց ցեղասպանությունից ու Հայոց հայրենիքի մեծ մասի զավթումից հետո մնացած հայերը թուրքերի սարքած արհեստածին երկրում հանդես գան որպես քրիստոնեական համայնք, միայն կրոնական փոքրամասնություն:

Հուդա-քրիստոնեությունը վտանգավոր չի համարվել անգամ Թուրքիայում, քանզի քրիստոնեական այդ ուսմունքը ոչ մի բուն հայկական ազգային սկզբունք, ինքնության ճանաչման ակունք, հայրենիքի վերատիրման զգացմունք եւ այլ նման դրսեւորումներ չի արթնացնում: Ընդհակառակը, քարոզվում է հրեական Եհովա Աստծո հանդեպ վախը (աստվածավախությունը), հրեական ընտրյալության գաղափարը, Իսրայելի եւ Սիոնի սրբազան տարածք լինելը եւ պաշտելը, մեռնելուց հետո անգամ հայի հոգին «ի վերին Երուսաղեմ ուղարկելը»… Իսկ սա թուրքահային չի տալիս Հոգեւոր այն Հայաստանը, որը կարող է քրիստոնեական փոքրամասնություն համարվող հայերի մոտ արթնանալ Հայկական լեռնաշխարհը վերատիրելու, Հայ Աստվածներին պաշտելու, Հայոց ծագումն ու ինքնությունը վերզգալու եւ հայկական արժեհամակարգը հասկանալու հնարավորություն:

Այս առումով հայտարարույթւն է արել նաեւ ՀԱՄ-ը, որում մասնավորաբար նշված է, որ «թյուրքական տարրը բարբարոս եւ արյունարբու մի արհեստածին բացասական տեսակ է, որին կկոչենք թուրք, թե ադրբեջանցի (հայասպան Սաֆարովի արտահանձնումից հետո նաեւ՝ հունգարացի-Հ.Թ.), միւնույնն է՝ սրանք անհամատեղելի են մեր տարածաշրջանում»…

Եվ իզուր չէ, որ շուրջ 8-10 մլն. ծպտյալ (իսլամացած) հայերին ի վերջո բացահայտելու համար, որոնցից շատերը նախընտրել էին որպես թուրքեր կամ քրդեր ներկայանալ, «բարեփոխումներ» իրականացրեցին «եվրոպամետ» Թուրքիայում՝ իբր կրոնական ազատություններ տալով: Անգամ որոշ հայկական եկեղեցիներ վերանորոգեցին եւ մի քանի տեղ էլ պատարագ անցկացնելու հնարավորություն ստեղծեցին: Ու ինչպես սպասում էին Անկարայում, Հայ առաքելական եկեղեցին անմիջապես մի նոր «խաչակրաց արշավանք» նախաձեռնեց՝ կոչ անելով թուրքահայերին ընդունել քրիստոնեությունը:

Բայց ծպտյալ (իսլամացած) հայերը լա՜վ գիտեն թուրքերին (որոշ հայաստանահայերի նման անմիտ չեն) ու նախընտրեցին մնալ իրենց անհասկանալի կարգավիճակում, եւ ոչ թե դառնալ քրիստոնյա, բացահայտվել ու մի նոր ցեղասպանության վտանգի առաջ հայտնվել…

Ցավոք, «հայ դառնալու»-ն կուլ գնացողներ եղան եւ բացահայտվեցին, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում վերականգնված մի քանի եկեղեցիներում կատարված պատարագներին ակնհայտ մասնակցեցին եւ հասկացան, որ… շտապել են: «Լուսանցք»-ը զգուշացրել էր, որ Հայ առաքելական եկեղեցու կոչը ժամանակավրեպ է ու վտանգելու է բացահայտվող հայերին, եւ մի շարք դեպքերում այդպես էլ եղավ: Մեր թերթը նաեւ բարձրաձայնեց, որ հուդա-քրիստոնեական կրոնով չէ, որ հայը հա՛յ պիտի ճանաչվի՝ այն էլ այդ կրոնը թշնամական երկրում ընդունելով: Նշել էինք, որ հայը գենետիկ բնածին երեւույթ է եւ չի կարելի հանուն մասնավոր-կրոնական շահի վտանգել միլիոնավոր ծպտյալ ազգակիցների կյանքը: Բայց… վերջերս սպանված մի քանի հայերի մարմիններին արդեն քրիստոնեական խաչեր հայտնաբերվեցին…

Իսկ Թուրքիայում հայերի հանդեպ տեղի ունեցող դաժան հարձակումները այլեւս զուգադիպություն չպետք է համարել: Արդեն քանի հայի մահվան, կոկորդը կտրելու մասին ենք հաղորդագրություն ստանում: «Todays Zaman» պարբերականը տպագրել է հոդվածագիր Նիկոլ Փոփի «Ատելության հողի վրա հիմնված ելույթները՝ ատելության հողի վրա հիմնված հանցագործությունների պատճա՞ռ կարող են դառնալ» խորագրով հոդվածը: «Ի՞նչ է իրականում տեղի ունենում Սամաթիայում: Արդյո՞ք զուգադիպություն է այն, որ վերջին 4 շաբաթների ընթացքում ազգությամբ հայերը դաժան հարձակումների թիրախ են դարձել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի. դիմակով հարձակվողի կողմից 83-ամյա ազգությամբ հայ Սուլթան Այքարը դաժանորեն ծեծի է ենթարկվել: Կնոջ ճչոցներից հարեւանները դուրս են եկել, իսկ հարձակվողը փախել է: Հիմա նա հիվանդանոցում է, նաեւ տեսողական լուրջ խնդիր ունի:

Այստեղ դեկտեմբերի սկզբին էլ 87-ամյա հայ կին էր հարձակման ենթարկվել, ինչի հետեւանքով հայուհին կորցրել էր մի աչքը: Իսկ դեկտեմբերի 28-ին կրկին Սամաթիայում միայնակ ապրող Մարիցա Քյուչուքի դաժան սպանության արձագանքները դեռ շարունակվում են: Նրան սպանելուց առաջ կտտանքների էին ենթարկել: Թուրքիայում ապրող ոչ մուսուլմանների հանդեպ նման հարձակումների տարափը մտահոգությունների տեղիք է տալիս: Կասկածելի է նաեւ այն, որ մեծամասամբ բռնության զոհ են դառնում հայերը»,- գրում է հոդվածագիրը:

«The Human Rights Association»-ը այցելել է թուրքական ոստիկանություն եւ զգուշացրել իշխանություններին այն մասին, որ հնարավոր է այս հարձակումները ատելության հողի վրա են հիմնված: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, բայց մինչ օրս մեղավորներին չի հայտնաբերել: Թուրքիայում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից 6 տարի է անցել, բայց ոչինչ չի փոխվել, չնայած այն ժամանակվա մեծ աղմուկին եւ «բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինք ենք» կոչերին:

Հիշեցնենք՝ երբ հայ արիները Դինքի դեպքի հետ կապված մեղադրեցին թուրքական այդ հերթական խայծը կուլ տալու համար, նրանց մեղադրեցին որոշ մեր ազգակիցներ – իբր թուրքերի լավն էլ կա, եւ պետք է դա ընդունել: Իսկ հայ արիների այն տրամաբանությունը, թե ընդամենը ժամեր անց թուրքերը միլիոնավոր ցուցապաստառներով ու բազում «հայասեր» կարգախոսներով չէին կարող դուրս գալ Անկարայի, Ստամբուլի եւ այլ քաղաքների փողոցներ, ինչը պարզապես հնարավոր չէր մի քանի ժամում նախապատրաստել ու կազմակերպել, եւս ուշադրության չարժանացավ: Միայն այդքան ցուցապաստառներ գրելը օրեր կտեւեր, էլ չենք ասում հարյուր հազարավոր մարդկանց կրծքերին փակցված «ես հայ եմ» ու նմանատիպ այլ գրվածքներով նշանները եւ այլն:

Միայն Սամաթիայում չէ, որ հայազգիները վտանգված են. Ստամբուլի հայերի վրա նույնպես շարունակվում են հարձակումները: Թուրքահայերը համոզված են՝ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «հայ» բառը հայհոյանք է համարվում այս երկրում: Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի գրասենյակի ներկայացուցիչները վերջին ժամանակներս հաճախ են մամուլի ասուլիս հրավիրում, բայց, ըստ թուրքական «Radikal» օրաթերթի, հայերի անհանգստությունները լուծում չեն գտնում:

«Հայ» բառը հայհոյանք դարձրած թուրքերը շարունակում են արգելել «հայ ազգ» ձեւակերպումը եւս, եւ սա՛ է հենց այն մեխը, որից էլ կախված են մնացած բոլոր վտանգները: Իրավապաշտպանները իրենց զեկույցը ներկայացրել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով չեղյալ համարել մասնավորապես Սամաթիա թաղամասում սպանված Մարիցա Քյուչյուքի գործի վերաբերյալ գաղտնիության որոշումը եւ անցկացնել բաց ու թափանցիկ հետաքննություն, ինչպես նաեւ հաշվի առնել բոլոր հանցագործությունների միջեւ առկա կապը, նաեւ անհապաղ այլատյացությունը հանցագործություն համարող օրենք ընդունել:

Հայ կանանց վրա կատարվող հարձակումների թեման քննարկվել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում: «Haberx.com» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Ումութ Օրանը Ստամբուլի Սամաթիա թաղամասում վերջին շրջանում հայ կանանց վրա հարձակումների թեման բարձրաձայնել է երկրի ազգային մեծ ժողովում: Թուրք պատգամավորը, հանգամանորեն անդրադառնալով հարձակումների բոլոր դեպքերին, արել է հետեւյալ հարցադրումները. «Այս հարձակումներն անհատակա՛ն, թե՞ կազմակերպված բնույթ ունեն, ովքե՞ր են այս հանցագործությունների հեղինակները, Սամաթիայի մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք»:

Այս առնչությամբ Ֆաթիհի համայնքապետ Մուսթաֆա Դեմիրը այցելել է Սբ. Գեւորգ հայկական եկեղեցի եւ իր ցավակցությունը հայտնել հայկական համայնքին: Նա նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են հայերի նկատմամբ իրականացված այդ հարձակումները եւ համբերություն է մաղթել տուժածների հարազատներին:

Իսկ Սամաթիայում այս հարձակումները դատապարտող բողոքի ակցիա է տեղի ունեցել: Մոտ 500 ցուցարար, «Հայ հարեւանիս չդիպչես» եւ «Այլատյացությունը տեղ չունի» գրությամբ ցուցանակներով քայլերթ են իրականացրել դեկտեմբերն դաժանորեն սպանված հայուհու՝ Մարիցա Քյուչուքի տան մոտով: Բողոքի ակցիային մասնակցել է նաեւ Հրանտ Դինքի եղբայրը՝ Օրհան Դինքը: Սա չի կարող սփոփել հայերին, եւ պոլսահայերն արդեն բարձրաձայնել են, որ Թուրքիայում իրենք «վախեցած են ապրում»:

Սա պետք է մտահոգի նաեւ մեր իշխանություններին, բայց ընթացող նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի ոչ մի թեկնածու չի խոսել թուրքահայերի ճակատագրի մասին: Կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները, ի դեմս ԱԳՆ-ի, պետք է պաշտոնական բողոք հայտնեն եւ պաշտոնական էլ բացատրություններ պահանջեն թուրքական կողմից:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (266), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։